Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Գիտականորեն ապացուցված 8 միջոց` հարաբերությունները կատարյալ դարձնելու համար. tert.am

Գիտականորեն ապացուցված 8 միջոց` հարաբերությունները կատարյալ դարձնելու համար. tert.am

Շատերիս համար ռոմանտիկ հարաբերությունները հիմնական տեղ են զբաղեցնում մեր կյանքում: Եթե այդ հարաբերություններում ամեն ինչ կարգին է, ապա դրանք միշտական  ուրախության աղբյուր են, իսկ եթե  հարաբերություններում ամեն ինչ անկայուն է, դա մեծ ցավ է պատճառում մեզ:

 

Իրականում մեր երջանկությունը կախվածէ  նրանից, թե ինչպես ինքներս մեզ կդրսևորենք այդ հարաբերություններում: Այս մասին գրում է cluber.com-ը և առաջարկում հետևել 8 կանոնին` հարաբերությունները կատարյալ  դարձնելու համար:

 

1. Թարմ աչքով նայեք ձեր հարաբերություններին

 

Իրականում ոչ միշտ են ռոմանտիկ հարաբերությունները զգալի ջանքեր պահանջում: Թարմ աչքով նայեք ձեր հարաբերություններին:  Արդյո՞ք ձեր զուգընկերն իրեն անփույթ չի՞ պահում ձեր հետ շփվելիս, ուշադի՞ր է ձեր նկատմամբ, կարո՞ղ եք ձեզ ազատ ու բնական զգալ նրա կոքին գտնվելիս: Դուք միմյանց մեջ դրական կողմեր եք հայտնաբերում: Այս հարցերի շուրջ մտորելով` կարելի է հասկանալ, թե արդյո՞ք ցանկանում եք շարունակել նման հարաբերությունները:

 

2. Սկսեք ձեր սեփական երջանկությունից

 

Մարդկանց մեծամասնությունը չարաչար սխալվում է` կարծելով, որ  հանդիպելով այն միակին, նրանք անմիջապես կերջանկանան: Իրականում հետազոտությունները ցույց են տվել, որ  ամենաերջանիկ մարդիկ փորձում են հաճույք ստանալ ո՛չ միայն ռոմանտիկ հարաբերություններից, այլև` նախընտրում են զբաղվել այն ամենով, ինչ իրենց դուր է գալիս: Եթե ապրեք ձեր բնական կյանքով, դա թույլ կտա հարաբերություններում միայն լավն ու դրականը տեսնել:

 

3. Արտասովոր քայլեր կատարեք զուգենկերոջ հետ միասին

 

Մարդն ամեն ինչին հարմարվում է: Այս ասացվածքը ցույց է տալիս մարդու իրական էությունը: Այն, ինչ հետաքրքիր ու սպասված է առաջին ժամադրության ժամանակ, կարող է ձանձրալի թվալ համատեղ կյանքի երրորդ տարում: Հետազոտությունը ցույց է տվել, որ  զույգերն, ովքեր մշտապես ներգրավված են ինչ-որ հետաքրքրաշարժ գործերում, ավելի մեծ ընտանեկան բավարարվածություն են զգում: Բացի այդ, նորանոր գործողությունները նպաստում են ուղեղի այն հատվածների ակտիվացմանը, որոնք պատասխանատու են ուրախության հորմոնի արտադրման համար:

 

4. Սովորեք ձեր զուգընկերոջ սիրո լեզուն

 

Ոսկե կանոնի փոխարեն նախընտրեք Պլատինե կանոնը` «Վարվիր մյուսների հետ այնպես, ինչպես իրենք կցանկանային, որ վարվեիր»:

 

5. Խուսափեք «ապոկալիպսիսի 4 հեծյալներից»

 

Ի՞նչ է դա. հոգեբաններն առանձնացրել են  վարքի 4 տեսակ, որոնք կործանարար են հարաբերությունների համար` քննադատություն, արհամարհանք, պաշտպանություն և ընդդիմություն:

 

6. Ուշադրություն զարգացրեք

 

Կենտրոնացեք ներկայիս հարաբերությունների, ներկա պահի վրա և հաճույք ստացեք իրական զգացողություններից:

 

7. Առավելագույնս ուշադիր եղեք լավ նորությունների նկատմամբ

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն, թե ինչպես ենք արձագանքում մեր զուգընկերոջ համար լավ նորությանը, կարող է կամ օգնել մտերմությանը, կամ՝ խանգարել: Ակտիվություն և հետքրքրվածություն ցուցաբերեք, երբ նա կիսվում է ձեզ հետ իր հաջողություններով: Դա կամրապնդի ձեր կապը:

 

8. Հպվեք միմյանց ամեն օր

 

Մեր ծննդյան առաջին իսկ պահից մեզ անընդհատ ինչ-որ մեկը հպվում է: Հպվելու գործառույթը կապված է անվտանգության, վստահության և աջակցության զգացողության հետ: Մարդիկ, ովքեր ավելի շատ են ֆիզիկական աջակցություն ստանում զուգընկերոջից, ավելի երջանիկ են հարաբերություններում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. happynation.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Ես
Հոգեբանները՝ ամուսնության փուլերի և ընտանեկան երջանկության ճգնաժամերի մասին. 1in.am
Հոգեբանները՝ ամուսնության փուլերի և ընտանեկան երջանկության ճգնաժամերի մասին. 1in.am

Հետազոտողները վստահ են, որ ընտանիքը զարգանում է ինչպես օրգանիզմ: Այն ունի վերելքներ և վայրէջքներ: Մեղրամիսն ավարտվում է, հայտնվում են երեխաներ, վաղ թե ուշ նրանք թողնում են ընտանիքը: Այդ բոլոր փուլերը կարևոր են...

Ինչպես «ճիշտ» ստիպել ընտանիքին` գնահատել մայրիկի աշխատանքը. հոգեբանի խորհուրդ. 1in.am
Ինչպես «ճիշտ» ստիպել ընտանիքին` գնահատել մայրիկի աշխատանքը. հոգեբանի խորհուրդ. 1in.am

Հոգեբանի խորհուրդներն անհրաժեշտ են ո'չ միայն ծայրահեղ իրավիճակներում, օրինակ, երբ ամուսինը հեռանում է տնից կամ անչափահաս որդին ընկնում է...

Դավաճանության մասին՝ թվերով. 1in.am
Դավաճանության մասին՝ թվերով. 1in.am

«Գոյություն ունի խաբեության 3 տեսակ. սուտ,  բացահայտ սուտ և վիճակագրություն»,- մի անգամ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրաելին...

Թվեր և փաստեր
5 պատճառ՝ եւս մեկ երեխա ունենալու համար. news.am
5 պատճառ՝ եւս մեկ երեխա ունենալու համար. news.am

Շատ մարդիկ նախընտրում են սահմանափակվել մեկ երեխայով, չնայած նրան, որ եւս մեկ երեխա ունենալը շատ լավ գաղափար է: Ահա մի քանի պատճառ՝ Ձեր երեխային փոքրիկ քույր կամ եղբայր...

7 անսպասելի հետաքրքիր փաստեր սիրո վերաբերյալ. 1in.am
7 անսպասելի հետաքրքիր փաստեր սիրո վերաբերյալ. 1in.am

Սերը հուզիչ, անհավանական, գլուխ պտտեցնող զգացմունք է, ինչպես նաև՝ հիանալի ցավազրկող: ranok.ictv.ua-ը առաջարկում է սիրո մասին 7 անսպասելի հետաքրքիր փաստեր...

Սե՞ր, թե` կախվածություն. harmonia.am
Սե՞ր, թե` կախվածություն. harmonia.am

Այս թեման անտարբեր չի թողնում ոչ ոքի, հատկապես կանանց: Այն պահանջում է պարզություն և անկեղծություն սեփական անձի նկատմամբ: Միմյանց սիրող զույգերի «նորմալ» հարաբերութունների մասին շատ համոզմունքներ մեզ մոտ...

5 կանոն իրական ու երջանիկ սիրո համար. tert.am
5 կանոն իրական ու երջանիկ սիրո համար. tert.am

Երբ երկուսի միջև սեր է ծնվում, նրանք այլևս ոչ-ոքի չեն նկատում շրջապատում, չեն հագենում միմյանց նայելուց, և նրանց ոչ մի խորհուրդ կամ օրենք պետք չէ… բայց  ինչպե՞ս  երկար տարիներ պահպանել...

Երջանիկ հարաբերությունների թոփ-տասնյակը. 1in.am
Երջանիկ հարաբերությունների թոփ-տասնյակը. 1in.am

Զույգերի մեծ մասի հարաբերությունները չեն ստացվում, և պատճառները կարող են տարբեր լինել: Ցավալի է, երբ հարաբերությունների խզման պատճառ են դառնում սխալները, որոնցից հեշտորեն կարելի է...

Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը. 1in.am
Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը. 1in.am

Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը: Անկեղծ ընկերական հարաբերությունները զգալիորեն լավացնում են առողջական վիճակը, պնդում են Հյուսիսային Կարոլինայի...

Ինչպես սերը պահպանել երկար տարիներ. 1in.am
Ինչպես սերը պահպանել երկար տարիներ. 1in.am

Սերը երկար տարիներ պահպանելու համար առաջին նախապայմանը, թերևս, վիրավորանքները վաղվա օրվան չթողնելն...

Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Պարզվել է, թե ինչով է օգտակար կնոջ և տղամարդու միջև ընկերությունը. 1in.am
Պարզվել է, թե ինչով է օգտակար կնոջ և տղամարդու միջև ընկերությունը. 1in.am

Համաձայն հետազոտության արդյունքների, որը հրապարակել է Journal of Comparative Psychology-ն, այն աղջիկներն, ովքեր ունեն շատ տղամարդ ընկերներ, ավելի մեծ ուշադրություն են ստանում իրենց...

Ամուսնությունը փրկող 9 սովորույթ. tert.am
Ամուսնությունը փրկող 9 սովորույթ. tert.am

Միջանձնային հարաբերությունների փորձագետ, հոգեբան, բժիշկ, երջանիկ կյանքի արվեստի մասին պատմող մի քանի գրքերի հեղինակ Մարկ Գուլստոնը իր փորձի շրջանակում գտել է 10 սովորույթ, որոնք կօգնեն ցանկացած զույգի...

Երեխաների պատասխանները «Ի՞նչ է սերը» հարցին զարմացրել են բոլորին. tert.am
Երեխաների պատասխանները «Ի՞նչ է սերը» հարցին զարմացրել են բոլորին. tert.am

Ի՞նչ է սերը. այս հարցին դժվարանում են պատասխանել նույնիսկ սիրահարվածները, սակայն երեխաները շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է սերը: Այս մասին հաղորդում է ofigenno.cc-ն...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ