Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Aplio i800 վերջին սերնդի ուլտրաձայնային համակարգի աննախադեպ հնարավորությունները կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

Aplio i800 վերջին սերնդի ուլտրաձայնային համակարգի աննախադեպ հնարավորությունները կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը վերջերս համալրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է։

Aplio i800 ուլտրաձայնային համակարգը հիմնված է պատկերի ստացման և վերակառուցման ամբողջությամբ նոր՝ ուլտրաձայնային փնջի կառուցման iBEAM, գերհստակ միկրոշերտերի ստացման iDMS slicing տեխնոլոգիաների վրա, ինչի շնորհիվ հնարավոր է տեսնել նախկինում «անտեսանելին»։ Համակարգը հագեցած է նոր դասի ակտիվ մատրիցային չորս տվիչներով, որոնցից յուրաքանչյուրը ծածկում է սովորական երկու տվիչների հաճախականության տիրույթը։

Aplio i800 ուլտրաձայնային համակարգը հնարավորություն է ընձեռում.

  • ստանալ բյուրեղյա հստակ պատկեր մոտակա և հեռակա հատվածներում,    
  • կատարել ուլտրաձայնային շերտի հաստության ընտրություն,  
  • մինչև 50 սմ թափանցման բացառիկ հնարավորություն տալ, ինչը հեշտացնում է սկանավորել ցանկացած կազմվածքի պացիենտի,  
  • հստակ պատկերավորել մանր հոդերը,
  • կատարել նույնիսկ մանր տրամաչափի նյարդերի ուլտրաձայնային հետազոտություն,  
  • տարբերակել մաշկային տարբեր ախտաբանություններ,
  • հատուկ մատրիցային դուպլեքս տվիչի շնորհիվ իրականացնել ամբողջ մարմնի դոպլեր-դուպլեքս հետազոտություն միայն մեկ տվիչով՝ ինչպես վերին և ստորին վերջույթների անոթային համակարգի, այնպես էլ գլխուղեղը սնուցող քնային և ողնաշարային անոթային ցանցի,
  • մազանոթային անոթավորման i-SMI տեխնոլոգիայի շնորհիվ գնահատել ամենափոքր մազանոթների հոսքը,
  • բարձր տարածական թողունակությամբ և առանց արտեֆակտների կատարել նորագոյացությունների, ներանոթային վահանիկների տարբերակիչ ախտորոշում,
  • հայտնաբերել վահանաձև գեղձի և կրծքագեղձի միկրոկալցինատները,   
  • լյարդի փաթեթի շնորհիվ գնահատել լյարդի հյուսվածքի առաձգականության կամ ֆիբրոզի, բորբոքման աստիճանները և տալ քանակական գնահատական, 
  • Attenuation Imaging ապահովման միջոցով քանակապես գնահատել լյարդի ստեատոզները, ներառյալ` ոչ ալկոհոլային ճարպային լյարդի և ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտների գնահատում։


Համակարգն իր մեջ ներառում է մինչև 24Mhz հաճախականությամբ գերբարձր հաճախականության մատրիցային տվիչ, որն աննախադեպ է Հայաստանում:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ապագա ստոմատոլոգները կազմակերպում են MasterPEACE խորագրով TEDxHeratsiSt միջոցառումը նվիրված բուհի 100-ամյակին
ԵՊԲՀ. Ապագա ստոմատոլոգները կազմակերպում են MasterPEACE խորագրով TEDxHeratsiSt միջոցառումը նվիրված բուհի 100-ամյակին

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները TEDxHeratsiSt թիմի կազմում, համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպում են MasterPEACE խորագրով TEDxHeratsiSt միջոցառումը...

ԵՊԲՀ. Երիտասարդ գիտնականները «ուժեղ» միջոցառում են խոստանում
ԵՊԲՀ. Երիտասարդ գիտնականները «ուժեղ» միջոցառում են խոստանում

Ապրիլի 7-ից 11-ը բժշկական համալսարանում կանցկացվի “Decoding the Brain” գիտական դպրոցը, որը կազմակերպվում է ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից։ Դպրոցը դարձել էր...

Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ վիրահատություն. armenpress.am
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ վիրահատություն. armenpress.am

Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Բացառիկ այդ վիրահատությունն արդեն հաստատուն քայլերով իր տեղն է գտնում...

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան. oncology.am
Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան. oncology.am

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս. oncology.am
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս. oncology.am

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ:

Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր...

ԵՊԲՀ. Կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում մեկնարկել են համալսարանական բժիշկների փոխայցերն Արցախ
ԵՊԲՀ. Կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում մեկնարկել են համալսարանական բժիշկների փոխայցերն Արցախ

Բժշկական համալսարանի և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի միջև ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում մեկնարկել են համալսարանական բժիշկների փոխայցերն Արցախ...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ