Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց Առողջության համապարփակ ծածկույթի գաղափարը։ Կառավարությունն ու առողջապահության  նախարարությունը նույնպես մեծ ջանքեր ներդրեցին` համապարփակ առողջական ապահովագրության գաղափարն իրականություն դարձնելու: 2020-ին, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, այդ աշխատանքները գործնականում մղվեցին երկրոդ պլան: Այս տարի՝ 2022-ի հունվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվեց  համապարփակ ապահովագրության գաղափարն ու հայեցակարգը դրվեց շրջանառությաան մեջ, հերթը հասավ բժշկական հանրության հետ ակտիվ համագործակցությանը: Պետք է քննարկվեն, առողջապահության նախարարությանը ներկայացվեն բժշկական հանրության առաջարկներ, մոտեցումներ` միտված համապարփակ ապահովագրության ծրագրի ստեղծմանը:


Պարզելու, թե ի՞նչ է համապարփակ ապահովագրությունը, և ինչ է դա տալու հանրությանը, զրուցեցինք Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի հետ:


Պարոն Սողոյան, ի՞նչ ասել է առողջապահության համապարփակ ապահովագրություն:


Ներկայում ամբողջ հասարակության համար կարևորագույն մարտահրավեր է առողջապահական համակարգի հասանելիությունն ու մատչելիությունը ապահովելը: Ապահովագրական համակարգի ներդրումը նպատակ ունի լուծել հասանելի բժշկության խնդիրը: Այսօր Հայաստանում պետական միջոցներով բժշկական ծառայություններից կարող են օգտվել խոցելի սոցիալական խմբերը՝ գործող ծրագրերի շրջանակներում կամ որոշ հիվանդությունների ցանկի շահառու լինելու դեպքում: Մյուս բոլոր դեպքերոմ աշխատող և նշված խմբերում չներառված քաղաքացիները խնդիր ունեն ինքնուրույն լուծել իրենց առողջական խնդիրները:


Ստացիոնար ամենապարզ բուժումները մի քանի հարյուր հազարներից են սկսում և միլիոնների կարող են հասնել: Հասարակության ճնշող մեծամասնությունը չունի ֆինանսական բավարար միջոցներ, որ անհրաժեշտ բուժօգնության կարիքի դեպքում վճարունակ լինի: Համակարգի ներդրումը կլուծի այս խնդիրները: Յուրաքանչյուր ամիս աշխատավարձից ապահովագրության համար որոշ գումար հատկացնելով` քաղաքացին կկարողանա ապահովել իր առողջությունը:


Այն ընկերությունը կամ հիմնադրամը, որը կզբաղվի համապարփակ ապահովագրության ֆինանսավորմամբ, իր հերթին շահագռգռված կլինի մարդկանց առողջ պահել, պարբերար հետազոտությունների միջոցով ժամանակին բացահայտել և կանխարգելել հիվանդությունների զարգացումն ու բարդությունները, որպեսզի ստիպված չլինի մեծ գումարներ հատկացնել: Այսպիսով, ո՛չ միայն քաղաքացին է մտածում իր առողջության մասին, այլ դրանում շահագռգռված է նաև կազմակերպությունը:


Շատ կարևոր է ենթակառուցվածքները ճիշտ զարգացնել. թվային տեխնոլոգիաներ, նոր մեխանիզմներ չներդրվելու, համակարգային փոփոխություններ չանելու դեպքում չենք կարողանա ստանալ այն արդյունքը, որին ձգտում ենք հասնել:


Համակարգի կարևոր օղակը բժիշկներներն են: Ինչպե՞ս է կազմակերպվելու նրանց հետ աշխատանքը, որ ապահովագրության այս կարևորագույն օղակը ճիշտ գործի:


Շատ ճիշտ դիտարկում է: Բժիշկը պետք է լինի համակարգի կենտրոնում, որպես հիմնական բարիք ստեղծող և համակարգի մյուս բոլոր մասնագետներն ու աշխատողները պետք է պայման ապահովեն բժշկի արդյունավետ և որակյալ աշխատանքի համար: Եթե առողջապահական համապարփակ ապահովագրության փաթեթի քննարկման ընթացքում հաշվի չառնվեն բիժիշկների շահերը, ցանկալի արդյունք չի գրանցվի: Առողջապահական համակարգում բժշկի դերը վերանայվում է: Կորոնավիրուսային համավարակի, պատերազմի ժամանակ մարդիկ սկսեցին հասկանալ ու գնահատել բժշկի դերն ու կարևորությունը. շենքային պայմանները, սարքերի առկայությունը խնդիր չէ, խնդիրը որակյալ կադրն է:


Պետությունը պետք է կարևորի որակյալ մասնագետի դերը, և ծրագրում այդ կարևորությունն իր ֆինանսական արտացոլումը պետք է գտնի: Պետպատվերի և վճարովի համակարգերում որոշ տեղերում բժիշկները ստանում են ստվերային գումարներ, քանի որ սահմանված աշխատավարձը նրանց չի բավարարում: Նոր համակարգը պետք է վերջ դնի կամ գոնե նվազագույնի հասցնի ստվերային դրամաշրջանառությունը:


Բժիշկը պետք է ստանա բավականաչափ աշխատավարձ՝ արժանավայել ապրելու համար: Եթե հիմա այս հարցերը ճիշտ և ըստ կարևորության չկարգավորվի, դա կհանգեցնի խնդիրների, որոնք կխաթարեն համակարգի նպատակային աշխատանքը:


Բժիշկները պաշտպանված չեն, չկան սահմանված որակավորման նորմեր, որոնք ճիշտ կգնահատեն բժշկի գործելակերպը: Պետք է մեխանիզմներ մշակվեն, որոնք թույլ կտան իրականացնել բժշկի որակավորում, կատարած աշխատանքի գնահատում  և ըստ այդ գնահատականի, ինչու ոչ` ձևավորվի բժշկի աշխատավարձը:  


Եթե որակ ենք ուզում, պետք է համապատասխան ֆինանսական ներդրում լինի: Չի կարող բժիշկը ստանալ 120-200 հազար դրամ ու մատուցել որակյալ ծառայություն: Նվիրյալներ, ինչ խոսք, կան, բայց չի կարելի հույսը դնել միայն նրանց վրա: Մարդիկ պետք է շահագրգռված լինեն լավ աշխատել, անմիջականորեն զգան, որ իրենց մատուցած որակյալ ծառայությունից է կախված իրենց աշխատավարձը: Այդ կերպ բժիշկները մոտիվացված կլինեն է՛լ ավելի  լավ  ծառայություն մատուցել: Մասնավոր օղակներում լավ մասագետները կարող են ստանալ մինչև մի քանի միլիոն դրամ, բայց նույնը չենք կարող ասել պետական ոլորտում աշխատող բժիշկների մասին: Բժիշկներին գնահատանքը պետք է իր ֆինանսական արտացոլումը գտնի այս ծրագրում, չէ՞ որ այս մեխանիզմում կարևորագույն օղակը նրանք են:


Ո՞ր բուժհաստատությունները, լաբարատորիաներն ու պոլիկլինիկաները կարող են միանալ առողջապահական համապարփակ ապահովագրությանը: Նախատեսվո՞ւմ է ինչ-որ կարգ սահմանել:


Հստակ ասել չեմ կարող, քանի որ դեռ քննարկումների փուլում ենք, ու հստակ որևէ մեխանիզմ չկա: Ըստ իս, պետք է չափորոշիչներ սահմանվեն, որոնց համապատասխանի լիցենզավորված բուժհաստատությունը և ստանա համագործակցելու իրավունք:


Ամփոփելով` մեկ անգամ ևս հստակեցնենք, թե ի՞նչ կտա քաղաքացուն առողջապահական ապահովագրությունը:


Առաջին: Համակարգի ներդրման արդյունքում քաղաքացին յուրաքանչյուր ամիս որոշ գումար կվճարի իր առողջության ապահովագրության համար, և այդ կերպ իրեն կապահովագրի ֆինանսական բեռից ու դրանից բխող խնդիրներից` բուժօգնության կարիքի դեպքում:


Երկրորդ: Ապահովագրությունը ֆինանսավորող կազմակերպությունը շահագռգռված կլինի քաղաքացու առողջության պահպանմամբ ու հիվանդությունների կանխարգելմամբ. այդ կերպ կազմակերպությունը գումարներ կխանայի: Եթե անգամ քաղաքացին բարձիթողի վիճակում թողնի իր կանխարգելիչ ստուգումները, կազմակերպությունը գործառույթ կունենա, հիշեցնելու, փափուկ պարտադրանքի մեխանիզմներով ստիպելու, որ նա հետևի իր առողջությանը:


Երորրդ: Մասնագետների ճիշտ մոտիվացման դեպքում առողջապահական նոր որակ կստանանք:


Այս ծրագրի ճիշտ կազմակերպումը կապահովի որակյալ համապարփակ առողջապահական ապահովագրության ստեղծումը և այն կգործի հավուր պատշաճի:  

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ