Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ. nairimed.com

Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ. nairimed.com

Նորագույն մեթոդով գանգոսկրի դեֆեկտների բուժման հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Նաիրի» ԲԿ Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի հետ:

–   Ինչպե՞ս են առաջանում գանգոսկրի դեֆեկտները:

–   Գանգոսկրի դեֆեկտները, սովորաբար, լինում են հրազենային կամ վնասվածքային ախտահարումներից հետո, որոնց կապակցությամբ իրականացված վիրահատություններից հետո հաճախ առաջանում է գանգոսկրի մեծ չափերի դեֆեկտ: Գանգոսկրի  և ուղեղանյութի վնասումից հետո տվյալ տեղում առաջանում է դատարկ տարածություն, ինչն առաջացնում է բավականին արտահայտված տձևություն, էսթետիկ դեֆեկտ: Երբեմն մարդու տեսքը գրեթե սարսափելի է գանգոսկրային դեֆեկտների պատճառով, նրանք ստիպված խուսափում են հասարակությունից, շփումներից, և մշտապես գլխարկ են կրում:

Գանգոսկրի դեֆեկտները վերացնող վիրահատությունները նորություն չեն, տասնյակ տարիներ իրականացվել են նման վիրահատություններ, սակայն արդյունքները միշտ չէ, որ գոհացրել են հիվանդներին: Վիրահատության ժամանակ ձեռքով ստանալ գանգի կորությանը և կառուցվածքին համապատասխան բացակայող ոսկրին փոխարինող կտոր,  գործնականում հնարավոր չէ` հատկապես մեծ չափերի հասնող դեֆեկտների դեպքում: Այդ է պատճառը, որ վիրահատություններից հետո հիվանդների էսթետիկ տեսքը դարձյալ գնահատվում է անբավարար:

Ստեղծված իրավիճակը սկիզբ դրեց նոր ճյուղի զարգացմանը, որը կոչվում է գանգոսկրերի վիրահատություն` 3D ձևավորված տիտանե  թիթեղով:

–   Ինչո՞ւմն  է  կայանում այս վիրահատության էությունը և ինչո՞վ է տարբերվում նախորդ մեթոդներից:

Նախքան վիրահատությունը, գլխի համակարգչային շերտագրության տվյալների հիման վրա, հատուկ ծրագրավորմամբ, ձևավորվում և պատրաստվում է պացիենտի գանգին բնորոշ պլաստմասե կաղապար: Երկրորդ էտապում պատրաստվում է դեֆեկտի չափերը, ձևը, կորությունն ունեցող տիտանե թիթեղ: Վիրահատության ժամանակ արդեն ձևավորված և պատրաստված թիթեղը բավականին հեշտությամբ տեղադրվում է դեֆեկտի տեղում և փակվում փափուկ հյուսվածքով:

Մեթոդի իրականացման գործընթացին նպաստող է ո՛չ միայն 3D մոդելավորման առավելությունը, որը թույլ է տալիս ապահովել սիմետրիա, այլ նաև տիտանե թիթեղի կիրառումը: Նախքան այս մեթոդի կիրառումը գանգի ոսկրերի դեֆեկտը փակվում էր պլաստմասե կաղապարով, որի դեպքում անհրաժեշտություն էր առաջանում իմպլանտի տեղադրման տեղում ձևավորել գանգոսկրերի խորությանը համարժեք տարածություն, որպեսզի այն հավասար լինի ոսկրերին: Դա նշանակում է, որ վիրաբույժն, ակամա, պետք է գործ ունենա գլխուղեղի հետ և իր գործողություններով ոչ ցանկալի ճնշում գործադրի նրա վրա:

 


Տիտանե թիթեղի պարագայում, որը շատ բարակ է (0.5մմ հաստություն), այլևս անհրաժեշտություն չի լինում տրեպանացիոն անցքում առանձնացնել ոսկրային եզրերը, այսինքն, թիթեղը տեղադրվում է ոսկրերի վրա: Դրա շնորհիվ կրճատվում է վիրահատության ժամանակը, բացառվում է ուղեղի ճնշման հնարավորությունը:

Այսպիսով, տիտանե թիթեղի օգտագործումը գանգոսկրի վիրահատության ժամանակ ունի մի շարք առավելություններ. առաջինը` 3D մոդելավորումն ապահովում է սիմետրիան և հետվիրահատական տեսքը, երկրորդը՝ կրճատվում է վիրահատության ժամանակահատվածը, երրորդը` հնարավոր է խուսափել հետվիրահատական բարդություններից, ինչպիսին է, օրինակ, տրեպանացիոն անցքում տեղադրված իմպլանտով գլխուղեղի սեղմումը:

Հարկ է նշել նաև, որ տիտանը, որպես ամենաիներտ մետաղ, մարդու օրգանիզմի կողմից առավել ընդունելի է: Առայսօր որևէ դեպք չի եղել, որ տեղադրված տիտանե թիթեղն օրգանիզմի կողմից չընդունվի:

Հիվանդները, սովորաբար, վիրահատության հաջորդ օրն սկսում են քայլել և 3 օրից դուրս են գրվում` մեկ շաբաթ մնալով հսկողության տակ:

–   Ինչպե՞ս է մեթոդը ներդրվել մեր երկրում:

–   Վիրահատական այս մեթոդը Հայաստանում առաջին անգամ կատարվել է իմ կողմից՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում, որը ներկայում միակ կենտրոնն է, որտեղ հնարավոր է այն իրականացնել:

Տիտանե թիթեղների ձեռքբերման համար մշակել ենք անհրաժեշտ փոխգործունեություն արտերկրի գործընկերների հետ:

–   Մեթոդի կիրառմանը վերաբերող ի՞նչ հաջողություններ ունեք:

–   Ուրախալի է, որ արդեն իրականացվել է վեց վիրահատություն: Բոլոր կլինիկական դեպքերում պացիենտները երիտասարդ տղաներ էին, ովքեր հաշմանդամություն էին ստացել զինծառայության ընթացքում: Նրանք ապրիլյան պատերազմի և այլ պատճառներով ծառայության ընթացքում վիրավորված զինվորներ են, ովքեր նախնական վիրահատվել են, ապա` զորացրվել, սակայն նրանց մոտ առաջացել են հետվիրահատական բավականին մեծ չափերի գանգոսկրի դեֆեկտներ: Մենք կարողացել ենք իրականացնել դեֆեկտի վերացմանն ուղղված վիրահատություններ:

Շատ կարևոր և ուրախալի փաստ է նաև այն, որ պետությունը հոգում է այդ ծախսերը, քանի որ դա բավականին թանկարժեք վիրահատություն է:

Այս մեթոդի՝ մեզ մոտ ներդրման կարևորությունը նրանում է, որ պետական ծախսեր են կրճատվել: 2016-ին նման հիվանդի բուժումը Հայաստանում հնարավոր չէր, և կառավարության որոշմամբ Գերմանիայում մեկ զինվորի վիրահատման համար 30 մլն դրամ էր հատկացվել: Այժմ 30 մլն դրամով կարող ենք կատարել15 վիրահատություն: Մեր գնացուցակով վիրահատությունը 2 մլն 300 հազար դրամ է:

Ունեմ շատ հետաքրքիր դիտարկում. բժշկական տեսանկյունից դժվար է հիմնավորել և բացատրել. վիրահատությունից հետո նկատվում է ակնհայտ դրական դինամիկա ո՛չ միայն էստեթիկ, այլև որոշ ֆունկցիաների մասնակի վերականգնման տեսանկյունից՝ հիվանդները սկսում են շարժել ոտքը կամ ձեռքը, սկսում են խոսել: Գուցե գործում է հոգեբանական գործոնը՝ գնահատված լինելը պետության կողմից:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am
Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am

Բոլորին հայտնի է այն արտահայտությունը, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում: Բայց դրան հակառակ, գիտնականները գլխուղեղում գտել են ցողունային բջիջներ, որոնք համապատասխան պայմաններում դառնում են նոր նեյրոններ: Եվ ո՛չ միայն նեյրոններ...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ցավի բուժում՝ ողնուղեղի ստիմուլիացիա. nairimed.com
Ցավի բուժում՝ ողնուղեղի ստիմուլիացիա. nairimed.com

Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...

ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ Լուրեր
Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել են նախադեպը չունեցող գլխուղեղի վիրահատություն: Վիրահատության ժամանակ հիվանդը չէր զգում որևէ ցավ, բայց և, միևնույն ժամանակ արթուն էր, խոսում էր բժիշկների հետ, կատարում էր նրանց հրահանգները...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել են նախադեպը չունեցող գլխուղեղի վիրահատություն: Վիրահատության ժամանակ հիվանդը չէր զգում որևէ ցավ, բայց և, միևնույն ժամանակ արթուն էր, խոսում էր բժիշկների հետ, կատարում էր նրանց հրահանգները...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Էպիլեպսիայի վիրաբուժական բուժում` «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Էպիլեպսիայի վիրաբուժական բուժում` «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

Էպիլեպսիան կարող է ընթանալ հաճախակի ցնցումներով, որոնց դեպքում դեղորայքային բուժումն անարդյունավետ է: Տարբեր երկրներում արդեն մի քանի տասնամյակ է, որ կատարվում են էպիլեպսիայով հիվանդների վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Պրոգրեսիվող աքսիոնոպաթիայի դժվար ախտորոշված դեպք. նյարդաբան Ազնար Այդինյան. armeniamedicalcenter.am
Պրոգրեսիվող աքսիոնոպաթիայի դժվար ախտորոշված դեպք. նյարդաբան Ազնար Այդինյան. armeniamedicalcenter.am

Մեզ դիմել էր 56 տարեկան կին Գիեն Բարե ախտորոշմամբ: Հիվանդն իր հետ բերել էր մի քանի բուժական հաստատություններում իրականացված էլեկտրանյարդամիոգրաֆիաներ, որոնց հիման վրա էլ կատարվել էր ախտորոշումը...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գիտնականները պարալիզված առնետներին վերադարձրել են քայլելու հնարավորությունը. biostem.am
Գիտնականները պարալիզված առնետներին վերադարձրել են քայլելու հնարավորությունը. biostem.am

Ինչպես գրում է EurekAlert հրատարակչությունը, Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների խմբին հաջողվել է առաջին անգամ ցողունային բջիջներով թերապիայի օգնությամբ պարալիզված առնետներին վերադարձնել քայլելու հնարավորությունը...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գանգոսկրի դեֆեկտի վերականգնում. կլինիկական դեպք. nairimed.com
Գանգոսկրի դեֆեկտի վերականգնում. կլինիկական դեպք. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում օրերս վիրահատվեց զինծառայության ժամանակ գանգոսկրի վնասվածքով զինվոր, ում մոտ տարած վիրահատությունից հետո առկա էր ճակատային շրջանի՝ դեպի գանգի հիմք գնացող մեծ չափերի դեֆեկտ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Միգրենը դատավճիռ չէ. erebunimed.com
Միգրենը դատավճիռ չէ. erebunimed.com

Հիվանդը վիրահատարան է մտնում լուրջ գլխավացերով, այնտեղից դուրս է գալիս կյանքը փոխված: Արդեն մեկ տարի, շուրջ հարյուր հիվանդ այլեւս իրեն տանջող ցավերի մասին չի հիշում: Այս վիրահատությունները փոխել են բոլոր պատկերացումներն այն մասին...

ԼՈՒՐԵՐ: Ցավ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գիտնականները վերականգնել են ողնուղեղը ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am
Գիտնականները վերականգնել են ողնուղեղը ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am

Ցողունային բջիջներն ավելի ու ավելի են օգտագործվում բուժման նոր մեթոդներում: Օրինակ, ինչպես հայտնում է Neurosciencenews պորտալի խմբագրությունը, Ավստրալիայի Մոնաշա համալսարանի հետազոտողների խումբը կարողացել է...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
«Սև գույնի միջողային աճառի ճողվածք». կլինիկական դեպք` նյարդավիրաբուժության պրակտիկայից. nairimed.com
«Սև գույնի միջողային աճառի ճողվածք». կլինիկական դեպք` նյարդավիրաբուժության պրակտիկայից. nairimed.com

«Միջողային աճառի ճողվածքի կապակցությամբ կատարվող վիրահատությունները սովորական բնույթ են կրում մեր աշխատանքում, սակայն առայսօր սև գույնի միջողային աճառի ճողվածքի չէինք հանդիպել...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ցողունային բջիջներն` ընդդեմ Պարկինսոնի հիվանդության. biostem.am
Ցողունային բջիջներն` ընդդեմ Պարկինսոնի հիվանդության. biostem.am

Արհեստական ցողունային բջիջներից ստացված նեյրոնները նվազեցնում են Պարկինսոնի հիվանդության ախտանիշները...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ցողունային բջիջները արգելակում են ցրված սկլերոզը. biostem.am
Ցողունային բջիջները արգելակում են ցրված սկլերոզը. biostem.am

Ցողունային բջիջներով թերապիան նոր հույս է արթնացնում ցրված սկլերոզով տառապող հիվանդների մոտ: Բժիշկներն այս մեթոդն անվանել են մեծագույն բեկում մի հիվանդության դեմ պայքարում, որն ընդունակ է մի քանի տարում մարդուն գամել հաշմանդամի սայլակին...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ