Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Կարինե Առուստամյանի երկար տարիների բժշկական գործունեության առանցքային մասն են:

Համալսարանական մասնագետը գիտամանկավարժական աշխատանքին զուգահեռ արդեն ավելի քան երկու տասնամյակ է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի  գիտության գծով փոխտնօրենն է, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը:

Կարինե ԱռուստամյանԿարինե Առուստամյանի բժիշկ դառնալու որոշման վրա ազդեցություն են թողել ծնողների ընկերները:

«Ծնողներիս աշխատանքի բերումով այդ ժամանակ ապրում էինք գյուղում, որտեղ չունեինք հարազատներ, սակայն շատ ընկերներ ու մտերիմներ ունեինք: Հիվանդանոցի գլխավոր բժիշկը` գինեկոլոգ տիկին Թերեզան, ում շատ լավ եմ հիշում առ այսօր որոշակի հետք թողեց իմ բժիշկ դառնալու որոշման վրա: Հարազատներիս շրջանում միայն մեծ մորաքույրս էր ակնաբույժ, այլ բժիշկներ չկային: Այդպես որոշվեց, այդպես որոշեցինք և ես դեմ չէի: Բայց ասել, որ մանկուց եմ երազել, այդպես չէ, կամաց-կամաց է ձևավորվել»- մասնագիտության ընտրության մասին խոսելիս պատմում է պրոֆեսոր Առուստամյանը:

Մանկաբարձ-գինեկոլոգի նեղ մասնագիտացումն ընտրելը կապված էր նրա հետ, որ   մայրանալու, երեխայի ծնվելու գործընթացն իրեն, որպես իգական սեռի ներկայացուցիչ  այլ աշխարհ էր թվում, որը տարբերվում էր բժշկագիտության մյուս ճյուղերից:

Առհասարակ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտն ընտրելիս նա խորհուրդ է տալիս առաջնորդվել այն գաղափարով, թե որքանով են սիրում կյանքի արարումը, որովհետև ամեն օր տվյալ ոլորտի բուժաշխատողներն առնչվում են նոր կյանքի ստեղծման հետ, երբ տեսնում են մոր և երեխայի առաջին հանդիպումը, երբ օգնում են կնոջը հղիանալ.

«Այս գործընթացներն, իրոք, հրաշքներ են, որովհետև ամեն օր «շնորհակալություն բժիշկ» արտահայտությունը լսելու հնարավորություն ունենք:  Կարծում եմ,  դա բավականին գրավիչ է և մոտիվացնող»:

Երկար տարիների փորձ ունեցող մասնագետն ընդգծում է՝ բժշկագիտության նոր նվաճումներին,  զարգացմանը զուգահեռ մանկաբարձագինեկոլոգիական բժշկագիտությունը, պրակտիկան նույնպես հսկայական քայլերով է առաջ գնում և ավելի հսկայական քայլեր և ջանքեր պետք է գործադրել ետ չմնալու համար:

«Ամենակարևորը սովորելն է՝ անկախ տարիքից, անկախ նրանից, թե ինչ պաշտոն, դիրք, ազդեցություն ունենք, եթե մեկ օր անգամ չենք կարդում նոր հայտնագործությունների,   հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման մոտեցումների մասին, եթե չենք թարմացնում գիտելիքները՝ մենք հետ կմնանք նոր զարգացումներից»,- շեշտում է մանկաբարձ-գինեկոլոգը՝ կրթությունը և ինքնակրթությունը, նոր հմտությունների ձեռքբերումը առաջընթացի կարևոր նախապայման  համարելով:

Նա հավելում է, որ իրենց բնագավառում պետք է չզլանալ, սովորել վիրահատական, բուժական նոր մոտեցումներ, նոր մեթոդներ:

Կենսագրական տվյալներ

Կարինե Առուստամյանն ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը գերազանցության դիպլոմով:  

1990թ.  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007թ.  պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մասնագիտական գործունեությունը Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում սկսվել է 1979 թվականից որպես կրտսեր գիտաշխատող, մանկաբարձ-գինեկոլոգ: 2011թ. առ այսօր  Մանկաբարձության և գինեկոլոգիայի հետբուհական ամբիոնի պրոֆեսոր է: Պարգևատրվել է ՀՀ ԱՆ պատվոգրով,  2008թ.  ՀՀ նախագահի պարգևով:

 

Կարինե Առուստամյան
Ի՞նչ զգացողություն է առաջանում ամեն անգամ ծնունդի ականատես լինելիս:

Հրաշքի իրականացում է համարում բժիշկն այն պահը, երբ երեխան ծնվում է, երբ ամեն անգամ երեխային մոտեցնում են մորը.

«Աշխարհի ամենահուզիչ, ամենագրավիչ, ամենա-ամենա պահն է, երբ մայրը ծննդաբերական ցավերից հետո գրկում է երեխային, կամ դնում են կրծքին»:

Հրաշքի երկրորդ պահը` նրա գնահատմամբ, այն է, երբ կնոջը, որը երկար տարիներ չի մայրացել, հայտնում են հղի լինելու մասին բաղձալի լուրը: Կարող է պարադոքսալ թվալ, սակայն բժիշկները, Կարինե Առուստամյանի հավաստմամբ, այդ պահին շատ ավելի  ուրախ են ու երջանիկ, բուժառուն այդ պահին չի հավատում, չի հասկանում, ինչ է կատարվում, շփոթվում է:

Կանանց առողջության և մայրության մասին խոսելիս, բժիշկը հորդորում է չզլանալ դիմել բժշկի, քանի որ գրագետ բուժումը առողջության գրավականն է:

«Չպետք է սպասել, որ հիվանդությունն այնքան զարգանա, որ բուժման հնարավորությունները փոքրանան և արդյունավետությունը նվազի: Կանխարգելելով  հիվանդությունը, պլանավորելով հղիությունը, հղիության վաղ փուլերում դիմելով  մասնագետի, կնպաստեք առողջության պահպանմանը: Անպտղության դեպքում, տարիներ շարունակ իրականացնելով անտեղի բուժումներ, նվազեցվում է հաջողության հասնելու հավանականությունը»,- ավելացնում է ԵՊԲՀ դասախոսը` հիշեցնելով նաև առողջ ապրելակերպի,  ֆիզիկական ակտիվություն և վատ սովորույթներից հրաժարվելու մասին:

Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում բժիշկներն աչքի են ընկել իրենց բազմակողմանի զարգացվածությամբ, կրթվածությամբ և լուսավորչական գաղափարներ տարածելով:

Գիտակլինիկական ակտիվ աշխատանքին զուգահեռ կարճ ժամանակ առաջ սոցիալական հարթակներց մեկում պրոֆեսոր Առուստամյանը նաև իրազեկման աշխատանք է իրականացնում:

Տարբեր տարիներին հեղինակած իր մասնագիտական դիտարկումները, արդի թեմաների շուրջ տեսակետները, մեմուարները, դիպվածները, բժշկական միֆերը նա հումորի որոշակի չափաբաժնով ներկայացնում է հանրությանը` տարածելով ու բարձրաձայնելով կարևորի`  առողջության մասին:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ