Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Սառը ձեռքեր և ոտքեր. անհատական առանձնահատկությու՞ն, թե՞ վտանգավոր ազդակ. nairimed.com

Սառը ձեռքեր և ոտքեր. անհատական առանձնահատկությու՞ն, թե՞ վտանգավոր ազդակ. nairimed.com

Անշուշտ, շրջապատում կան մարդիկ, ում ոտքերն ու ձեռքերը մշտապես սառն են, նույնիսկ տաք շինության ներսում կամ շոգին։ Ի՞նչ է դա. օրգանիզմի առանձնահատկությու՞ն, թե՞ հիվանդության ախտանիշ։

Ձեռքերի և ոտքերի մշտապես սառը լինելու պատճառները շատ են.

  1. Կանանց մոտ այս խնդիրն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Ակնհայտ է, որ պատճառը թույլ ջերմակարգավորումն  է՝ պայմանավորված կանանց ֆիզիոլոգիայով՝ հորմոնային ֆոնի մշտական փոփոխություններով։
  2. Բարձրահասակ, նիհար, ասթենիկ կառուցվածքով մարդիկ նույնպես կարող են տառապել ջերմակարգավորման անբավարարությամբ։
  3. Տարեց մարդիկ մշտապես մրսում են, ինչը կապված է օրգանիզմում բոլոր գործընթացների դանդաղեցման հետ, այդ թվում նաև` ջերմափոխանակության։
  4. Ջերմաստիճանի նկատմամբ զգայուն են նաև երեխաները, հատկապես մինչև մեկ տարեկանը։ Ջերմակարգավորումը նրանց մոտ դեռ  կայունացած չէ, այդ պատճառով նրանք հեշտությամբ ցրտահարվում են և գերտաքանում։
  5. Սառը ոտքերի և ձեռքերի պատճառը կարող է լինել խիստ սննդակարգը։ Օրգանիզմն էներգիան վերցնում է սննդից, և, եթե կալորիաները քիչ են, ապա դրանք բավարար չեն լինում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար։
  6. Սառը վերջույթների պատճառներից են նաև արյունամատակարարման խանգարումը՝ պայմանավորված սթրեսի, ծխելու, չափազանց սեղմող հագուստի, կապի կրման հետևանքով առաջացած անոթների սպազմով։
  7. Երկաթդեֆիցիտային սակավարյունության ժամանակ, որը բնորոշվում է հեմոգլոբինի անբավարարությամբ, հյուսվածքներում թթվածնային քաղցի առաջացմամբ, ջերմարտադրությունը նվազում է։ Արդյունքում, ոտքերը մրսում են, ձեռքերը սառն են, հիվանդը գանգատվում է դյուրհոգնելիությունից, ընդհանուր թուլությունից, գլխապտույտից, քնկոտությունից, ականջներում` աղմուկից։
  8. Շատ հաճախ սառը ձեռքերի և ոտքերի պատճառը վեգետաանոթային դիստոնիան է։ Այն ախտանիշների համալիր է, որն առաջանում է վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների անհամաձայնեցված աշխատանքի հետևանքով։  Վեգետաանոթային դիստոնիան բնութագրվում է նաև այլ տհաճ երևույթներով, մասնավորապես՝ գլխապտույտով, զարկերակային ճնշման կտրուկ տատանումներով, հաճախացած սրտխփոցով, սրտի շրջանում ցավերով (սրտային ախտաբանության բացակայության դեպքում)։
  9. Վահանաձև գեղձի հորմոնների (թիրոքսին) անբավարարությունը՝ հիպոթիրեոզը, դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր գործընթացները, այդ թվում` ջերմափոխանակային։ Վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակի դեպքում լինում են նաև այլ ախտանիշներ, այդ թվում՝ դյուրհոգնելիություն, հիշողության կորուստ, քաշի ավելացում, մաշկի չորություն, եղունգների փխրունություն, փորկապություն և այլն։
  10. Սառը ձեռքերը և ոտքերը, ինչպես նաև արտահայտված քրտնարտադրությունը, թուլությունը, մարմնի ցածր ջերմաստիճանը կարող են վկայել ցածր զարկերակային ճնշման՝ զարկերակային հիպոտենզիայի մասին։
  11. Խցանող էնդարտերիիտը (ծխողների հիվանդություն)՝ ստորին վերջույթների անոթների անցանելիության խանգարումը, սկսվում է սառը  ոտքերից, սակայն կարող է ավարտվել փտախտով։ Այլ դրսևորումներից են ոտնաթաթերի թմրածությունը, ոտքերի ցավը և ցնցումները, խոցերը, նեկրոզը։
  12. Շաքարային դիաբետի դրսևորումներից է արյունամատակարարման խանգարումը, սկզբում` մազանոթներում, իսկ այնուհետև նաև` խոշոր անոթներում։ Զարմանալի չէ, որ այս հիվանդությամբ տառապողների մոտ ձեռքերը և հատկապես ոտքերը սառչում են։ Ոտքերն ավելի հաճախ են ախտահարվում, ընդհուպ մինչև  «դիաբետիկ ոտնաթաթի» առաջացում, որը լուրջ բարդություն է և սպառնում է ոտքի փտախտով և անդամահատումով։
  13. Սառը ձեռքերը քիչ տարածված հիվանդության՝ Ռեյնոյի համախտանիշի ախտանիշ է։ Այն դրսևորվում է ձեռքի մատների թմրածությամբ, սպազմով և զգայնության կորուստով։
  14. Սրտային անբավարարությունը և վերջինիս հետ կապված անբավարար արյունամատակարարումը նույնպես սառը ձեռքերի և ոտքերի պատճառ են։
  15. Ողնաշարի օստեոխոնդրոզը՝ ողերի դիստրոֆիկ խանգարումները և ձևախախտումները, կարող են արյունամատակարարման խանգարման և, համապատասխանաբար, սառը ձեռքերի և ոտքերի առաջացման պատճառ լինել։


Սառը ձեռքերը և ոտքերը կարող են թույլ ջերմակարգավորման կամ ֆիզիոլոգիական պատճառների (կանանց մոտ հորմոնային տատանումներ, տարեցների մոտ նյութափոխանակության գործընթացների դանդաղում, կառուցվածքային առանձնահատկություններ) արդյունք լինել, կամ` լուրջ ախտաբանության հետևանք: Եթե մշտապես սառչող վերջույթներից զատ, այլ լուրջ ախտանիշներ չկան, զարկերակային ճնշումը նորմալ է, խիստ սննդակարգի չի պահպանվում, հնարավոր է կարիք լինի ստուգել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և գլյուկոզայի պարունակությունը, ինչպես նաև վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ