Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել: Ժամանակին օգտագործվում էր «էրոզիա» տերմինը, որը գործածությունից դուրս է եկել, բժշկական մոտեցումներն ներկայում այլ են:

Նույնիսկ կոլպոսկոպիայի ժամանակ` խոշորացույցով նայելիս, այդ օջախները չեն երևում, քանի դեռ համապատասխան քիմիական նյութերով արգանդի վզիկը մշակված չէ: Այսինքն, պացիենտին միայն գինեկոլոգիական աթոռի վրա անզեն աչքով զննելը և ասելը, որ նա ունի նախաքաղցկեղ` «էրոզիա», հիմնավորված չէ:

–   Ինչպե՞ս է ախտորոշվում դիսպլազիան:

–   Նախ, կատարվում է բջջաբանական՝ ՊԱՊ (Պապանիկոլաու) քսուկի հետազոտություն: Եթե փոփոխություններ են հայտնաբերվում, կատարվում է կոլպոսկոպիկ հետազոտություն (զննում հատուկ խոշորացույցի` լուպաների միջոցով), որի ժամանակ արգանդի վզիկը մշակվում է համապատասխան նյութերով, որպեսզի տեսանելի դառնան փոփոխված (նախաքաղցկեղային) օջախները: Որոշակի դեպքերում հիվանդին ի սկզբանե կարող է առաջարկվել կոլպոսկոպիկ հետազոտություն բժշկական ցուցումից ելնելով:

Իրականացվում է նաև պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) մեթոդով կատարվող հետազոտություն, հաստատելու համար պապիլոմավիրուսի առկայությունը և՛ կնոջ, և՛ ամուսնու մոտ:

Եթե վերջինս հայտնաբերվում է ամուսիններից որևէ մեկի մոտ, դա նույնպես ցուցում է կոլպոսկոպիկ հետազոտության:

Կոլպոսկոպիայի ժամանակ, արգանդի վզիկից զատ, ուսումնասիրվում է նաև արտաքին սեռական օրգանների վիճակը (վուլվոսկոպիա), հեշտոցի պատերը, որովհետև վիրուսի որոշ շտամներ կարող են դառնալ նախաքաղցկեղի առաջացման պատճառ այդ հատվածներում:

Այդ շտամները հանդիպում են նաև հետանցքի շրջանում՝ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունեցողների մոտ: 

Նախկինում նախաքաղցկեղի երկրորդ և երրորդ աստիճանի դեպքում օջախից վերցվում էր բիոպտատ (հյուսվածքի կտոր)` լաբորատոր պայմաններում դիսպլազիան հյուսվածքաբանորեն ախտորոշելու նպատակով:

–   Որո՞նք են արգանդի վզիկի դիսպլազիայի արտահայտման աստիճանները և ինչո՞վ են միմյանցից տարբերվում:

–   Տարբերում ենք արգանդի վզիկի դիսպլազիայի 3 աստիճան: Առաջին աստիճանի դեպքում  80-90 տոկոս դեպքերում,  դիսպլազիան կարող է ինքնուրույն  հետ զարգանալ, սահմանվում է հսկողություն և կրկնկի այց 2 ամիս անց: Երկրորդ և երրորդ աստիճանների դեպքերում այդ օջախները ենթակա են հեռացման:

Նույն կերպ պետք է վերաբերվել նաև առաջին աստիճանի դեպքում, երբ կինը պլանավորում է հղիություն:

 



–   Որո՞նք են դիսպլազիայի պատճառները:

–   Դիսպլազիաների պատճառը մարդու պապիլոմա վիրուսի 16 և 18 շտամներն են, որոնք ախտահարում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով: Տղամարդկանց մոտ չկան ապացուցված տվյալներ, որ այդ վիրուսը քաղցկեղային հիվանդություն է առաջացնում: Դա դեռևս հետազոտման փուլում է:

Կանանց մոտ, ապացուցված է, որ այն առաջացնում է արգանդի վզիկի նախաքաղցկեղ,  և բուժման բացակայության դեպքում 5-15 տարվա ընթացքում  կարող է զարգանալ արգանդի վզիկի քաղցկեղ:

Գանգատների բացակայության դեպքում, յուրաքանչյուր 3 տարին մեկ անհրաժեշտ է կատարել արգանդի վզիկի քաղցկեղի ախտոտոշիչ հետազոտությունները:

–   Կա՞ խոցելի տարիք և ովքե՞ր են ռիսկի խմբում:

–   Խոցելի տարիքը սեռահասուն ժամանակաշրջանն է:

Ռիսկի խումբում են նրանք, ովքեր վարակված են պապիլոմավիրուսով: Պապիլոմավիրուսը համարվում է ամենահաճախակի փոխանցվող սեռավարակը:

Ռիսկի խմբում են այն կանայք, որոնք ունեն բազմաթիվ սեռական զուգընկերներ, ծխող կանայք, որովհետև նիկոտինի կիսաայրված արգասիքները բացասական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա ու նպաստող գործոն են:

–   Ինչպե՞ս է բուժվում արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Պապիլոմա վիրուսային վարակը բուժում չունի: Անգլալեզու ուղեցույցներում չկա որևէ ապացուցված տվյալ, որ ստեղծված է հակավիրուսային պատրաստուկ:

Իրականում վիրուսը բուժել պետք էլ չի, քանի որ մի քանի ամսվա ընթացքում վիրուսն ինքնուրույն օրգանիզմից հեռանում է: Բայց միշտ նորից վարակվելու վտանգը կա, եթե կինն ապրում է սեռական կյանքով:

Եթե կոլպոսկոպիստի որակավորումը և փորձառությունը թույլ են տալիս, նա չի սխալվի դիսպլազիայի աստիճանի ախտորոշման հարցում: Ներկայումս բիոպսիայի փոխարեն կատարվում է ԼԻՓ (LEEP) միջամտություն` կոլպոսկոպի հսկողությամբ:

Այս միջամտությունը մի շարք առավելություններ ունի` համեմատած մեզ մոտ մեծ տարածում ստացած կոնիզացիայի: ԼԻՓ միջամտությունը կատարվում է խոշորացույցի տակ, ինչը հնարավորություն է տալիս հեռացնել միայն ախտահարված օջախը՝ սահմաններից մի փոքր լայն, առողջ եզրերով: Այս դեպքում չի վնասվում արգանդի վզիկի խողովակը: Միջամտությունը հնարավոր է իրականացնել տեղային անզգայացմամբ, և կինը նույն օրը դուրս է գրվում, ընդ որում, թեթև է նաև ֆինանսական բեռը:

Կոնիզացիայի ժամանակ արգանդի վզիկը հեռացվում է կոնուսի նման, այսինքն, հեռացվում է ամբողջ արգանդի վզիկի խողովակը և արտաքին առողջ հյուսվածքի լայն շրջանակ: Ստացվում է, որ հեռացվում է վզիկի 90% առողջ հյուսվածք՝ 10% ախտահարված դիսպլազիայի հեռացման համար: Միջամտությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, վիրահատարանում` նախապես մի շարք հետազոտություններ իրականացնելուց հետո:

Ավելին, հեռացնելով այդ կոնուսը, վնասում ենք արգանդի վզիկի մկանային շերտերը, որտեղ դիսպլազիա չկա: Դրա հետևանքով տուժում է արգանդի վզիկի կծկողականությունը, նեղանում է արգանդի վզիկի խողովակը, հետագա դաշտանային ցիկլերը ընթանում են ցավոտ` արյունը արգանդի խոռոչում կուտակվելու հետևանքով, իսկ ինքնուրույն հղիանալու և ծննդաբերելու հարցը դրվում է մեծ հարցականի տակ: Հղիանալիս չի թույլատրվի ինքնուրույն ծննդաբերել, քանի որ բացակայելու է արգանդի վզիկի մկանային շերտը: Նման դեպքերում ցուցվում է կեսարյան հատում:

Կոնիզացիայի միջամտությունը խիստ սահմանափակ ցուցումներ ունի: Դրանք այն դեպքերն են, երբ առկա են երրորդ աստիճանի դիսպլազիա/ քաղցկեղային ձևավորված բջիջներ՝ In situ քաղցկեղ: 

–   Ինչպե՞ս կանխարգելել արգանդի վզիկի դիսպլազիան

Ներկայում կանանց շրջանում իրականացվում է վակցինացիա, ըստ «Գարդասիլ 4» ուղեցույցների, թույլատրելի տարիքը 9-26 տարեկանն է: Մինչև սեռական կյանքի սկիզբը վակցինացվելու դեպքում արդյունավետությունն շատ ավելի բարձր է:

Սակայն վակցինացված լինելը չի ազատում սկրինինգային ծրագրերից, այսինքն, սեռական կյանքով ապրող և՛ վակցինացված, և՛ չվակցինացված կանայք պետք է պարբերաբար հետազոտվեն:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիության 23- րդ շաբաթ
Հղիության 23- րդ շաբաթ

23 շաբաթում փոքրիկի մարմնի երկարությունը կազմում է մոտ 29 սմ, քաշը` մոտավորապես 510 գր: Հղիության այս շրջանում ապագա մայրը մշտապես լարված հետևում է իր մանկիկին, նրա շարժումններին: Երեխան արդեն մշակել է իր օրվա ռեժիմը...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Առողջ կին
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Առողջ կին
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը

Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է...

Ախտորոշում ԿԻՆ: Հիվանդություններ
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին...

Հղիություն, ծննդաբերություն Ալերգոլոգիա
Հղիության 21-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 21-րդ շաբաթ. morevmankan

21 շաբաթում կնոջ քաշը կարող է շատ ավելացած լինել` համեմատած հղիության սկզբնական շրջանի հետ: Իրանը դառնում է լայն, լայնանում են ազդրերը, մեծանում են կրծքագեղձերը, լավ արտահայտված է որովայնը: Ժամանակն է մտածել զգեստապահարանի լրացման...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan

20-րդ շաբաթը հղիության հասարակածն է: Արդեն գտնվում եք երեխայի հետ հանդիպման ճանապարհի ուղիղ մեջտեղում: Պտղի խաղն արտահայտված է ավելի ցայտուն, նա շատ ակտիվ պտտվում է, հարվածում, շրջվում, ինչպես նաև...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության 19 շաբաթ. morevmankan
Հղիության 19 շաբաթ. morevmankan

Այս շաբաթն արդեն գրեթե հղիության կեսն է: Դա բավականին խաղաղ և հարմարավետ շրջան է ապագա մոր համար: Նա արդեն չի տառապում տոքսիկոզից, և դեռ չկան գոտկային շրջանի ցավեր, ստամոքսի այրոց և այլ անախորժ զգացողություններ...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ծննդաբերության ժամանակ պորտալարային արյունը պահպանելու 10 պատճառ. biostem.am
Ծննդաբերության ժամանակ պորտալարային արյունը պահպանելու 10 պատճառ. biostem.am

Ժամանակի ինչ-որ պահի ամեն մի ընտանիք վճիռ է կայացնում՝ ծննդաբերության ժամանակ պահպանել պորտալարային արյունը երեխայի կենսպահովագրության համար...

Հղիության 18 շաբաթը. morevmankan
Հղիության 18 շաբաթը. morevmankan

Մի փոքր էլ, և կհայտնվեք հղիության կեսում: Թերևս, հիմա սկսվում է ամենալավ ժամանակը. շրջապատողներն արդեն նկատում են մեծացած որովայնը, և այլևս կարիք չունեք հղիությունը գաղտնի պահել: Ավելի հավանական է, որ արդեն հիանալի կերպով զգում եք...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...

ԿԻՆ: Հիվանդություններ Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Հղիության 17-րդ շաբաթը
Հղիության 17-րդ շաբաթը

Հղիության 17-րդ շաբաթում ՈՒՁՀ (ուլտրաձայնային) հետազոտությունն ապագա մայրերի համար ամեահուզիչ պահն է: Հղիությունը վերահսկող մանկաբարձ-գինեկոլոգը հաճախ է այս հետազոտությունը նշանակում` նախքան եռակի թեստը, իսկ հղի կանայք անհանգստանում են...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ձվաբջջի դոնորություն
Ձվաբջջի դոնորություն

ՄՄԱՊԳՀԿ-ում հաջողությամբ իրականացվում են «ձվաբջջի դոնորություն» և «փոխնակ մայրություն» ծրագրերը: Դոնորական ձվաբջիջների օգտագործումը խորհուրդ է տրվում այն կանանց, որոնց սեփական ձվաբջիջները ցածրորակ են կամ չի հաջողվում դրանք ստանալ...

Հղիություն, ծննդաբերություն
Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am
Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am

Էնդոմետրիոզը տարածված հիվանդություն է, հանդիպում է կանանց 10-25 %-ի մոտ [1, 2]: Էնդոմետրիոզը ձևաբանորեն և ֆունկցիոնալ առումով նորմալ էնդոմետրիումի նման հյուսվածքի աճն է՝ ուղեկցվելով տեղային էաստրոգենների բարձր առաջացմամբ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ