Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Ճողվածքների վիրաբուժության արդի մեթոդների քննարկում՝ IHC Armenia 2019-ում

Ճողվածքների վիրաբուժության արդի մեթոդների քննարկում՝ IHC Armenia 2019-ում

Հայաստանում առաջին անգամ կայացավ IHC Armenia 2019կոնֆերանսը՝ նվիրված ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին: Կոնֆերանսին մասնակցում էին հանրահռչակ վիրաբույժներ ԱՄՆ-ից, Բելգիայից, Ռուսաստանից, որոնք ներկայացրին իրենց հարուստ փորձը ճողվածքների բուժման նորարարական մեթոդների, դրանց ճիշտ ընտրության հարցում: կոնֆերանսի ընթացքում հատկապես մանրամասն ներկայացվեցին այն մեթոդները, որոնք նվազեցնում են ճողվածքի կրկնության հնարավորությունը:

 

վիրաբույժ Թալար Թեջիրյան


Կոնֆերանսի բանախոս, Լոս Անջելեսում աշխատող board – սերտիֆիկացված ընդհանուր վիրաբույժ Թալար Թեջիրյանը, ում նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էր կոնֆերանսը, հատկապես կարևորում է ճողվածքի ռեցիդիվի կանխարգելմանն ուղղված մեթոդների զարգացման ու կիրառության անհրաժեշտությունը: Նա նշեց, որ հաճախ ճողվածքին ու նրա վիրահատությանը  լուրջ չեն վերաբերվում ու հենց այդ կանխակալ վերաբերմունքի պատճառով է, որ հաճախանում են կրկնություններն ու բարդացումները: Ճողվածքները բավական տարածված հիվանդություն են ամբողջ աշխարհում, ունենում են տարբեր տեղակայում և հանդիպում են բոլոր տարիքային խմբերում: Ճողվածքների բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությամբ: Բժշկությունը անընդհատ փորձում է կատարելագործել այդ վիրահատական միջամտությունները՝ ստեղծելով նոր պակաս ինվազիվ մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք նաև կնվազեցնեն հիվանդության կրկնության հավանականությունը: Այս կոնֆերանսի նպատակն է հայ վիրաբույժներին ծանոթացնել ճողվածքի բուժման նորագույն տեխնոլոգիաների հետ, ներկայացնել հայտնի վիրաբույժների փորձը, ու նրանց դարձնել վիրաբուժական նորարարական մեթոդների ճանաչման ու կիրառման ակտիվ մասնակիցը:

 

վիրաբույժ Լևոն Գրիգորյան


Կոնֆերանսի հայ բանախոս, ընդհանուր վիրաբույժ Լևոն Գրիգորյանը, ով նաև Միջազգային ճողվածքաբանական համագործակցության և Ճողվածքների եվրոպական միության անդամ է, և իր ներդրումն է  ունեցել կոնֆերանսի կազմակերպման գործում, անչափ կարևոր է համարում նման կոնֆերանսների կազմակերպումը, քանի որ այն ճողվածքների արդիական բուժման ոչ ինվազիվ բուժման մեթոդների տարածման միջոց է. «Մեր երկրում լապարասկոպիկ ճողվածքաբանությունը քիչ զարգացած է, կատարվում է  եզակի կենտրոններում:

Խնդիրն այն է, որ դրանք իրականացնելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ վերապատրաստումներ և տեխնիկական հագեցվածություն ապահովելու համար: Իսկ նման կոնֆերանսները Հայաստան են բերում միջազգային փորձը, հայ վիրաբույժներին ցուցադրում աշխարհահռչակ մասնագետների պրակտիկ հմտությունները, նրանց տալիս կատարելագործվելու և զարգանալու լավագույն ուղղությունն ու հնարավորությունը: Այստեղ նրանք հնարավորություն ունեն աշխարհի լավագույն մասնագետների հետ քննարկել վիրահատությունների հետ կապված յուրաքանչյուր մանրամասն հատումից ու կարումից մինչև կրկնվող –ճողվածքների առանձնահատկություններ»:

 

պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան


Կոնֆերանսի ներկաներից Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը իր խոսքում մեծապես կարևորեց արտասահմանյան առաջատար կլինիկաներում վերապատրաստումներին զուգահեռ նման միջոցառումների կազմակերպումը հենց Հայաստանում. «Այսպիսի կոնֆերանսները մեծ նշանակություն ունեն վիրաբուժական մտքի նորությունները, նոր մոտեցումները տարածելու համար: Համոզված եմ այս կոնֆերանսը իր ուրույն տեղը կունենա Հայաստանում կազմակերպվող բժշկական միջոցառումների մեջ»:

 


Կոնֆերանսի շրջանակում կիրականացվեն են ճողվածքի լապարասկոպիկ վիրահատություններ աշխարհահռչակ վիրաբույժների ղեկավարությամբ, որոնք ուղիղ միացմամբ կհեռարձակվեն IHC Armenia ֆեյսբուքյան խմբում: Նաև Թալար Թեջիրյանի գլխավորությամբ առաջին անգամ Հայաստանում կայացավ կին վիրաբույժների հանդիպում, որը կին վիրաբույժների համայնք ձևավորելու հնարավորություն կտա:

 

Ճողվածքների վիրաբուժության արդի մեթոդների քննարկում՝ IHC Armenia 2019-ում

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am
ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները...

Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am
Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ախտաբանական կենտրոնին անհրաժեշտ է հերթապահ սանիտար...

Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Փորացավի պատճառները. ajapnyakmc.com
Փորացավի պատճառները. ajapnyakmc.com

Փորացավի պատճառները տարբեր են։

Ցավերը լինում են սուր և խրոնիկական, տարբեր տևողության և տարբեր ինտենսիվության...

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է, որ սկսել է 2024թ. բուժառուների գրանցումը պետպատվերի շրջանակում...

Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am
Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am

Բժշկական գենետիկայի կենտրոնը փնտրում է բանիմաց և փորձառու բուժքույր՝ շարժական բուժքույրական ծառայությունում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ