Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Կլինիկական դեպք «Արմենիա» ՀԲԿ ուրոլոգիական կլինիկայում. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք «Արմենիա» ՀԲԿ ուրոլոգիական կլինիկայում. armeniamedicalcenter.am

Հիվանդ Ա.Հ., 69տ., ընդունվել է կլինիկա 2009թ. հետևյալ գանգատներով` հաճախացած, դժվարացած, թույլ շիթով միզարձակումից, միզապարկի կիսադատարկման զգացողությունից, փոշտի չափերով մեծացումից, գանգատները նշում է մոտավորապես 2 տարի: Օբեկտիվորեն ՝ որովայնը ասիմետրիկ 20x15սմ չափի ձախ կողմում և 10x15սմ չափի աջ կողմում: PSA եղել է 4,7 ն.գ./մլ:


Սոնոգրաֆիկ առկա էր ձախակողմյան ուրետրոհիդրոնեֆրոզ: Սոնոգրաֆիկ և համակարգչային շերտագրության տվյալներով միզապարկը գերլցված էր, մոտավորապես 20x16սմ չափի, որը զբաղեցնում էր ամբողջ կոնքի և որովայնի խոռոչի կեսը: Միզապարկը կապված էր դեպի վեր տեղակայված մեկ այլ խոռոչի հետ՝ դիվերտիկուլի, մոտավորապես 1,4սմ տրամագծով նեղուցով: Շագանակագեղձը 9,3x4,4սմ չափի, դիֆուզ փոփոխված:


Կատարվել է միզապարկի կաթետերիզացիա և ստացվել է մոտավորապես 12 լիտր հարդագույն մեզ՝ կոտորակային եղանակով: Հիվանդը կշռվել է մինչև կաթետերիզացիան և դրանից հետո՝ տարբերությունը եղել է 12 կգ: Հետագայում հիվանդին կատարվել է տրոակարային էպիցիստոստոմիա: 1 ամիս անց հիվանդին կատարվել է ցիստոտոնոմետրիա, որի արդյունքները եղել են նորմայի սահմաններում, ըստ սոնոգրաֆիկ  հետազոտության երիկամներից մեզի արտահոսքի խանգարում չի նկատվել: Հիվանդին ողնուղեղային ցավազրկման ներքո կատարվել է ուրետրոցիստոսկոպիա, միզապարկի դիվերտիկուլի վզիկի հատում, շագանակագեղձի ՏՈՒՌ: Ուրեթրալ կաթետրը հեռացվել է հետվիրահատական 7-րդ օրը, ինչից հետո հիվանդն ինքնուրույն միզել է առանց մնացորդի և գանգատների, ինչի կապակցությամբ հեռացվել է էպիցիստոստոմիկ խողովակը և հիվանդը դուրս է գրվել կլինիկայից` լավացումով:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա. erebunimed.com
Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են  փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են  նախկինում  ավանդաբար կատարվող բաց  վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. 73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը
ԵՊԲՀ. 73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը

Հաճախ հանդիպող հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է հիվանդության բուժմամբ զբաղվել խնդիրների առաջացման վաղ շրջանում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բժիշկներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը տղամարդու առողջության վրա. urolog.am
Բժիշկներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը տղամարդու առողջության վրա. urolog.am

Covid-19 կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել տղամարդու վերարտադրողական առողջությանը: Այսպիսի եզրակացության են եկել չինական Ուհան քաղաքի Վերարտադրողական բժշկական կենտրոնի մասնագետները, որտեղ տեղի է ունեցել...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը. oncology.am
Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը. oncology.am

Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am
Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am

Աշխարհում ավելի քան 48 միլիոն զույգ ունենում է երեխայի բեղմնավորման այս կամ այն դժվարությունը։

Դեպքերի 30%-ի պատճառը տղամարդու անպտղությունն է, 50%-ը՝ կանանց, մնացած դեպքերում խոսքը խառը...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը. urolog.am
Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը. urolog.am

Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։  Տվյալ երեւույթը կարող է փակ վերարտադրողական...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր Լրահոս տղամարդկանց համար
Ի՞նչ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել վարիկոցելեն. urolog.am
Ի՞նչ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել վարիկոցելեն. urolog.am

Վարիկոցելեն հայտնաբերվում է ուրոլոգի կողմից հիվանդի զննման և շոշափման միջոցով։ Բժիշկը համեմատում է ախտահարված կողմը (հաճախ ձախը) առողջ կողմի հետ և շոշոափում որդանման գոյոցությունը ամորձու վերին հատվածում...

ԼՂՀ ԱՆ. Բացառիկ ուրոլոգիական վիրահատություն
ԼՂՀ ԱՆ. Բացառիկ ուրոլոգիական վիրահատություն

Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարվել է միզուկի բուլբար հատվածի պլաստիկա` թշային լոսկուտով «Ventral-onlay» եղանակով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am
Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am

Շագանակագեղձի ադենոմայի հիմնական ախտանիշը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է՝ հատկապես դժվարամիզությունը և հաճախամիզությունը։ Այս ախտանիշների բուժման նպատակով կիրառվում են տարբեր դեղեր...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Անդրոգենի անբավարարությունը վտանգավոր է սրտի համար. urolog.am
Անդրոգենի անբավարարությունը վտանգավոր է սրտի համար. urolog.am

Բոստոնի գիտնականները պարզել են, որ անդրոգենի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ լինել, ինչպիսիք են շաքարախտը, էրեկտիլ դիսֆունկցիան, մետաբոլիկ համախտանիշը և սիրտ-անոթային հիվանդությունները...

Ի՞նչ կլինի, եթե իմպոտենցիան չբուժենք. urolog.am
Ի՞նչ կլինի, եթե իմպոտենցիան չբուժենք. urolog.am

Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Անպտուղ տղամարդկանց օգնության են եկել ցողունային բջիջները. biostem.am
Անպտուղ տղամարդկանց օգնության են եկել ցողունային բջիջները. biostem.am

Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Ինտելեկտուալների մոտ սերմնահեղուկի որակը բարձր է. urolog.am
Ինտելեկտուալների մոտ սերմնահեղուկի որակը բարձր է. urolog.am

Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի  լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am
Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am

Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Սպերմատոզոիդներ. չափը նշանակություն չունի. urolog.am
Սպերմատոզոիդներ. չափը նշանակություն չունի. urolog.am

Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ:  Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ