Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ինչո՞ւ են հայ տղամարդիկ ավելի շատ սիրում իրենց մորը, քան կնոջը

Ինչո՞ւ են հայ տղամարդիկ ավելի շատ սիրում իրենց մորը, քան կնոջը

Հայաստանում 90-ականներից սկսած՝ ամուսնալուծությունների թվի աճ է նկատվում։ Մասնագետները ամուսնալուծությունների գլխավոր պատճառներ են համարում հայ ընտանիքում կնոջ և տղամարդու դերերի փոփոխությունը, նաև այն, որ նոր ընտանիք մուտք գործող աղջիկն այդ ընտանիքին ինտեգրվելու խնդիրներ է ունենում։

 

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Գիատահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը, ընդհանրապես, ամուսնության մեկ տարին հոգեբանները ադապտացիոն շրջան են համարում։ Եթե այդ ընթացքում զույգերը հաղթահարեն առաջացող խնդիրները, ամուսնալուծության հավանականությունը նվազում է։ Դժվար ժամանակահատված է նաև առաջին երեխայի ծնունդը։ Այդ դեպքում, ըստ հոգեբանի, երեխան մորից շատ ժամանակ է խլում, իսկ ամուսնու մոտ սկսում է գլուխ բարձրացնել հայրական խանդը։

 

Ամուսնալուծություններն այսօր ոչ միայն աճում են, այլև իրենց հետևից բերում են մի շարք չարիքներ։ Մարիամ Մեհրաբյանի խոսքով՝ մարդավաճառության փաստերը վերլուծելիս պարզ է դառնում, որ Թուրքիայում և Դուբայում թրաֆիքինգի զոհ են դառնում հիմնականում ամուսնալուծված կանայք։

 

«Այսօր հոգեբաններին դիմում են հիմնականում ընտանեկան խնդիրների առջև կանգնած կանայք, տղամարդիկ գրեթե չեն դիմում։ Դա բացատրվում է նրանով, որ դերերի փոփոխություն է տեղի ունեցել, և տղամարդիկ սոցիալ-տնտեսական պատճառներով պայմանավորված՝ պասիվացել են»,- ընդգծեց նա։

 

Ըստ հոգեբանի՝ ամուսնալուծության շեմին կանգնած կինն ու տղամարդը շատ հաճախ քննարկում չեն ծավալում այն պատճառների շուրջ, որը նրանց հասցրել է այդ վիճակին։

 

Հայ ընտանիքներն այսօր սովոր չեն իրենցից զատել նորաստեղծ ընտանիքին։ Ըստ հոգեբանի՝ սոցիալական պորտալարը հայ ծնողների և նորաստեղծ ընտանիք կազմող զավակների միջև ուշ է կտրվում։ «Մենք շատ լավ գիտենք, որ մեր տղամարդկանց և մայրերի կապը շատ սերտ է լինում մինչև այն ժամանակ, երբ տղամարդը դառնում է 40-50 տարեկան։ Դա դժվարացնում է նորաստեղծ ընտանիքի ադապտացիոն շրջանը, ինչը կարող է ամուսնալուծության բերել»,- նշեց Մեհրաբյանը։

 

Այստեղ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանը հիշեց մի անեկդոտ. «Կինը սիրում է ամերիկացուն, ամերիկացին սիրում է փողը։ Կինը սիրում է ֆրանսիացուն, ֆրանսիացին սիրում է սեքսը։ Կինը սիրում է հային, հայը սիրում է մամային»։

 

Աննա Ոսկանյանի խոսքով՝ ամուսնալուծությանը միանշանակ վատ վերաբերվել պետք չէ։ Շատ հաճախ ասվում է, որ հասարակության կայունությունը ընտանիքի կայունությամբ է պայմանավորված։ Սակայն հոգեբանների տեսակետից նման ուղիղ կապ գոյություն չունի։ Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը կայուն հասարակություններ ունեն, այնինչ այդ երկրներում ամուսնալուծությունները մեծ թիվ են կազմում։

 

Ըստ նրա՝ ամուսնալուծության պատճառներ են նաև վաղ ամուսնությունները, երբ ոչ կինը, ոչ տղամարդը չեն պատկերացնում, թե ում հետ են ամուսնանում և ինչ սպասումներ պետք է ունենան իրենց կողակցից։ Հետագայում դա բերում է հիասթափությունների։ Պատճառներից մեկն էլ այն է, որ հաճախ մարդիկ ամուսնանում են, քանի որ ամուսնանալու ժամանակն է լինում, սակայն այդ դեպքում հոգիների միացում տեղի չի ունենում։ «Հաճախ է պատահում, երբ սփյուռքահայ տղաները գալիս ու ասում են՝ մաման լավ աղջիկ է ճարել և ամուսնանում են՝ իրար բավականաչափ չճանաչելով ու չսիրելով»,- նշեց Ոսկանյանը։

 

Հոգեբանները զույգերին հորդորում են՝ նախքան ամուսնանալը զրուցեք հոգեբանների հետ՝ պարզելու՝ հոգեպես և ֆիզիոլոգիապես համապատասխանո՞ւմ եք միմյանց, թե՝ ոչ։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am
Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am

Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...

Պլատոնական սեր
Պլատոնական սեր

Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում  քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...

Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am
Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am

Անհամատեղելիությունը զուգընկերների միջև ախտաբանական հակամարտությունն է: Հաճախ դրա պատճառը կնոջ օրգանիզմ ներդրված տղամարդու գենետիկ նյութի հանդեպ իմունային համակարգի ոչ ճիշտ ռեակցիան է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Համբույրի տեսակները. urolog.am
Համբույրի տեսակները. urolog.am

Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.

Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...

Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները
Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները

Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...

Անհավատարմության պատճառները. urolog.am
Անհավատարմության պատճառները. urolog.am

Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...

Սեռական խանդ. urolog.am
Սեռական խանդ. urolog.am

Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...

Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am
Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am

Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...

Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am
Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am

Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...

Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am
Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am

Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...

Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեքսոլոգիա
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեքսոլոգիա
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք

Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...

Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am
Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am

Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ