ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
ԵՊԲՀ. Բարդ վիրահատություն՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում
Միքայելյան համալսարանական վիրաբուժության ինստիտուտում կատարվել է 17-ամյա աղջկա լյարդի աջ բլթի ամբողջական և ձախ բլթի մասնակի հեռացում: Վիրահատությունն իրականացվել է ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, վիրաբույժ Խաչատուր Բադալյանի գլխավորությամբ: Չորս ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկներն ընդամենը 150-200 գրամ արյան կորուստ են ունեցել, ինչը, սովորաբար, հնարավոր չի լինում, քանի որ այսպիսի վիրահատությունների ժամանակ հիվանդները մոտ 1-ից 1,5 լիտր արյուն են կորցնում:
Վիրաբույժի խոսքով՝ 17-ամյա աղջկա լյարդում առաջացել էին թարախային կիստոզ գոյացություններ, որոնց չափերը հասնում էին 15-20 սմ-ի: «Աղջիկն այժմ հետվիրահատական փուլում է, լավ է զգում, լյարդի ձախ բիլթը նորմալ աշխատում է: Սովորաբար նման վիրահատություններից 2-3 ամիս հետո լյարդն ինչպես չափերով, այնպես էլ ֆունկցիոնալ տեսանկյունից մոտ 80 տոկոսով վերականգնվում է»,-նշեց վիրաբույժն՝ ավելացնելով, որ թարախային կիստաների առաջացման պատճառները տարբեր են: Օրինակ՝ պատճառ կարող են հանդիսանալ ընտանի կենդանիները. վարակը փոխանցվում է ստամոքս, արյուն և լյարդ, երբեմն՝ թոքեր կամ այլ օրգաններ:
Վիրաբույժը կարևորեց հիվանդության վաղ ախտորոշումը՝ նման բարդ խնդրից խուսափելու համար:
Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYXg2afk' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384