Իրադարձություններ Հայաստանում
«Հայաստանի Հանրապետության բժշկական ասոցիացիաների գործունեությունը» խորագրով պանել քննարկումը և հայաստանյան ասոցիացիաները. Արմեն Սողոյան. 5imca.am
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում՝ հուլիսի 6-ին, պանել քննարկման ֆորմատով կայացավ «Հայաստանի Հանրապետության բժշկական ասոցիացիաների գործունեությունը» խորագրով ներկայացումների շարքը, համանախագահներ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ, Ամերիկայի հայ բժիշկների ընկերության էքս նախագահ Վիգեն Սեփիլյան: Արմեն Սողոյանի հետ զրուցեցինք Հայկական բժշկական ասոցիացիայի և նրա գործունեության մասին:
- Այս տարի՝ հունիսի 21-ին, Հայ Ամերիկյան առողջության կենտրոնում Հայկական բժշկական ասոցիացիայի նախաձեռնությամբ, ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ի՞նչ կողմերի միջև է կնքվել հուշագիրը:
- Բուժաշխատողի օրվա առթիվ Հայկական բժշկական ասոցիացիան՝ մասնագիտական ասոցիացիաների հետ, կազմակերպել էր «Մասնագիտական ասոցիացիաների դերը արդի առողջապահության ոլորտում» թեմայով խորհրդաժողով: Խորհրդաժողովի արդյունքում 32 ասոցիացիաների կողմից ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի հուշագիրը ստորագրած ասոցիացիաները միասնաբար համագործակցելու են Հայկական բժշկական ասոցիացիայի հետ:
- Խնդրում եմ մանրամասնել, ո՞րն է հուշագրի նպատակն ու կարևորությունը:
Հուշագրի նպատակն է՝ բարձրացնել առողջապահության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը և բուժաշխատողների դերը, բարձրացնել համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպություններում հայաստանյան կազմակերպությունների լիարժեք ներգրավումն ու գործունեության արդունավետությունը, մշակել և իրականացնել բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր, ինչպես նաև բարձրացնել պետական և մասնագիտական հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունավետությունը։
- Ի՞նչ նոր գաղափարներ, կամ համագործակցային ծրագրեր քննարկվեցին տվյալ պանելի ընթացքում: Ինչո՞վ կարևորվեց այն:
- Պանել քննարկման ընթացքում, ելույթ ունեցող հայաստանյան կազմակերպությունները համառոտ ներկայացրեցին իրենց կազմակերպությունները, այնուհետ ներկայացվեցին Ռուսաստանի հայ բժիշկների միությունը և Ամերիկայի հայ բժիշկների ընկերությունը։ Հայաստանյան կազմակերպությունների կողմից, որպես համագործակցության թիրախներ նշվեցին մասնագիտական ասոցիացիաների դերի բարձրացման, կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի, շարունակական կրթական ծրագրերին առնչվող խնդիրները։
Ռուսաստանյան և ամերիկյան կազմակերպությունների կողմից ավելի կարևորվեց 2021թ․ Մոսկվայում կայանալիք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի 13-րդ վեհաժողովին ավելի ներկայացուցչական և կազմակերպված մասնակցության հարցը, և դրանում Հայկական բժշկական ասոցիացիայի համախմբող դերի բարձրացումը։ Քննարկման արդյունքում մեկ անգամ ևս փաստվեց Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համագործակցության սերտացման անհրաժեշտությունը։ Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ չկա որևէ շահերի բախում Բժշկական ասոցիացիայի և նեղ մասնագիտական ասոցիացիաների միջև, այլ կա միայն միմյանց ուժեղացնելու և արդյունավետությունը բարձրացնելու հնարավորություն, ինչը լայն դաշտ է բացում կոնսոլիդացիոն գործընթացների համար։
Պանելի քննարկմանը ելույթ ունեցան.
- Երվանդ Հակոբյան - Հայկական արյունաբանական ասոցիացիա
- Կոստան Ղալումյան Ռադոլոգներների հայկական ասոցիացիա
- Արմեն Վարոսյան - «Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների (ինտենսիվիստների) միավորում» ՀԿ
- Հասմիկ Ղազինյան - Հայկական Լյարդաբանական ասոցիացիա
- Լամարա Մանուկյան – Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա
- Սուրեն Ստեփանյան - Վիրաբույժների հայկական ասոցիացիա ՍՍ
- Համայակ Սիսակյան - Սրտաբանների հայկական ասոցիացիա
- Գեղանուշ Ստեփանյան – Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա
- Ռուբեն Հովհաննիսյան - Ուրոլոգներ հայկական ասոցիացիա
- Վարտա Բաբալյան - Օստեոպորոզի հայկական ասոցիացիա
- Վահան Գևորգյան - Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների ասոցիացիա
- Մկրտիչ Մկրտչյան – Հայկական թորակալ ասոցիացիա
Քննարկմանը ներկա էին և զուտ ժամանակի սղության պատճառով ելույթներ չունեցան
Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի, Վերարտադրողական առողջության հայակական ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ ակնաբանների ասոցիացիայի, Պաթֆիզիոլոգների հայկական ասոցիացիայի, Հայկական հոգեբուժական ասոցիացիա, Քիթ-կոկորդ-ականջաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները։
Ռուսաստանյան բժիշկների ղեկավար կազմի ներկայացուցիչը Ստեփան Մաթևոսյան (ղեկավարը՝ Բագրատ Ալեքյան, մեկնել էր նախորդ օրը)
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ և խրախուսմամբ՝ Մասնագիտական զարգացման...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...
Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...
Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Ապրիլի 25-ին կկայանա Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը (հանդիպում-քննարկում)...
ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...
2024թ. ապրիլի 22-ից մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն