Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության մասին:

 

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ժամանակակից հետազոտության մեթոդ է, որը հնարավորություն է տալիս հետազոտել ամբողջ օրգանիզմի օրգան-համակարգերը: Այն ճառագայթային հետազոտություն է, այսինքն, հիմնված է ռենտգենյան ճառագայթների վրա: Արմենիա բժշկական կենտրոնում ՀՏ-ն ներդրվել է 2005 թվականից, իսկ 2015-ին հիվանդանոցը համալրվեց նոր սերնդի երկու համակարգչային տոմոգրաֆով: Դրանք մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆներն են:

Ի՞նչ է իրենից ներկայացնում համակարգչային տոմոգրաֆը:

ՀՏ-ն իր մեջ ներառում է Գենտրի, որի մեջ տեղակայված է ռենտգենյան խողովակը: Հենց այդ խողովակում են գեներացվում ռենտգենյան ճառագայթները: Հաջորդ բաղկացուցիչ մասը հատուկ սեղանն է, որի վրա պառկում է պացիենտը և անցնում Գենտրիի միջով: Տոմոգրաֆն ունի նաև համակարգչային համալրում, որտեղ ամբողջ տեղեկատվությունը թվայնացվում է և արտացոլում հետազոտման պատկերը:


Սենյակները պարտադիր կերպով մեկուսացված և առանձնացված են, քանի որ հետազոտման սենյակում հետազոտության պահին առկա է ճառագայթում: Բժիշկների սենյակը միանգամայն պաշտպանված է ճառագայթումից:

Ինչո՞վ են տարբերվում նոր սերնդի տոմոգրաֆները նախկիններից:

Ժամանակակից սարքերը բավականին հզոր են, թույլ են տալիս ավելի մանր շերտերով ուսումնասիրել հետաքրքրող հատվածը և հնարավորություն են տալիս նաև երեխաների հետազոտությունն իրականացնել նվազագույն ճառագայթային դոզայով:

Նախկինում տոմոգրաֆային հետազոտությունն իրենից ներկայացնում էր միաշերտ հետազոտություն, և այն կոչվում էր քայլային ՀՏ: Դրա ընթացքում յուրաքանչյուր սքանավորման համար հիվանդը պետք է պահեր շունչը, ապա կատարվեր սեղանի տեղաշարժ, և ամեն 5-8 մմ-ի համար պահանջվում էր առանձին նկար:

Հետո ստեղծվեցին պարույրային խողովակով սարքեր, այսինքն, մեկ անգամ շունչը պահելով կարելի էր հետազոտել բավականին մեծ տարածք: Իսկ ներկայում մի քանի պարույրային սարքերը (2-4-6-16 և ավելի) թույլ են տալիս ավելի մանր շերտերի ռեկոնստրուկցիաներ, և առավել կարճանում է հետազոտության ժամանակը:

Որքան սարքը հզոր և զարգացած է, այնքան ավելի շատ է ճառագայթումը, սակայն նոր սարքերն ունեն ճառագայթը առավելագույն ցածր դոզայի սահմանների նվազեցնելու հնարավորություն, իհարկե, ոչ որակի հաշվին:

Ո՞ր հիվանդությունների և իրավիճակների դեպքում է նշանակվում ՀՏ հետազոտություն:

Հիմնականում նշանակվում է բազմաօրգանային հետազոտությունների ժամանակ: ՀՏ հետազոտությամբ ուսումնասիրվում են գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի օրգանների, փոքր կոնքի և ոսկրային համակարգի ախտահարումները: Այն թույլ է տալիս հայտնաբերել տարբեր ախտաբանական պրոցեսներ, որոնցից հատուկ տեղ է տրվում  ուռուցքային հիվանդություններին:

Բժշկության զարգացման հետ մեկտեղ, մեծանում են այս հետազոտության ցուցումները: Եթե նախկինում կարելի էր սահմանափակվել ռենտգեն հետազոտմամբ, ՈՒՁՀ-ով, ապա ներկայում ավելի հաճախ ենք դիմում նորագույն հետազոտության մեթոդներին, որոնցից է ՀՏ-ն:

 



Որքանո՞վ է համակարգչային տոմոգրաֆիան արդյունավետ խոռոչային օրգանների հետազոտման համար:

Խոռոչային և պարենխիմատոզ օրգանների հետազոտման միջև տարբերություն և սահմանափակումներ չկան:

Խոռոչավոր օրգանների համար օգտագործվում է ո՛չ միայն ներերակային ներարկումը, այլ նաև խոռոչի կոնտրաստավորումը:

Հնարավո՞ր է ՀՏ հետազոտությամբ պարզել նորագոյացության բնույթը:

Ուռուցքների բարորակ կամ չարորակ բնույթը պարզելու համար ամենակարևորը հյուսվածաբանական հետազոտությունն է, բայց կան ցուցոնիշներ, որոնք համադրելով հնարավոր է լինում շատ դեպքերում որոշել ուռուցքի բնույթը:

Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել ՀՏ հետազոտությանը:

Հետազոտությունը որևէ լուրջ նախապատրաստում չի պահանջում:  Եթե հետազոտությունը պետք է կատարվի ներերակային կոնտրաստավորմամբ, ապա անհրաժեշտ է ունենալ կրեատինինի ցուցանիշը արյան մեջ: Դա պարտադիր է 60-նն անց անձանց և երիկամային խնդիրներ ունեցող պացիենտների դեպքում, անկախ տարիքից:

Որովայնի օրգանների հետազոտման ժամանակ պացիենտը պետք է լինի քաղցած:

Կա՞  տարբերություն երեխաների հետազոտության դեպքում:

ՀՏ սարքերը ներառում են ծրագիր, որը թույլ է տալիս երեխաներին հետազոտել ըստ քաշի և տարիքի` սկսած նորածնային տարիքից: Եթե երեխան անհանգիստ է, նրան պետք է հանգստացնել, ծայրահեղ դեպքում կատարվում է անզգայացում:

Ինչպիսի՞ հակացուցումներ կան:

Հակացուցումները կապված են կոնտրաստային նյութի օգտագործման հետ: Ներկայում այդ ցանկը բավականին կրճատվել է, քանի որ կիրառվում են առավել որակյալ կոնտրաստային նյութեր:

ՀՏ հետազոտության հակացուցումներին են դասվում կրեատինինի բարձր ցուցանիշներն արյան մեջ:

Հակացուցում է յոդի նկատմամբ ալերգիան, քանի որ կոնտրաստային նյութի հիմքում յոդն է: Այլ ալերգիաների ժամանակ հակացուցում չկա:


Հակացուցում է վահանաձև գեղձի տոքսիկ հիվանդությունների առկայությունը, որոնց ժամանակ արգելված է յոդի ներարկումը:
Ալերգիկ հակացուցումներից բացի բոլոր այլ հակացուցումները հարաբերական են:

Հարաբերական հակացուցում է պացիենտի անհանգիստ պահվածքը, կլաուստրոֆոբիան (վախ փակ տարածքների նկատմամբ): Չնայած ՀՏ ժամանակակից ապարատները բաց են, բայց միևնույն է, կան մարդիկ, ովքեր վախենում են նույնիսկ այդ դեպքում:

Ի՞նչ տարբերություն կա ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների միջև:

Տարբերությունն, առաջին հերթին,ճառագայթներն են: ՄՌՏ-ի դեպքում կիրառվում են մագնիսառեզոնանսային ալիքներ, իսկ ՀՏ-ի ժամանակ`ռենտգենյան:

Որքա՞ն ժամանակից է պատրաստ լինում պատասխանը:

Քանի որ հետազոտման զննությունն ու եզրահանգումը երկար ժամանակ են պահանջում, պատասխանը պացիենտին տրվում է պլանային դեպքում  1-2 աշխատանքային օրվա ընթացքում: Հիմնականում դա հետազոտության հաջորդ օրն է: Եթե դեպքը շտապ է, և դա հետազոտության ժամանակ տեսնում է նաև բժիշկ ռադիոլոգը, պատասխանը տրվում է մոտ մեկ ժամվա ընթացքում:

Հիվանդանոցում առկա՞ է ՀՏ հետազոտության իրականացում պետպատվերի շրջանակներում:

Կան պետպատվերի շրջանակներում իրականացվող հետազոտություններ: Նման դեպքերում պացիենտները նախապես հերթագրվում են, ներկայացնում համապատասխան փաստաթղթեր:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Վիրաբուժություն
Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը  հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...

Բուժում Սրտանոթաբանություն
Շնորհակալություն, բժի՛շկ. nairimed.com
Շնորհակալություն, բժի՛շկ. nairimed.com

Dear Mr. Dr.Melikyan, I'm the sister of Brigitte Barnickel-Hirsch. We are so glad! Thank you.

Հարգելի պարոն Մելիքյան...

Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...

Բժիշկներ
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել

Երակների վարիկոզ լայնացումն արտահայտվում է անոթի պատերի հանգուցանման, պարկաձև լայնացումներով և փականային անբավարարությամբ։ Այն երակային ամենատարածված պաթոլոգիաներից է, և հիմնականում հանդիպում է ստորին վերջույթներում...

Սրտանոթաբանություն
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին. պացիենտ Սամվել Խաչատրյան
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին. պացիենտ Սամվել Խաչատրյան

Սիրտս լի է երախտագիտության խոսքերով, այնքան հուզված եմ և, միևնույն ժամանակ, ուրախ, որ չկարողացա չկիսվել...
Ուզում եմ հայտնել ամբողջ աշխարհին, որ դեռ կան մարդիկ, որոնք ուշադիր, բարյացակամ, հոգատար, գերազանց մասնագետներ են...

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով...

Ախտորոշում Նյարդաբանություն
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Հոգեկան առողջություն
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են,  որի ժամանակ...

Վիրաբուժություն
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

Վիրաբուժություն
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com

«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը մատուցում է ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները, որն իր որակական հատկանիշներով համապատասխանում է ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am

–   Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:

–   Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ