Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Դավիթ Պատրիկյան. «Ուզում եմ, որ ժողովուրդը բժշկին ճիշտ հասկանա. նա իր բարեկամը, իր ընկերն է». armeniamedicalcenter.am

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Դավիթ Պատրիկյան. «Ուզում եմ, որ ժողովուրդը բժշկին ճիշտ հասկանա. նա իր բարեկամը, իր ընկերն է». armeniamedicalcenter.am

Գիտության նվաճումները վերջին տարիներին մեծ հնարավորություններ են տվել բժշկին: Ինչպես եք գնահատում բժշկության վիճակը նախկինում և հիմա:

Ես միշտ համեմատություն եմ անցկացնում իմ տվյալ մաասնագիտությամբ աշխատելու սկզբնական ժամանակահատվածի և այսօրվա միջև. հսկայական տարբերություն կա: Իմ հրաշալի ուսուցիչները կերազեին այսօրվա մեր ունեցած հնարավորություններն ունենային: Նրանք, ցավոք, չտեսան համակարգիչը, ՄՌՏ-ն, կամ դրանց լայն կիրառումը: Աշխատում էին՝ հիմնվելով միայն հիվանդի մոտ առկա կլինիկական նշանների, իրենց կլինիկական մեծ փորձի, մտածողության, յուրաքանչյուր ախտանիշ համապատասխան վերլուծություն անելու հիման վրա: Այդ հետեւությունների,  շատ սեղմ հետազոտություններ կատարելու, այդ ամենը վերլուծելու, եզրահանգումների հասնելու հրաշալի ունակության, և մեծագույն գիտելիքների, կյանքի փորձի, անցած ճանապարհի հիման վրա ախտորոշվում էր այս կամ այն հիվանդությունը: Նրանք չունեին այն հնարավորությունները, որոնք ունենք մենք: Իսկ հիմա ամեն դեպքում ախտորոշման իմաստով, նույնիսկ երիտասարդ անփորձ բժիշկը, նրանցից ավելի շահավետ վիճակում է գտնվում: Հիմա բարդացել է վիրահատությունների բնույթը, քանի-որ առավել շատ հիվանդություններ են ախտորոշվում, եւ դրանք կարիք ունեն վիրահատական բուժման: Ախտորոշման կատարելագործումը նաև նպաստեց, որ նախկինում անբուժելի, անհասանելի համարվող շատ վիրահատություններ իրականացվեն:

Ի՞նչն եք կարևորվում բժշկի մասնագիտության մեջ:

Ես դասավանդում եմ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնում և  իմ ուսանողներին, առաջին հերթին, միշտ ասում եմ՝ սիրեք հիվանդին, նա ձեր հոգածության կարիքն ունի, նա ձեզ մոտ է եկել, ձեզանից է օգնություն հայցում: Երկրորդ՝ սովորեք մտածել, ոչ թե հիվանդին անմիջապես ուղարկել հետազոտությունների, զգացեք հիվանդին, մտածեք, տրամաբանորեն փնտրեք, հասկացեք  խնդիրը, հետո միայն փորձեք ապացուցել այդ ամենը՝ արդեն հետազոտությունների օգնությամբ: Առաջինը` միտքը պետք է աշխատի: Դա իմ հիմնական խորհուրդն է ուսանողներին: Հաջորդը` շատ կարդալը, և ո՛չ միայն մասնագիտական գրականություն, այլ, ընդհանրապես, գրականություն. հայկական, ռուսական, արտասահմանյան: Այդպես զարգանում է և՛ խոսելու ունակությունը, և՛ բառապաշարը, ձեռք են բերվում մտածողություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, ընդհանրապես, հասկանալու ունակություն: Ցավոք, քչերն են կարդում: Ես ուզում եմ, որ բժիշկը Մարդ- բժիշկ լինի, հայրենասեր, իր գաղափարախոսության հիմքը դարձնի հայրենասիրությունը, լինի երկրի քաղաքացին, զինվորը, լավ ծնող, լավ ընտանեհայր, լավ ընկեր, բարեկիրթ, ամեն բանում լավ...

  Միայն բժի՞շկ, թե.....
  Շատ եմ կարևորում, երբ բժիշկն ունենում է որևէ կողմնակի զբաղմունք, հետաքրքրություն, հետաքրքրասիրություն, ես այսպես կձևակերպեի՝ տառապող մարդու, այսինքն, հիվանդի մասին մտածող մարդու, ներքին զգացողությունների արտահայտություն՝ նկարի ձևով, բանաստեղծության, քառյակի, պատմվածքի: Դա ներքին լացի, ներքին ուրախության, բավարարվածության ճիչն է՝ հասկացողը կհասկանա, չհասկացողը կարող է ձեռքը թափ տալ: Չէ՞ որ հիվանդին նայելուց հետո նրանից չենք ձերբազատվում, այլ հետո էլ՝ ավտոբուսում, երթուղայինում, տաքսիներում, գիշերը, ամբողջ ժամանակ ուղեղի ենթագիտակցությունն աշխատում է, կեղևը գուցե՝ ոչ, բայց ենթագիտակցությունն անընդհատ աշխատում է: Ու դրանք արտահայտություն են պահանջում...

Եթե կարևորում եք, ուրեմն որևէ կողմնակի զբաղմունք առկա է Ձեր կյանքում:

Գրում եմ` բանաստեղծություններ, բալլադներ, հանելուկներ, պատմվածքներ: Ստեղծագործող բժիշկների միության անդամ եմ: Արդեն հինգերորդ գիրքս է լույս տեսել: Տպագրվում եմ մամուլում: «Էկոնոմիկա» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ եմ,  վերջին համարներից մեկում տպագրվել է իմ «Դավենց Ստեփանի եզը» պատմվածքը: Նկարում եմ, ինքս ինձ համար, խաղաղեցնող զբաղմունք է: Վերջերս լույս տեսավ պատմվածքներիս ժողովածուն՝  «Կյանքի արահետներով»: Արժանացա «Որակի նշան 2019» մրցանակին: Արցախն ինձ պարգևատրեց «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Խոսենք բժշկի աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունների, բժշկի առօրյայի մասին:

Դե, աշխատում ենք բժիշկներով, մի օր` վիճում, մի օր` ուրախանում, մի օր` տխրում, մի օր` լաց ենք լինում, որովհետև հիվանդ ենք կորցնում, իսկ նա մի ամբողջ ճակատագիր է, մարդկային կյանք է, որն իմ, մեր կողքին չի անցել, անցել է այլ տեղում, բայց նաև մի քանի ժամով, մի քանի օրով դարձել է մերը, մեր հարազատը, իսկ մենք դարձել ենք նրանը: Եթե նա լավ է՝ ծիծաղում ենք, ուրախանում, կորցնում ենք՝ անկեղծ տառապում ենք: Մարդիկ կան, որոնք կարծում են, թե բժիշկը հոգի չունի, սառնասիրտ է, անհաղորդ հիվանդի տառապանքներին և, պարզապես, աշխատանք է կատարում: Այդպիսիները գալիս են այստեղ՝ կռիվներ սարքում, ջարդում, փշրում: Նման արարքը ոչնչով բացատրել չեմ կարող, և ներողամիտ լինել ևս չեմ կարող: Տառապում եմ, երբ նման ձևով են վերաբերվում բժշկին:

Ես մի պատմվածք ունեմ՝  «Տառապանքի գինը», որտեղ նկարագրում եմ բժշկի տառապանքը, և այդ տառապանքի գինը հանուն հիվանդի կյանքի չարչարանքների արտահայտությունն է: Իմ տառապանքի գինն այն չէ, որ գումարային հատուցում ստանամ, դա չէ, ես հաշվապահ չեմ: Իմ տառապանքի գինը իմ կատարած գործողությունն է հիվանդի համար: Բժիշկը երբեք չի ձգտում անհաջողության, ձգտում է հաջողության, բայց սա բժշկություն է, երբ կարող են նաև անկանխատեսելի ընթացքներ լինել: Ուզում եմ մի հատված կարդալ այդ պատմվածքից.

    ՛՛Բժիշկ վիրաբույժը՝ անսահման խիզախության տեր, մեծահոգի, բարեկիրթ անձնավորություն է, անապական բարության տեր, առողջության փշրանքը խնայող ու պահպանող: Մարդ է նա, ոչ մեխանիզմ-ռոբոտ: Գովեստի չէր ձգտում, գովելի գործ էր կատարում, իրականացնում իմաստավորված կյանքի՝ բնության արարքների դեմ պայքարի ամենահիմնական օղակներից մեկը: Պաշտելի էր դառնում, սրտի անխռով պոռթկումն իր երազած օրվա օրհներգը դարձնում: Հնչում էր հոգու սիմֆոնիան, երգում էին աչքերը, ձեռքերը համաչափ չափ էին տալիս, մտքի ամեն ինչ հաշվարկող հզոր համակարգիչն ընդունում էր տառապանքի ազդակներն ու կուտակիչում հավաքագրած՝ վերջում միայն պիտի արտահայտեր իր թվանշանը: Հոգնածության հիասքանչ զգացումը դեռ չէր պատել, նա աշխատում էր՝ համախմբած իր ամբողջը, իր էությունը: Անմնացորդ էր տրվել, անսահման սերը իր մասնագիտության հանդեպ, նրա արժանապատվության պահպանումը միայն հաղթողի կոչումով էր հաստատել ու այս անգամ էլ պիտի հաստատեր: Այսօրն անպայման պիտի տոներ եւ պիտի տոներ՝ հաղթելով չարին: Զարմանալի զգացում՝ բարություն՝ չարության հանդեպ: Դա չէր, որ նա ուզում էր հաստատել: Ինքը՝ բարի, ուրիշները՝ չար... Ոչ... Ինքը պիտի հաստատեր մարդ արարածի կողմից դարերով ստեղծված մասնագիտության բարձրությունը բնության չարիքի դեմ: Սրանով հաստատեր մարդ էակի՝ բնության ամենակատարյալ ստեղծագործության գաղափարը:

    Ինքը հզոր էր, ինքը՝ հաղթող...
    Ինչպես չհպարտանար, որ գեղգեղիկ նշտարը ձեռքին հատում էր մարդու մարմնում սերմանված ախտ-խոցը, հեռացնում այն, իր ստեղծագործության արդյունքում երկնելով նորը, մաքուրն ու անարատը՝ տառապանքների գագաթնակետում, տիեզերքի անսահման խորության հոգեցավում հաղթանակի երանելի զգացումը տոնելով:

    Վիրահատում էր ու տեսնում լուսավոր հորիզոնը, տեսնում դեպի լույս վազող ժպտադեմ աղջնակին:
    Միթե դրա համար չարժեր տառապել, արդյոք դա չէ՞ բժշկի տառապանքի իրական գինը...
    Իսկ դուք հաշվեք, հարգարժան հաշվողներ:՛՛


Ահա այսպես եմ ես մտածում: Այսօր Ռուսաստանում քննարկվում է օրենք, որով պաշտպանվում է  բժիշկը, և այդ օրենքի համաձայն նրան իր կատարած սխալի համար մեղադրել չի կարելի:  Բժշկին կարելի է մեղադրել միայն մեկ դեպքում, եթե նա հրաժարվում է հիվանդին օգնել, անփույթ է: Իսկ եթե իր գործն արել է բարեխղճորեն, նվիրումով, ամեն բան արել է, բայց հիվանդի վիճակը չի կարգավորվել, բժշկին չպետք է մեղադրել, հնարավոր չէ մեղադրել: Դա նաև մեզ մոտ պետք է կիրառել: Եթե հիվանդի հարազատը ստորագրում է, որ թույլ չի տալիս նրան վիրահատել, ոչ մի օրենք չկա, որ մեղադրի նրան, երբ դա ավելի մեղադրելի արարք է:

Երբեմն հիվանդը գանգատվում է ընդամենը, ասենք, գլխացավից: Բժիշկն ինքն էլ հիվանդ է և, նույնիսկ, ավելի լուրջ, նա ինքն էլ իր գանգատները կասեր, բայց ինքն աշխատանքի մեջ է, ինքն իրավունք չունի: Ինքը պետք է լսի, ու օգնի...

Խոսենք արցախյան պատերազմին Ձեր մասնակցության մասին:

Պատերազմի ժամանակ մեր հրաշալի տղաները՝ ազատամարտիկները, զենքով-զրահով կռվի դուրս եկան, իսկ բժիշկ-վիրաբույժներն՝ իրենց նշտարներով: Ես չեմ սիրում արցախյան պատերազմի մասին խոսել: Գուցե մեկ օր այդ բոլորը կամբողջացնեմ մի քանի պատմվածքներում, եւ դա էլ կդառնա իմ հիշողությունների մատենագրությունը:

Ի՞նչ ցանկություններ, երազանքներ ունեք:

Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը դուրս գա լուսավոր ճանապարհ և ընթանա առաջ: Մենք արժանի ենք դրան, մենք կոփել, կռել, ձեռք ենք բերել դրա իրավունքը և պետք է վայելենք: Ավելին, շատ եմ ուզում, որ դա վայելեն հատկապես մեր երեխաներն ու թոռները, և նրանց սերնդակիցները:

Երբ փոքր էինք, մեր ծնողներն էին Հայրենական պատերազմից պատմում, որ կռվեցին, հաղթեցին, և մաղթում էին, որ մենք նմանատիպ  ոչինչ չտեսնեք: Նրանց առաջ խոնարհվում եմ, ես պատմվածք ունեմ դրան նվիրված: Ցավոք, մենք էլ դա ապրեցինք: Հպարտ եմ, որ մեր ժողովուրդը պատվով դուրս եկավ այդ փորձությունից: Ապրի մեր հրաշալի ժողովուրդը:

Շատ եմ ուզում, որ բոլորս ապրենք խաղաղ, սիրենք միմյանց, գնահատենք:

Ուզում եմ բոլորն առողջ լինեն, բայց, եթե հիվանդանան, մեր դուռը բաց է, կարող են հանգիստ դիմել:  Աշխարհի տարբեր աշխարհամասերում հանգրվանած 10 միլիոն հայերին, աշխարհի 6 միլիարդից ավելի մարդկանց, ցանկանում եմ առողջություն, թող բոլոր բժիշկները մնան անգործ: Հիվանդ չլինի, մենք էլ բժշկությամբ չենք զբաղվի՝ կգրենք, կնկարենք, կերգենք, գեղեցիկ քաղաքներ կկառոււցենք, մի զբաղմունք կգտնենք:

Բայց, եթե բժիշկ չլինեի՝ չէի գրի... Բժշկի ամեն օրը վիպական իրադարձություններով և կերպարներով է լի: Բժիշկը կյանքի յուրատեսակ ընկալում ունի: Եթե կարող ես այն գրականություն տեղափոխել, պետք է անես դա:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ