ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Երևանում կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը. nairimed.com
![Երևանում կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը. nairimed.com Երևանում կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը. nairimed.com](up/article/big/file_52814_3213213.jpg)
Մատենադարանի կոնֆերանս դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ) կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը, որն իր հյուրընկալ հարկի տակ համախմբել էր շուրջ 200 մասնակիցների ու հյուրերի:
Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ՌՀԱ նախագահ, «Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Կոստան Գալումյանը:
Իր խոսքով, այս տարի համագումարն աննախադեպ ծրագրով էր ներկայանում: Համագումարին ելույթով հանդես եկան տեղի լավագույն մասնագետները և պատվավոր հյուրեր՝ արտերկրից:
«Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել ամերիկաբնակ հայազգի գիտնական, առաջին ՄՌՏ սքանավորման սարքի հեղինակ, աշխարհահռչակ պրոֆեսոր Ռայմոնդ Դամադյանը: Մեզ համար մեծ պատիվ էր հյուրընկալել նրան Հայաստանում։
Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան ո՜չ միայն հանդիպելու պրոֆեսոր Դամադյանին, այլև ունկնդրելու նրա՝ «ՄՌՏ պատմությունը» թեմայով դասախոսությունը»:
Կ. Գալումյանի փոխանցմամբ՝ պատվավոր հյուրերի շարքում էին նաև Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Դերչին, Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի գործադիր տնօրեն Պիտեր Բայերը, Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի հիմնադիր Նիքոլաս Գուրտսոյաննիսը, Կալիֆորնիայի համալսարանի դասախոս դոկտոր Բիժանը և այլք:
«Իր ձևաչափով գիտաժողովը տեղի մասնագետներին հնարավորություն է տալիս ծանոթանալու գործընկերների փորձին և, ինչու՝ ոչ, ներկայացնելու սեփական փորձը, որ բավականին հետաքրքիր էր, ու տեղեկանալու գիտական նորություններին, ձեռքբերումներին։ Հարկ եմ համարում նշել, որ նման հնարավորություն տրվում է նաև տարվա ընթացքում։ Խոսքը եվրոպական առաջատար կլինիկաներում վերապատրաստման ծրագրերի մասին է, և դա մեզ օգնում է բարձրացնել ռադիոլոգիայի մակարդակը Հայաստանում»։
Կ. Գալումյանի համոզմամբ՝ որպես բժշկագիտության ոլորտ, ռադիոլոգիան վերջին տարիներին մեծ զարգացում է ապրում Հայաստանում և՛ սարքերի հագեցվածության, և՛ մասնագետների որակավորման առումով։
«Իր ելույթի ժամանակ մեր հարգարժան պրոֆեսորը նշեց, որ Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիան Եվրոպական ասոցիացիայի լիարժեք անդամ է։ Ամեն տարի՝ ծրագրերի շնորհիվ, Հայաստանից մասնագետներ են գործուղվում եվրոպական առաջատար կլինիկաներ, կազմակերպվում են բազմաթիվ ուսուցողական ծրագրեր, որոնք միտված են եվրոպական ռադիոլոգիայի արժեքները ներդնել Հայաստանում», - եզրափակեց Կոստան Գալումյանը։
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս](up/article/small/file_64258_9729015.jpg)
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
![](images/calendar.png)
![Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am](up/article/small/file_64259_62839.jpg)
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
![](images/calendar.png)
![Հրավիրում ենք աշխատանքի անոթային վիրաբույժներին. ajapnyakmc.com Հրավիրում ենք աշխատանքի անոթային վիրաբույժներին. ajapnyakmc.com](up/article/small/file_64231_8797350.jpg)
«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...
![](images/calendar.png)
![«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com «Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com](up/article/small/file_64226_3852468.png)
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում](up/article/small/file_64225_2889275.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
![](images/calendar.png)
![Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը](up/article/small/file_64230_2462516.jpg)
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
![](images/calendar.png)
![Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին](up/article/small/file_64197_6532721.jpg)
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին](up/article/small/file_64204_7890812.jpg)
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը](up/article/small/file_64205_7249037.jpg)
Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը](up/article/small/file_64185_6635819.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
![](images/calendar.png)
![Հղիություն և տեսողություն. erebunimed.com Հղիություն և տեսողություն. erebunimed.com](up/article/small/file_64140_3746252.png)
Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ](up/article/small/file_64141_9845133.jpg)
Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...
![](images/calendar.png)
![«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am «Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am](up/article/small/file_64079_2817257.jpg)
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր](up/article/small/file_63873_1069092.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...
![](images/calendar.png)
![Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am](up/article/small/file_63857_9732375.jpg)
Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն