Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ` «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում

Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ` «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում

Սեպտեմբերի 20-ին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «ՆՄԲԿ Առիթմոլոգիական Ֆորում 2019» գիտաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին  հետաքրքրաշարժ նյութեր սրտի ռիթմի խանգարումների արդիական հարցերի շուրջ։

Գիտաժողովի կարևորագույն հյուրերից էր ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքի «Սաքրեդ Հարթ» ԲԿ մանկական սրտաբան, պրոֆեսոր Հրայր Գարաբեդյանը: Մասագետը, դեռևս 2014 թվականին` խոսելով հայաստանյան առողջապահական համակարգի մասին, նշել էր, որ այստեղ չկան մասնագիտական և տեխնիկական ռեսուրսի խնդիրներ: Վերհիշելով իր այս խոսքերը՝ պրոֆեսորը նշեց, որ աշխարհում կան տարատեսակ նորություններ և  կան նաև հնարավորություններ, և որ հայ բժիշկները ջանում են ներդնել դրանք առողջապահական համակարգ: Եվ այդ պատճառով է, որ ինքն ու մյուս մասնագետները այդքան հաճախ են գալիս Հայսատան: «Հայաստանյան մասնագետները, արտերկրի բժիշկների հետ խոսելով, ավելի լավ կսկսեն հասկանալ և պատկերացում կազմել խրթին հիվանդությունների մասին»,- նշում է Հրայր Գարաբեդյանը:

 

«Սաքրեդ Հարթ» ԲԿ մանկական սրտաբան, պրոֆեսոր Հրայր Գարաբեդյան


Խոսելով հայաստանյան առողջապահական ներկայիս համակարգի մասին՝ պրոֆեսորը հայտնեց, որ նկատում է դրական միտումներ. «Բժիշկների միջև կա հրաշալի մրցակցություն: Ես շատ գոհ եմ, որ բոլոր 4-5 կենտրոնները համագործակցում են միմյանց հետ: Մրցակցությունը լինում է դրական ու բացասական, բայց այս տեսակը միայն դրական գնահատականի է արժանի»,- ասաց նա:


Ինչպես հայտնի է՝ Հրայր Գարաբեֆյանի շնորհիվ շատ հայ բժիշկներ են հնարավորություն ստացել մասնագիտական կարողություններն արտերկրում զարգացնել: Խոսելով նմանօրինակ որակավորումների ազդեցության մասին՝ մասնագետը շեշտում է վերապատրաստումների կարևոր ազդեցությունը: «Ազդեցությունը շատ մեծ է, և սա միայն իմ գնահատականը չէ: Շատ-շատերը կարողացան այնտեղ սովորել և վերադառնալ ու իրենց փորձը բերել Հայաստան: Կցանկանայի հատկապես առանձնացնել Կոստանտին Տեր-Ոսկանյանին, Հովիկ Զոհրաբյանին, Կարեն Քուրդովին, Սմբատ Ջամալյանին և մեր նոր թիմին, որոնք առաջ տարան մեր գաղափարը: Որքան էլ հաճախ լինեի Հայաստանում՝ միայնակ ոչինչ անել չէի կարող, այդ պատճառով էլ պետք է գնահատել թիմային աշխատանքը»,- նշեց պրոֆեսորը:

 

Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում


Պրոֆեսոր Գարաբեդյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի համահիմնադիրներից է, 1992 թվականից ի վեր սկսել է իր այցերը Հայաստան և այցելությունների շրջանակներում իրականացրել  բազմաթիվ խորհրդատվություններ մանկական սրտաբանության կլինիկայում. «Ամեն տարի գալով՝ ես նշմարում էի, թե ինչպիսին է առաջընթացը, ինչպես է ամեն ինչ կամաց-կամաց փոխվում: Ամեն անգամ գալով՝ նկատում էինք ոլորտում առկա թույլ կետերը և, հաջորդիվ, ուժ էինք  փոխանցում»,- պատմեց մասնագետը՝ ընդգծելով, որ առիթմոլոգիան վերջին 18 տարվա ընթացքում հսկայական տեմպերով զարգացում է ապրել:

Հավելենք նաև, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում բարեգործական հիմունքներով սրտի առիթմոլոգիական բացառիկ վիրահատություններ են իրականցվել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքի քաղաքի «Սաքրեդ Հարթ» ԲԿ-ից ժամանած բժիշկներ Չարլզ Քրիստիան Անդերսոնը, Մարկ Հարվուդը և տեխնիկ Պատրիկ Օբրիենը: Կենտրոնում ամերիկյան բժիշկների կողմից իրականացվել է շուրջ 21 վիրահատություն:

 

Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում

 

Գիտաժողովի կարևորագույն մասնակիցներից էր «Նորք-Մարաշ» բժշկական  կենտրոնի առիթմոլոգիական ծառայության ղեկավար, առիթմոլոգ-սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը, որի հետ զրույցում անդրադարձանք հայաստանյան առողջապահական համակարգի արդի խնդիրներին։


Հարցին, թե ինչպե՞ս է հաղթահարվում, թերևս, գլխավոր խնդիրը` Հայաստանում սրտային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը, Տաթևիկ Հովակիմյանը պատասխանեց. «Սրտային կամ, այսպես կոչված` ոչ վարակիչ հիվանդությունները, համար մեկ մարդասպանները են աշխարհի զարգացած եւ զարգացող երկրներում։

 

«Նորք-Մարաշ» բժշկական  կենտրոնի առիթմոլոգիական ծառայության ղեկավար, առիթմոլոգ-սրտաբան Տաթևիկ Հովակիմյան


Հայաստանն, այս առումով, բացառություն չէ, ինչն, իհարկե, լուրջ բեռ է առողջապահական համակարգի վրա, որովհետև տեխնոլոգիաները գնալով զարգանում են, իսկ դրանց հետ կապված ծախսերը հարկ է, որ պետությունը կամ պացիենտները փոխհատուցեն։ Հաղթահարելը բարդ է։ Զարգացած երկրներում, որոնք ֆինանսական խնդիրներ չունեն և ի վիճակի են իրենց բյուջեից 10-18 տոկոս տրամադրել առողջապահական խնդիրները լուծելուն: Պետական ամբողջական ծածկույթ գոյություն ունի, որը նախատեսված է բարձրտեխնոլոգիական միջամտությունների համար։

 

Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում

 

Հայաստանում դեռևս չունենք այդ ամբողջական ծածկույթը, բայց վերջին տարիներին ունենք նշանակալի ձեռքբերումներ, այն առումով, որ գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են կարողանում ընդգրկվել պետպատվերի խմբերում։

 

Հայաստանում առողջապահության ոլորտում առաջնային խնդիրներին վերաբերող հարցին ի պատասխան, Տ. Հովհաննիսյանն ասաց.

 

«Ընդհանրապես, առողջապահական համակարգը դիտարկելիս, օգտակար կլինի այն բաժանել երեք մասի։ Առաջինը նյութական կամ կառուցվածքային գործոնն է, որի մեջ մտնում է բոլոր տեսակի գործիքների, վերապատրաստված մասնագետների և համակարգի առկայությունը, որը թույլ է տալիս արդյունավետ և որակյալ իրականացնել ծառայությունը։ Երկրորդը գործընթացի բաղադրիչն է, թե ինչպես են իրականացվում գործողությունները` պահպանելով լավագույն որակը, ինչը Հայաստանում «կաղում ենք»։ Եվ երրորդը, որը հետևանք է առաջին երկուսի, արդյունքն է։ Լավ արդյունք կարելի է ստանալ միմիայն համատեղելով կառուցվածքային և գործընթացային պարամետրերը»։

 

Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում


Վերջին տարիներին արտերկրից շարունակ մասնագետներ են ժամանում Հայաստան՝ բացառիկ վիրահատություններ իրականացնելու նպատակով։

 

Առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության մասին հարցին մասնագետը պատասխանեց. «Միանշանակ, կարևոր է դրսի հետ շփումը՝ աշխարհում կիրառվող լավագույն պրակտիկան որդեգրելու տեսանկյունից։ Միայն բժշկի գալով և մի քանի պացիենտի վիրահատելով, իրականում, բնակչությունը չենք առողջացնի: Այստեղ գլխավորը գործընթացի շարունակականությանն ուշադրություն դարձնելն է, ներդնելը առօրյա պրակտիկայում»։

 

Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում

Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Հայաստանում սրտաբանության ոլորտում արդիական հարցերի շուրջ քննարկումներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am
ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները...

Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am
Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ախտաբանական կենտրոնին անհրաժեշտ է հերթապահ սանիտար...

Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Փորացավի պատճառները. ajapnyakmc.com
Փորացավի պատճառները. ajapnyakmc.com

Փորացավի պատճառները տարբեր են։

Ցավերը լինում են սուր և խրոնիկական, տարբեր տևողության և տարբեր ինտենսիվության...

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է, որ սկսել է 2024թ. բուժառուների գրանցումը պետպատվերի շրջանակում...

Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am
Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am

Բժշկական գենետիկայի կենտրոնը փնտրում է բանիմաց և փորձառու բուժքույր՝ շարժական բուժքույրական ծառայությունում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ