ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
Մաշկավեներաբան. Վեներական հիվանդությունները կան ու եղել են բոլոր ժամանակներում

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները համաճարակի բնույթ են ստացել: Բժշկությունը գտնում է, որ երկրագնդի բնակչության 90 տոկոսը կրում է վեներական միկրոորգանիզմներից գոնե մեկը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ, մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, գոյություն ունի վիճակագրություն, որը ցույց է տալիս, թե տղամարդկանց 20 տոկոսի ու կանանց 80 տոկոսի մոտ վեներական հիվանդությունները չեն արտահայտվում:
«Կլասիկ» վեներական հիվանդությունների հետ մեկտեղ այժմ գոյություն ունեն նոր վեներական հիվանդություններ, որոնց թիվը հասնում է 25-ի: «Բնակչության անտեղյակությունը հիվանդությունների հարցում առաջացնում է թյուր կարծիք, որ հնարավոր է շատ հեշտ ու հանգիստ ազատվել վարակներից: Ոչ ժամանակին բժշկին դիմելը, ինքնաբուժումը, տարբեր անտիբիոտիկների օգտագործումը նպաստում եհ միկրոորգանիզմների ադապտացմանը»,- նշեց մասնագետը:
Հարցին , թե ինչով է պայմանավորված սեռավարակների աճը աշնան ամիսներին, մաշկավեներաբանը ասաց ,որ դա հիմնականում պայմանավորված է ազգաբնակչության ամառային հանգստի հետ, երբ մարդիկ հնարավորություն ունեն նոր ծանոթություններ հաստատել ու ավելի ակտիվ սեռական կյանք վարել, իսկ պատահական սեռական հարաբերությունները միայն նպաստում են դրան: «Սեռավարակները ունեն որոշ ինկուբացիոն շրջան, որն էլ համընկնում է ամառային ամիսներին եւ արտահայտվում է աշնանը»,- արձանագրեց նա:
«Տարիքային որեւ բաժանում չի կարելի դնել այս հարցում:Մեզ են դիմում տարբեր տարիքի մարդիկ ոչ միայն սեռավարակների , այլեւ սեռական խանգարումների ժամանակ:Կա դրական միտում, որ այժմ մարդիկ դիմում են բժշկին առանց որեւէ նախապաշարմունքների ,ճիշտ ժամանակին ու նաեւ զույգերով: Պետք չէ դեղատոմսով մոտակա դեղատնից ձեռք բերել դեղորայք ու զբաղվել ինքնաբուժությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
Իսկ հարցին թե ինչպիսին է իրավիճակը մարզերոմ, մասնագետը ասաց , որ այստեղ առկա է հոգեբանական գործոնը: «Մարդկանց անգրագիտությունն ու նախապաշարմունքը հանգեցնում է նրան , որ շատ հաճախ նրանք թաքցնում են պրոբլեմը, ուշ են դիմում բժշկին: Իսկ ովքեր քիչ թե շատ ֆինանսապես ապահովված են, նախընտրում են բուժում ստանալ մայրաքաղաքում»,- նշեց մաշկավեներաբանը եւ հավելեց. «Վեներական հիվանդությունները կան ու եղել են բոլոր ժամանակներում: Ուղղակի մարդիկ պետք է լինեն ավելի գիտակից, պահպանեն սեռական կյանքի էլեմենտար կանոնները:Իսկ տարբեր գիտահետազոտական աշխատությունների լույս ընծայումը ու լրատվամիջոցների կողմից լուսաբանումը միայն կնպաստի պրոբլեմի հաղթահարմանը»:

Կարդացեք նաև

Կալիֆորնիական գիտնականների թիմը գտնվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հաղթանակից ընդամենը մեկ քայլ հեռու: Ցողունային բջիջները կարող են լուրջ զենք դառնալ մահացու վիրուսի դեմ...


Հարավային Աֆրիկայից մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել: ՀԱՀ-ում 170 տղաներ եւ աղջիկներ ՄԻԱՎ-վարակով են ծնվել, որով վարակվել են դեռեւս մոր արգանդում: Բուժման բացակայության պատճառով...


Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդկանց մեծ մասի օրգանիզմում կան իմունային բջիջներ՝ ունակ հաղթահարելու ՄԻԱՎ-ը: Աշխատանքի արդյունքները հրապարակված են...


Ղազախստանի, Ռուսաստանի և Մեքսիկայի երեք նորելուկ ձեռնարկությունների աշխատակիցները Hoope անունով մատանի են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ի հայտ բերել վեներական հիվանդությունները: Մատանին հնարավորություն է...


Ամերիկյան վիրուսաբանները հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի ճակատագրական թերությունը. պարզվել է, որ ՄԻԱՎ-ի մասնիկների կազմավորման համար անհրաժեշտ...


Մաշկի տակ տեղադրվող նոր սարքավորումն օրգանիզմն ապահովում է հակառետրովիրուսային նյութերով, որոնք օգնում են կանխարգելել ՄԻԱՎ-ը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն