Պլաստիկ վիրաբուժություն
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
![Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը](up/article/big/file_62106_5297130.jpg)
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, և՛ գործառույթային լուրջ ասպարեզներ:
Ի՞նչ է ռինոպլաստկան:
«Ռինոս» հունարեն նշանակում է քիթ, պլաստիկա՝ շտկում, գեղեցկացում, վերականգնում: Ռինոպլաստիկան համարվում է բավականին բարդ վիրահատություն, ուստի վերջնական որոշում կայացնելուց առաջ պետք է լավ մտածել:
22 տարուց ավելի է, ինչ կատարում եմ ռինոպլաստիկա, և այդ ամբողջ ընթացքում ականատես եմ և՛ հայրենական, և՛ համաշխարհային տարեցտարի աճող զարգացումներին, նորանոր նվաճումներին, մասնագիտական փորձի լուրջ ձեռքբերումներին:
Ի՞նչ մեթոդներ են կիրառվում, և ի՞նչ սկզբունքով է ընտրվում վիրահատական տեխնիկան:
Բացի վիրահատական ավանդական մեթոդներից, ներկայում ռինոպլաստիկայում կիրառվում են լազերային սարքեր, էլեկտրադանակներ, կոագուլյատորներ, ուլտրաձայնային և այլ սարքեր, որոնք ապահովում են որակապես նոր մակարդակ: Դրանք կիրառվում են ըստ ցուցումների։ Ոչ թե բուժառուին պետք է հարմարեցնել մեթոդին, այլ ըստ ցուցումի` կիրառել այն մեթոդը, որը տվյալ դեպքի համար է անհրաժեշտ: Երբեմն մեթոդները կիրառվում են համակցված, նույն բուժառուի մոտ կարող է միաժամանակ մի քանի մեթոդ օգտագործվել՝ ըստ ցուցումների:
Խոսենք լազերային ռինոպլաստիկայի մասին:
Լազերային ռինոպլաստիկա, որպես այդպիսին, առանձին գոյություն չունի: Լազերը հիմնականում օգտագործվում է խեցիների վրա միջամտություն կատարելիս (դրանք փոքրացնելու նպատակով): Լազերը նվազ տրավմատիկ և արդյունավետ միջոց է, սակայն առավել լայնորեն են կիրառվում էնդոսկոպերը: Արդի հիմնարար մեթոդ է պիեզո վիրաբուժությունը, որի ժամանակ ոսկրահատման համար օգտագործվում է ուլտրաձայն: Ընդ որում, նույն բուժառուի մոտ կարող են օգտագործվել և՛ լազեր, և՛ ուլտրաձայն, և՛ ֆիզիոդիսպենսոր, և՛ էնդոսկոպ:
Ի՞նչ է սեպտոպլաստիկան:
«Սեպտոս» հունարեն բառ է և թարգմանվում է միջնապատ, պլաստիկան՝ շտկում: Եթե միջանապատի թեքությունն առաջացնում է շնչառական խնդիրներ, կատարվում է միջնապատի շտկման վիրահատություն` սեպտոպլաստիկա:
Հնարավո՞ր է միաժամանակյա ռինո- և սեպտոպլաստիկա:
Այո, շատ հաճախ կատարվում է միաժամանակ, որը կոչվում է ռինոսեպտոպլաստիկա:
Կա՞ն տարիքային սահմանափակումներ:
Ռինոպլաստիկայի ստորին շեմը աղջիկների համար 16 տարեկանն է, տղաների համար՝ 18-ը: Ավելի վաղ ցանկալի չէ, քանի որ աճման գործընթացները դեռևս ավարտված չեն, և արդյունքը վերջնական չի կարող լինել: Միայն խիստ արտահայտված ձևախախտումների կամ վնասվածքների ժամանակ տարիքն հաշվի չի առնվում:
Տարվա ո՞ր եղանակն է հատկապես նախընտրելի:
Վիրահատությունը կատարվում է ցանկացած եղանակի՝ ամբողջ տարվա ընթացքում:
Ի՞նչ չի կարելի անել նախքան վիրահատությունը և ինչպե՞ս նախապատրաստվել:
Ամենակարևոր նախապատրաստումը հոգեբանականն է. պետք է այդ որոշումը հասունանա, որպեսզի մարդը պատրաստ լինի վիրահատության: Նախքան վիրահատությունն անհրաժեշտ է անցնել հետազոտություններ, զննում` անեսթեզիոլոգի կողմից:
Ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցումներից առաջնային են հոգեկան հիվանդությունները, ֆիզիկական, օրգանական լուրջ խնդիրները՝ սրտամկանի կաթված, սրտի արատներ, ուռուցքներ և այլն:
Հակացուցում են արյան մակարդելիության խնդիրները, վարակիչ հիվանդությունները: Կան վիճակներ, որոնք հարաբերական հակացուցումներ են, և միայն դրանք շտկելուց, բուժելուց հետո կարելի է վիրահատել:
Հարաբերական հակացուցումներն են՝ դիաբետը, սուր շնչառական վարակները, մաշկային խնդիրները, ալերգիկ ռինիտները, որոնք բուժելուց հետո կարելի է վիրահատել:
Կան նաև հետաձգելի իրավիճակներ: Օրինակ, հղիության ժամանակ ռինոպլաստիկա չի կատարվում, իսկ հետծննդաբերական շրջանում պետք է սպասել մի քանի ամիս:
Մինչև վիրահատությունը չի կարելի օգտագործել մի շարք դեղեր, օրինակ` ասպիրին: Խորհուրդ է տրվում նաև չչարաշահել ալկոհոլը, չծխել կամ գոնե պակասեցնել, որպեսզի և՛ վիրահատությունը, և՛ հետվիրահատական շրջանն առավել բարեհաջող ընթանան:
Ատամների իմպլանտների տեղադրման ընթացքում կարելի՞ է դիմել ռինոպլաստիկայի:
Բավականին հաճախ, եթե ցուցում կա ատամների իմպլանտացիայի, նույն վիրահատության ընթացքում, որպես դիմածնոտային վիրաբույժ, կատարում ենք նաև իմպլանտի տեղադրում:
Ի՞նչ է ռևիզիոն ռինոպլաստիկան և ե՞րբ է անհրաժեշտ:
Վերջին տարիներին շատ հաճախ են դիմում բուժառուներ, որոնք նախկինում տարել են ռինոպլաստիկայի վիրահատություն և ունեն մնացորդային կամ նոր ի հայտ եկած խնդիրներ: Երբեմն դիմում են անգամ երրորդ, չորրորդ վիրահատության համար, ինչը պատասխանատու և բարդ գործընթաց է: Երբեմն բժիշկները հրաժարվում են նման վիրահատություններից: Այս առումով ուզում եմ ասել, որ դա իմ դոկտորական դիսերտացիայի թեման է, և ես սիրով օգնում եմ նման մարդկանց: Որպես կանոն, կարողանում ենք այդ խնդիրները լուծել:
Նման վիրահատությունների առանձնահատկությունն այն է, որ նախորդ վիրահատություների արդյունքում բնական անատոմիան արդեն ձևախախտված է, ու շատ դեպքերում ստիպված ենք լինում կիրառել այլ տեղից վերցրած աճառ, փափուկ հյուսվածք` կատարելու վերականգնողական շտկող վիրահատություն:
Այս վիրահատությունները տեխնիկապես ավելի դժվար են, սակայն ճիշտ, գրագետ մոտեցումների դեպքում ամեն բան հարթ է ընթանում:
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում նախքան վիրահատությունը:
Առկա է հետազոտությունների հաստատված ցանկ, որը տարիների փորձով է ձևավորվել և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ընդունելի չէ այդ ցանկը կրճատել ֆինանսական տնտեսման նպատակով, որովհետև ռինոպլաստիկան լուրջ վիրահատություն է և բավականին ռիսկեր ունի: Հետազոտությունների արդյունքում բուժառուն իր առողջական վիճակի մասին ստանում է լիարժեք պատկերացում:
Կատարվում են էխոկարդիոսրտագրություն, արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն, թոքերի ռենտգեն քննություն, քթի հարակից ծոցերի համակարգչային տոմոգրաֆիա: Չի բացառվում, որ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են խնդիրներ, որոնք վիրահատության ժամանակ շտկվում են:
Ինչպիսի՞ անզգայացում է իրականացվում:
Իրականացվում է ընդհանուր անզգայացում: Նախկինում այն իրականացվում էր տեղային անզգայացմամբ:
Որքա՞ն է տևում վիրահատությունը:
Առավել հաճախ վիրահատությունը տևում է միջինը 1 ժամ 20 րոպե, որոշ դեպքերում (ռեկոնստրուկցիաների ժամանակ) կարող է տևել մինչև 3 ժամ:
Ռինոպլաստիկան ազդո՞ւմ է հոտառության վրա:
Գրագետ կատարված ռինոպլաստիկայի դեպքում հոտառությունը միայն բարելավվում է:
Ի՞նչ ռիսկեր և բարդություններ կարող են լինել:
Առաջին վտանգն այն է, որ քթի ձևը բուժառուին կարող է դուր չգալ: Այդ պատճառով մինչև վիրահատությունը բուժառուի հետ մանրամասն քննարկվում են անգամ մանրուքները: Չկա հստակ ձև, ցանկացած բուժառուի քթի ձևն անկրկնելի է, սակայն հնարավոր է ստանալ այն, ինչ բուժառուն ցանկանում է: Այլ հարց է՝ դա կսազի՞ նրա դեմքին, թե` ոչ: Մենք փորձում ենք հուշել և օգնել ձևի ընտրության հարցում, որովհետև քիթը նաև պետք է դիմագծերի և այլ չափանիշների հետ համահունչ լինի:
Բարդություններից է նաև վիրահատության արդյունքում` թեք քիթը: Բուժառուների մոտ, սովորաբար, պատկերացում կա, որ վիրահատությունից հետո քիթն իդեալական ուղիղ կլինի, բայց, իրականում, այն քանոնով չի գծվում, ունի իր բնական կորությունները, որոնք կարող են աչքի զարնել լուսավորության տարբեր անկյուններից: Այդ պատճառով, շատ կարևոր է, որ բուժառուն նախապես գիտակցի դա:
Ի՞նչ դիրքով պետք է քնել վիրահատությունից հետո և որքա՞ն ժամանակ:
Չի կարելի քնել դեմքով դեպի բարձը, այլ թեքվել աջ կամ ձախ: Խորհուրդ է տրվում գլխին մի փոքր ավելի բարձր դիրք ապահովել, որպեսզի այտուցները շուտ անցնեն: Առաջին շաբաթը պետք է քնելիս զգույշ լինել, դրանից հետո կարելի է քնել` առանց որևէ լարվածության:
Ցավո՞տ է հետվիրահատական շրջանը:
Հետվիրահատական շրջանում ցավ չկա, առկա միայն այտուց և կապտուկ:
Հնարավո՞ր է տուժի քթային շնչառությունը վիրահատությունից հետո:
Հնարավոր է, եթե ինչ-որ բան թերի է կատարվել:
Սպիներ մնո՞ւմ են:
Բաց ռինոպլաստիկայի ժամանակ սպի առաջանում է քթի ստորին հատվածում, որը մի քանի ամիս անց ընդհանրապես տեսանելի չէ: Մնացած դեպքերում սպի չի առաջանում:
Ե՞րբ է հեռացվում գիպսը:
Գիպսը հեռացվում է 7 օր անց:
Վիրահատությունից հետո ե՞րբ կարելի է տեսնել վերջնական արդյունքը:
Վերջնական արդյունքը կարելի է տեսնել մեկ տարի անց:
Ինչո՞վ են վտանգավոր ծխելը և խմելը:
Ամեն բան պետք է չափավոր լինի:
Ինչպե՞ս է անցնում վերականգնման շրջանը:
Բուժառուն մեկ օր անց է կացնում հիվանդանոցում, որից հետո դուրս է գրվում: Առաջին մեկ շաբաթվա ընթացքում ցանկալի է հաճախ դուրս չգալ տնից:
Ե՞րբ է պետք այցելել բժշկին:
Բժշկին պետք է այցելել 2 օր անց, իսկ 7-րդ օրը հանվում է գիպսը, որից հետո կարելի է շրջագայության մեկնել անգամ ինքնաթիռով:
Ե՞րբ անցնել նորմալ աշխատանքային գործընթացի` վիրահատությունից հետո:
Դա կախված է աշխատանքի բնույթից: Եթե գրասենյակային աշխատանք է, կարելի է գնալ հենց հաջորդ օրվանից, իսկ եթե դա կապված է դրսում շինարարության հետ, ցանկալի է 20 օրից ոչ շուտ անցնել աշխատանքի:
Ե՞րբ կարելի է արևայրուք ընդունել:
Արևայրուք կարելի է ընդունել երկու ամիս անց: Այդ ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել նաև ջերմային ազդեցությունից:
Ե՞րբ կարելի է անցնել առօրյա մարզումներին կամ սպորտային պարապմունքների:
Առաջին ամիսներին անհրաժեշտ է զգուշանալ ֆիզիկական վնասվածքներից: Մարզումների հարցում պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Որքա՞ն ժամանակ անց կարելի է ակնոց կրել:
Երկու ամիս անց:
Հնարավո՞ր են անձնագրային խնդիրներ:
Ցանկության դեպքում տալիս ենք փաստաթուղթ, որի հիման վրա փոխում են անձնագրի նկարը: Սակայն դա պարտադիր պայման չէ:
Ի՞նչ պետք է բուժառուն պարզի` բժշկի հետ որոշում կայացնելուց առաջ:
Պետք է պարզել, թե քանի՞ տարվա փորձ ունի բժիշկը և կկարողանա՞ տվյալ դեպքում լավ քիթ ստանալ: Մենք բուժառուներին տալիս ենք մի քանի կետից բաղկացած հրահանգներ` երեք լեզվով, որոնցով նրանք կարող են առաջնորդվել:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62010_9678890.jpg)
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
![](images/calendar.png)
![Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61968_6304226.jpg)
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
![](images/calendar.png)
![Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան](up/article/small/file_59551_5292716.jpg)
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
![](images/calendar.png)
![Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com](up/article/small/file_58468_9341952.jpg)
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com](up/article/small/file_58467_1612000.jpg)
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
![](images/calendar.png)
![Մրճանման մատներ. drtehmine.com Մրճանման մատներ. drtehmine.com](up/article/small/file_58414_6961846.jpg)
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
![](images/calendar.png)
![Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com](up/article/small/file_58310_2924022.jpg)
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
![](images/calendar.png)
![Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com](up/article/small/file_58205_8441913.jpg)
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...
![](images/calendar.png)
![Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com](up/article/small/file_58186_4055872.jpg)
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
![](images/calendar.png)
![Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com](up/article/small/file_58185_251400.jpg)
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...
![](images/calendar.png)
![Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com](up/article/small/file_58154_7516674.jpg)
Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYUwCkVS' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384