Թվեր և փաստեր
Տեսողությունը, ժամանակակից աշխարհն ու կուրությունը. ankakh.com
![Տեսողությունը, ժամանակակից աշխարհն ու կուրությունը. ankakh.com Տեսողությունը, ժամանակակից աշխարհն ու կուրությունը. ankakh.com](up/article/big/file_34268_4986041.jpg)
Մենք ապրում ենք հարմարավետության ու տեխնիկական առաջընթացի ժամանակներում: Ամեն օր նոր սարքավորումեր են հայտնվում, որոնք ստեղծվում են մարդու կյանքը թեթևացնելու նպատակով: Ամեն ինչ ասես ստեղծված է միայն նրա համար, որ մարդն աշխատի առանց տնից դուրս գալու, երբեմն էլ` առանց տեղից շարժվելու: Յուրաքանչյուրը գոհ կլինի նման դասավորվածությունից, սակայն ոչ առողջությունը: Նման կենսակերպից առաջինը տուժում է առողջությունը, սակայն ամենաուժգին հարվածն աչքերին է բաժին հասնում:
Ի բնե աչքերը նման ճնշման սովոր չեն: Ի սկզբանե այդ օրգանը նախատեսված էր որսին հեռվից հեռու հետևելու համար: Իսկ ներկայում մարդն իր ժամանակի մեծ մասն անց է կացնում համակարգչի առջև, իսկ մնացածը` հեռուստացույցի մոտ:
Այսօր այլևս դժվար է կյանքն առանց այդ տեխնոլոգիաների պատկերացնել, ու մեզ մնում է միայն տեսողությունը բարելավող վարժություններ անել ու ճիշտ սնվել:
Մասնագետների առաջարկած ամենահասարակ ու ամենատրամաբանական խորհուրդը մի լավ քնելն է (առնվազն 8 ժամ): Յուրաքանչյուր մարդ նորմալ քնի պահանջ ու անհրաժեշտություն ունի:
Հաջորդը համակարգչի առջև աշխատելու պայմաններն են: Պետք է մոնիտորը տեղադրել լուսամուտի մոտ` ցերեկային ժամերին բնական լուսավորվածություն ունենալու համար, իսկ երեկոյան ժամերին անպատճառ լամպի լույսի առկայություն է անհրաժեշտ աչքերի վրա ճնշումը թուլացնելու համար: Գիշերը մթության մեջ աշխատելով՝ աչքերին հարկադրում եք դիմանալ մոնիտորի պայծառ լույսի ու շրջապատող մթության հակադրությանը: Նույնը վերաբերում է հեռուստացույց դիտելուն:
Որքան էլ տարօրինակ հնչի, շատ անհրաժեշտ է աչքերը հաճախակի թարթելը, քանի որ այդ կերպ աչքերը խոնավանում են, սակայն մոնիտորի առջև նստած, խոստովանենք, հաճախ ենք մոռանում դրա մասին, ուստի աչքերն ավելի սակավ են խոնավանում` հանգեցնելով գերլարվածության:
Համակարգչի առջև աշխատելիս մի մոռացեք գոնե 5-10 րոպե հանգստանալու մասին: Ցանկալի է, որ նման հանգիստը ժամը մեկ ունենաք:
Կան վարժություններ, որոնք օգնում են աչքերին.
-աչքերն արագ-արագ թարթել, ապա ուժեղ կկոցել ու հետո լայն բանալ: Օգնում է թուլացնելու լարվածությունը: Մի պայման էլ պետք է հիշել, այս վարժություններն իրար հետևից պետք է առնվազն 6 անգամ կատարել:
-Երկրորդ` թուլանում ենք ու փակում աչքերը, այնպես, որ լույս չթափանցի ու ափերով ծածկում կոպերը: Այդպես պետք է առնվազն 2 րոպե նստել:
-Հաջորդ վարժությունը աչքերի մկանների ամրացմանն է միտված: Նստում ենք ուղիղ ու նայում աջ, ապա` ձախ, հետո վերև, ապա` ներքև: Ապա ուղղահայած ու շրջանաձև: Մարզված մկանները կանխում են տեսողության հետ կապված հիվանդությունները:
-Կարող է տարօրինակ թվալ, սակայն երբ հոգնում են աչքերը, պետք է մարզել պարանոցը: Ընդարմացած պարանոցի պարագայում արյունը դանդաղ է ուղեղին մատակարարվում: Դրանով է պայմանավորված աչքերի շուտ հոգնելը. ուստի ժամանակ առ ժամանակ վեր կենալն ու քայլելը, աջ ու ձախ թեքվելը նպաստում է, որ արյունը մղվի դեպի վեր:
Սակայն վարժանքներից բացի, կան մթերքներ, որոնք նպաստում են աչքերի առողջությանը: Հաճախ են ասում, որ ամենալավը հապալասն է. այդ անտառային հատապտուղը սուր տեսողություն է ապահովում: Հապալասից մուրաբան նույնպես կարող է օգնել ձմռան սեզոնին, քանի որ մուրաբայի տեսքով էլ այն չի կորցնում իր զորությունը:
Այս ցուցակում երկրորդ մթերքը գազարն է, որն օգնում է մթության մեջ կամ էլ վատ լուսավորության պայմաններում տեսնել: Համեղ է աղցանի տեսքով կամ էլ ձեթով: Երկրորդ տարբերակով ավելի հեշտ է յուրացվում օրգանիզմում: Մեծ օգուտ է տալիս գազարի պարունակած B2 վիտամինը:
Ընկույզների օգնությամբ կարելի է խուսափել կատարակտից:
Նվազ օգուտ չի տալիս նաև բոլոր ցիտրուսայինների С վիտամինը:
Կան մթերքներ էլ, որոնք փչացնում են տեսողությունը. դրանցից են սուրճը` մեծ քանակության դեպքում ու էներգետիկ ըմպելիքները: Սուրճը բարձրացնում է աչքի ճնշումը, ուստի, մեծ քանակությունն էլ կարող է գլաուկոմայի զարգացման հանգեցնել: Նորմալ է օրական 3 բաժակը:
Հետաքրքիր փաստեր
1. Աչքը կշռում է մոտ 7 գ, իսկ տրամագիծը գրեթե բոլոր մարդկանց մոտ հավասար է 24 մմ-ի:
2. Բոլոր երեխաները ծնվում են մոխրա-երկնագույն աչքերով ու միայն 2 տարուց են աչքերն իսկական գույնը ստանում:
3. Աչքերի ամենահազվագյուտ գույնը կանաչն է: Երկրի բնակչության միայն 2%-ն ունի կանաչ աչքեր:
4. Երկնագույն աչքերով բոլոր մարդիկ կարող են հարազատներ համարվել, քանի որ աչքերի այդ գույնը HERC2 գենի մուտացիայի արդյունք է, որի պատճառով գենը կրողների մոտ աչքի ծիածանաթաղանթում մելանին քիչ է մշակվում (դրանով է պայմանավորված աչքերի գույնը): Այդ մուտացիան առաջացել է 60 հազար տարի առաջ, Սև ծովի հյուսիսարևմտյան ափակողմում: Ավելի հստակ` այնտեղ, որտեղ ներկայիս Օդեսան է:
5. Մարդկանց 1%-ի մոտ աջ ու ձախ աչքերի ծիածանաթաղանթները տարբեր են:
6. Տեսողությունը ստուգելու հասարակ թեստ. գիշերը նայեք երկնքին, գտեք Մեծ արջ համաստեղությունը ու շերեփի պոչի մեջտեղի աստղի կողքին փորձեք տեսնել ոչ մեծ ու հստակ մի աստղ: Եթե տեսաք, ապա ձեր տեսողությունը կարելի է նորմալ համարել: Այս մեթոդը կիրառել են հին արաբները:
7. Մարդու աչքն ունակ է 10 մլն գույն ու մոխրագույնի 500 երանգ տարբերել: Սակայն գործնականում լավ արդյունք է համարվում նաև 150 գույնի տարբերակումը (այն էլ` տևական մարզումներից հետո):
8.Յուրաքանչյուրի ծիածանաթաղանթն անհատական է, դրանով կարելի է նույնականացում կատարել:
9.Ամենաբաց գույնի աչքեր ունեն Մերձբալթիկայի, Հյուսիսային Լեհաստանի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի բնակիչները; Իսկ ամենաշատ մուգ աչքերով մարդիկ բնակվում են Թուրքիայում ու Պորտուգալիայում:
10. Ճիշտ է, արցունքը միշտ է հոսում` խոնավեցնելով աչքերը, այդուհանդերձ լալիս ենք ավելի հազվադեպ: Կանայք , օրինակ, լաց են լինում տարեկան միջինը 47 անգամ, իսկ տղամարդիկ` 7, հաճախ` 18:00-20:00-ի արանքում, 77%-ը տանը և 40%-ը միայնության մեջ: 88%-ի դեպքում լացը հանգստացնում է:
11.Մարդն աչքերը թարթում է միջինը 4 վայրկյանը մեկ (րոպեում` 15 անգամ), իսկ թարթելը տևում է 0,5 վրկ: Ստացվում , որ 12 ժամում մարդն աչքերը թարթում է 25 րոպե: Կանայք 2 անգամ ավելի շատ են թարթում աչքերը, քան տղամարդիկ:
12.Մարդը 150 թարթիչ ունի վերին ու ստորին կոպերին:
13. Աչքերը բաց անհնար է փռշտալ:
Հանրահայտ կույրերը
Լրիվ կուրություն է որակվում այն վիճակը, երբ մարդը ոչ մի կերպ չի արձագանքում լույսին, սակայն գոյություն ունի գործնականում կույր հասկացություն, որը հնարավորություն է տալիս տեսողական ոչ նշանակալի որոշ տեղեկություն ստանալ: Տարբեր են կուրության ու կուրանալու պատճառները. մարդը կարող լույս աշխարհ գալ արդեն կույր կամ էլ կուրանալ կյանքի տարբեր փուլերում, հիվանդության կամ էլ վնասվածքների հետևանքով:
Շատ ճանաչված մարդիկ կան, որոնց կուրության մասին անգամ չենք էլ ենթադրել, քանի որ դա նրանց չի խանգարել ստեղծել ու արարել հոգու աչքերով ու ձայնով:
Նիկոլայ Լոբաչևսկի. ռուս մեծ մաթեմատիկոսն իր վերջին աշխատանքը թելադրել է իր աշակերտներին, քանի որ հիվանդ էր ու կուրացել էր:
Դևիդ Բլանկետ. Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն էր Թոնի Բլերի օրոք: Նրա նշանակումն այդ պաշտոնում մեծ աղմուկ հանեց. առաջին անգամ էր, որ ի ծնե կույրը նման պաշտոն զբաղեցրեց:
Ժոզեֆ Պուլիտցեր. նրա անունով է կոչվում ամենահեղինակավոր ամենամյա լրագրողական մրցանակը: Նա ծնվել է 1847-ին, հունգարական Մակոյում: 17 տարեկան էր, որ ընտանիքով ԱՄՆ գաղթեցին, իսկ 1887-ին նա լրիվ կուրացավ ու ստիպված էր հեռանալ «New York World»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից: 1911-ին Պուլիտցերը մահացավ, իսկ նրա կարողությունից 2 մլն դոլար տամադրվեց Կալիֆոռնիայի համալսարանին, որ այնտեղ Լրագրողների բարձրագույն դպրոց բացվի:
Անդրեա Բոչելի. օպերային ժամանակակից արվեստի ամենահայտնի անուններից է: Ծնվել է 1958-ին, Լայաթիկոյում: Կուրացել է 12 տարեկանում, ֆուտբոլային խաղի ժամանակ գլխին ստացած գնդակի հարվածից:
Այս շարքում են Գալիլեո Գալիլեյը, Սթիվի Ուոնդերը, Ռեյ Չարլզը, Հելեն Քելլերը, Հոմերոսը, Վանգան ու Լուի Բրայլը:
Լուի Բրայլի անունը հայտնի է կուրություն ունեցող մարդկանց: Ծնվել է 1809-ին Ֆրանսիայի Կուվր քաղաքում: 3 -ամյա Լուին հոր արհեստանոցում գործիքով վնասվել է: Վերքից վարակ է անցել, ու հետևանքը լրիվ կուրացումն էր: Այն ժամանակներում կույրերի համար պայմաններ գրեթե չկային, ու ծնողները Լուիին ստիպված սովորական դպրոց ուղարկեցին, որտեղ նա սովորում էր բացառապես հիշողությամբ: Այդ պակասը նրան ստիպեց ստեղծել այն այբուբենը, որն այսօր գործածում են ողջ աշխարհի կույրերը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր](up/article/small/file_27848_4999886.jpg)
Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր ԵՊԲՀ. Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր](up/article/small/file_61847_8616313.jpg)
Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...
![](images/calendar.png)
![15 գեղարվեստական գիրք բժշկության մասին 15 գեղարվեստական գիրք բժշկության մասին](up/article/small/file_61478_8337621.jpg)
Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...
![](images/calendar.png)
![2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր №2 2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59121_2382044.jpg)
Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ
2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...
![](images/calendar.png)
![2020-ը նոր սարքերի, նորարարությունների ռեկորդային տարի` չնայած ԿՈՎԻԴ–19-ի մարտահրավերներին. «Սալուտեմ» ամսագիր 2020-ը նոր սարքերի, նորարարությունների ռեկորդային տարի` չնայած ԿՈՎԻԴ–19-ի մարտահրավերներին. «Սալուտեմ» ամսագիր](up/article/small/file_58554_8139861.jpg)
Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...
![](images/calendar.png)
![Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները. oncology.am Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները. oncology.am](up/article/small/file_55632_3318582.jpg)
Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...
![](images/calendar.png)
![Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com](up/article/small/file_54415_2403346.jpg)
- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...
![](images/calendar.png)
![Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am](up/article/small/file_54414_2826464.jpg)
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...
![](images/calendar.png)
![Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am](up/article/small/file_49753_2543531.jpg)
Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու: Զարգացող երկրներում միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...
![](images/calendar.png)
![Հայաստանի բնակչությունը 1831-ից 2017 թվականներին. aniarc.am Հայաստանի բնակչությունը 1831-ից 2017 թվականներին. aniarc.am](up/article/small/file_44856_524133.jpeg)
Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...
![](images/calendar.png)
![Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am](up/article/small/file_42865_9605685.jpg)
Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են...
![](images/calendar.png)
![10 ամենախելացի կենդանիները. 1in.am 10 ամենախելացի կենդանիները. 1in.am](up/article/small/file_41056_3362102.jpg)
Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...
![](images/calendar.png)
![Ի՞նչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում. tert.am Ի՞նչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում. tert.am](up/article/small/file_40327_4398642.jpg)
Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...
![](images/calendar.png)
![Կյանքի վատագույն որակ ունեցող աշխարհի 29 քաղաքները. 1in.am Կյանքի վատագույն որակ ունեցող աշխարհի 29 քաղաքները. 1in.am](up/article/small/file_40204_6809883.jpg)
Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...
![](images/calendar.png)
![Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am](up/article/small/file_38957_9365575.jpg)
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն