Հասցե. Հայաստան, Արարատի մարզ, Արարատ, Խանջյան փող., 59 շենք
Հեռախոս. +374 234 4 35 56, +374 234 4 4283


Պատմությունը


1966 թ. հիմնադրվել է բուժհաստատությունը
1993 թ. Արարատի բուժսանմասը վերանվանվել է Արարատի քաղաքային հիվանդանոց:
1997 թ. Արարատի քաղաքային հիվանդանոցը վերանվանվել է Արարատի առողջության կենտրոն Պ/Ձ
1998 թ. Արարատի առողջության կենտրոն Պ/Ձ-ը վերանվանվել է Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն ՊՓԲԸ
2001 թ. Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն ՊՓԲԸ-ը վերանվանվել է Արարատի բժշկական կենտրոն ՓԲԸ

2010թ. Կենտրոնը հիմնանորոգվել է և սարքավորումներով հագեցվել ՀՀԱՆ ԾԻԳ-ի կողմից` Համաշխարհային բանկի վարկային ծրագրով:


Կենտրոնում աշխատում է գործիմաց և հոգատար անձնակազմ, բաժանմունքները հագեցված են ժամանակակից սարքավորումներով, բոլոր հիվանդասենյակները բարձրակարգ կահավորված են:


Աշխատանքի հիմքում դրված է արհեստավարժությունը, յուրաքանչյուրին անհատական մոտեցումը, մարդասիրությունը, բարյացակամությունը:

 

 

Արարատի բժշկական կենտրոնի կառուցվածքը


Պոլիկլինիկա
Մանկական կոնսուլտացիա
Ստոմատոլոգիական բաժանմունք
Վիրաբուժական բաժանմունք
Թերապևտիկ բաժանմունք
Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք
Մանկական բաժանմունք
Հիվանդանոցի ընդունարան
Ախտորոշիչ բաժանմունք
Շտապ բուժ. օնության կայան

 

 

 



 

 2015 թվականին բնակչությանը մատուցվող պետության կողմից երաշխավորված

անվճար բժշկական օգնության ծրագր

Ընդհանուր բնույթի հիվանդանոցային բուժօգնություն

 

Անհետաձգելի բժշկական օգնության գծով պետական պատվեր (ծրագիր)


  • Վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող վիճակներ (18 և բարձր տարիքի անձինք) 
  • Շոկային վիճակներ, II և ավելի աստիճանի
  • Կոմատոզ վիճակներ
  • Սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ
  • Սրտամկանի սուր ինֆարկտ
  • Էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային թունավորում /մինչև 1 օրվա գնով/, կենդանիների խայթոց,  դեղորայքային և քիմիական նյութերով  թունավորումներ)
  • Շիճուկային հիվանդություն
  • Ինսուլտ /հեմոռագիկ, իշեմիկ/
  • Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով
  • Էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորուստով
  • Սուր երիկամային անբավարարություն
  • Ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն
  • Տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում
  • Պնևմոթորաքս /սպոնտան և վնասվածքային/ միայն վիրահատությամբ ավարտված դեպքեր` բացառությամբ պունկցիայով ավարտված դեպքերի
  • Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ (բացառությամբ թութքի)/(միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը)
  • Վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ ամպուտացիաներ
  • Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ /բացառությամբ քթային արյունահոսությունների և թութքի/, ներանոթային տարածուն մակարդման (ДВС) համախտանիշ
  • Անոթային անևրիզմաների պատռվածքներ և շերտազատումներ
  • Գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ 1-ին աստիճանի և բարձր) և ողնուղեղային վնասվածքներ
  • Սուր որովայն (օղակված  ճողվածք  /միայն ՀՀ մարզերի բուժհաստատություններում/)
  • Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ.
  • Ցրտահարություն III աստիճանի
  • Սեպսիս /արյան ցանքսով հաստատված/
  • Ոսկրերի բաց կոտրվածքներ, փակ կոտրվածքներ բեկորների տեղաշարժով  (ողնաշարի ոսկրեր, կոնքի ոսկրեր, բազկոսկր, ճաճանչոսկր, ծղիկոսկր, ազդրոսկր, մեծ ոլոք)
  • Թափանցող վնասվածքներ. կրծքավանդակի, որովայնի, կոնքի, օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով
  • Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60գ/լ և պակաս կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ  և պակաս)
  • Սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր
  • Դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա / 1 օրվա գնով/
  • Տարածուն պերիտոնիտ
  • Խոռոչավոր օրգանների թափածակում` հաստատված հյուսվածաբանական հետազոտությամբ (բացառությամբ որդանման ելունի և լեղապարկի)
  • Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/

 


Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր (ծրագիր)

 

  • Հիվանդանոցային բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին (բացառությամբ ՙՏուբերկուլյոզի բուժում՚, ՙՏարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների բուժում՚, ՙՍՃՓ հիվանդություններ՚,ՙՀոգեկան հիվանդների բուժօգնություն՚,  ՙՈւռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության՚, ՙՄանկաբարձական բուժօգնություն՚, ՙԳինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնություն՚, ՙԵրեխաների բուժօգնություն՚ ծրագրերից)
  • Բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց բուժում
  • Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող մինչև 18 տարեկան անձանց բուժում (այդ թվում ՙՈւռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության՚ ծրագրի շահառուները)
  • Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող 18-ից բարձր տարիքի անձանց բուժում (այդ թվում ՙՈւռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության՚ ծրագրի շահառուները)
  • ՀՀ-ում հյուպատոսական աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ /ՌԴ/
  • Մինչև 7 տարեկան երեխաների վերականգնողական բուժում առողջարաններում
  • Վերականգնողական բուժում ստացող երեխաների խնամող (առողջարաններում)
  • Բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց վերականգնողական բուժում առողջարաններում
  • Ախտաբանաանատոմիական ծառայություն
  • Հիվանդանոցային բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերում չընդգրկված, բայց սոցիալապես վատ վիճակում գտնվող ընտանիքների անդամներին
  • ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրերով հիվանդների բուժում
  • Երևանի քաղաքապետի և ՀՀ մարզպետների ուղեգրերով հիվանդների բուժում
  • ՀՀ Սոցապ. նախարարի ուղեգրերով հիվանդների բուժում
  • Հիմնարկի հանձնաժողովի որոշման հիման վրա հիվանդների բուժում
  • ԼՂՀ առողջապահության նախարարության ուղեգրերով հիվանդների բուժում
  • ԲՍՓՀ-ում քննվողներ
  • ԲՍՓՀ-ում քննվողներ
  • Դատաբժշկական փորձաքննություն
  • Դատաբժշկական փորձաքննություն
  • Ուղեգրված բժիշկ մասնագետներ
  • Ուղեգրված բժիշկ մասնագետներ


Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ (ծրագիր)

 

  • Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա պահանջող վիճակներ (18 և բարձր տարիքի անձինք) 
  • Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդություններ և վիճակներ (18 և բարձր տարիքի անձինք) 
  • Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա պահանջող վիճակներ (մինչև 18 տարեկան անձինք)
  • Անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդություններ և վիճակներ (մանկական)
  • Ինֆեկցիոն հիվանդություններ
  • Գինեկոլոգիական հիվանդություններ
  • Բուժօգնության և սպասարկման այլ հիվանդություններ և վիճակներ


Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում (ծրագիր)

  • Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա պահանջող վիճակներ (18 և բարձր տարիքի անձինք) 
  • Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդություններ և վիճակներ (18 և բարձր տարիքի անձինք) 
  • Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա պահանջող վիճակներ (մինչև 18 տարեկան անձինք)
  • անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդություններ և վիճակներ (մանկական)
  • ինֆեկցիոն հիվանդություններ
  • գինեկոլոգիական հիվանդություններ
  • բուժօգնության եվ սպասարկման այլ հիվանդություններ և վիճակներ

 


2015 թվականին բնակչությանը մատուցվող պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծրագրերի


Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ
   

  • 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց ԱԱՊ
  • Մինչև 18 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանում
  • Դեռահասների առողջության առաջնային պահպանում
  • Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք


Մասնագիտացված բժշկական ծառայություններ

  • Բարձր ռիսկի խմբերում ընդգրկված բնակչության մոտ հիվանդությունների հայտնաբերման, առողջության գնահատման և բուժման ծառայություններ
  • Հեմոդիալիզի անցկացման գծով պետական պատվեր (ծրագիր)
  • Մանկաբարձագինեկոլոգիական  օգնություն
  • Դիսպանսերային օգնություն. տուբերկուլյոզային, ինֆկցիոն, մաշկավեներաբանական, հոգեբուժական, օնկոլոգիական, էնդոկրինոլոգիական, արյունաբանական, նարկոլոգիական
  • Նեղ մասնագետների կողմից իրականացվող բուժօգնություն՝ երեխաներին, 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց. վիրաբուժական, վնասվածքաբանական, նյարդաբանական, սրտաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և այլն
  • Նեղ մասնագետների և ընտ. բժիշկների կողմից մասնագիտացված բուժօգնություն գյուղական բնակավայրերում
  • Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ, այդ թվում՝ սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց անձավաբուժություն, ներառյալ մինչև 7 տարեկան երեխաների անձավաբուժություն:


 


Ստոմատոլոգիական բժշկական օգնության գծով պետպատվեր (բյուջեի դասª կոդ 3)

Մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնություն

  • Մեծահասակների մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնություն
  • Երեխաների մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնություն
  • Բարդացած ֆունկց խանգարում դիմածնոտ համակարգի անկանոնութ. բուժում /երեխաներ/
  • Օրթոդոնտոլոգիական այցելություններ  /երեխաներ/

Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ

  • 6 և 12 տարեկան երեխաների բերանի խոռոչի հիգիենայի պահպանման ծրագրի իրականացման համար

 

 


Հարբժշկական ծառայություններ

  • Շտապ բժշկական օգնության ծառայություններ

  • Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
    Բնակչության ԱԱՊ նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
    -  Հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ընթացքում, ինչպես նաև կանանց և 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի գնահատման նպատակով  կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
    -  Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բուժման ընթացքում կատարվող լաբորատոր-գործիքային հետազոտություններ
    -  Մասնագիտացված կենտրոններում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

  • Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննություն և բուժում

  • Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ (ծրագիր)
    Ախտորոշում
    -  Հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների իրականացում արտահիվանդանոցային պայմաններում` ախտորոշման ճշտման նպատակով

 



  • Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում  (ծրագիր)
    Ախտորոշում
    -  Հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների իրականացում արտահիվանդանոցային այմաններում` ախտորոշման ճշտման նպատակով (ՍՓ)
    -  Կանխարգելիչ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և խորհրադատվություն
    -  Սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննություն (ՍՓ)

  • Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ  (ծրագիր)
    Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննություն և բուժում
    -  Բնակչության սոցիալապես անապահով/հատուկ խմբերում ընդգրկված անձանց հետազոտում և բուժում

  • Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում վարկային ծրագիր
    Գործունեության արդյունքների հիման վրա խրախուսական ֆինանսավորում
    -  Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ (ծրագիր)
    Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննություն և բուժում
    -  ՄԻԱՎ 1/2 հակամարմինների հայտնաբերում
    -  ՁԻԱՀ-ով հիվանդի դիսպանսերային հսկողություն
    -  ՄԻԱՎ վարակակրի դիսպանսերային հսկողություն
    -  ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում

 

Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով