Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆիզիոթերապիա

Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am

Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բարոթերապիան:

Բարոթերապիայի իմաստն օրգանիզմի բջիջներին թթվածին հասցնելն է: Ախտաբանական վիճակներում՝ սակավարյունության կամ անոթի նեղացման արդյունքում, արյան քանակը կարող է անբավարար լինել, որի հետևանքով թթվածինը հասնում է բջիջներին պակաս քանակով, և անհրաժեշտ է այդ քանակը լրացնել:

Այս թերապիան աշխարհում կիրառվում է վաղուց:  Անգամ հին դարերում մարդիկ հասկացել են օրգանիզմի համար մաքուր օդի՝ թթվածնի կարևորությունը:

Ի՞նչ պատմություն ունի բարոթերապիայի ծառայությունը կլինիկայում:

Բարոթերապիան հիպերբարիկ օքսիգենացիայի ծառայություն է, որն ընդգրկված է սուր թունավորումների ընդհանուր ծառայության մեջ: 1976 թվականից այն գործում էր որպես բաժանմունք, ինչն այնուհետև օպտիմալացման արդյունքում փոքրացվեց:

Ի՞նչ հիվանդությունների և ախտաբանական վիճակների դեպքում է ցուցված բարոթերապիան:

Բարոթերապիան ցուցված է շմոլ գազով կամ այլ թունավորումների ժամանակ, անոթային խնդիրով ընթացող բոլոր հիվանդությունների ժամանակ. աթերոսկլերոզ, կաթված, սիրտ-անոթային խնդիրներ, նևրոզներ, դիաբետ և այլն: Դիաբետի դեպքում բարոթերապիայի արդյունքում նույնիսկ հնարավոր է իջեցնել արյան մեջ շաքարի քանակը: Բարթերապիան` դեղերի հետ զուգակցված, բավականին արդյունավետ է:

Արդյունավետ է և՛ իշեմիկ, և՛ հեմոռագիկ կաթվածների ժամանակ (ճնշման տակ տրվող թթվածինն առաջացնում է անոթների սպազմ), մաշկային հիվանդություններից` փսորիազի, նեյրոդերմիտի, ալերգիաների, աուտոիմուն հիվանդությունների, համակարգային հիվանդությունների: Ազդեցության մեխանիզմը միշտ չէ, որ հասկանալի է, սակայն արդյունքներն ակնառու են:
 
Բարոթերապիան ցուցված է, եթե հղիների մոտ կա վիժման վտանգ, լարվածություն, թերսնուցում: Հղիության ընթացքում այդպիսի մի քանի կուրսը բավական է, որ հղին նորմալ վիճակով հասնի ծննդաբերության:

Մեծ փորձ ունենք և լավ արդյունքներ ենք արձանագրել ստամոքսի բոլոր խնդիրների ժամանակ՝ գաստրիտ, էրոզիա, խոց և այլն: Այդ դեպքում բարոթերապիան զուգակցվում է թթվածնային ըմպելիքների հետ, որոնք պատրաստվում են 6-8 դեղաբույսերի թուրմերով: Արդյունքում խոցը կամ էրոզիան սպիանում են, և, եթե դեղերով սպիացումն ընթանում է կոպիտ սպիներով, ապա այս դեպքում սպին հարթ է, նուրբ, քանի որ առատ թթվածնի պայմաններում հյուսվածքների վերականգնումն ընթանում է առավել բնականոն:

Բարոթերապիան ցուցված է նաև դժվար ապաքինվող վերքերի և բոլոր վիրաբուժական իրավիճակների դեպքերում: Նախկինում վիրահատված հիվանդին անմիջապես նշանակվում էր բարոթերապիա, և աղիները չգործելու խնդիր չէր առաջանում, որովհետև այն խթանում է դրանց աշխատանքը:

Բարոթերապիայի կիրառման մեծ փորձ կա արդեն աուտիզմով երեխաների մոտ. այն օգնում է նաև մանկական ուղեղային կաթվածի և բոլոր այն դեպքերում, երբ պետք է խթանել ուղեղը:

Շատ լավ արդյունք է դիտվում մարզիկների մոտ, հատկապես երկարատև մրցումներից հետո օրգանիզմը վերականգնվելու համար:
Բարոթերապիան նպաստում է տղամարդկանց պոտենցիայի բարձրացմանը, ընդհանրապես, ակտիվացնում է հիվանդներին: Արդյունավետ է քրոնիկական հոգնածության համախտանիշի ժամանակ, դրդում է իմունային համակարգը, օրգանիզմի վերականգնողական հնարավորությունները:

 

Բարոթերապիա

Ո՞րն է բարոթերապիայի ազդեցության մեխանիզմը:

Բարոթերապայի ժամանակ թթվածինը տրվում է մինչև 1,5-2 լրացուցիչ մթն. սյան ճնշման տակ. այդ պայմաններում, եթե անգամ թթվածինը չի կապվում հեմոգլոբինի հետ, ապա, ուղղակի լուծվելով պլազմայի մեջ, հասնում է հյուսվածքներին:

Եթե պլազմայում առկա է ընդամենը 0,2 տոկոս լուծված թթվածին, այս դեպքում թթվածինը 20-30 անգամ բարձրանում է և հասնում անմիջապես բոլոր հյուսվածքներին:

Ի՞նչ հակացուցումներ կան:

Բացարձակ հակացուցում չկա: Կան հարաբերական հակացուցումներ, օրինակ, էպիլեպսիայի ժամանակ ուղեղի դրդումը կարող է նոպա առաջացնել, տուբերկուլոզի դեպքում կարող է արյունահոսություն լինել:

Ինչպես բոլոր դեղերը, թթվածինը նույնպես ունի իր չափաբաժինները, անգամ կա թթվածնային ինտոքսիկացիայի հասկացություն: Այդ պատճառով միջամտությունը կատարվում է միայն մասնագետի հսկողության տակ, ընդմիջումներով:


Ի՞նչ է բարոկամերան:

Բարոկամերան հերմետիկ փակվող խցիկ է` ապակյա գլխային հատվածով: Խցիկի մեջ կարելի է պառկել, նստել, հիմնականում սեանսի ժամանակ պացիենտները հանգիստ քնում են: Թթվածինը ստացվում է կենտրոնացված կայանից, կա կարգավորման սարք, մոնիտոր, որով իրականացվում է հիվանդի վիճակի լիակատար հսկողությունը:

Բարոկամերայի նորագույն սարքերն ինչո՞վ են տարբերվում նախորդներից:

Առաջին բարոկամերաները փակ, հերմետիկ համակարգեր էին, ներկայում ապակյա են: Բոլոր դեպքերում արդյունքը նույնն է, խնդիրը հարմարավետության մեջ է:

Պե՞տք է նախապատրաստվել սեանսին:

Նախապատրաստվել պետք չէ, հարկ է լինել մաքուր, մաշկին չունենալ քսված յուղեր, քսուկներ, հագուստները պետք է լինեն բնական գործվածքից` էլեկտրականացումից խուսափելու և տեխնիկական անվտանգության համար:  Սեանսին պետք է գալ ոչ քաղցած, որովհետև տեղի է ունենում շաքարի այրում:

Որքա՞ն է սեանսի տևողությունը:

Մեկ սեանսը տևում է առավելագույնը 40 րոպե: Միջամտություններն նշանակվում են ամեն օր կամ օրը մեջ` 7 օր:

Կա՞ն տարիքային սահմանափակումներ:

Տարիքային սահմանափակում չկա, սակայն փոքրիկները դժվարությամբ են հարմարվում, ինչի պատճառով հաճախ երեխայի հետ մայրը մնում է խցիկում:

Ինչպե՞ս պետք է դիմեն պացիենտները` բարոթերապիա ստանալու համար:

Նախ պետք է, որ մարդիկ տեղյակ լինեն այս թերապիայի ցուցումներին: Հիմնականում քչերը գիտեն այս թերապիայի արդյունավետության մասին: Պետք է լինի բժիշկների աջակցությունը՝ էնդոկրինոլոգների, անոթաբանների, ովքեր տեղեկացված լինեն այս թերապիայի ցուցումներին:

Պացիենտները կարող են գալ «Արմենիա» բժշկական կենտրոն բարոթերապիայի բաժին` նախապես հետազոտված, կամ կարող են ուղղորդվել որևէ այլ մասնագետի կողմից:

 

 

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վակուումային բուժում. armeniamedicalcenter.am
Վակուումային բուժում. armeniamedicalcenter.am

Վակուումային բուժումը (թերապիան)՝ վակուումային ապակյա տարաներով, օգնում է բազմաթիվ խնդիրների լուծման ժամանակ՝ ողնաշարի պաթոլոգիա (օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ, գոտկային մկանների կծկանքներ)...

Ֆիզիոթերապիայի ցուցումները և բուժման արդյունավետությունը. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ֆիզիոթերապիայի ցուցումները և բուժման արդյունավետությունը. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» բժշկական կենտրոնը այն հազվադեպ հիվանդանոցներից է, որտեղ գրեթե բոլոր վիրաբուժական և թերապևտիկ (նյարդային, էնդոկրինոլոգիական, թոքային, գաստրոէնտերոլոգիական և այլն) ամենատարբեր...

Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:

Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...

Շնչառական համակարգ
Ֆիզիոթերապիայի կիրառման հակացուցումները. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ֆիզիոթերապիայի կիրառման հակացուցումները. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ֆիզիոթերապիայի կիրառման ի՞նչ հակացուցումներ կան:

Տարբերում ենք ֆիզիոթերապիայի կիրառման հարաբերական և բացարձակ հակացուցումներ...

Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com

Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ֆիզիոթերապիան:

Ֆիզիոթերապիան թերապևտիկ բուժման մեթոդներից է, որն իրականացվում է ոչ թե դեղորայքի կիրառմամբ...

Բժշկի ընդունարանում
Ինտեգրոթերապիա
Ինտեգրոթերապիա

Ցանկացած հիվանդություն կյանքի ինչ–որ մի էտապում օրգանների ֆունկցիոնալ գործունեության «սխալ»-ի արդյունք է։ Նշանակում է ֆունկցիոնալ մակարդակում առաջացած «սխալ»-ը ժամանակին հայտնաբերելու, ուղղելու և ճիշտ ուղղորդելու դեպքում հնարավոր է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ