Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Պտղաջրերի մեծ քանակ. morevmankan.am

Պտղաջրերի մեծ քանակ. morevmankan.am

Պտղաջրերի ոչ նորմալ ավելցուկը հաճախ պտղի զարգացման շեղումների մասին է վկայում: Որպես ախտաբանություն ախտորոշվում է, եթե ՈՒՁ հետազոտությամբ հայտնաբերվում է, որ պտղաջրերը գերազանցում են 2 լիտրը:

Քանի որ նորմայում պտուղը պտղաջրեր է կուլ տալիս, դրանց շատ լինելը նաև խոսում է կլման խանգարման մասին: Հաջորդ տարածված պատճառը ներարգանդային վարակն է:

Հնարավոր պատճառները.

  • պտղի մարսողական համակարգի զարգացման խանգարում,
  • նյարդային համակարգի զարգացման խանգարում, որը բերում է կլման ակտի խանգարման,
  • պտղի նվազ շարժունակության համախտանիշ, որն ուղեկցվում է կլման խանգարմամբ,
  • սրտի աշխատանքի բնածին խանգարում` պտղի ջրգողությամբ /այտուցներով/,
  • ներարգանդային վարակներ /կարմրախտ, սիֆիլիս, տոքսոպլազմոզ և այլն/,
  • հղիի մոտ դժվար կարգավորվող շաքարային դիաբետ,
  • պտղի քրոմոսոմային անոմալիաներ /Դաունի համախտանիշ, տրիսոմիա 13, տրիսոմիա 8 և այլն/:


Հազվադեպ միաբջիջ զույգերով հղիության ժամանակ կարող է առաջանալ ֆետո-ֆետալ տրասֆուզիայի hամախտանիշ /արյան ոչ համաչափ անցում մեկ զույգից մյուսը/, որն ուղեկցվում է մեկ պտղի մոտ պտղաջրերի ավելցուկով, իսկ մյուսի մոտ՝ պակասով: Այս հիվանդության բուժումը վիրահատական է:

Առատ պտղաջրերը կապված չեն մոր կողմից օգտագործած ջրի քանակի հետ, կամ նրա մոտ առկա այտուցների: Շատ դեպքերում պատճառը մնում է անհայտ:

Հղիության ուշ շրջանում պտղաջրերի ավելցուկը ձգում է պտղաթաղանթը և կարող է բարդություններ առաջացնել: Դրանցից ամենահաճախ հանդիպողը վաղաժամ ծննդաբերությունն է. մոտավորապես 26 տոկոս դեպքերում: Բացի այդ, մեծանում է պտղաթաղանթի վաղաժամ պատռման և հետծննդյան արյունահոսության հավանականությունը:

Բարդություններից խուսափելու համար ապագա մայրը հղիության վերջին շաբաթները պետք է անցկացնի հանգիստ և անկողնային ռեժիմով, բժշկի խորհրդատվություն ստանա յուրաքանչյուր շաբաթ:

Պտղաջրերի ավելցուկի ժամանակ հղին պետք է ընդունվի ստացիոնար բուժման, որպեսզի լիովին հետազոտվի և պարզվի խնդրի պատճառը: Պետք է լիովին հետազոտվի նաև պտուղը՝ գենետիկ շեղումները բացառելու նպատակով:


Եթե առակ է վաղաժամ ծննդաբերության վտանգ, բժիշկները նախապես պատրաստվում են ընդունելու երեխային: Դրա համար ներմուծվում են թոքերի զարգացումն արագացնող դեղեր: Որոշ դեպքերում պտղաջրերի քչացման համար կատարվում է բուժական ամնիոցենտեզ՝ հատուկ ասեղով որովայնից` ջրերի մասնակի հեռացում:

Եթե խնդիրը կապված չէ պտղի կլման խանգարման հետ, բժիշկը կարող է նշանակել ինդոմետացին: Շատ դեպքերում այն կարգավորում է պտղաջրերի քանակը:

Եթե խնդրի պատճառը մոր հիվանդություններն են, նշանակվում ք բուժում: Հատկապես պետք է ուշադիր լինել շաքարային դիաբետի դեպքում: Արգանդա-պլացենտային արյան շրջանառության խանգարման ժամանակ նշանակվում են ակտովեգին, տրենտալ և այլն:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ