Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am

Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am

1.  Ի՞նչ է կեսարյան հատումը։

Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղն ու ընկերքն արգանդից  դուրս են բերվում արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջով։

2.  Որո՞նք են կեսարյան հատման ցուցումները։

Տարբերվում են բացարձակ և հարաբերական ցուցումներ։  Բացարձակ ցուցումներն են այն մանկաբարձական  իրավիճակները, որոնք վտանգավոր են մոր և պտղի կյանքի համար։

Հարաբերական են այն ցուցումները, երբ չի բացառվում բնական ճանապարհով ծննդալուծման հնարավորությունը, սակայն մոր և կամ պտղի համար բարդությունների վտանգը գերազանցում է  որովայնային ծննդալուծման բարդությունների ռիսկին։ Մայրական ցուցումները հանդես են գալիս հղիի մանկաբարձական կամ սոմատիկ առողջական վիճակով պայմանավորված, իսկ պտղի  ցուցումներն էլ՝ պտղի վիճակով, ներարգանդային դիրքով պայմանավորված։

3.  Կեսարյան հատումները մի՞շտ են իրականացվում  պլանային կարգով և ինչպե՞ս է որոշվում  կեսարյան հատման օրը։

Պլանային է համարվում այն կեսարյան հատումը, երբ կնոջ մոտ հղիության  ընթացքում առաջանում է կեսարյան հատման ցուցումներ և կեսարյան հատումը պլանավորվում է նախապես։ Այդ ժամանակ նշանակվում է կեսարյան հատման օրը, որը սովորաբար լինում է ծննդաբերության ժամկետից 10 օր շուտ։ Հրատապ է համարվում այն կեսարյան հատումը, երբ պլանային նշանակված վիրահատությունից  շուտ կնոջ մոտ առաջանում են պատճառներ, երբ պետք է կնոջը շտապ ծննդալուծել կամ առաջանում են բարդություններ, որոնց առկայության պարագայում  բնական ծննդաբերական ուղիներով ծննդաբերությունը հանկարծակի դառնում է  վտանգավոր մոր և պտղի կյանքի համար։

4.  Ցավազրկման ինչ մեթոդներ են կիրառվում։

Կեսարյան հատման ընթացքում անզգայացումը կատարվում է  3 մեթոդով.

  • ընդհանուր անզգայացում,
  • էպիդուրալ անզգայացում,
  • ողնուղեղային անզգայացում:


Մոր և պտղի վրա անզգայացման նշված տեսակների նվազագույն ազդեցության տեսանկյունից առավել գերադասելի են վերջին երկուսը։

5.  Վիրահատությունից հետո ի՞նչ սպասել, պարտադի՞ր են ցավը, արյունահոսությունը և որքա՞ն երկար կարող են տևել։

Վիրահատությունից հետո կինը պետք է ունենա ոչ թե արյունահոսություն, այլ արյունային արտադրություն մոտավորապես դաշտանի չափով, իսկ առաջիկա ժամերի ընթացքում նաև մի քիչ ավել, որոնք աստիճանաբար նվազում են, դառնում արնաշճային և հետո ընդհանրապես դադարում։ Ինչպես բնական ծննդաբերությունից, այնպես էլ կեսարյան հատումից հետո այդպիսի արտադրությունը կարող է տևել մինչև 40 օր, սակայն այդ տևողությունը խիստ անհատական է և միջինում կազմում է 7-40 օր։ Ցավերի առկայությունը բնական է, քանի որ կատարված է մեծ խոռոչային վիրահատություն, սակայն առաջիկա օրերի խիստ ցավը կինը չի զգում, որովհետև ադեկվատ ցավազրկվում է։

6.  Ի՞նչ սննդակարգ է թույլատրելի մինչև կեսարյան հատումը և հետո։

Պլանային կեսարյան հատման նախօրեին, որը սովորաբար կատարում են առավոտյան, կնոջը խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ընդունել ցանկացած դյուրամարս սնունդ, որը նա պետք է ընդունի մինչև երեկոյան 20։00-ն, այնուհետև մինչև քնելը ոչինչ չպետք է ուտել. թույլատրվում է միայն հեղուկներ։ Հաջորդ օրը՝ արթնանալուց հետո, կինը ոչ մի հեղուկ չպետք է ընդունի՝ դրանով ապահովելով վիրահատության և ցավազրկման բարեհաջող ընթացքը։ Վիրահատությունից հետո կինը պետք է  ընդունի դյուրամարս բջջանքով հարուստ սնունդ, իսկ արդեն հաջորդ օրվանից կարող է սնվել ինչպես ցանկացած կրծքով կերակրող կին։

7.  Կեսարյան հատումից հետո ե՞րբ վեր կենալ անկողնուց։

Չբարդացած վիրահատություններից հետո 6-8 ժ անց խնամող բուժքրոջ օգնությամբ  կինը սկզբից նստում է անկողնում, այնուհետև դանդաղ բարձրանում և փորձում մի քիչ  քայլել, որքան թույլ է տալիս իր ինքնազգացողությունը։ Որից հետո կնոջը խորհուրդ է տրվում  հնարավորության սահմաններում  շատ քայլել և նույնիսկ հաճախ տեղաշարժվել անկողնում՝ դրանով իսկ կանխարգելելով հետվիրահատական կպումային  պրոցեսը։

8.  Ե՞րբ կերակրել նորածնին։

Ինչպես սովորական ծննդաբերությունից հետո, կախված մոր և պտղի վիճակից, ցանկալի է ապահովել կրծքի վաղ մոտեցումը, եթե այն թույլ է տալիս իրավիճակը, նույնիսկ վիրահատական սեղանին։

9.  Կարելի՞ է  գրկել երեխային կեսարյան հատումից հետո։

Այո, կարելի է։

10.  Քանի՞ օր հետո կարող է դուրս գրվել ծննդկանը։

Վիրահատությունից 4-5 օր հետո, եթե բարդություններ առկա չեն։

11.  Ի՞նչ խնամք է անհրաժեշտ ապահովել տանը։

Առանձնահատուկ խնամքի անհրաժեշտություն չկա, բացի հետծննդյան շրջանում ընդունված խնամքից։

12.  Ե՞րբ ընդունել ցնցուղ կամ լոգանք։

Չբարդացած վիրահատությունից հետո, եթե չկան այլ հակացուցումներ, ապա 5-7-րդ օրը՝ կախված վերքի վիճակից, իսկ ավելի հստակ կասի վիրահատող բժիշկը։

13.  Բանդաժ կրելն անհրաժեշտությո՞ւն է։

Նորմալ վիրահատությունից հետո նույնիսկ ցանկալի չէ, եթե կինն ուզում է վերականգնել որովայնի պրեսը, ինչի համար ավելի ճիշտ է վիրահատությունից հետո աստիճանաբար սկսել կատարել պրեսի վարժությունները։

14.  Ե՞րբ կարելի է զբաղվել սպորտով։

Թեթև վարժություններ կարելի է սկսել կատարել հետվիրահատական նորմալ ընթացքի պարագայում 1 ամիս անց՝ կարգավորելով ֆիզիկական ծանրաբեռնվածությունը անձնական ցավային ռեակցիայով։

15.  Որքա՞ն ժամանակ հետո կարելի ինտիմ կյանք վարել։

Մոտավորապես 40 օր հետո։ Բոլոր դեպքերում այն ժամանակ, երբ լիովին կդադարի արյունային արտադրությունը։

16.  Ե՞րբ կարող է հղիանալ կինը կեսարյան հատումից հետո։

Հետվիրահատական արգանդի սպին  լիովին ձևավորվում է  վիրահատությունից 1 տարի անց, ուստի կարելի է հղիանալ, սակայն կնոջ օրգանիզմը ցանկացած ծննդաբերությունից հետո լիովին վերականգնվում է 2 տ անց։ Ծննդաբերությունների միջև ամենաբարենպաստ ընդմիջումը 2-3 տ է։

17.  Իսկ եթե հղիացել է ավելի վա՞ղ։

Նախ պետք  է որոշվի սպիի վիճակը, հաշվի առնվի թե ինչպես է ընթացել նախորդ վիրահատությունը և հետվիրահատական շրջանը, ըստ որի էլ կարող է որոշվել՝ կարելի է  շարունակել հղիությունը հատուկ հսկողությամբ, թե պետք է դադարեցնել։

18.  Կարելի՞ է սպիրալ տեղադրել կեսարյան հատումից հետո։

Այո, կարելի է, սակայն ոչ անմիջապես վիրահատությունից հետո։

19.  Հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերություն կեսարյան հատումից հետո։

Հնարավոր է, սակայն  միայն հատուկ պայմանների առկայության դեպքում՝

  • արգանդի վրա մեկ սպիի առկայություն,
  • մինչև վիրահատությունը կինը պետք  է ունենա առնվազն 1 ծննդաբերություն,
  • կնոջ կոնքի նորմալ չափերը,
  • պտղի նորմալ անդամավորվածություն՝ գլխային առաջադրությամբ,
  • սպասվող երեխայի քաշը չպետք է գերազանցի 3 500 գ-ը,
  • ծննդաբերությունը պետք է վարի մանկաբարձ-գինեկոլոգ, ով անհրաժեշտության դեպքում կկարողանա կատարել վիրահատություն:


20.  Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կեսարյան հատումը և ինչպե՞ս կանխարգելել։

Կեսարյան հատումը համարվում է  մեծ խոռոչային վիրահատություն և, ինչպես ցանկացած  նման վիրահատություն, կարող է ունենալ բոլոր հնարավոր հետվիրահատական  բարդությունները։

Մանկաբարձ-գինեկոլոգ
Կարեն Կուտոյան

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

ԿԻՆ: Հիվանդություններ ԿԻՆ: Անպտղություն
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ինչի՞ հաշվին է ավելանում կնոջ քաշը հղիության ընթացքում։

Բոլորին հայտնի է, որ հղիությունն ուղեկցվում է կնոջ քաշի ավելացմամբ...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am

Արգանդի փողերի լապարոսկոպիան հնարավորություն է տալիս ախտորոշել առկա ախտաբանությունը և բուժական միջամտություններ կատարել: Մեթոդի արդյունավետությունը բարձր է, իսկ հյուսվածքների...

Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am
Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am

Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը

Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության...

Հղիություն, ծննդաբերություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ