Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեր, հարաբերություններ, ընտանիք

5 եղանակ՝ պարզելու՝ արդյո՞ք ձեր հարաբերություններն առողջ են. tert.am

5 եղանակ՝ պարզելու՝ արդյո՞ք ձեր հարաբերություններն առողջ են. tert.am

Վախը ամենապարալիզացնող զգացողությունն է աշխարհում: Հնարավոր է` այն ունի էվոլյուցիոն պատճառներ: Կարո՞ղ ենք մենք արդյոք պատկերացնել մի աշխարհ, որտեղ բոլորը անվախ են: 

 

Հոգեթերապևտ և բազմաթիվ հոդվածների հեղինակ Էբբի Ռոդմանը The Huffington Post-ում գրում է, որ ուսումնասիրելով մարդկային հարաբերությունները՝ անհրաժեշտ է նաև ուսումնասիրել վախը: Արդյո՞ք մենք մտնում ենք մարդկանց հետ հարաբերությունների մեջ, որովհետև մեզ միայնակ ենք զգում: Արդյո՞ք մենք շարունակում ենք մնալ “անսեր և մեռած” հարաբերությունների մեջ, որովհետև վախենում ենք անխուսափելի հետևանքներից, եթե լքենք միմյանց: Քանի՞ ընտանեկան բռնության զոհեր են շարունակում մնալ բռնի հարաբերությունների մեջ, քանի որ վախենում են իրենց զուգընկերներից:
 
Այս հարցերն է հնչեցնում հոդվածագիրը և ընդգծում, որ դրանց միանշանակ պատասխանը, ամեն դեպքում, սա է՝ հարաբերությունը դադարում է ռոմանտիկ լինելուց, եթե այնտեղ կա վախի մթնոլորտ և վախի զգացում:
 
Շատ անգամ պատահում է նաև այնպես, որ առողջ վախը կարող է փրկել մեր կյանքը կամ պահպանել մեզ որևէ դժբախտ պատահարից: Սակայն սիրային հարաբերություններում վախը և վախի մթնոլորտը անթույլատրելի են: Ահա մի քանի կետեր, որոնցով կարելի է քիչ թե շատ սահմանել՝ արդյո՞ք դուք ապրում եք վախի մթնոլորտում, թե ոչ:
 

  1. Վախը, ինչքան էլ պարզ է հնչում, իրականում նշանակում է, որ մենք ինչ–որ բան կամ ինչ–որ մեկին ընկալում ենք որպես վտանգավոր: Վախը որևէ մեկից ավելի հեշտ է զգալ, քանի որ այն առաջացնում է ջղայնություն այդ մարդու նկատմամբ և բացասական անհանգստություն՝ այդ մարդու ներկայությունից:
  2. Դուք հետևում եք կանոններին: Այո, բնականաբար կան կանոններ յուրաքանչյուր հարաբերությունների մեջ: Ի՞նչ էինք անելու առանց կանոնների: Սակայն առաջնային հարցը այսպիսին է՝ արդյո՞ք այդ կանոնները սահմանափակող են ավելի, քան՝ օգտակար: Արդյո՞ք ձեր պահվածքը, հագուստի ընտրությունը, խոսքերը, ձեր զուգընկերոջը կատաղեցնում կամ հանում է հունից, և դուք վտանգ եք զգում: Փաստն այն է, որ առանց բռնության և վախի մթնոլորտի հարաբերություններում վերը թվարկվածը բացակայում է:
  3. Կա միայն կասկած և անվստահություն: Երբ նա ձեզ զանգահարում է՝ անհանգստություն ու լարվածություն եք զգում: Մինչև վերջ չեք կարողանում արտահայտվել և կիսվել, ստիպված ստում եք, խուսափում եք:
  4. Դուք հաճախ մտածում եք փախչելու մասին: Դուք ժամերով պատկերացնում եք թե ինչպես եք հեռանում և ազատվում այդ տհաճ հարաբերությունից: Կամ պատկերացնում եք, թե ինչ կլիներ, եթե ազատ լինեիք: Իրականում անհրաժեշտ է հասկանալ, որ յուրաքանչյուր հարաբերությունից դուրս գալու որոշումը ձեր ձեռքում է, եթե դուք լավ չեք զգում, միանգամայն իրավունք ունեք լքելու այն:
  5. Վախը ձեզ ստիպում է լուռ մնալ: Դրա պատճառով ձեր ներքինը չի արտացոլվում արտաքին աշխարհում և ձեր կողքինները հնարավոր է նույնիսկ գլխի չընկնեն, որ դուք երջանիկ չեք կամ ինչ–որ բանից անհանգստանում եք:

 
Առողջ և սիրող զույգի հարաբերություններում վախը և վախի մթնոլորտը պետք է բացակայեն, եզրակացնում է հոդվածագիրը։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. psyh-olog.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am
Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am

Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...

Պլատոնական սեր
Պլատոնական սեր

Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում  քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...

Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am
Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am

Անհամատեղելիությունը զուգընկերների միջև ախտաբանական հակամարտությունն է: Հաճախ դրա պատճառը կնոջ օրգանիզմ ներդրված տղամարդու գենետիկ նյութի հանդեպ իմունային համակարգի ոչ ճիշտ ռեակցիան է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Համբույրի տեսակները. urolog.am
Համբույրի տեսակները. urolog.am

Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.

Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...

Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները
Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները

Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...

Անհավատարմության պատճառները. urolog.am
Անհավատարմության պատճառները. urolog.am

Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...

Սեռական խանդ. urolog.am
Սեռական խանդ. urolog.am

Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...

Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am
Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am

Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...

Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am
Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am

Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...

Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am
Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am

Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...

Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեքսոլոգիա
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեքսոլոգիա
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք

Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...

Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am
Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am

Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ