Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ինչպե՞ս նպաստել նյարդային բջիջների վերականգնմանը. 168.am

Ինչպե՞ս նպաստել նյարդային բջիջների վերականգնմանը. 168.am

Չնայած նեյրոգենեզը երկար ժամանակ անհնարին էր թվում, այսինքն՝ գիտնականները մտածում էին, որ հնարավոր չէ վերականգնել կորցրած նեյրոնները,  փաստորեն, իրականում դա այդպես չէր: Պետք է միայն հետևել առողջ սովորություններին: Նեյրոգենեզը գործընթաց է, որի միջոցով մեր ուղեղը կարող է խթանել նոր նեյրոնների և նրանց միացությունների ստեղծումը:

Դեռ բոլորովին վերջերս գիտական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում էր այն գաղափարը, որ տարիքի հետ մարդկային ուղեղը կորցնում է իր նյարդային բջիջները: Դրանք պարզապես քայքայվում են, և դրա հետևանքներն անդառնալի են: Ավելին, ենթադրվում էր, որ վնասվածքը կամ ալկոհոլի չարաշահումը մարդուն անխուսափելիորեն հասցնում էին գիտակցության ճկունության կորստի, ինչն առողջ մարդու ցուցիչ է:

Ներկայում քայլ է արվում դեպի «նյարդաճկունություն» բառը, որը հույս է ներշնչում: Այո, տարիքի հետ մեր ուղեղը փոխվում է, վնասվածքներն ու վատ սովորությունները նրան մեծ վնաս են հասցնում: Սակայն ուղեղն ունակ է ռեգեներացվելու. այն կրկին կարող է ստեղծել նյարդային բջիջներ և նրանց միջև կապ-կամրջակներ: Բայց որպեսզի այն իրականացվի, պետք է մարդը գործի, ակտիվ լինի և ամեն կերպ խթանի ուղեղի բնական ունակությունները:

  • Այն, ինչ դուք անում եք կամ ինչի մասին մտածում եք, վերակազմակերպում է ձեր ուղեղը:

  • Մարդկային ուղեղն ընդամենը 1.5 կգ քաշ ունի, սակայն ծախսում է օրգանիզմում եղած ամբողջ էներգիայի գրեթե 20%-ը:

  • Այն ամենը, ինչ մենք անում ենք, կարդում ենք, սովորում, թե պարզապես ինչ-որ մեկի հետ խոսում, զարմանալի փոփոխությունների է հանգեցնում ուղեղի կառուցվածքում: Այսինքն՝ բացարձակապես ամեն բան, որ մենք անում ենք կամ մտածում, օգտակար է:

  • Եթե մեր ամենօրյա կյանքը լի է սթրեսով կամ տագնապներով, որոնք տառացիորեն մեզ պարուրում են, ապա, որպես կանոն, ուղեղի՝ հիշողության հետ կապված հիպոկամպ հատվածն անխուսափելիորեն ախտահարվում է:

  • Ուղեղը նման է մեր էմոցիաներից, մտքերից, գործողություններից կամ ամենօրյա սովորություններից պատրաստված քանդակի: Այդպիսի ներքին քարտեզը պահանջում է հսկայական քանակությամբ հղումներ, կապեր, կամուրջներ և տարատեսակ այլ ուղիներ, ինչպես նաև՝ ուժեղ իմպուլսներ, որոնք մեզ թույլ են տալիս իրականության հետ կապի մեջ մնալ:


Ինչպես բարձրացնել կյանքի որակը՝ կենտրոնանալով ուղեղի առողջության վրա:

Նեյրոգենեզի խթանման 5 սկզբունքները

1. Ֆիզիկական վարժություններ

Ֆիզիկական ակտիվությունն ու նեյրոգենեզն ուղիղ կապ ունեն միմյանց հետ: Ամեն անգամ, երբ մենք մեր մարմնին պարտադրում ենք աշխատել (լինի դա զբոսանք, լող կամ մարզումներ մարզասրահում), մենք նպաստում ենք ուղեղի օքսիգենացիային, այսինքն՝ այն հագեցնում ենք թթվածնով:

  • Ի հավելումն նրա, որ դեպի ուղեղ տեղի է ունենում ավելի մաքուր և թթվածնով ավելի հագեցած արյուն, խթանվում է նաև էնդորֆինների արտադրությունը:

  • Էնդորֆինները լավացնում են տրամադրությունը և դրանով իսկ հնարավորություն տալիս պայքարել սթրեսի դեմ՝ ամրապնդելով շատ նյարդային կառույցներ: Այլ կերպ ասած՝ սթրեսի մակարդակը նվազեցնող ցանկացած գործունեություն նպաստում է նեյրոգենեզին: Մնում է միայն գտնել հարմար զբաղմունք՝ պար, քայլք, հեծանիվ վարել, և այլն:


2. Ճկուն միտք, ուժեղ ուղեղ

Ճկուն միտք ունենալու շատ եղանակներ կան: Դրա համար պետք է աշխատել այն առույգ պահել: Այդ ժամանակ ուղեղն ունակ կլինի արագ վերամշակել շրջակա միջավայրից մուտքագրվող բոլոր տվյալները: Դրան հասնել կարելի է զանազան զբաղմունքների միջոցով: Վերոնշյալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մի կողմ թողնելով՝ նշենք հետևյալները՝

  • ընթերցանություն. կարդացեք ամեն օր: Դա օժանդակում է շուրջը կատարվող բոլոր իրադարձությունների նկատմամբ ձեր հետաքրքրությանն ու հետաքրքրասիրությանը:
  • օտար լեզվի ուսումնասիրություն,
  • երաժշտական որևէ գործիք նվագելը,
  • իրերի ծայրահեղ ընկալում, ճշմարտության որոնում,
  • ընկալունակ ուղեղ, սոցիալականացում, ճանապարհորդություններ, բացահայտումներ, հետաքրքրություններ:


3. Սննդակարգ

Ուղեղի առողջության համար ամենավտանգավոր թշնամիներից մեկը հագեցած ճարպերով հարուստ սնունդն է: Կիսաֆաբրիկատների և ոչ բնական մթերքների գործածությունը դանդաղեցնում է նեյրոգենեզը:

Շատ կարևոր է ցածր կալորիական սննդակարգին հետևելը: Սակայն այդ դեպքում սնունդը պետք է բազմազան և հավասարակշռված լինի, որ սննդարար նյութերի դեֆիցիտի չհանգեցնի:

  • Միշտ հիշե՛ք, որ մեր ուղեղն էներգիայի կարիք ունի, և առավոտյան, օրինակ, նա մեզ շնորհակալ կլինի քաղցրի համար:
  • Այնուամենայնիվ այդ գլյուկոզան ցանկալի է, որ ուղեղը ստանա մրգերի կամ սև շոկոլադի, մեկ գդալ մեղրի կամ վարսակի փաթիլներով շիլայի միջոցով:
  • Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքները նեյրոգենեզն ակտիվացնելու ամենահարմար միջոցն են:


4. Սեքսը նույնպես օգտակար է

Սեքսը նույնպես մեր ուղեղի հանճարեղ ճարտարապետներից է, նեյրոգենեզի բնական շարժիչը:

  • Սեքսը ո՛չ միայն հանում է լարվածությունն ու կարգավորում սթրեսը, այլև մեզ ապահովում է հզոր էներգետիկ լիցքով, որը խթանում է հիշողության համար պատասխանատու ուղեղի բաժինների աշխատանքը:

  • Սեռական մերձեցման ժամանակ արտադրվող  այնպիսի հորմոններ, ինչպիսիք են սերոտոնինը, դոֆամինը կամ օքսիտոցինը, օգտակար են նոր նյարդային բջիջների ստեղծման համար:


5. Մեդիտացիա

Անվիճարկելի է մեդիտացիայի օգտակարությունը մեր ուղեղի համար:

  • Մեդիտացիան նպաստում է որոշակի ճանաչողական ունակությունների՝ ուշադրության, հիշողության և կենտրոնացման զարգացմանը: Այն մեզ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ իրականությունը և ճիշտ ուղղորդել մեր տագնապներն ու կառավարել սթրեսը:

  • Մեդիտացիայի ժամանակ մեր ուղեղն այլ ռիթմով է աշխատում: Այն արտադրում է ավելի շատ ալֆա-ալիքներ, որոնք աստիճանաբար գեներացնում են գամմա-ալիքները:

  • Ալիքների այս տիպը նպաստում է լարվածության թուլացմանը՝ միաժամանակ խթանելով նեյրոգենեզը և նեյրոնային կապը:


Չնայած նրան, որ պետք է սովորել մեդիտացիայով զբաղվել, իսկ դա բավականին ժամանակ կարող է խլել, անպայման արեք դա, քանի որ դա շատ արդյունավետ է ուղեղի և ընդհանուր բարեկեցության համար:

Որպես վերջաբան՝ նշենք, որ բոլոր այս 5 սկզբունքներն իրականում այնքան էլ բարդ չեն, որքան կարող է թվալ: Փորձեք իրականացնել դրանք գործնականում և հոգ տարեք ձեր ուղեղի առողջության համար:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am
Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2
Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...

Սալուտեմ 2.2021
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ