НИАРМЕДИК ПЛЮС фармацевтическая компания 

ՆԻԱՐՄԵԴԻԿ ՖԱՐՄԱ

դեղագործական ընկերություն

ՆԻԱՌՄԵԴԻԿ ՊԼՅՈՒՍ դեղագործական ընկերություն

ՆԻԱՐՄԵԴԻԿ ընկերությունը ռուսական դեղագործական, կենսատեխնոլոգիական և բժշկական ընկերություն է, որը հիմնվել է ավելի քան 25 տարի առաջ Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ԳՀԻ գիտնականների կողմից: Ընկերության նպատակը ախտորոշիչ, դեղագործական և բժշկական բիզնեսի ստեղծումն ու զարգացումն է՝ սեփական գիտական հետազոտությունների արդյունքների և մշակումների ներդրման հիման վրա: Այսօր ընկերությունը լավագույն 50 ամենաարագ զարգացող ռուսական ընկերություններից է,- հայտնում է ՌԲԿ-ն (РосБизнесКонсалтинг) : 2015 թվականի ամռանը ՆԻԱՐՄԵԴԻԿ ընկերությունը հանդիսավոր բացեց 22 000 մ² մակերեսով, տարեկան մինչև 100 մլն. դեղերի փաթեթի արտադրության հզորությամբ ՆԻԱՐՄԵԴԻԿ ՖԱՐՄԱ գործարանը: Բոլոր գործընթացները՝ ելքային նյութերի սինթեզից մինչև պատրաստի դեղերի ստեղծումը, իրականանում է մեկ արտադրության շրջանակում: Ք. Օբնինսկի հրապարակում պլանավորվում է ստեղծել գիտաարտադրական համալիր, որտեղ կմշակվեն նոր դեղեր, կիրականացվեն մինչկլինիկական փորձարկումներ և կուսումնասիրվեն դեղանյութերի սինթեզի տեխնոլոգիաները:

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները.

Նոր դեղարտադրության  և բժշկական նշանակության արտադրանքի

  • մշակում
  • արտադրություն
  • տեղաշարժ
  • վաճառք
ՆԻԱՌՄԵԴԻԿ ՊԼՅՈՒՍ դեղագործական ընկերություն  ՆԻԱՌՄԵԴԻԿ ՊԼՅՈՒՍ դեղագործական ընկերություն ՆԻԱՌՄԵԴԻԿ ՊԼՅՈՒՍ դեղագործական ընկերություն   ՆԻԱՌՄԵԴԻԿ ՊԼՅՈՒՍ դեղագործական ընկերություն

 ՌԴ  և ԱՊՀ շուկայում արդեն ներկայացված ինքնատիպ դեղագործական և կենսաբժշկական միջոցների շարքում ընկերությունը ներկայացնում է ԿԱԳՈՑԵԼ® հակավիրուսային դեղը: ԿԱԳՈՑԵԼ®-ը բացառիկ դեղ է՝ մշակված ռուս գիտնականների կողմից, գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՌՎՎ) բուժման նպատակով, որն օժտված է ո՛չ միայն բուժական, այլ նաև կանխարգելիչ ազդեցությամբ՝ պաշտպանության բարձր տոկոսով:

2014 թվականի դեկտեմբերին դեղի շնորհիվ ընկերությունը դարձավ Ռուսաստանի գործող բժիշկների միության «Russian Pharma Awards» դեղագործական առաջին մրցանակի դափնեկիր՝ «Գրիպի և ՍՌՎՎ բուժման և կանխարգելման ընտրության դեղանյութ» անվանակարգում:

2015 թվականին. «Russian Pharma Awards» դափնեկիր՝ «Գրիպի և ՍՌՎՎ բուժման և կանխարգելման ընտրության դեղանյութ» անվանակարգում, ինչպես նաև «Կանաչ խաչ» Միջազգային դեղագործական մրցույթի հաղթող՝ «Տարվա դեղանյութ» անվանակարգում, «Առանց դեղատոմսի նշանակվող դեղ» անվանակարգում:

Ռուսաստանի Դաշնության կառավարության  26.12.2015 № 2724-р որոշմամբ ԿԱԳՈՑԵԼ®-ը գրանցվել է «2016 թվականի կարևորագույն և կյանքի համար անհրաժեշտ դեղեր»-ի շարքում:

ՆԻԱՐՄԵԴԻԿ ընկերությունը նաև ԿՈԼԼՈՍՏ® վերականգնողական համալիրի գլխավոր դիստրիբյուտորն է, որն իրենից ներկայացնում է կոլագենային ներծծվող նյութ՝ ոսկրային դեֆեկտները լրացնելու, փափուկ հյուսվածքների եզրագծային պլաստիկայի և չվարակված վերքային մակերեսները ծածկելու համար: ԿՈԼԼՈՍՏ®-ը կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում՝ ընդհանուր վիրաբուժության, ուրոլոգիայի, ուրոգինեկոլոգիայի, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, պարենխիմատոզ օրգանների վիրաբուժության, ինչպես նաև ստոմատոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջաբանության, պլաստիկ վիրաբուժության, նյարդավիրաբուժության, ակնաբուժության, կոսմետոլոգիայի և էսթետիկ բժշկության մեջ:
վաճառք:

Ախտորոշիչ թեստ-համակարգեր և լաբորատոր սարքավորումներ.

  • մշակում
  • արտադրություն
  • վաճառք
ՆԻԱՌՄԵԴԻԿ ՊԼՅՈՒՍ դեղագործական ընկերություն ՆԻԱՌՄԵԴԻԿ ՊԼՅՈՒՍ դեղագործական ընկերություն

ՆԻԱՐՄԵԴԻԿը լաբորատոր սարքավորումների բնագավառում լայնորեն համագործակցում է համաշխարհային առաջատար ընկերությունների հետ. Abbott Diagnostics (ԱՄՆ), Tecan (Շվեյցարիա), Don Whitley Scientific (Մեծ Բրիտանիա), Faster (Իտալիա), Europrobe (Ֆրանսիա), AES Laboratoire (Ֆրանսիա), Binder (Գերմանիա), Bio Merieux (Ֆրանսիա), Beckman Coulter (ԱՄՆ), Miele (Գերմանիա) և այլն:

Ընկերությունը ռուսական շուկայում ներկայացնում է բարձրորակ ախտորոշիչ թեստ-համակարգեր և համաշխարհային առաջատար արտադրողների ռեագենտներ՝ Abbott Diagnostics, Abbott Molecular, Abbott Murex, Binax, Biocheck, Europrobe, Innogenetics, Inverness Professional Medical Diagnostics:

Բժշկական ծառայություն.

  • «ՆԻԱՐՄԵԴԻԿ» բժշկական կլինիկաների ցանցի զարգացում
  • «Նորագույն բժշկություն» կլինիկա,  որնառաջատարներից է՝ ըստ արդյունավետ ապաքինման դեպքերի քանակի, ինչպես նաև ծանր հիվանդությունների բուժման և օրգանիզմի երիտասարդացման նպատակով  մեզենքիմալ ցողունային բջիջները՝ որպես  առաջադեմ եղանակ կիրառող պիոներ
  • «ՆԻԱՐՄԵԴԻԿ»  կենտրոնացված կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիա

ՆԻԱՐՄԵԴԻԿ ընկերության նախագծերի զարգացման բաժինը մասնագետների թիմ է, որն օժանդակում է ծրագրերին` ռեալիզացվել առողջապահության ոլորտում:

Ծրագրերի գրասենյակը կազմակերպում է աշխատանքըներ մի քանի ուղղություններով.

  • ՆԻԱՐՄԵԴԻԿ ընկերության մշակումների պորտֆելը կազմող գիտական նախագծերի ղեկավարում և իրականացում
  • աշխատանք R&D պորտֆելային մշակումների մեջ ներգրավված կողմնակի կապալառու կազմակերպությունների հետ
  • ընկերության պորտֆելային մշակումների մեջ մտնող ծրագրերի իրականացման համար ներդրումների ներգրավում
  • ընկերության պորտֆելային մշակումների կառուցում և ֆինանսական կառավարում

«Սկոլկովո» նորարարական կենտրոնը ընկերության երեք նախագծերի պաշտոնական լիազոր ներկայացուցիչն է: Նրանցից մեկը բնական կոլագենի հիման վրա փափուկ և ոսկրային հյուսվածքների վերականգնման համար բացառիկ բժշկական ապրանքների ստեղծման նախագիծն է: Երկրորդը տուբերկուլոզի միկոբակտերիայի ախտորոշման և նրանց դեղորայքային կայունության հայտնաբերման նոր հարթակի մշակումն է: Երրորդ նախագիծը համապարփակ մինի-լաբորատորիա է՝ նախատեսված ճարպային հյուսվածքից ցողունային բջիջներ վերցնելու անմիջապես հիվանդի մահճակալի մոտ: Վերջին երկու նախագծերը 2014 թվականի վերջում «Սկոլկովո» դրամաշնորհի տեսքով լրացուցիչ ֆինանսավորում ստացան: 2015 թվականին ընկերության՝ անձի գենետիկական նույնականացման և արյունակցական կապի հաստատման համար անհրաժեշտ ռեագենտների հավաքածուի թողարկման լիարժեք ցիկլի՝ Ռուսաստանում առաջին արտադրության ստեղծման նախագիծը ստացավ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությունը: ՆԻԱՐՄԵԴԻԿ ընկերությունը որդեգրել է աշխատանքի սկզբունքորեն նոր մակարդակ՝ արտադրության մեջ ներդնելով սեփական մշակումները և աշխատելով ռուսական շուկայի համար բացառիկ ծառայությունների մատուցման վրա:

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿ
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՍՐԱՀ
 
 
  • Ընտանեկան բժշկության  4-րդ միջազգային գիտաժողով
 
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով