№ 4 ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ
 ԲԲԸ, Հունգարիա,
հայաստանյան
ներկայացուցչություն

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն

    ԿԱՅՔԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ



№ 4 Ստոմատոլոգիական պոլիկլինիկա

Անահիտ Դավթի Եղիազարյան
ք. Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
(+374 10) 43-23-09
[email protected]
Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկաԹիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկան կազմակերպվել է համալսարանական հիվանդանոցի շենքի առաջին հարկում։ Լիարժեք սկսել է գործել 2011թ. օգոստոսի 1-ից: Բուժական բոլոր կաբինետներն ապահովված են ժամանակակից, բարձրորակ սարքավորումներով, գործիքներով և նյութերով:

ԵՊԲՀ «Պոլիկլինիկան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի» և «Ընտանեկան, վիրաբուժական և ստոմատոլոգիայի» ամբիոնների կլինիկական բազան է:

 

Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկաԹիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկաԹիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկաԹիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա

 

Այդ նպատակին են ծառայում ուսումնական 3 դասասենյակ և 2 սենյակ` հագեցված անհրաժեշտ սարքավորումներով և ֆանտոմներով: Պոլիկլինիկայի ուղղվածությունն է մանկական ազգաբնակչության ստոմատոլոգիական բուժական և կանխարգելիչ բազմածավալ բուժօգնությունը: Պոլիկլինիկայում հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են ստոմատոլոգիական հետևյալ հիվանդությունները՝

 

  • կարիես (ատամնափուտ)` կաթնատամի և մնայուն ատամի,
  • բարդացած կարիես (ատամնափուտ)` կաթնատամի և մնայուն ատամի,
  • ոչ կարիոզ ախտահարումներ,
  • բերանի խոռոչի լորձաթաղանթների ախտահարումներ և հիվանդություններ,
  • լեզվի և շրթունքների ախտահարումներ և հիվանդություններ,
  • լնդաբորբ,
  • հարատամնաբորբ (պարօդոնտիտ),
  • կծվացքի, ատամնաշարերի և ատամների շեղումներ,
  • ատամնաքարերի և ատամնափառերի մաքրում, մասնագիտական հիգիենա, հիգիենիկ դաստիարակություն:
Տեսասրահ
 
 
 

Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկաԹիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկաԹիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկաԹիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա

 

Դիմածնոտային վիրաբուժական բաժնի հետ համատեղ պոլիկլինիկայի բժիշկներն իրականացնում են չենթարկվող, վախի անհաղթահարելի զգացումով, ընդհանուր կամ մտավոր թերզարգացումով երեխաների ատամների բուժում` ընդհանուր անզգայացման միջոցով: Պոլիկլինիկայի մասնագետներն իրականացնում են 0-8, 12 տարեկան երեխաների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող, սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի բնակչության անվճար ստոմատոլոգիական բուժօգնությունը:

Այստեղ սպասարկվում են ո՛չ միայն Էրեբունի համայնքի (շուրջ 10500), այլև ամբողջ հանրապետության երեխաները` ըստ դիմելիության: Ծառայությունն իրականացվում է ՀՀ-ում մանուկների ստոմատոլոգիական հիվանդություների բուժման և կանխարգելման գիտական հիմունքներով ստեղծված ծրագրերի հիման վրա:

Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
  • Պոլիկլինիկայում աշխատում են ստոմատոլոգներ
  • Մարինե Աշոտի Գևորգյանը
  • Ռուզաննա Սերգեյի Ազարյանը
  • Գայանե Մորիսի Մովսիսյանը
  • Սուսաննա Արշալույսի Բեսալյանը
  • Դիաննա Արայի Տեր-Գրիգորյանը (բժիշկ-օրթոդոնտ)
  • Նարե Ջանիկի Ծատուրյանը
  • Ֆարիգա Գագիկի Հովակիմյանը
  • Բժիշկների մեծամասնությունը մանուկների հետ աշխատանքի երկարամյա փորձ ունի։ Նրանք իրենց գիտելիքներն ու հմտությունը փոխանցում են երիտասարդ մասնագետներին։ Պոլիկլինիկայի բոլոր մասնագետներն աշխատում են ժամը 9:00-17:00-ը:
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով