Պատմության էջերից
1827 թ. ապրիլի 7-ին անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը վաճառեց առաջին լուցկիները իրավաբան Նիկսոնին
Առաջին հայացքից չկա ավելի հեշտ բան, քան լուցկիների տուփը: Բայց իրականում լուցկու ստեղծման պատմությունը բավականաչափ հետաքրքիր է: Ընդունված է, որ լուցկիների նախատիպերը չոր ճյուղերն են համարվում:
Դրանց օգնությամբ հին մարդիկ կրակ էին անում: Ավելի ուշ դրանց տեղը զբաղեցրեցին բնական հանքերը, որոնք ունակ էին կայծ տալու, հետո՝ հրահանը և կայծքարը: Եվ միայն չինացիները մեր թվարկության 570 թ. սկսեցին ձողիկները հագեցնել՝ ծծմբով շփման համար:
Լուցկու ծննդյան գործում շատ կարևոր դեր է խաղացել սպիտակ ֆոսֆորի բացահայտումը, որը կատարվել է Համբուրգից թոշակառու զինվոր Հեննինգ Բրանդի կողմից 1669 թ.: Նա ուսումնասիրել է այն ժամանավա հայտնի ալքիմիկոսների աշխատանքները՝ ոսկի ստանալու մտադրությամբ: Սակայն փորձերի արդյունքում պատահմամբ ստացվեց ինչ-որ պարզ փոշի, որն ուներ լուսավորելու զարմանալի հատկություն: Բրանդը այն կոչեց «ֆոսֆոր» (հունարենից թարգմանաբար նշանակում է «լուսակիր»):
Անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը, ինչպես դա հաճախ է լինում, դա հայտնագործեց միանգամայն պատահական: 1826 թ. նա, քանի որ դեղագործ էր, խառնում էր քիմիկատները փայտիկի օգնությամբ: Այդ փայտի վերջում ձևավորվեց չորացած կաթիլ: Այն հեռացնելու համար նա հարվածեց փայտիկով հատակին: Կրակ դուրս եկավ: Սկսեց փորձարկել և… 1827 թ. ապրիլի 7-ին տեղի ունեցավ առաջին կոմերցիոն գործարքը: Ուոկերը Նիկսոն իրավաբանին վաճառեց առաջին լուցկիները:
Սակայն Ուոկերը, որը ցուցադրում էր իր բացահայտումը անխտիր բոլորին, ժամանակ չգտավ այն արտոնագրելու: Իսկ ահա Սեմուել Ջոնս անունով երիտասարդը, որը մի անգամ ներկա էր այդ ցուցադրությանը, գիտակցեց հայտնագործության շուկայական արժեքը: Նա լուցկիներն անվանեց «լյուցիֆերչիկներ» և սկսեց դրանք վաճառել տոննաներով, չնայած նրան, որ «լյուցիֆերչիկների» հետ կապված էին որոշ խնդիրներ՝ նրանք վատ էին բուրում և այրման ժամանակ կայծերի ամպեր էին սփռում շուրջկողմ:
1847 թ. վիեննացի քիմիկոս Շրետերը բացահայտում կատարեց՝ լուցկիներն «անվտանգ» դարձնելով: Շրետերը ստացավ «կարմիր» ֆոսֆոր, որը թունավոր չէր: Հաջորդ տարի արդեն լուցկիների գլխիկների կազմի մեջ ներառվեց ծծումբ, բերտոլետյան աղ, մանգանի պերօքսիդ և սոսինձ: Իսկ «լյուցիֆերչիկների» թողարկումն աստիճանաբար դադարեցվեց:
1910 թ. Դայմոնդ Մատչ ամերիկյան ընկերությունը առաջինը ստացավ առողջության համար անվտանգ լուցկիների արտոնագիր: Այդ հայտնագործության կարևորությունն այնքան մեծ էր, որ ԱՄՆ նախագահ Ուիլյամ Տաֆտը հրապարակայնորեն դիմեց արտոնագրի տերերին և խնդրեց նրանց հրաժարվել հեղինակային իրավունքներից: Ընկերությունը համաձայնվեց և 1911 թ. հունվարի 28-ին հրաժարվեց իր հայտնագործության բոլոր իրավունքներից: Այդ պատճառով այսօր լուցկիները փաստացիորեն պատկանում են բոլորին:
Լուցկիները Ռուսաստան հասան XIX դարի 30-ականներին: Քիչ ավելի ուշ հայտնվեցին առաջին լուցկու տուփերը, սկբում դրանք փայտից էին, հետո՝ թիթեղյա: Արդեն այն ժամանակ տուփերին սոսնձում էին էտիկետներ: Վերջինս իր մեջ ո´չ միայն ինֆորմացիա էր պարունակում, այլև զարդարում էր լուցկիները: Դա բերեց նաև կոլեկցիա կազմելու՝ ֆիլումենիայի հանդես գալուն:
Կարդացեք նաև
Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ...
«Մարդը դառնում է առաջին բացահայտողը` ցանկացած երևույթի ծագումն իմանալու ձգտմամբ»
Այս պատմության հերոսը Չարլզ անունով մի երիտասարդ անգլիացի է, ով ապրել է նախանցած դարում...
Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...
1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...
1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...
Ջեյմս Ջերոմ Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...
Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...
Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...
Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...
ահարաշի Մահեշ Յոգին ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...
Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...
Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...
Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...
Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Ամուսնական առաջին գիշերը
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն