ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա
«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով. izmirlianmedicalcenter.com
![«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով. izmirlianmedicalcenter.com «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով. izmirlianmedicalcenter.com](up/article/big/file_45319_6572964.jpg)
Ապրիլի 27-ին «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցավ աշխարհում լազերների և օպտիկաների հետազոտման և արտադրման մեծագույն կենտրոն Quanta System կորպորացիայի կողմից վերջին սերնդի Quanta Litho լազերի պաշտոնական նվիրատվությունը ուրոլոգիական բաժանմունքին:
Տեղեկացնենք, որ գերժամանակակից սարքի նվիրաբերությունը հայտնի ամերիկահայ ուրոլոգ Կարո Դերձակյանի կողմից նախկինում սկսած նախաձեռնության շարունակությունն է, որը սկիզբ է առել 2016 թ. սեպտեմբերին, ԱՄՆ-ից Quanta Cyber TM շագանակագեղձի վիրահատությունների համար նախատեսված ամերիկյան HealthTronics կորպորացիայի կողմից լազերի նվիրատվությամբ: Quanta System կորպորացիայի գլխավոր տնօրեն Պաուլո Սալվադեոն Կարո Դերձակյանի հրավերով «Իզմիրլյան» ԲԿ այցից հետո ցանկություն է հայտնել ուրոլոգիական բաժանմունքին նվիրել վերջին սերնդի լազերային քարափշրման համար նախատեսված Quanta Litho լազերը:
Միջոցառումը կարեւորելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանն ասաց.
«Նման միջոցառումները կարեւորում եմ: Պատճառն այն է, որ առողջապահությունը, ինչպես եւ ցանկացած ոլորտ, պարբերաբար պետք է զարգանա ու սա ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ թռիչք է: Այս սարքը թերեւս լավագույնն է աշխահում: Quanta System կորպորացիայի լազերներով, որոնք բազմապրոֆիլ են, անգամ Վատիկանի մի քանի հարյուրամյա պատերն ու նկարներն են մաքրել»,-ասաց ԲԿ տնօրենը հավելելով, որ թեեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հագեցած է վերջին սարքավորումներով, այս սարքի ձեռքբերումը եւս մեկ հնարավորություն կընձեռնի է՛լ ավելի որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:
«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, ուրոլոգ Արթուր Գրաբսկին, խոսելով լազերային սարքի արդյունավետության մասին, ասաց.
«Բժշկական ոլորտում քարերի փշրման համար նախատեսված աշխարհում նորագույն սարքը գործարանում պատրաստվել է հատուկ «Իզմիլրյան» բժշկական կենտրոնի համար: Այն կիրառվում է էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակ` ներթափանցելով թե՛միզապարկից, թե՛ պունկցիոն մեթոդով: Սարքն ունի տարբեր ռեժիմներ, որոնց օգնությամբ քարը ոչ թե տարբեր չափի կտորների է վերածվում, այլ փոշիացվում է, այսինքն, քարը հնարավոր է փոշի դարձնել: Այն ունի նաեւ հնարավորություն հեռացնելու, օրինակ, միզապարկի փոքր ուռուցքներ, հնարավոր է հատել նաեւ միզապարկի նեղացումները»:
Ինչպես իր խոսքում նշեց Արթուր Գրաբսկին, վիրահատությունից 24 ժամ անց պացիենտը կարող է տուն վերադառնալ:
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը շեշտադրեց այն հանգամանքը, թե ինչու որոշվեց համագործակցել հենց «Իզմիլրյան» ԲԿ-ի հետ.
«Վերջին տարիներին բժշկությունը ահռելի քայլերով է առաջ գնում: Այս համագործակցությունն ունի բացառիկ նշանակություն, քանի որ այս սարքը ներկայում գիտության բնագավառում համարվում է վերջին խոսքը, որի շնորհիվ հնարավորություն է տրվում մասնագետներին բարձրորակ բժշկական միջամտություններ իրականացնել: Այն հնարավոր է կիրառել նաեւ նյարդավիրաբուժության մեջ, որն, իմ կարծիքով, նույնպես շատ կարեւոր է: Մեր կենտրոնը տարիներ շարունակ համագործակցել է ամերիկյան Ուրոլոգիական կենտրոնի հետ` հանձինս մեր հայրենակից պարոն Դերձակյանի, ում շնորհիվ կայացավ նաեւ այս համագործակցությունը: Վստահ եմ, որ այս սարքն ու մեր կենտրոնի մասնագետները մեր հանրապետությունում համար առաջինն են: Պատահական չէ, որ հենց մեր կենտրոնի հետ կայացավ համագործակցությունը, ինչը խոսում է նաեւ կենտրոնի բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու եւ, իհարկե, Արթուր Գրաբսկու կատարած աշխատանքի մասին: Արթուր Գրաբսկին վերապատրաստվել է աշխարհի լավագույն ուրոլոգիական կլինիկաներում: Այս պարագայում բուժման գործընթացում ներդաշնակվում է բարձրակարգ մասնագետն ու բարձրորակ սարքավորումը»:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. 73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը ԵՊԲՀ. 73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը](up/article/small/file_60784_7296990.jpg)
Հաճախ հանդիպող հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է հիվանդության բուժմամբ զբաղվել խնդիրների առաջացման վաղ շրջանում...
![](images/calendar.png)
![Բժիշկներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը տղամարդու առողջության վրա. urolog.am Բժիշկներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը տղամարդու առողջության վրա. urolog.am](up/article/small/file_55463_3909065.jpg)
Covid-19 կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել տղամարդու վերարտադրողական առողջությանը: Այսպիսի եզրակացության են եկել չինական Ուհան քաղաքի Վերարտադրողական բժշկական կենտրոնի մասնագետները, որտեղ տեղի է ունեցել...
![](images/calendar.png)
![Ի՞նչ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել վարիկոցելեն. urolog.am Ի՞նչ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել վարիկոցելեն. urolog.am](up/article/small/file_52007_8543013.jpg)
Վարիկոցելեն հայտնաբերվում է ուրոլոգի կողմից հիվանդի զննման և շոշափման միջոցով։ Բժիշկը համեմատում է ախտահարված կողմը (հաճախ ձախը) առողջ կողմի հետ և շոշոափում որդանման գոյոցությունը ամորձու վերին հատվածում...
![](images/calendar.png)
![ԼՂՀ ԱՆ. Բացառիկ ուրոլոգիական վիրահատություն ԼՂՀ ԱՆ. Բացառիկ ուրոլոգիական վիրահատություն](up/article/small/file_51869_1549198.jpg)
Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարվել է միզուկի բուլբար հատվածի պլաստիկա` թշային լոսկուտով «Ventral-onlay» եղանակով...
![](images/calendar.png)
![Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am](up/article/small/file_51260_8195344.jpg)
Շագանակագեղձի ադենոմայի հիմնական ախտանիշը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է՝ հատկապես դժվարամիզությունը և հաճախամիզությունը։ Այս ախտանիշների բուժման նպատակով կիրառվում են տարբեր դեղեր...
![](images/calendar.png)
![Անդրոգենի անբավարարությունը վտանգավոր է սրտի համար. urolog.am Անդրոգենի անբավարարությունը վտանգավոր է սրտի համար. urolog.am](up/article/small/file_48740_8678645.jpg)
Բոստոնի գիտնականները պարզել են, որ անդրոգենի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ լինել, ինչպիսիք են շաքարախտը, էրեկտիլ դիսֆունկցիան, մետաբոլիկ համախտանիշը և սիրտ-անոթային հիվանդությունները...
![](images/calendar.png)
![Ի՞նչ կլինի, եթե իմպոտենցիան չբուժենք. urolog.am Ի՞նչ կլինի, եթե իմպոտենցիան չբուժենք. urolog.am](up/article/small/file_48729_5175143.jpg)
Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...
![](images/calendar.png)
![Անպտուղ տղամարդկանց օգնության են եկել ցողունային բջիջները. biostem.am Անպտուղ տղամարդկանց օգնության են եկել ցողունային բջիջները. biostem.am](up/article/small/file_48691_5610588.jpg)
Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...
![](images/calendar.png)
![Ինտելեկտուալների մոտ սերմնահեղուկի որակը բարձր է. urolog.am Ինտելեկտուալների մոտ սերմնահեղուկի որակը բարձր է. urolog.am](up/article/small/file_48650_2631456.jpg)
Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...
![](images/calendar.png)
![Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am](up/article/small/file_48649_6902443.jpg)
Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...
![](images/calendar.png)
![Սպերմատոզոիդներ. չափը նշանակություն չունի. urolog.am Սպերմատոզոիդներ. չափը նշանակություն չունի. urolog.am](up/article/small/file_48613_440045.jpg)
Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ: Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYcP2Yvg' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384