Հասցե

Հայաստան, 0014, Երևան, Արաբկիր վարչական շրջան, փող. Մամիկոնյանց, շենք 29

Հեռախոս

+374 10 23 24 33, +374 10 23 24 10

Էլեկտրոնային հասցե

[email protected], [email protected]

Տնօրեն

Անուշ Բունիաթյան

 


Քաղաքային Էնդոկրին Դիսպանսեր ՓԲԸ հիմնադրվել է 1999 թվականին Երևանի Քաղաքապետարանի կողմից: Սկզբանական գործառույթները սահմանափակվում են կազմակերպամեթոդական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններով:


Երևանի քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսեր

Երևանի քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսեր. ընդունարան

2005 թվականից սկսած հաստատությունը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, որոնց միջոցով ապահովվում են էնդոկրին հիվանդությունների ախտորոշումը և բուժումը: Գործում է ախտորոշիչ, ֆունկցիոնալ, կենսաքիմիական լաբորատորիան: Հաստատությունում կատարվում է էնդոկրին հիվանդությունների վաղ հայտնաբերում, ախտորոշման հաստատում և բուժում:

 

Կազմակերպվում են շաքարային դիաբետի դպրոցներ` ամիսը 3 անգամ. այն ուսուցողական ծրագիր է հիվանդների և նրանց հարազատների համար: Դպրոցը հագեցած է գրականությամբ և տեսաֆիլմերով:


Քաղաքային Էնդոկրին դիսպանսերի հենքի վրա գործում են  դիաբետի հայկական և էնդոկրինոլոգիական ասոցիացիաները: 


Ամեն տարի ուսումնասիրվում է հիվանդացության, անաշխատունակության և մահացության մակարդակը: Կազմակերպչական, մեթոդական հսկողություն է սահմանվում քաղաքի բուժկազմակերպությունների էնդոկրին կաբինետների գործունեության նկատմամբ:  Ստեղծված է էնդոկրին հիվանդություններով տառապող հիվանդների գրանցամատյան:

 
Երևանի քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսեր

 

 

Ներկայումս Դիսպանսերն իրականացնում է

 

    Դժվարամատչելի հորմոնալ ախտորոշիչ հետազոտություններ (վահանաձև գեղձ, դիաբետ, խառը էնդոկրին պաթոլոգիաներ և այլն)
    Բիոքիմիական լաբորատոր ախտորոշումներ
    Գործիքային հետազոտություններ(սոնոգրաֆիա, էլեկտրասրտագրություն,Նեյրոպատիաներ բուժման էլեկտրոնեյրոստիմուլյատոր)
    Կատարվում են նաև սրտաբանի, թերապեվտի,նյարդաբանի, ակնաբույժի խորհրդավություններ:
Երևանի քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսեր. սոնոգրաֆիայի կաբինետ
 


Կազմակերպության գործառույթների մեջ մտնում է նաև տարբեր կազմակերպություններից ուղեգրերով
հաճախող հիվանդների
      Առաջնակի ախտորոշում
      Ինսուլինի դոզաչապման կարգավորում
      Քննարկման կարիք ունեցող դեպքերի ախտորոշում
      Ամենամսյա դիաբետիկ դպրոցների կազմակերպում, ինչպես  Դիսպանսերում գրանցված, այնպես էլ տարբեր բուժհաստատություններից հաճախող հիվանդների համար
      Կազմակերպությունը հանդիսանում է համադասող կենտրոն , բուժ-կազմակերպությունների էնդոկրին  կաբինետների աշխատանքի կազմակերպման և կարգավորման գործում:

Երևանի քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսեր. լաբորատորիայում

 

 

Երևանի քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսեր Երևանի քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսեր. լաբորատորիայում Երևանի քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսեր. լաբորատորիայում Երևանի քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսեր. լաբորատորիայում

 

Ախտորոշվում են ինչպես գրանցված, այնպես էլ այլ բժշկական հաստատություններից և ընտանեկան բժշկների ուղեգրած հիվանդները:
Դիսպանսերը հագեցած է նյարդաբանի, ակնաբույժի, սրտաբանի կաբինետներով, գործում է միջամտությունների կաբինետ:
2009 թվականից կատարվում է  մասնագիտական ախտորոշում անցած հիվանդների ինսուլինի բաժնեչափում:

 

Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով