Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Սե՞ր, թե` կախվածություն. harmonia.am

Սե՞ր, թե` կախվածություն. harmonia.am

Այս թեման անտարբեր չի թողնում ոչ ոքի, հատկապես կանանց: Այն պահանջում է պարզություն և անկեղծություն սեփական անձի նկատմամբ: Միմյանց սիրող զույգերի «նորմալ» հարաբերութունների մասին շատ համոզմունքներ մեզ մոտ ձևավորվում են դեռևս վաղ հասակից:

 

Հաճախ երգերում, հայտնի մարդկանց հարցազրույցներում, գրական ստեղծագործություններում (հատկապես պոեզիայում), անգամ գովազդում կարելի է լսել այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են՝ «Ես առանց քեզ չեմ կարող», «Դու իմ կյանքն ես», «Առանց քեզ ես կմահանամ», «Դու ինձ պետք ես օդի պես» և այլն: Եվ շատերն այս նախադասություններն ընկալում են որպես «իրական սիրո» չափանիշ և երազում՝ «ա՛յ թե ես էլ հանդիպեի մեկին, ով ինձ նման կերպ կվերաբերվեր»: Դեպի հասունություն և ինքնուրույնություն ուղղորդող հոգեբանության տեսանկյունից նման արտահայտություններն անվստահություն են ներշնչում՝ ուրիշ մարդուց կախվածության տանող հարաբերությունների հնարավոր զարգացման առումով: Եթե Դուք սովոր եք Ձեր սերն արտահայտել այս կերպ, ապա ուշադրություն դարձրեք, թե արդյո՞ք նույն կերպ են հնչում «Ես չեմ կարող առանց քեզ» և «Ես ցանկանում եմ քեզ հետ լինել» արտահայտությունները: Բարձրաձայն կամ մտքում արտասանեք դրանք և ուշադրություն դարձրեք դրանց հանդեպ Ձեր ռեակցիային: Դրանցից որի՞ հետ եք համաձայն: Որի՞ հանդեպ եք կասկած կամ անվստահություն զգում: Որի՞ հետ եք ցանկանում վիճել: Ժամանակն է մի քիչ զրուցել «կախվածություն» հասկացության մասին: Իրական կամ առաջնային կախվածությունը մարդուն կապում է մի բանի հետ, ինչը գտնվում է նրանից դուրս և առանց որի նրա գոյությունը դատապարտված է մահվան:

 

Օրինակ՝ Դուք չեք կարող ապրել առանց թթվածնի, ջրի, սննդի, առանց որոշակի կենսական կարևոր օրգանների ինչպիսիք են՝ ուղեղը, թոքերը, լյարդը և այլն: Դուք իրոք կմահանաք, եթե Ձեզ զրկեն այդ ամենից: Դուք իսկապես կդադարեք գոյություն ունենալ: Իսկ այժմ, ինչպես ասում են, զգացե՛ք տարբերությունը. հոգեբանական կախվածությունը բնորոշվում է առանց այս կամ այն օբյեկտի գոյատևելու անհնարինության մեջ սուբյեկտիվ համոզվածությամբ: Եթե Դուք ցանկանում եք ասել «Ես չեմ կարողանում առանց…» և դա թթվածին, ջուր, սնունդ կամ օրգան չէ, ուրեմն Դուք կախվածության մեջ եք գտնվում տվյալ օբյեկտից կամ մարդուց:

 

Դուք նրա հետ կապված եք այն պատրանքով, որ վերջինս ինչ-որ ուժի է տիրապետում, իր մեջ ունի մի որակ, որը չունեք Դուք: Պատրանք, որ նա Ձեզ երջանիկ է դարձնում, իսկ Ձեր կյանքը՝ լիարժեք: Այստեղ ծագում է տրամաբանական հարց. «Ստացվում է, որ Դուք ինքներդ ձեզնով չե՞ք կարող երջանիկ լինել, իսկ Ձեր կյանքը՝ լիարժեք»: Բացի այդ, ամեն մարդու չէ, որ հաճելի է գիտակցել, որ ինքը ինչ-որ մեկի, թեկուզ և շատ սիրելիի, կյանքի կենտրոնն է, ինչն ընկալվում է որպես ուրիշի երջանկության համար ստիպողական պատասխանատվություն: Հավատացե՛ք՝ սկզբում դա ոգեշնչում է, սակայն աստիճանաբար դառնում անտանելի:

 

Ձեր երջանկության և կյանքի լիարժեքության համար պատասխանատու եք միայն Դուք, այլ ոչ թե նա՝ ով ձեր կողքին է: Հաճախ մայրերը, առանց մտածելու, ասում են իրենց երեխաներին՝ «Դու իմ կյանքն ես»: Դա անկասկած իրենց սիրո արտացոլումն է: Սակայն հոգեբանության տեսանկյունից այս բառերը մոր վերաբերմունքը երեխայի հանդեպ բնորոշում են որպես կախվածություն: Իրականում եթե համարձակվենք ինքներս մեզ հետ անկեղծ լինել, ապա մոր կյանքում երեխայից բացի կան բազմաթիվ այլ հետաքրքրություններ ու հարաբերություններ:

 

Այո՛, արժեքների համակարգում երեխան զբաղեցնում է առաջնային տեղ, սակայն Դուք կարող եք Ձեզ թույլ տալ սիրել երեխային՝ առանց նրանից կախված լինելու, եթե ասեք՝ «Ես քեզ սիրում եմ, դու ինձ համար շատ թանկ ես, դու ինձ համար կարևոր ես»: Սերը ենթադրում է կողքին լինելու, միասին գոյություն ունենալու ցանկություն և այդ ցանկության իրականացումից ստացվող հաճույք: Երբ ցանկանում ես ասել՝ «Ես ուզում եմ քեզ հետ լինել» և դրա հետ մեկտեղ ինքդ քեզ զգալ ամբողջական, ինքնաբավ, լիարժեք, առանձին և ինքնուրույն միավոր:

 

Հաճախ կնոջ և տղամարդու միջև սերն առաջանում է սիրահարվածությունից, ինչն էլ, ըստ էության, հենց կախվածություն է: Եվ այն, թե կվերաճի՞ արդյոք սիրահարվածությունը սիրո, մեծ մասամբ որոշվում է նրանով, թե կանցնե՞ն արդյոք զուգընկերները կախվածության հարաբերություններից հավասարազորության հարաբերություններին: Սե՛ր Ձեզ և հարգանք մեկ մեկու հանդեպ:  

 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. xvatit.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Ես
Հոգեբանները՝ ամուսնության փուլերի և ընտանեկան երջանկության ճգնաժամերի մասին. 1in.am
Հոգեբանները՝ ամուսնության փուլերի և ընտանեկան երջանկության ճգնաժամերի մասին. 1in.am

Հետազոտողները վստահ են, որ ընտանիքը զարգանում է ինչպես օրգանիզմ: Այն ունի վերելքներ և վայրէջքներ: Մեղրամիսն ավարտվում է, հայտնվում են երեխաներ, վաղ թե ուշ նրանք թողնում են ընտանիքը: Այդ բոլոր փուլերը կարևոր են...

Ինչպես «ճիշտ» ստիպել ընտանիքին` գնահատել մայրիկի աշխատանքը. հոգեբանի խորհուրդ. 1in.am
Ինչպես «ճիշտ» ստիպել ընտանիքին` գնահատել մայրիկի աշխատանքը. հոգեբանի խորհուրդ. 1in.am

Հոգեբանի խորհուրդներն անհրաժեշտ են ո'չ միայն ծայրահեղ իրավիճակներում, օրինակ, երբ ամուսինը հեռանում է տնից կամ անչափահաս որդին ընկնում է...

Դավաճանության մասին՝ թվերով. 1in.am
Դավաճանության մասին՝ թվերով. 1in.am

«Գոյություն ունի խաբեության 3 տեսակ. սուտ,  բացահայտ սուտ և վիճակագրություն»,- մի անգամ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրաելին...

Թվեր և փաստեր
5 պատճառ՝ եւս մեկ երեխա ունենալու համար. news.am
5 պատճառ՝ եւս մեկ երեխա ունենալու համար. news.am

Շատ մարդիկ նախընտրում են սահմանափակվել մեկ երեխայով, չնայած նրան, որ եւս մեկ երեխա ունենալը շատ լավ գաղափար է: Ահա մի քանի պատճառ՝ Ձեր երեխային փոքրիկ քույր կամ եղբայր...

7 անսպասելի հետաքրքիր փաստեր սիրո վերաբերյալ. 1in.am
7 անսպասելի հետաքրքիր փաստեր սիրո վերաբերյալ. 1in.am

Սերը հուզիչ, անհավանական, գլուխ պտտեցնող զգացմունք է, ինչպես նաև՝ հիանալի ցավազրկող: ranok.ictv.ua-ը առաջարկում է սիրո մասին 7 անսպասելի հետաքրքիր փաստեր...

Գիտականորեն ապացուցված 8 միջոց` հարաբերությունները կատարյալ դարձնելու համար. tert.am
Գիտականորեն ապացուցված 8 միջոց` հարաբերությունները կատարյալ դարձնելու համար. tert.am

Շատերիս համար ռոմանտիկ հարաբերությունները հիմնական տեղ են զբաղեցնում մեր կյանքում: Եթե այդ հարաբերություններում ամեն ինչ կարգին է, ապա դրանք միշտական  ուրախության աղբյուր են, իսկ...

5 կանոն իրական ու երջանիկ սիրո համար. tert.am
5 կանոն իրական ու երջանիկ սիրո համար. tert.am

Երբ երկուսի միջև սեր է ծնվում, նրանք այլևս ոչ-ոքի չեն նկատում շրջապատում, չեն հագենում միմյանց նայելուց, և նրանց ոչ մի խորհուրդ կամ օրենք պետք չէ… բայց  ինչպե՞ս  երկար տարիներ պահպանել...

Երջանիկ հարաբերությունների թոփ-տասնյակը. 1in.am
Երջանիկ հարաբերությունների թոփ-տասնյակը. 1in.am

Զույգերի մեծ մասի հարաբերությունները չեն ստացվում, և պատճառները կարող են տարբեր լինել: Ցավալի է, երբ հարաբերությունների խզման պատճառ են դառնում սխալները, որոնցից հեշտորեն կարելի է...

Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը. 1in.am
Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը. 1in.am

Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը: Անկեղծ ընկերական հարաբերությունները զգալիորեն լավացնում են առողջական վիճակը, պնդում են Հյուսիսային Կարոլինայի...

Ինչպես սերը պահպանել երկար տարիներ. 1in.am
Ինչպես սերը պահպանել երկար տարիներ. 1in.am

Սերը երկար տարիներ պահպանելու համար առաջին նախապայմանը, թերևս, վիրավորանքները վաղվա օրվան չթողնելն...

Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Պարզվել է, թե ինչով է օգտակար կնոջ և տղամարդու միջև ընկերությունը. 1in.am
Պարզվել է, թե ինչով է օգտակար կնոջ և տղամարդու միջև ընկերությունը. 1in.am

Համաձայն հետազոտության արդյունքների, որը հրապարակել է Journal of Comparative Psychology-ն, այն աղջիկներն, ովքեր ունեն շատ տղամարդ ընկերներ, ավելի մեծ ուշադրություն են ստանում իրենց...

Ամուսնությունը փրկող 9 սովորույթ. tert.am
Ամուսնությունը փրկող 9 սովորույթ. tert.am

Միջանձնային հարաբերությունների փորձագետ, հոգեբան, բժիշկ, երջանիկ կյանքի արվեստի մասին պատմող մի քանի գրքերի հեղինակ Մարկ Գուլստոնը իր փորձի շրջանակում գտել է 10 սովորույթ, որոնք կօգնեն ցանկացած զույգի...

Երեխաների պատասխանները «Ի՞նչ է սերը» հարցին զարմացրել են բոլորին. tert.am
Երեխաների պատասխանները «Ի՞նչ է սերը» հարցին զարմացրել են բոլորին. tert.am

Ի՞նչ է սերը. այս հարցին դժվարանում են պատասխանել նույնիսկ սիրահարվածները, սակայն երեխաները շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է սերը: Այս մասին հաղորդում է ofigenno.cc-ն...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ