Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Կանխատեսումներ

«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը

«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը

Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան մեկ միլիոն մարդ, որոնց թվում եղել են ինչպես հասարակական-քաղաքական հռչակավոր գործիչներ, այնպես էլ ամենասովորական մարդիկ՝ իրենց բազմաթիվ խնդիրներով ու շարժառիթներով:


Վանգայի ծննդյան օրվան՝ հունվարի 31-ին նվիրված, ձեզ ենք ներկայացնում հայ հոգեբան, հոգեթերապևտ Գոգա Հարությունյանի հուշերը նրա հետ հանդիպումից: Մեդ-Պրակտիկի հետ զրույցում Գոգա Հարությունյանը փորձեց հիշել այդ տպավորիչ օրվա բոլոր մանրամասները, նաև ներկայացրեց հետագա տարիների ընթացքում ինքն իր համար արած բացահայտումները: Վանգայի առեղծվածը տարիների ընթացքում, էզոթերիկան ուսումնասիրելուն զուգահեռ, ավելի ու ավելի իրական երանգներ ու նրբություններ է ձեռք բերել հայ հոգեբանի համար…

1970 թ., ինչպես ստացվեց Վանգայի հետ հանդիպումը


ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժ, հոգեբան և հոգեթերապևտ Գոգա Հարությունյանը, ով նաև Միացյալ ազգերի կազմակերպության և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային ակադեմիայի կրթության դոկտոր է, ժամանակին եղել է բավականին հայտնի մարմնամարզիկ: Մարզական ակտիվ գործունեությունն ավարտելուց հետո նա սկսում է աշխատել Խորհրդային Միության աղջիկների հավաքականի հետ՝ պատրաստելով նրանց մրցումներին: Այդ ժամանակ հավաքականը գլխավորում էր աշխարհի և Եվրոպայի, ինչպես նաև օլիմպիական բազմակի չեմպիոնուհի Լարիսա Լատինինան: 1970 թ. Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուլղարիայում, և Լարիսա Լատինինան ու Գոգա Հարությունյանը աղջիկների հավաքականի հետ մրցումներից առաջ մեկնում են այնտեղ՝ նախապատրաստական հավաք անցկացնելու: Ունենալով մի փոքր ազատ ժամանակ՝ երկու մարմնամարզիկները որոշում են այցելել Բուլղարիայի այն գյուղաքաղաքը, որտեղ ապրում էր Վանգան. նրա մասին խորհրդավոր պատմությունները վաղուց արդեն ճանապարհորդում էին… Այդ ժամանակ Գոգա Հարությունյանն արդեն սկսել էլ հետաքրքրվել հոգեբանությամբ, էզոթերիկայով, և այդ տեսանկյունից բուլղարուհի գուշակն առանձնապես հետաքրքիր էր: Իմանալով, թե ինչքան դժվար է Վանգայի մոտ հասնելը, ինչ հերթեր են սպասում իրենց, տեսնում են բոլոր պատրաստությունները և գնում: Վանգայի տան մոտ հավաքված մարդկանց հերթում սպասելիս նրանք բավական շատ մանրամասներ են իմանում գուշակի կյանքի մասին… Մարդիկ պատմում էին իրար, որ Վանգան շատ հասարակ ընտանիքում է ծնվել. դաշտում աշխատելու ժամանակ մի օր հողմ է բարձրացել, կայծակ է եղել, որից հետո աղջիկը կուրացել է և ձեռք բերել արտասովոր ունակությունները…


«Վանգան կանչում է հոգեբանին»


Վանգայի մոտ մարդիկ մտնում էին հերթով, բայց լինում էր նաև, որ նա կանչում էր առանց հերթի, եթե ինչ-որ մեկը հատուկ հետաքրքրում էր իրեն: «Կանգնած էինք հերթում, դուրս եկավ նրա քրոջ աղջիկն ու ասաց՝ Վանգան կանչում է հոգեբանին», -պատմում է Գոգա Հարությունյանը: Նա և Լարիսա Լատինինան ներս են մտնում: «Վանգան նստած էր, առջևը՝ սրբապատկերներ, մոմեր, հեռախոս… Մեզ ասաց՝ սպասենք մի քիչ, իսկ ինքն արդեն ճանապարհում էր մեզնից առաջ եղած կնոջը: Նրան ասաց. «Ինչ ուզում ես արա, կլինի այն, ինչ լինելու է, քո բախտը դա է»: Ես մոտեցա, սկսեցի ներկայանալ, ասաց՝ ես գիտեմ, մի ասա: Խոսում էր գեղջկական կոպտությամբ: Տվեցի շաքարը (նրա մոտ բոլորը մի բուռ շաքարով էին մտնում): Ինձ ասաց, որ լուրջ գիտությամբ եմ զբաղվում. «Ես չեմ հավատում այդ գիտությանը, բայց  դու մեծ հավատով ես ապրում և պահում ես Աստծու պատվիրանները, կկարողանաս մարդկանց օգնել»: Հետո սկսեց պատմել իմ մասին, անգամ վաղ մանկության տարիներին տեղի ունեցած դեպքեր, նաև ապագային վերաբերող բաներ ասաց, որոնք հետո նույնությամբ կատարվեցին: Այդ ամենն ասում էր գոռգռալով, ինձ մատնացույց անելով: Աչքերը փակ էին, բայց տպավորությունն այնպիսին էր, որ տեսնում է ինձ: Երբ դուրս եկա, կարծես գլուխս մեծացած, ուռած լիներ. ի՜նչ էներգետիկա էր այդ տանը»,- հանդիպման մանրամասներն է հիշում Գ. Հարությունյանը:

Վանգայի առեղծվածը


Գոգա Հարությունյանի համար հետագայում էզոթերիկան և հիպնոսը դարձան խորը ուսումնասիրությունների առարկա, ինչին զուգահեռ Վանգայի կիրառած մեխանիզմներն ավելի բացատրելի դարձան: Նա մեծ նշանակություն է տալիս շաքարի այն կտորներին, որոնք իր հաճախորդներից ուզում էր Վանգան: «Ի՞նչ է շաքարը … բյուրեղ: Օրինակ՝ երբ մարդը մահանում է, փակում են բոլոր ապակեպատ մակերեսները, քանի որ նրանք շատ հեշտությամբ են կլանում էներգիան: Մեր ափի մեջ է գտնվում մեր ամենահզոր չակրաներից մեկը, իսկ շաքարը մարդիկ փոխանցում էին ափից ափ…  Վանգան ուժեղ տելեպատ է, նա կարողանում է միտք կարդալ: Մենք ինչ մտածում ենք, ֆլուիդների տեսքով արտամղում ենք, ինքն ունի ընդունելու ունակություն, և դրան մեծապես օգնում է բյուրեղը՝ շաքարի տեսքով: Շաքարի միջոցով հաղորդակցվելով քո բիոէներգիային՝ նա մտնում է քո սուբստանցիան՝ տիեզերական անծայրածիր ինֆորմացիայի ոլորտ, և նրա համար հասանելի են դառնում քո անցյալը, ներկան ու ապագան»,- բացատրում է մասնագետը:

Մենաշնորհային ունակություննե՞ր


Վանգայի ունակություններին մոտ կարողություններով մարդիկ Գոգա Հարությունյանին երկար տարիների պրակտիկայի ընթացքում էլի են հանդիպել, ճիշտ է՝ ոչ այդքան հզոր…  Ստեփանավանում բավականին հայտնի էքստրասենս Արտյոմի ունակությունների ի հայտ գալուն մեծապես նպաստել է հոգեթերապևտը: Նրան հայրն է բերել Գոգա Հարությունյանի մոտ, երբ տղան 16-17 տարեկան է եղել, շատ վատ հոգեվիճակում. «Ես տեսա, որ նրա մոտ բացվում են ուղեղի որոշակի կենտրոններ, ինչին ինքը չի կարողանում հարմարվել: Ձայներ էր լսում, պատկերներ տեսնում: Հայրը համաձայնեց, որ ես սկսեմ աշխատել նրա հետ: Որոշ ժամանակ անց սկսեց վերականգնվել նորմալ հոգեվիճակը: Մի օր զանգում է հայրը և անհանգստացած պատմում՝ Արտյոմը երազում տեսել է, որ Հիսուսն իրեն ասում է՝ այսինչ տեղում պետք է փորել, գտնել սրբապատկեր ու խաչ: Նա մտածում էր՝ տղայի մոտ նորից կրկնվում է նախկին հոգեվիճակը: Ես խորհուրդ տվեցի գնալ ու փորել նշված տեղը: Փորում են ու գտնում: Այդ տեղում նրանք սկսեցին եկեղեցի կառուցել: Այսօր տղան օգնում է մարդկանց իր էներգիայով»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. հեղինակի կողմից
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչ է խոստանում Հրե կապիկն առողջությանը և կարիերային. 1in.am
Ինչ է խոստանում Հրե կապիկն առողջությանը և կարիերային. 1in.am

Տարվա հովանավոր կենդանին անպայման ունենում է իր ազդեցությունը տարվա վրա՝ ուժեղացնելով որոշ ոլորտներ և թուլացնելով այլք։ 2016 թվականի խորհրդանիշը մեզ խոստանում է բազում դրական էմոցիաներ՝ գրեթե բոլոր գործերում...

Աստղագուշակ (հորոսկոպ) 2015. news.am
Աստղագուշակ (հորոսկոպ) 2015. news.am

ԽՈՅԵՐ

2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր...

Արևելյան աստղագուշակ (հորոսկոպ) 2015՝ կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի. armportal.net
Արևելյան աստղագուշակ (հորոսկոպ) 2015՝ կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի. armportal.net

Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով...

Կայքը ցույց է տալիս այն ամենը, ինչ կատարվել է ձեր ծննդյան օրը. tert.am
Կայքը ցույց է տալիս այն ամենը, ինչ կատարվել է ձեր ծննդյան օրը. tert.am

TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ Դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է...

Գիտե՞ք, որ...
1555թ. մարտի 1-ին, 459 տարի առաջ, Նոստրադամուսը հրատարակեց իր կանխատեսումների գիրքը
1555թ. մարտի 1-ին,  459 տարի առաջ, Նոստրադամուսը հրատարակեց իր կանխատեսումների գիրքը

1555թ. այս օրը Նոստրադամուս կեղծանվամբ հայտնի Միշել դե Նոտրդամը (Michel de Notredame) հրատարակեց իր առաջին կանխատեսումները «Միշել Նոստրադամուսի մարգարեությունները» գրքում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Պատմության էջերից
2014 թ. հորոսկոպ. Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին և ինչպե՞ս դիմավորել Կապույտ Ձիու տարին
2014 թ. հորոսկոպ. Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին և ինչպե՞ս դիմավորել Կապույտ Ձիու տարին

2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել...

Լուսնային շրջափուլերն ազդում են մարդու առողջության եւ վիրահատությունների արդյունքի վրա
Լուսնային շրջափուլերն ազդում են մարդու առողջության եւ վիրահատությունների արդյունքի վրա

Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Բժիշկները հաստատել են լիալուսնի հզոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
Բժիշկները հաստատել են լիալուսնի հզոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ի՞նչ են պատմում քարերը
Ի՞նչ են պատմում քարերը

Քարերի արքան` ԱԼՄԱՍՏԸ, կանխում է ստամոքսի հիվանդությունը, օգնում է ծանր ծննդաբերությանը, կրողին դարձնում թագավորին հաճելի մարդ...

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Առողջության հորոսկոպ
Առողջության հորոսկոպ

Խոյեր

2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը...

Առողջապահության լրատու 18-19.2012
Բարի գալուստ 2013 թվական
Բարի գալուստ  2013 թվական

Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը...

Առողջապահության լրատու 18-19.2012
Օձին գոհացնելու մի քանի պայման
Օձին գոհացնելու մի քանի պայման

Ժամեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց...

2013 թ. առողջության հորոսկոպ
2013 թ. առողջության հորոսկոպ

Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ...

2013-ը կլինի պատմության ամենատաք տարիներից մեկը. բրիտանացի օդերևութաբաններ
2013-ը կլինի պատմության ամենատաք տարիներից մեկը. բրիտանացի օդերևութաբաններ

Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ 2013թվականը կընդգրկվի եղանակային հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների տասնյակում, որը հաշվվում է 1850թ.-ից սկսած, հայտնում է Взгляд-ը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ