Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ցավ

Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն

Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն

Խոսելով գլխացավի տարածվածության խնդրի մասին, հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց առնվազն 50-200-ը կանոնավոր կերպով գանգատվում են գլխացավից։ Թերևս մեզանից յուրաքանչյուրը կհաստատի, որ գոնե մեկ անգամ գլխացավը "թունավորել է" իր կյանքը։

 

Երբ գլխացավն ախտանիշ է

 

Գլխացավը կարող է լինել 45 տարբեր հիվանդությունների ախտանիշ։ Այն հաճախ առաջանում է լյարդի, երիկամների հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդությունների և աուտոինտոքսիկացիայի, ինչպես նաև քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ժամանակ։ Գլխացավը` որպես ուղեկցող ախտանիշ, կարող է արտահայտվել նաև անոթային հիվանդությունների ժամանակ (զարկերակային գերճնշում, աթերոսկլերոզ, բնածին և հետվնասվածքային անևրիզմա, անոթային անոմալիաներ և այլն), ինչպես նաև էնդոկրին և շնչառական հիվանդությունների դեպքում։

Գոյություն ունի նաև վնասվածքային ծագման գլխացավ, որն ի հայտ է գալիս վնասվածք ստանալուց ոչ ուշ, քան 1 և 2 շաբաթ անց։ Եթե գլխացավն առաջանում է նշված ժամանակահատվածից ավելի ուշ, այդժամ այն վնասվածքի հետ որևէ կապ չի կարող ունենալ։

 

Գլխացավ կարող է առաջանալ նաև դեղամիջոցների երկարաժամկետ ընդունման դադարին հաջորդող ժամանակաշրջանում (ցավազրկող կամ տագնապաշեջ` հանգստացնող միջոցներ), ինչպես նաև որոշ հորմոնալ ծագման հակաբեղմնավորիչների ընդունման դեպքում։


Որոշ դեպքերում գլխացավի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ալկոհոլը կամ կերակրի մեջ պարունակվող սննդային ներկանյութերը։ Իզուր չէ, որ ԱՄՆ-ում գոյություն ունի «նրբերշիկային գլխացավ» տերմինը։

 

Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն

 

Հիվանդաբանության միջազգային դասակարգման համաձայն` մեր օրերում գոյություն ունի գլխացավի արտահայտման երեք (ինքնուրույն կլինիկական) ձև, որոնց դեպքում միայն բժիշկն է իրավասու "գլխացավ" ախտորոշում կայացնել։ Այդ ձևերն են` միգրենը, փնջային կամ կլաստերային գլխացավը և լարվածությունից առաջացող գլխացավը։

 

Դեռևս մ.թ.ա III հազարամյակում շումերյան քաղաքակրթությունից մեզ հասած գրավոր արձանագրություններում առկա են գլխացավին նմանվող ցավերի մասին վկայություններ։ Միգրենն ընթանում է գլխուղեղի մի կիսագնդի ցավով։ Միգրեն բառը ֆրանսերենից` թարգմանաբար նշանակում է գլխի մասնակի ցավ։ Միգրենով տառապել են այնպիսի հանճարեղ մարդիկ, ինչպիսիք են` Հուլիոս Կեսարը, Պասկալը, Դարվինը, Նոբելը, Հայնեն, Վագները, Շոպենը, Չայկովսկին, Նիցշեն և Ֆրեյդը։ Համարվում է, որ միգրենը ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է։

 

Միգրենի ժամանակ գլխացավն, ասես, «զարկերակային» լինի. (այն տպավորությունն է, կարծես ցավը "բաբախում է" քունքերում)։ Բժշկական տեսակետից համարվում է լավ նշան, երբ ցավը "փախչող" բնույթի է, այսինքն` գլխի աջ կողմից ձախն է անցնում (մի քունքից մյուսն է անցնում)։ Եթե ցավը տեղակայվում է գլխի միայն մի կողմում, ապա բժիշկները կարող են ենթադրել, որ ուղեղում օրգանական ախտահարում կա։ Միգրենը, որպես կանոն, ուղեկցվում է սրտխառնոցով, ործկումներով, լուսաձայնային վախերով։ Հիվանդն ուզում է փակվել մութ սենյակում և լինել կատարյալ անդորրի մեջ։ Ցավը կարող է ուժգնանալ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ։

 

Առանձնացվում են միգրենի երեք փուլեր. խթանող գործոնի ֆոնի վրա` սերոտոնինի արտանետում արյան մեջ (բարոմետրիկ ճնշում, կարմիր գինի, ցիտրուսային բույսեր, շոկոլադ, ծխեցրած մսամթերք, այսինքն` այն ամենը, ինչ պարունակում է սերոտոնինի արտանետմանը նպաստող թիրամին նյութ, որն անոթների կտրուկ կծկում է առաջացնում։ Այդ պարագայում գլուխը չի ցավում, սակայն ի հայտ են գալիս աուրայի բազմաթիվ ախտանշաններ, որոնց ժամանակ հիվանդի մոտ առաջանում են տեսողական խանգարումներ` աչքերի առաջ "աստղիկներ"-ի նմանվող լողացող առարկաներ, աղոտ տեսողություն և այլն։ Աուրայի նմանատիպ ախտանշանների պարագայում հիվանդը կարող է նույնիսկ մի աչքից կուրանալ, ձեռքերում կամ ոտքերում թուլության զգացողություն ունենալ)։ Ուղեղի այն հատվածները, որոնցում խանգարված է արյան շրջանառությունը, օջախային նյարդաբանական սիմպտոմատիկայի մասին են վկայում։ Հաջորդ փուլում առաջանում է անոթների շեղակի լայնացում (վազոդիլատացիա), որի արդյունքում "զարկերակային" գլխացավ է սկսվում։ Վերջին երրորդ փուլն ընթանում է անոթային պատերի արտահայտված այտուցով և ներգանգային ճնշման բարձրացումով, ինչն էլ հանգեցնում է սրտխառնոցի և ործկումների առաջացմանը։

 

"Լուսնային զարթուցիչը"

 

Փնջային կամ կլաստերային գլխացավն իր անվանումը ստացել է անգլերեն "cluster" բառից, որը թարգմանաբար նշանակում է փունջ կամ խումբ (այս գլխացավը բնորոշվում է մեկը մյուսին հաջորդող նոպաներով, կամ, այսպես կոչված, "փնջերով")։ Գլխացավի այս տարատեսակով առավելապես տառապում են արական սեռի ներկայացուցիչները։ Ընդ որում, ''փնջային" գլխացավը դրսևորվում է հետևյալ կերպ. նոպաների հաճախականությունը նմանվում է ինչ-որ ժամի վրա լարված զարթուցիչի զանգին, որը, պարբերական հաճախականությամբ զնգում է և իր մասին հիշեցնել տալիս։ Նոպաները կարող են տևել մի ամբողջ շաբաթ և կանոնավոր հաճախականությամբ, ասես` ճշգրտորեն որոշված ժամին խաթարելով հիվանդի կյանքի բնականոն ռիթմը։ Որոշ գիտական վարկածների համաձայն` "փնջային" գլխացավի կանոնավոր հաճախականությունը պայմանավորված է լուսնային փուլերի հետ։

 

"Փնջային" գլխացավը միգրենի և եռորյակ նյարդի նևրալգիայի համակցությունն է։ Այն ուղեկցվում է վեգետատիվ սիմպտոմատիկայով (արցունքարտաևդրություն, դեմքի մի մասի այտուցվածություն, կարմրություն, քթից արտադրություն)։ Ցավը միաժամանակ ասես "բաբախում"և "կրակում" է (մեկ քունքերում, մեկ տեղափոխվում է ուսամկանային հատված, այնուհետև` իջնում դեպի ծնոտ)։

 

Մեր օրերի «պատուհասը»


Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե' որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս և թե' որպես առանձին ցավային միավոր։ Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը կարելի է համեմատել այն ցավի կամ անհարմարավետության զգացողության հետ, որը կարող է առաջանալ, ասենք, քունքերը և ճակատը սեղմող գլխարկ կրելիս։

 

Միևնույն դիրքում երկար մնալու հետևանքով գլխի և պարանոցի մկանները ինքնաբերաբար (ռեֆլեկտոր կերպով) լարվում են (համակարգչի կամ աշխատավայրում գրասեղանի առջև երկար նստելուց)։ Ահա թե ինչու, լարվածության հետևանքով առաջացող գլխացավն իրավմամբ համարվում է նստակյաց կյանք վարելու "դառն արգասիք"։ Ինչ վերաբերում է մկանային կարկամությանը (սպազմին)` վերջինս շատ հաճախ առաջանում է հուզական լարվածության հետևանքով։ Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը, որոշակի ընդմիջումներով, մարդուն կարող է տանջել ողջ երկու շաբաթ։ Այն դեպքում, երբ ցավը չի անցնում նույնիսկ երկու շաբաթ հետո, ուրեմն այն կարելի է քրոնիկ համարել։ (Ցավին քրոնիկ բնույթ կարելի է վերաևգրել այն դեպքերում, երբ նույնիսկ երկու շաբաթ անց այն չի անցել)։

 

Վերացնում ենք պատճառը

 

Գլխացավի բուժման նախկին մեթոդների համեմատ մերօրյա բժշկությունն արմատապես տարբերվող մեթոդներ է կիրառում։ Դեռ 10-15 տարի առաջ գլխացավերի առաջացման պատճառը մեծամասամբ վերագրվում էր ներգանգային գերճնշմանը, և, արդյունքում, հիվանդներին նշանակում էին միզամուղ դեղամիջոցներ։

 

Արդի բժշկությունը գլխացավի խնդրին պաթոգենետիկ մոտեցում է ցուցաբերում։ Բժիշկները նախ և առաջ փորձում են ճշգրտորեն ախտորոշել հիվանդությունը և վերացնել վերջինիս առաջացման պատճառները։ Գոյություն ունեն գլխացավի առաջացման տարբեր մեխանիզմներ։ Օրինակ, վազոմոտոր մեխանիզմ, երբ զարկերակային ճնշման բարձրանալու պարագայում անոթներն ինքնաբերաբար սկսում են լայնանալ, իշեմիկ մեխանիզմ, որը պայմանավորված է ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ, ինչպես նաև արյունաբեր անոթների մեխանիզմ, որը ցածր ճնշման արգասիքն է։ Բացի նշվածներից գոյություն ունեն նաև մկանային լարման և խառը բնույթի մեխանիզմներ։

 

Քանի որ միգրենի հիմքում ընկած է վազոմոտորային մեխանիզմը, ինքնին հասկանալի է, որ բուժման նպատակով կիրառվում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք պարունակում են ացետիլսալիցիլաթթվի, կոֆեինի, պարացետամոլի համակցություններ (ասկոֆեն և ցիտրամոն)։ Կիրառելի են նաև էրգոտամինային և տրիպտամինային դեղամիջոցները։

 

Գլախացավի բուժման պաթոգենետիկ մոտեցման պարագայում գերապատվությունը տրվում է "Կավինտոն" դեղամիջոցին, որի ազդեցության հիմքում ընկած են երեք հիմնական ցավամոքիչ մեխանիզմները` ուղեղային (ցերեբրալ) հակավազոսպաստիկ, նյարդամետաբոլիկ և հեմորեոլոգիկ։ Համակցված բուժման պարագայում հաճախ նշանակում են հակաօքսիդանտներ, անոթալայնիչներ (վենոտոնիկներ) և վիտամիններ։ Միգրենի կանխարգելման նպատակով օգտագործում են ուղեղի հեմոդինամիկան բարելավող միջոցներ. պանտոքսիֆիլլին և կալցիումին ներհակազդող դեղամիջոցներ։

 

Եթե գլխացավի հիմքում ընկած է նյարդաբանական մեխանիզմը (եռորյակ ներվի ի ծնե տրված կառուցվածքային նեղ անցումները), որն առաջացել է անառողջ ատամի կամ վազոմոտորային ռինիտի պատճառով, առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել բերանի և քթի խոռոչի բոլոր օջախային բորբոքումները և ապա կիրառել հակաջղաձգային միջոցներ։

 

Լարվածության պատճառով առաջացող մկանային կարկամության ժամանակ նախ և առաջ հարկավոր է երևույթի դեմ պայքարել ոչ դեղորայքային այնպիսի մեթոդի օգնությամբ, ինչպիսին պարանոցային հատվածի մերսումն է։ Որպես դեղորայքային բուժում այս պարագայում նշանակում են միոռելաքսանտներ (մկանները թուլացնող միջոցներ)`"Միդոկալմ", "Սիրդալուդ", "Բակլոֆեն", որոնք զուգորդվում են հակադեպրեսանտ միջոցների հետ` "Ֆլուոքսետին և Ֆրամեքս", "Պրոզակ"։

 

Ժամանակը թանկ է

 

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ գլխացավն իր բնույթը փոփոխելու հատկություն ունի. ասենք` թույլ գլխացավը կարող է ուժեղանալ, կամ հանկարծակի առաջանալ, երբ մարդն արդեն 50-նն անց է։ Այս երևույթը կարող է լինել ուղեղային "աղետի" զարգացման նախանշան։ Ուղեղային (ցերեբրալ) խանգարումների ախտանշաններն են` սաստիկ գլախացավը, դրան անմիջապես հաջորդող ործկումները, գլխապտույտները և գիտակցւթյան կորուստը։ Մեր օրերում միգրենը համարվում է ուղեղի կաթվածի առաջացման հնարավոր ռիսկի գործոններից մեկը։

 

Ահա թե ինչու, յուրաքանչյուր սուր կամ քրոնիկ գլխացավով տառապող անհատ լրացուցիչ հետազոտման կարիք ունի։ Օրինակ, այն դեպքում, երբ հիվանդի մոտ առաջին անգամ միգրենի նոպա է սկսվում, զուգորդված աուրայի դրսևորումներով, պարտադիր կերպով կիրառում են նյարդադիտարկման (նեյրովիզուալ) մեթոդը, որը ներառում է այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են` մագնիսատատանումային կամ համակարգչային շերտագրումը։ Երբ գլախացավն ահագնացող է և միևնույն ժամանակ զուգորդված մարմնի մի կեսի հանկարծահաս թմրությամբ, ապա անհապաղ պետք է դիմել բժշկին, քանզի ուղեղի կաթվածին հաջորդող առաջին վեց ժամերի ընթացքում սկսած բուժման պարագայում կարելի է խուսափել այնպիսի լուրջ բարդությունից, ինչպիսին օջախային նեկրոզն է։ Այս կարգի ծայրահեղ իրավիճակում ժամանակի կորուստը կարող է ճակատագրական լինել։ Ուստի, ժամանակն, իրավամբ, թանկ է։

 

Գլխացավը տարբեր հիվանդություններին զուգորդող ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է։ Սակայն որոշ դեպքերում այն կարելի է ախտորոշել որպես ինքնուրույն հիվանդություն։ Ուղեղն ինքնին և գանգի ոսկրերը ցավային ռեցեպտորներ չունեն, փոխարենը այդ ռեցեպտորներով հարուստ են ուղեղի թաղանթը, մաշկը, ենթամաշկային բջջանքը և մկանները։ Գլխացավը հիմնականում առաջանում է ուղեղի թաղանթի նյարդային վերջույթների (ռեցեպտորների), արյունատար անոթների կորերի գրգռման պատճառով։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. globuslife.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...

Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Թերապիա
Ցավ պոչուկի շրջանում. armeniamedicalcenter.am
Ցավ պոչուկի շրջանում. armeniamedicalcenter.am

Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...

Թերապիա
Ի՞նչն է նպաստում միգրենի նոպաների առաջացմանը. nairimed.com
Ի՞նչն է նպաստում միգրենի նոպաների առաջացմանը. nairimed.com

Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...

Նյարդաբանություն
Ցավ որովայնում. ե՞րբ դիմել բժշկի. nairimed.com
Ցավ որովայնում. ե՞րբ դիմել բժշկի. nairimed.com

Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...

Վիրաբուժություն
Գլխացավի դեպքում ե՞րբ ավելի մանրամասն հետազոտել. վտանգավորության նշանները. nairimed.com
Գլխացավի դեպքում ե՞րբ ավելի մանրամասն հետազոտել. վտանգավորության նշանները. nairimed.com

Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...

Ախտորոշում Թերապիա
Գլխացավ ցրտից։ Ինչու՞ է առաջանում և ի՞նչ անել. nairimed.com
Գլխացավ ցրտից։ Ինչու՞ է առաջանում և ի՞նչ անել. nairimed.com

Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...

Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում. nairimed.com
Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում. nairimed.com

Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...

Վնասակար սովորություններ
Պարանոցի և մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Պարանոցի և մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:

Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...

Կլաստերային գլխացավեր. armeniamedicalcenter.am
Կլաստերային գլխացավեր. armeniamedicalcenter.am

Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...

Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am
Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am

Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ժամանակ հատուկենտ գլխացավեր ունենում են բոլոր կանայք, իսկ 100-ից 30-ը դիմում է բժշկի՝ հաճախակի գլխացավի գանգատներով: Պատճառները հիմնականում հիպո- և հիպերտոնիաներն են, վեգետաանոթային...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Աբդոմինալ միգրեն. armeniamedicalcenter.am
Աբդոմինալ միգրեն. armeniamedicalcenter.am

Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...

Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլխացավեր` հղիության ժամանակ. tsnndatun.am
Գլխացավեր` հղիության ժամանակ. tsnndatun.am

Հղիության ընթացքում 100 կնոջից 30-ը բժշկի է դիմում պարբերաբար առաջացող գլխացավերի կապակցությամբ, իսկ եզակի գլխացավեր ունենում է գրեթե յուրաքանչյուր կին։ Հեշտ է բացատրել գլխացավը, եթե արդեն ախտորոշվել է...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ