Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Սրտի շրջանի ցավեր. armeniamedicalcenter.am

Սրտի շրջանի ցավեր. armeniamedicalcenter.am

Թերևս, մարդկանց մեծամասնությունը թեկուզ մեկ անգամ կյանքում զգացել է ցավ կամ այլ տհաճ զգացողություն կրծոսկրի հետևում կամ կրծքավանդակում` կրծոսկրից ձախ, հատկապես այնտեղ, որտեղ տեղակայված է սիրտը: Այդ ցավերն իրենց վրա ուշադրություն են հրավիրում և անհանգստություն են առաջացնում առավել շատ, քան այլ ցավերը: Մենք այդպես բնազդորեն ռեակցիա ենք տալիս այդ կարևոր օրգանի շրջանի խնդիրներին: Հենց այնպես չէ, որ սրտի շրջանի ցավերի պատճառով ամենահաճախ են դիմում բժշկի:

Սրտի շրջանի ցավերը տարբերվում են բազմազանությամբ: Դրանք ծակում են, ճնշում, սեղմում, այրում, նվվում, ձգում, կտրուկ թափանցում: Նրանք կարող են զգացվել ոչ մեծ շրջանում կամ տարածվել ամբողջ կրծքավանդակում, տարածվել դեպի ուսը, թևը, պարանոցը, ստորին ծնոտը, որովայնը, թիակի տակ: Դրանք կարող են հայտնվել մի քանի րոպե կամ տևել ժամեր, երբեմն նաև` օրեր, կարող են փոխվել շնչառության ժամանակ, ձեռքերի և ուսագոտու շարժումների, դիրքի փոփոխության ժամանակ և այլն: Երբեմն դրանք հայտնվում են ֆիզիկական կամ հուզական լարվածության ժամանակ, երբեմն՝ հանգստի կամ սննդի ընդունման ժամանակ:

Սրտի շրջանի ցավերի պատճառները բազմաթիվ են: Դրանցից են սրտի այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են ստենոկարդիան, միոկարդի ինֆարկտը, սրտի և նրա թաղանթի բորբոքումները, ռևմատիկ ախտահարումները: Բայց հաճախ ցավի աղբյուրը գտնվում է սրտից դուրս, ինչպես օրինակ, նևրոզների, կողերի և ողնաշարի կրծքային հատվածի հիվանդությունների, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրների և շատ այլ հիվանդությունների ժամանակ:

Առաջացման պատճառները

Սրտի շրջանի ցավը մարդկանց շտապօգնության դիմելու ամենահաճախակի պատճառներից է: Այդ ցավերն ըստ ծագման կարելի է բաժանել երկու հիմնական խմբի.

  • անգինոզ ցավեր, որոնք առաջանում են իշեմիկ հիվանդության տարբեր փուլերում,
  • կարդիալգիաներ, որոնք առաջանում են սրտի բորբոքային հիվանդությունների, սրտի բնածին հիվանդությունների, արատների կամ վեգետա-անոթային դիստոնիայի ժամանակ:

Անգինոզ (իշեմիկ, ստենոկարդիալ) ցավերn ի հայտ են գալիս արյան հոսքի ավելացման անհրաժեշտության ժամանակ, որն արտահայտվում է ֆիզիկական կամ հուզական լարվածության արդյունքում: Այդ պատճառով այս ցավերին բնորոշ է նոպաների առաջացումը քայլելիս, հուզական խնդիրների դեպքում և դադարելը` հանգիստ վիճակում, արագ վերացումը` նիտրոգլիցերինից:

Բնույթով իշեմիկ ցավերը, սովորաբար, այրող են, ճնշող, սեղմող, կծկող, զգացվում են, որպես օրենք, կրծոսկրի հետևում և կարող են տարածվել դեպի ձախ ուս, թև, թիակի տակ, ստորին ծնոտ: Դրանք երբեմն ուղեկցվում են հևոցով: Շատ ուժեղ, ճնշող, սեղմող, պատռող, այրող ցավը կրծոսկրի հետևում կամ նրանից ձախ, միոկարդի սուր ինֆարկտի ախտանիշներից է, ընդ որում, այդ ցավը նիտրոգլիցերինի ազդեցությամբ չի անցնում:

Սրտի ռևմատիկ հիվանդությունների, միոկարդիտների և սրտի արտաքին թաղանթի՝ պերիկարդի, բորբոքային հիվանդությունների ժամանակ առաջացող կարդիալգիաները, սովորաբար, երկարատև են, նվվացող կամ ծակող բնույթի, տարածվող, ծագում են կրծոսկրից ձախ, ուժեղանում են շնչառության ժամանակ և հազալիս: Դրանք չեն անցնում նիտրոգլիցերինի ընդունումից, բայց կարող են թուլանալ ցավարկող դեղեր ընդունելիս:

Եթե սրտի շրջանի ցավը փոխվում է կռանալիս և մարմինը շրջելիս, խորը ներշնչելիս և արտաշնչելիս, ձեռքերը շարժելիս, և նիտրոգլիցերինի կամ վալիդոլի ընդունումը չի ազդում նրա ուժգնության վրա, ուրեմն, այն հնարավոր է, որ պայմանավորված է կրծքային ռադիկուլիտով կամ կողային աճառների հիվանդություններով:

Միջկողային շրջանների ուժեղ ցավը, երբեմն գոտևորող որքինի առաջին նշան է, իսկ սրտի շրջանում հաճախ ոչ մեծ տարածքում տեղակայվող կարճատև կամ պերիոդիկ ցավը, նվվացող, ծակող կամ անորոշ բնույթի՝ նևրոզով հիվանդների հաճախակի գանգատն է:

Սթրեսը և դեպրեսիան կարող են արտահայտվել ցավերով պարանոցա-ուսային շրջանում: Նա, ով անհանգստացած դիմում է բժշկի՝ համարելով, որ իր մոտ «սիրտը վատ է», սովորաբար տուն են վերադառնում հանգստացած՝ ցավերը միայն մկանների հետ են կապված:

Հաճախ հևոցը, սրտում սեղմող և ծակող ցավերն արդյունք են աղիների փքվածության, որը, ճնշելով սրտին, խանգարում է նրա գործունեությունը:  Եթե սրտի շրջանի ցավերը կապ ունեն որոշակի սնունդ ընդունելու հետ, ապա պատճառը կարող է լինել ստամոքսի կամ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունը: Նաև ցավի պատճառ կարող են դառնալ սրտային նյարդարմատի սեղմումը, ողնաշարի թույլ կրծքային շրջանը, նրա թեքվածությունը, օստեոխոնդրոզը և այլն:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը  հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...

Բուժում Բժշկի ընդունարանում
Բրադիկարդիա. armeniamedicalcenter.am
Բրադիկարդիա. armeniamedicalcenter.am

Բրադիկարդիան առիթմիաների տեսակներից է, որի ժամանակ սրտային կժկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60 զարկից պակաս:
Մարզված սպորտսմենների մոտ բրադիկարդիան կարող է դիտարկվել որպես նորմա, այլ դեպքերում այն...

Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել

Երակների վարիկոզ լայնացումն արտահայտվում է անոթի պատերի հանգուցանման, պարկաձև լայնացումներով և փականային անբավարարությամբ։ Այն երակային ամենատարածված պաթոլոգիաներից է, և հիմնականում հանդիպում է ստորին վերջույթներում...

Բժշկի ընդունարանում
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ...

Ցավ

Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am
Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am

Լիմֆոստազն ավշի և հյուսվածքային հեղուկի քրոնիկական կամ ժամանակավոր կանգն է ենթամաշկային ճարպաբջջանքում և մաշկում...

Ուռուցքաբանություն
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com

Անոթային վիրաբույժի հետաքրքրությունների շրջանակն է երակների, զարկերակների և ավշային ուղիների հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը...

Հղիություն, ծննդաբերություն
Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է օգտագործվում էլեկտրասրտագրությունը և նոր մեթոդների շարքում արդյոք չի՞ նվազել նրա դերը:

Շուրջ 100 տարի է, ինչ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) մուտք է գործել կլինիկա, սակայն այն չի կորցրել...

Ախտորոշում
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am

Հաճախ երակների վարիկոզ լայնացումն առաջին անգամ արտահայտվում է հենց հղիության ժամանակ. աճող արգանդը ճնշում է կոնքի անոթներին, որն էլ վատացնում է ստորին վերջույթների արյան շրջանառությունը: Բացի դա, հորմոնալ ֆոնի փոփոխության...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում
Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում

Երակային համակարգի ու հատկապես ստորին վերջույթների մաշկային ցանցերի պաթոլոգիաների ակտիվ ուսումնասիրությունների պատճառն այն է, որ նկատվում է երակային անբավարարության...

Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Առաջին նախաբժշկական օգնություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ