Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը. womensgroup.info

Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը. womensgroup.info

Ո՞րն է ամուսինների տարիքային իդեալական տարբերությունը, ինչը թույլ է տալիս պահպանել ամուր հարաբերություններ, ընտանիք եւ ունենալ առողջ երեխաներ։ Այս խնդիրը տարբեր տեսանկյուններ ունի։

 

Մշտապես գերիշխել է այն տեսակետը, որ ամուսինը պետք է ավելի մեծ լինի։ Բայց այսօր կան  դեպքեր, երբ կանայք ամուսնանում են ավելի երիտասարդ տղաների հետ։ Իսկ ամուսնություններից ո՞րն է ավելի ամուր, երջանիկ, եւ կա՞ արդյոք տարիքային իդեալական տարբերություն։

 

Քննարկենք առկա տարբերակների բոլոր դրական եւ բացասական կողմերը

 

Դասական հարաբերությունները՝ ամուսինը ավելի մեծ է։ Նման միությունների հիմքում ընկած է  այն գաղափարը, որ տղամարդը ցանկանում է ֆինանսապես ավելի կայանալ եւ հետո ամուսնանալ։ Սոցիումում նման զույգերն ավելի ընդունելի են։ Սակայն այն ամուսնությունները, որտեղ կնոջ եւ տղամարդու միջեւ տարիքային տարբերությունը տասը տարուց ավելի է, ապա սա խոսակցությունների առիթ է դառնում։ Իսկ հոգեբանները նման միություններն ավելի ամուր եւ կայուն են համարում։ Պատճառն այն է, որ նման հարաբերություններում գերիշխողը տղամարդն է։

 

Ամուսնական զույգերի տարիքային տարբերությանը Չինաստանում նույն կերպ են վերաբերում։  Նրանք անգամ մշակել են հարսնացուի իդեալական տարիքը որոշելու բանաձեւեր. տղամարդու տարիքը պետք է բաժանել երկուսի եւ ստացված արդյունքին գումարել 7։ Այսինքն՝ եթե տղամարդը 30 տարեկան է, ապա հարսնացուն պետք է լինի 22, իսկ եթե 60՝ 37. տարբերությունը շատ մեծ է։ Այն տարբերակը, որ կինն է ավելի մեծ, չինացիներն անգամ հաշվի չեն էլ առնում։ Իսկ անգլիացիները նման մեծ տարբերությանը դեմ են։ Ըստ նրանց հետազոտությունների, 15 տարուց ավելի տարբերությունը հանգեցնում է նրանց կյանքի տեւողության նվազեցմանը, ինչը առաջանում է սթրեսների եւ շրջապատող մարդկանց ազդեցության պատճառով։

 

Ավստրալացի հետազոտողները կարծում են, որ տարիքային իդեալական տարբերությունը 5 տարին է, բայց կրկին տղամարդը պետք է մեծ լինի։ Ըստ նրանց հաշվարկների՝ այս դեպքում ավելի շատ երեխաներ են ծնվում։

 

Հոգեբանական տեսանկյունից դիտարկելիս՝ տղամարդու ավելի մեծ լինելն արդարացված է. չէ՞ որ «հայրության գիտակցությունը» հասունանում է 40 տարեկանում, եւ հենց այս տարիքում է, որ տղամարդիկ իսկապես ցանկանում են երեխա ունենալ։ Բացի այդ, երեխա ունենալու համար կնոջ տարիքն ավելի կարեւոր է, քան տղամարդունը։ Տղամարդը հայր կարող է դառնալ անգամ 70 տարեկանում (օրինակ, Չառլի Չապլինը հայր է դարձել 72 տարեկանում, իսկ նրա կինը 36 տարով ավելի երիտասարդ էր), իսկ կնոջ պարագայում՝ նրա վերարտադրողական ֆունկցիաները ավելի շուտ են դադարում գործել եւ 35 տարեկանից հետո երեխա ունենալու հավանականությունը նվազում է։

 

Ընտանիքներին, որտեղ տղամարդն ավելի երիտասարդ է, քան կինը, մի փոքր անվստահությամբ եւ տարակուսանքով են վերաբերում։ Բացի այդ, երիտասարդ տղային համարում են ալֆոնս, իսկ կնոջը մեղադրում են անձնական կյանքը դասավորել չկարողանալու մեջ։ Բայց նման ամուսնությունները նույնպես կարող են երջանիկ լինել։ Սակայն, միեւնույնն է, հոգեբանները պնդում են, որ տարիքային տարբերությունը չպետք է գերազանցի 5 տարին, հակառակ դեպքում կա երկու տարբերակ. առաջին տարբերակում կինը շատ խելացի ու համբերատար է եւ պահպանում է ընտանիքը, եւ երկրորդ տարեբերակը՝  կինն իր ամուսնուն երեխայի պես է վերաբերում, ում մասին միշտ պետք է հոգ տանել։

 

Շատ տարածված են հասակակիցների  ամուսնությունները, որի պարագայում շատ բան կարող է իրար կապել։ Սակայն վտանգն այստեղ նրանում է, որ ամուսինները շատ շուտ կարող են կորցնել մեկը մյուսի հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ Բացի այդ, կինը փորձում է առաջնորդի դեր ստանձնել, ինչը դուրեկան չէ նրա զուգընկերոջ համար։

 

Իսկ ո՞րն է գիտնականների կարծքիը։ Օրինակ, ֆինն գիտնականները ապացուցել են, որ իրենց երկրում առողջ երեխաներ ծնվելու համար տղամարդիկ պետք է ամուսնան իրենցից տասնհինգ տարի փոքր կանանց հետ։

 

Շվեդ գիտնականները կարծում են, որ նախընտրելի է, որ զուգընկերուհին լինի 6 տարով ավելի երիտասարդ, իսկ ռուս հետազոտողները կողմնակից են հասակակիցների ամուսնությանը։

Սկզբնաղբյուր. womensgroup.info
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. xn--80aagmvb1aoklom.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am
Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am

Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...

Պլատոնական սեր
Պլատոնական սեր

Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում  քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...

Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am
Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am

Անհամատեղելիությունը զուգընկերների միջև ախտաբանական հակամարտությունն է: Հաճախ դրա պատճառը կնոջ օրգանիզմ ներդրված տղամարդու գենետիկ նյութի հանդեպ իմունային համակարգի ոչ ճիշտ ռեակցիան է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Համբույրի տեսակները. urolog.am
Համբույրի տեսակները. urolog.am

Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.

Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...

Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները
Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները

Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...

Անհավատարմության պատճառները. urolog.am
Անհավատարմության պատճառները. urolog.am

Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...

Սեռական խանդ. urolog.am
Սեռական խանդ. urolog.am

Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...

Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am
Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am

Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...

Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am
Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am

Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...

Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am
Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am

Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...

Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեքսոլոգիա
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեքսոլոգիա
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք

Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...

Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am
Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am

Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ