Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Նիկոլ Փաշինյանը ԵՊԲՀ-ն համարում է ամենահաջողված պետական բուհը Հայաստանում. armenpress.am

Նիկոլ Փաշինյանը ԵՊԲՀ-ն համարում է ամենահաջողված պետական բուհը Հայաստանում. armenpress.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական բժշկական համալսարանը համարում է ամենահաջողված բուհը Հայաստանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին  բուհի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ՀՀ վարչապետը իր ելույթում նշեց, որ համալսարանը  արտահայտում է Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի ապագայի վերաբերյալ իր պատկերացումը:

«Խոսքը մեր բարձրագույն կրթական համակարգը միջազգայնացնելու մասին է, որպեսզի մեր բոլոր բուհերն ունենան շոշափելի տոկոսով արտասահմանցի ուսանողներ: Եվ մենք հույս ունենք, որ ԵՊԲՀ-ն ոչ միայն իր այս պրակտիկան կշարունակի և կընդլայնի, այլ նաև Հայաստանի ավելի ու ավելի շատ բուհեր ավելի ու ավելի գրավիչ կլինեն օտարերկրացի ուսանողների համար»,- ասաց  Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ բժշկական ծառայությունները հասանելի են իրեն, և այդպես լինի իրականում:

«Ինչպես տեսնում եք՝ մեր կառավարության համար սա առաջնահերթություն է,  որպեսզի որևէ քաղաքացի որևէ առողջապահական հիմնարկի մուտքից ձեռնունայն ետ չվերադառնա: Ես ցանկանում եմ, որ մենք միասին կարողանանք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր բժշկի ձեռքը մշտապես պարզած լինի և օգնության պատրաստ ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո, այդ պատրաստակամությունն իրականություն դարձնելու իրական հնարավորություն լինի: Սա մեր հավաքական գործն է, որը մենք պետք է անենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով օտարերկրյա շրջանավարտներին՝ վարչապետը հույս հայտնեց, որ նրանք Հայաստանում ստացել են անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, հմտացել են բավարար պրոֆեսիոնալիզմով և այս տարիներին ապրել են հարազատ միջավայրում:

«Նրանք այսուհետ դառնում են Հայաստանի Հանրապետության դեսպանը իրենց երկրներում: Ես ուզում եմ հավատալ, որ նրանք իրենց երկրներում կհասնեն այնպիսի հաջողությունների, իրենց ժողովուրդներին կմատուցեն այնպիսի ծառայություններ, որ իրենց համար հպարտ կլինեն ոչ միայն իրենց ծնողները, ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլ, ընդհանրապես, Հայաստանը: Հույս ունեմ, որ նրանց օրինակը, պրոֆեսիոնալիզմը տեսնելով՝ նրանց ավելի ու ավելի շատ հայրենակիցներ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կունենան»,- եզրափակեց Փաշինյանը:

Սկզբնաղբյուր. armenpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am
ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները...

Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am
Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ախտաբանական կենտրոնին անհրաժեշտ է հերթապահ սանիտար...

Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Փորացավի պատճառները. ajapnyakmc.com
Փորացավի պատճառները. ajapnyakmc.com

Փորացավի պատճառները տարբեր են։

Ցավերը լինում են սուր և խրոնիկական, տարբեր տևողության և տարբեր ինտենսիվության...

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է, որ սկսել է 2024թ. բուժառուների գրանցումը պետպատվերի շրջանակում...

Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am
Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am

Բժշկական գենետիկայի կենտրոնը փնտրում է բանիմաց և փորձառու բուժքույր՝ շարժական բուժքույրական ծառայությունում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ