Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու, ավանդույթները պահպանելու հանձնառությամբ:

Երախտավորներից մեկն էլ Ալբերտ Զարացյանն է, որն այսօր նշում է ծննդյան հոբելյանը:

Ալբերտ Քաչազի Զարացյանը ծնվել է Արագածոտնի մարզի Վերին Թալին գյուղում:

1955 թվականին ավարտելով Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը՝ Ալբերտ Զարացյանը առանց երկմտելու որոշել է ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ: Ուսանողական տարիներին  նա աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ:

1961թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, կազմել   ընտանիք, և զորակոչվելով Սովետական բանակ, ծառայության է մեկնել  հեռավոր Սիբիր:  

Վեց տարվա զինծառայությունից հետո վերադարձել է Հայաստան, ընդունվել ասպիրանտուրա, ավարտելուց հետո  1971թ. աշխատանքի ընդունվել ԵԲԻ վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում:  Զարացյանը 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը:

Իրականացրել է ակտիվ հասարակական աշխատանք՝ զբաղեցնելով կուսակցության քարտուղարի, ինտերակումբի նախագահի և այլ   պաշտոններ:   1989-1995թթ. եղել է  ԵԲԻ բուժական ֆակուլտետի ավագ կուրսերի դեկանը:

 


1990  թվականին   Ա. Զարացյանը ստեղծել է Հայաստանում առաջին և միակ ռազմադաշտային բժշկության, այսպես կոչված,  Ազատամարտիկների բաժանմունքը,  որը մեծ դեր է ունեցել ռազմաճակատից տեղափոխված վիրավոր ազատամարտիկներին  բուժօգնութուն ցուցաբերելու համար:1991թ-ին Մոսկվայում ЦИТО-ում գիտահետազոտական  աշխատանք կատարելուց հետո  պաշտպանել  է դոկտորական թեզը,  պրոֆեսորի կոչումը Ա. Զարացյանին շնորհվել է 1992թ-ին:

1995թ.  Ա. Զարացյանը ստեղծել և նախագահել է Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միությունը, մասնակցել է գիտաժողովների, կոնֆերանսների, ներկայացրել է Հայաստանը տարբեր երկրներում, ելույթներ է ունեցել զանազան միջազգային հարթակներում: 1995թ.ից՝  Ալբերտ Զարացյանը Վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության միջազգային կազմակերպության   (SICOT) ազգային պատգամավոր և քարտուղար է, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։ 15 տարուց ավելի՝ ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի ղեկավարումը վստահված է եղել պրոֆեսոր Զարացյանին։ Նա կրթել ու պատրաստել է մասնագետների հսկա բանակի, որոնք Հայաստանում և տարբեր երկրներում պատվով կրում են  բժիշկի կոչումը՝ մշտապես հիշելով և հպարտանալով, որ «առաջին անգամ նրանց ձերքը վիրաբուժական դանակը Ալբերտ Քաչազովին էր տվել». 56 տարվա մանկավարժական,  գիտական և գործնական բժշկական ստաժ, բազմահազար ուսանողներ, լավագույն դասախոսի համբավ:  

 


Պրոֆեսոր Զարացյանը ունի գիտահետազոտական մեծ փորձ: Ալբերտ Քաչազի Զարացյանը ավելի քան 170 գիտական աշխատության հեղինակ է: Նրա մասնագիտական հետաքրքրությունների թիրախում հայտնվել են ժամանակակից վնասվածքաբանության կարևորագույն խնդիրներ՝ միջհոդային ոսկրամիացումից հետո հոդաճառի հետվնասվածքային վերականգնման, ածխածնի կառուցվածքներով ոսկրասինթեզի, քլորոպրենային թունավորումների հետևանքով մեռուկացած ոսկրային հյուսվածքի վերականգնման, ոսկրակոշտուկի առաջացման ընթացքում ոսկրածուծի դերը և մի շարք այլ արդիական հարցեր:   Նա հեղինակել է  հայերեն առաջին Ռազմադաշտային վիրաբուժություն, դասագիրքը:  

ԵՊԲՀ-ն Ալբերտ Զարացյանին կրկնակի պարգևատրվել է ոսկե մեդալով:

Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է պրոֆեսորին հոբելյանի առթիվ, հայտնում խորին երախտագիտությունը  տարիների նվիրումի, աշխատանքի և մասնագիտական ներուժի անվերապահ ներդրման համար:

Բժշկական մայր բուհի գործընկերները մաղթում են երկար տարիների երջանիկ  կյանք. «Մենք հպարտ ենք ձեզնով»:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ