ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա
Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am
Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը:
Sydney IVF ընկերության մանկաբարձ-էնդոկրինոլոգ Դավիթ Գրինինգի հետազոտությանը մասնակցեց 118 տղամարդ, որոնց սպերմատոզոիդներում առկա էր արատավոր ԴՆԹ-ի բարձր մակարդակ: Այդ մակարդակը կազմում էր 15-98% (միջինը 34%):
Փորձի մասնակիցներին առաջարկվեց մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր սերմնաժայթքում ունենալ, ընդ որում, առանց որևէ դեղորայք ընդունելու և կենսակերպ փոփոխելու: Դրանից հետո նրանց սերմնահեղուկն ուղարկվեց կրկնակի հետազոտության:
Արատավոր ԴՆԹ-ի միջին մակարդակը նմուշներում նվազել էր մինչև 26%: Միաժամանակ, կամավորների 80%-ի մոտ դիտվեց սերմնահեղուկի որակի լավացում, մինչդեռ մնացածների մոտ այն վատթարացել էր: Փորձը ցույց տվեց նաև, որ, չնայած սերմնաժայթքման ժամանակ արտազատվող սերմնահեղուկի ծավալի որոշակի նվազեցմանը, նրանում սպերմատոզոիդների շարժունակությունը բարձրացել էր, ինչը մեծացնում է բեղմնավորման հավանականությունը:
Գրինինգը ենթադրեց, որ կանոնավոր սեռական ակտիվության ժամանակ սերմնահեղուկի որակը բարձրանում է, քանի որ ամորձիների սերմնատար խողովակներում երկարատև մնացած սպերմատոզոիդների ԴՆԹ-ն ենթարկվում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությանը:
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա գիտնականն այն զույգերին, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, խորհուրդ է տալիս սեքսով զբաղվել ամեն օր՝ ձվազատումից առաջ մեկ շաբաթվա ընթացքում:
Ստացված տվյալները հաստատեցին 2003 թ. Իսրայելում իրականացված հետազոտության արդյունքները: Այն ժամանակ գիտնականներն ապացուցեցին, որ սերմնաժայթքման երակարատև բացակայությունը բացասաբար է ազդում սպերմատոզոիդների բնութագրերի վրա:
Կարդացեք նաև
Հաճախ հանդիպող հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է հիվանդության բուժմամբ զբաղվել խնդիրների առաջացման վաղ շրջանում...
Covid-19 կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել տղամարդու վերարտադրողական առողջությանը: Այսպիսի եզրակացության են եկել չինական Ուհան քաղաքի Վերարտադրողական բժշկական կենտրոնի մասնագետները, որտեղ տեղի է ունեցել...
Վարիկոցելեն հայտնաբերվում է ուրոլոգի կողմից հիվանդի զննման և շոշափման միջոցով։ Բժիշկը համեմատում է ախտահարված կողմը (հաճախ ձախը) առողջ կողմի հետ և շոշոափում որդանման գոյոցությունը ամորձու վերին հատվածում...
Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարվել է միզուկի բուլբար հատվածի պլաստիկա` թշային լոսկուտով «Ventral-onlay» եղանակով...
Շագանակագեղձի ադենոմայի հիմնական ախտանիշը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է՝ հատկապես դժվարամիզությունը և հաճախամիզությունը։ Այս ախտանիշների բուժման նպատակով կիրառվում են տարբեր դեղեր...
Բոստոնի գիտնականները պարզել են, որ անդրոգենի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ լինել, ինչպիսիք են շաքարախտը, էրեկտիլ դիսֆունկցիան, մետաբոլիկ համախտանիշը և սիրտ-անոթային հիվանդությունները...
Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...
Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...
Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...
Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ: Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYP61NpJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384