Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին

ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին

Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին Արմինա Նալբանդյանը խոսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կյանքի կարևոր այդ փուլի մանրամասները: Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիրաբույժ է: Երբ գնացինք նրա հետ հարցազրույցի՝ հերթապահում էր: Զրույցը պարբերաբար ընդհատվում էր. բժշկուհին անընդհատ կապի մեջ էր հիվանդների հետ:

Արմինա Նալբանդյանը կամավոր է մեկնել Արցախ: «Ամուսինս Շահումյանում էր: Երբ հարց դրվեց հետ վերցնել Շահումյանը, վճռեցի ես էլ ամուսնուս հետ գնամ այնտեղ: Ամուսնու՝ Արտակ Խաչատրյանի հետ սովորել են Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Պսակադրությունը դեկտեմբերին էր, ընդամենը մի քանի ամիս անց՝ ապրիլի 17-ին, ամուսինը զոհվում է:

Ամուսնացել են ասպիրանտուրա ընդունվելուց հետո՝ 1992 -ին:  1993 թ. մարտին, Արտակը մեկնել էր Վլադիկավկազ՝ ձնակույտի տակ մնացած մարդկանց փրկելու: Վերադառնալուց հետո կնոջն ասել էր, թե քաղաքում պատահաբար հանդիպել է գեներալ-մայոր Սերգեյ Չալյանին, որն ասել էր՝ պատրաստվում են հարձակում գործել Շահումյանի վրա, և իրենց  բժշիկ է պետք: «1993 թվականի ապրիլին ամուսնուս հետո ուղղաթիռով գնացինք Մարտակերտ, հանդիպեցինք Շահեն Մեղրյանին, խոսեցինք նրա հետ: Ասաց, որ բուժսարքավորումների կարիք կա: Վերադարձա Երևան՝ այդ սարքերն այնտեղ ուղարկելու համար: Առողջապահության նախարարության օգնությամբ Եղակերում պետք է հիմներ դաշտային հոսպիտալ, ևս մեկ պահուստային հոսպիտալ՝ Արտատափում»: Հրամանատար Շահեն Մեղրյանին և նրա զինակիցներին Երևան տանող ուղղաթիռը խփվեց Եղնիկներում: «Երբ զանգեցի՝ հարցնելու՝ եկել են, թե ոչ, ինձ խաբեցին, ասացին՝ դեռ ոչ, չեն եկել: Ասել էին, թե ուղղաթիռը վայրէջք է կատարել Ստեփանակերտում, չասացին, որ ուղղաթիռը խփել են»,-պատմում է Արմինա Նալբանդյանը: Պատահարի մասին բժշկուհին իմանում է ավելի ուշ: «Բժիշկ Նորիկը, որ Արտակի հետ Շահումյանում էին լինում, ասաց, որ ուղղաթիռը խփել են, և անհրաժեշտ է գնալ մարմինները ճանաչելու»: Ամուսնու մահվան 40 օրը լրանալուց հետո Արմինան որոշեց վերադառնալ Եղակեր՝ օգնելու վիրավոր տղաներին: «1993 թ. հուլիսին եկա Երևան, հոսպիտալը տեղափոխեցի»: Չէի՞ք վախենում հարցին՝ Արմինա Նալբանդյանն արձագանքում է ժպիտով: «Դուք հիմա կարող է դուրս գաք, Աստված մի արասցե՝ ավտոպատահար լինի, ծառը ջարդվի...արդեն չգիտեմ՝ վախ կար, չկար: Բժիշկ էր պետք՝ ես գնացի: Պատերազմը պատերազմ է, երևի պարզապես սովորում ես, ինձ համար դարձել էր առօրյա»: Բժշկուհին պատմում է, որ թեթև վնասվածքներին ուշադրություն չէին դարձնում, թեթև վիրակապվում և մեկնում էին դիրքեր: «Սկսվում էր արյունահոսություն, իջնում էին, դադարեցնում էինք, էլի բարձրանում էին, ջղայնանում էի, նստեցնում, կապում էի, ասում էի՝ պետք է մնաս այստեղ և վերջ»,-ժպիտով վերհիշում է բժշկուհին: Պատմում է, որ ճանապարհը փակ լինելու պատճառով դաշտային հոսպիտալում նույնիսկ կույրաղքի վիրահատություն են արել: Արմինա Նալբանդյանը զենք է կրել, բայց երբեք չի կրակել, հիշում է զինակից ընկերներին՝ բժշկականի ուսանողներին: «Վահիկ Բաղդասարյանը 6-րդ կուրսում էր, զոհվեց ավարտական քննությունից մի քանի օր առաջ: Վիրաբույժ Գևորգը, որ հիմա աշխատում է Երևանի բուժկենտրոններից մեկում, Աբոն արտասահմանում հոգեբույժ է, Սբատ Ջամալյանը Դանիայում սրտաբան է, Մհերը ռեանիմատոլոգ, Տիգրան ունեինք, ցավոք, տեղեկություն չունեմ՝ հիմա որտեղ է»,-կարոտով հիշում է բժշկուհին: Տխրում է, երբ հիշում է, որ պատերազմը հաղթած զինակիցներն արժանի գնահատականի չարժանացան: Գործընկերները դրվատանքով են խոսում բժշկուհու մասին: Վիրաբույժ Արմեն Աշոտյանն առաջինն ընդգծում է Արմինա Նալբանդյանի բարձր մարդկային հատկանիշները: «Երկար տարիներ աշխատում եմ Արմինա Ռոբերտովնայի հետ: Նրան մի քանի բառով բնութագրելը, դժվար է: Նա անձնուրացությամբ է նվիրված իր գործին: Կյանքը չի խնայում հիվանդի համար: Երբ 1998 թվականին պատիվ ունեցա բժշկուհու հետ ծանոթանալու, առաջինը, որ ինձ ասաց՝ կարևոր չէ՝ լավ բժիշկ կդառնաս, թե ոչ, ասաց՝ կարևորը՝ լավ մարդ լինես… Այս պատգամը միշտ հիշում եմ: Աննկարագրելի բարի է, հոգատար բոլորի՝ գործընկերների, հարազատների, հիվանդների համար»: Մեր զրույցի ընթացքում բժշկուհին անընդհատ ներսուդուրս է անում, երբ լսում իր մասին գործընկերոջ գովասանական խոսքը, ընդհատում է, չի թողնում շարունակել…

Պատրաստեց Մայա Խաչատրյանը

Հ. Գ. Սխրանքներ կատարած մարդկանց մեծարել պարտավոր ենք:

Ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ «Եղնիկների բժշկուհին»՝ Արմինա Նալբանդյանն արժանացավ «Հերացու» անվան ոսկե հուշամեդալի: Նույնիսկ մարտի դաշտում՝ կորցնելով ընկերներին և հարազատներին, բժշկի վեհ կոչումով շարունակել է ազնվաբարո աշխատանքը՝ ծառայելով հայրենիքին և օրինակ լինելով յուրաքանչյուր ապագա բժշկի համար:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am

Հեմոդիալիզի բաժանմունքը 1988 թ. երկրաշարժից հետո հիմնադրել են Հոլանդիայի և Բելգիայի մասնագետները՝ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության անմիջական աջակցությամբ...

Բժշկի ընդունարանում
«Ձեռք մեկնիր ընկածին». armeniamedicalcenter.am
«Ձեռք մեկնիր ընկածին». armeniamedicalcenter.am

«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանը պարգևատրվել է ՊՆ «Ռազմական համագործակցության համար» մեդալով...

ԵՊԲՀ. Նյարդավիրաբուժությունը մեծ ջանքեր է պահանջում ուսման և մասնագիտական գործունեության ընթացքում. Սևակ Բադալյան
ԵՊԲՀ. Նյարդավիրաբուժությունը մեծ ջանքեր է պահանջում ուսման և մասնագիտական գործունեության ընթացքում. Սևակ Բադալյան

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը շատերին է հայտնի որպես երիտասարդ և փորձառու բժիշկ...

Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Արթուր Սոխակյան. armeniamedicalcenter.am
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Արթուր Սոխակյան. armeniamedicalcenter.am

Արթուր Ռոբերտի Սոխակյան, բժշկական գիտությունների թեկնածու, «Արմենիա» ՀԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ...

Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Խաչատուր Էյրամջյանը ծնվել է 1969թ. մարտի 7-ին, ք. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան
ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան

Վիրաբուժության բնագավառը ինչ-որ չափով խորհրդավոր է, նրա մասին հաճախ հնչում են իրարամերժ կարծիքներ, նույն վիրաբույժի մասին կարող են գրվել գովերգող գրական ստեղծագործություններ և լսվել խիստ քննադատություններ...

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը

«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում  է բժշկագիտության  հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի...

ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար
ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին: Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև...

Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

–   Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:


–   Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք...

Բժշկի ընդունարանում
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ