Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Դուպլեքս, տրիպլեքս և դոպլեր հետազոտություններին վերաբերող հարցերին պատասխանում է Արուս Արզումանյանը. armeniamedicalcenter.am

Դուպլեքս, տրիպլեքս և դոպլեր հետազոտություններին վերաբերող հարցերին պատասխանում է Արուս Արզումանյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ են դուպլեքս, տրիպլեքս և դոպլեր հետազոտությունները և ինչո՞վ են տարբերվում միմյանցից:

Դուպլեքս սքանավորումը արյունատար անոթների հետազոտությունն է: Դուպլեքս նշանակում է կրկնակի, քանի որ այն կազմված է երկու բաղադրիչից` դոպլերոգրաֆիան (դուպլեքս սքանավորման հիմքը) և դասական ուլտրաձայնային հետազոտությունը (կոչվում է նաև B ռեժիմ):

Դոպլերոգրաֆիա են անվանել ի պատիվ հայտնի ավստրիացի ֆիզիկոս-մաթեմատիկոս Քրիստիան Անդրեաս Դոպլերի, քանի որ նա  ուսումնասիրել է ֆիզիկական մի երևույթ, որի հիմքում ընկած է այն, որ շարժվող մասնիկների կողմից արտացոլված ալիքների հաճախականությունը կախված է այդ մասնիկների շարժման արագությունից և ուղղությունից:

Դոպլերոգրաֆիայի միջոցով ստացվում է տեղեկատվություն միայն արյան հոսքի վերաբերյալ, սակայն չի երևում անոթը, այդ պատճառով կոչվում է նաև «կույր» դոպլեր: Անոթը տեսնելու համար օգտագործվում է B ռեժիմը, երևում է անոթն իր պատկերով, տրամագծով, հարանոթային շրջակա հյուսվածքներով: Միաժամանակ օգտագործելով դոպլերը և B ռեժիմը ստացվում են և՛ արյան հոսքի պատկերը, և՛ անոթի վերաբերյալ տեղեկատվությունը:

Տրիպլեքս նշանակում է եռակի, այդ անվանումը երբեմն կիրառվում է, որովհետև ժամանակակից սարքերն ունեն նաև գունային դոպլեր ռեժիմ: Տրիպլեքսի հիմքում նույնպես դոպլեր էֆեկտն է, բայց էկրանի (դիսփլեյի) վրա այն երևում է անոթի լուսանցքում գունային տարբեր երանգներով, որի շնորհիվ որոշվում է արյան հոսքի ուղղությունը:

Ընդհանրապես, ավելի հաճախ կիրառվում է դուպլեքս անվանումը, որովհետև տրիպլեքսի գունային ռեժիմը նույնպես դոպլեր էֆեկտի հիմքում է ընկած:

Դուպլեքս հետազոտությամբ հայտնաբերվում են անոթային հիվանդությունների սկզբնական փուլերը, որոնք դեռ չեն առաջացրել արյան հոսքի փոփոխություն:

Ինչպիսի՞ սարքեր են կիրառվում:

Այսօր կիրառվում են դուպլեքս սարքերի բազմատեսակ մոդելներ, որոնք հագեցած են ժամանակակից ռեժիմներով և ծրագրերով։
Մեր կլինիկայում օգտագործվող սարքերը բարձրակարգ են և ապահովում են  հստակ  տեսանելիություն և  բարձր տեղեկատվություն։


Դուպլեքս հետազոտությունը վտանգավո՞ր է օրգանիզմի համար:

Հետազոտությունը ոչ մի կողմնակի ազդեցություն, վնասակարություն չունի: Անվտանգության վերաբերյալ ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են։ Մարդու մարմնի հյուսվածքների վրա ընդամենը ուլտրաձայնային ալիքներն են ազդում, որոնց վնասակարության մասին մինչ օրս տեղեկատվություն չկա:

Ո՞ր անոթներն են հետազոտվում դուպլեքս սքանավորմամբ:

Դուպլեքս հետազոտությունն իրականացվում է պարանոցի, գլխի, վերին, ստորին վերջույթների և որովայնի խոռոչի անոթների հետազոտության համար:

Բոլոր անոթների հետազոտությունը միաժամանակ երկարատև և դժվար է, որովհետև յուրաքանչյուր սեգմենտ հետազոտելու համար պահանջվում է մոտավորապես կես ժամ: Հիմնականում հետազոտությունն իրականացվում է, եթե պացիենտը կոնկրետ անոթային սեգմենտի հետ կապված ցուցում ունի: Կանխարգելիչ նպատակով հետազոտության դեպքում կարելի է հետազոտել բոլոր սեգմենտները:

Որո՞նք են հետազոտության ցուցումները:

Պարանոցն ու գլուխը հետազոտելու համար հիմնականում դիմում են այն պացիենտները, որոնք ունեն գլխացավեր, գլխապտույտ, խշշոց ականջներում, տեսողության հետ կապված խանգարումներ, կաթվածի ախտանիշներ, դիաբետ, հիպերտոնիկ հիվանդություն, ժառանգականության մեջ աթերոսկլերոզի նախատրամադրվածություն: Հետազոտություն նշանակվում է նաև վնասվածք ստացած պացիենտներին, կանխարգելիչ նպատակով` նախավիրահատական, հետվիրահատական դեպքերում:

Վերին և ստորին վերջույթների հետազոտման համար դիմում են այն պացիենտները, որոնք ունեն վերջույթների այտուցներ, ցավեր, կարմրություն, գույնի փոփոխություն, սառնության, թմրածության զգացում, քայլելիս՝ հոգնածություն, արտաքինից երևացող լայնացած երակներ:

Որո՞նք են կիրառման ոլորտները:

Գլխի և պարանոցի անոթների հետազոտությունն առավել կիրառվում է նյարդաբանության մեջ, երբ շատ կարևոր է պարզել քնային զարկերակների վիճակը, որովհետև իշեմիկ ինսուլտների գերակշիռ մասը քնային զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման հետևանք է, մանավանդ, երբ այն զուգակցվում է հիպերտոնիայով:

Անոթային վիրաբուժության մեջ դուպլեքսն ավելի կիրառելի է վարիկոզ լայնացած երակների ժամանակ` ըստ որի, վիրահատությամբ բուժման որոշում է կայացվում:

էնդոկրինոլոգիայում դուպլեքս սքանավորումն իրականացվում է դիաբետի ժամանակ՝ վերջույթների սնուցման վիճակը որոշելու համար: Հետազոտվում են հեմոդիալիզ ստացող այն հիվանդները, որոնց մոտ ձևավորվում են զարկերակ-երակային ֆիստուլաներ, և որոնց օգնությամբ նրանք ստանում են հեմոդիալիզը:

Ընդհանուր վիրաբուժության մեջ դուպլեքսն օգտագործվում է, երբ անհրաժեշտ է որոշել աղիների, լյարդի, ներքին այլ օրգանների արյունամատակարարումը:

Դուպլեքս սքանավորումը կիրառվում է նաև ուռուցքաբանության մեջ, երբ անհրաժեշտ է որոշել ուռուցքի անոթավորումը կամ նրա կապը հարակից անոթների հետ:

Սրտաբանության ոլորտում դուպլեքսը կիրառվում է հիպերտոնիկ հիվանդների մոտ` պարզելու, արդյո՞ք երիկամային զարկերակների ստենոզն է հիպերտոնիայի պատճառը:

Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել հետազոտությանը:

Նախքան որովայնի անոթների հետազոտությունն անհրաժեշտ է նախապատրաստվել, որովհետև աղիներում առկա գազերը խանգարում են հետազոտությանը: Ցանկալի է, որ 2-3 օր առաջ պացիենտն օգտագործի վքնածություն չառաջացնող սննդամթերք, կարելի է նաև ընդունել գազերը պակասեցնող պրեպարատներ՝ ակտիվացված ածուխ, ֆեստալ: Հետազոտությանը պետք է ներկայանալ քաղցած վիճակում:

Այլ անոթների հետազոտության ժամանակ նախապես պատրաստվելու անհրաժեշտություն չկա:


Որքանո՞վ է հետազոտությունը տեղեկատվական:

Տվյալ հետազոտությունն ունի բարձր տեղեկատվություն և ճշգրտություն։

Արուս Արզումանյան,
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ