Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Զարկերակային գերճնշում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է սրտաբան Նարինե Չարչյանը. izmirlianmedicalcenter.com

Զարկերակային գերճնշում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է սրտաբան Նարինե Չարչյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է զարկերակային գերճնշումը:

Զարկերակային գերճնշումը զարկերակային ճնշման բարձրացումն է` սկսած աորտայից մինչև բոլոր մազանոթները: Զարկերակային ճնշման օպտիմալ թվերն են. սիստոլիկը՝ 120-ից մինչև 140-139 մմ.ս.ս, դիաստոլիկը՝ 90-ից մինչև 100 մմ.ս.ս: Իհարկե՛, դա նաև ինչ-որ չափով անհատական է:

Ի՞նչ է հիպերտոնիկ կրիզը:

Հիպերտոնիկ կրիզը զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն է՝ 160-170մմ.ս.ս. ու ավելի` սիստոլիկ ճնշման, և 100-110մմ.ս.ս. ու ավելի՝ դիաստոլիկ ճնշման համար: Հիպերտոնիկ կրիզը կարող է լինել տարբեր պատճառներից՝ էնդոկրին, նևրոգեն ծագման, կարդիովասկուլյար, երիկամային հիվանդություններից և այլն: Վտանգավոր է մակերիկամային հիպերտոնիկ կրիզը, երբ տեղի է ունենում մակերիկամային հորմոնների արտազատում արյան մեջ, ինչը բերում է զարկերակների և երակների սպազմի և զարկերակային ճնշման բարձրացման: Բարձր ճնշումն այս դեպքում նոպայաձև է, դժվար կառավարելի և շատ դժվար է իջեցվում:

Ի՞նչն է զարկերակային գերճնշման պատճառը:

Տարիքի հետ անոթային համակարգը կորցնում է իր ճկունությունը, կարծրանում է անոթների էնդոթելը, որի հետևանքով անոթները վատ են կծկվում և եղանակային, մթնոլորտային ճնշման տատանումները սկսում են բացասաբար ազդել անոթների վրա` բերելով ճնշման բարձրացման:

Ովքե՞ր են ռիսկի խմբում:

40 տարեկանն անց բոլոր մարդիկ ռիսկի խմբում են՝ հիմնականում տղամարդիկ, որովհետև ծխելն այս հարցում նշանակալից է: Ռիսկի խմբում են նաև շաքարային դիաբետով և էնդոկրին այլ հիվանդություններով տառապողները, ժառանգական հակվածություն, ճարպակալում ունեցողները, հաճախ սթրեսի ենթարկվողները կամ անկայուն նյարդային համակարգ ունեցողները:

Ինչի՞ց կարող է բարձրանալ զարկերակային ճնշումն առողջ մարդու մոտ:

Առողջ մարդու մոտ զարկերակային ճնշումը կարող է բարձրանալ լարվածությունից, սթրեսներից, ալկոհոլի, սուրճի և այլ գրգռիչ նյութերի օգտագործումից կամ չարաշահումից: Առողջ մարդկանց մոտ ճնշման բարձրացում կարող է նկատվել նաև ծովի մակերևույթից բարձր վայրերումգտնվողների մոտ:

Ի՞նչ է սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշումը:

Զարկերակային ճնշումն ունի երկու դիսոնանս. առաջինը կոչվում է սիստոլիկ, երկրորդը` դիաստոլիկ: Սիստոլիկ զարկերակային ճնշումը սրտի արտամղման և անոթների տատանման ուժն է, որը գրանցվում է տոնոմետրով: Դիաստոլիկ զարկերակային ճնշումը, որին ժողովուրդը սխալմամբ սրտային է կոչում, պերիֆերիկ զարկերակների սպաստիկ վիճակն է, ինչի արդյունքում բարձրանում է դիաստոլիկ ճնշումը: Եթե սիստոլիկ ճնշումն այնքան էլ բարձր չէ, բայց կա դիաստոլիկ ճնշման բարձրացում, դրա պատճառ կարող է լինել երիկամային ախտաբանությունը:
Այս ճնշման բարձր լինելու վտանգը նրանում է, որ պերիֆերիկ անոթների սպազմի ժամանակ դեպի սիրտ գնացող արյան քանակը մեծանում է` բերելով սրտի գերբեռնվածության և սիրտը հաջորդ սիստոլիկ կծկումն արդեն կատարում է այդ գերբեռնված վիճակում:

Զարկերակային ճնշման ո՞ր ցուցանիշն է համարվում օպտիմալ:

Զարկերակային ճնշման օպտիմալ ցուցանիշ է համարվում մինչև 139 մմ.ս.ս. ` սիստոլիկ և մինչև 99մմ.ս.ս.` դիաստոլիկ ճնշման ցուցանիշը:

Ո՞ր հիվանդություններն են ասոցացվում զարկերակային գերճնշման հետ:

Զարկերակային գերճնշումը լինում է էսենցիալ և սիմպտոմատիկ՝ երկրորդային, որը կապված է այլ օրգան-համակարգերի աշխատանքի խաթարման հետ: Օրինակ. զարկերակային գերճնշման պատճառներ կարող են լինել աթերոսկլերոզը, անոթաշարժ կենտրոնների սկլերոտիկ վիճակը, արյան մեջ  ադրենալինի, ռենինի, նորադրենալինի բարձր քանակը, էնդոկրին, նեյրոգեն, մեխանիկական, կարդիովասկուլյար գործոնները, աորտայի կոարկտացիան, երիկամային զարկերակների, պարենխիմայի խնդիրները, հիպերթիրեոզը, ուռուցքները և այլն:

Հիպերտենզիա (զարկերակային գերճնշում) և հիպերտոնիա. ո՞րն է տարբերությունը:

Հիպերտենզիան ախտանիշ է, երբ կա ուղղակի ճնշման թվերի բարձրացում, իսկ հիպերտոնիան արդեն հիպերտոնիկ հիվանդությունն է, որի ժամանակ, իհարկե՛, հիպերտենզիոն ախտանիշը նույնպես առկա է:

Որքա՞ն հաճախ չափել զարկերակային ճնշումը:

Եթե կա ճնշման բարձրացում՝ օրվա ընթացքում նվազագույնը երեք անգամ պետք է չափել ճնշումը: Եթե կիրառվում են ճնշումն իջեցնող դեղեր, ճնշումը պետք է չափել նախքան դեղորայք ընդունելը:

 Ո՞ր ձեռքում է ցանկալի չափել զարկերակային ճնշումը:

Անպայման պետք է ճնշումը չափել երկու ձեռքերում, քանի որ կան ախտաբանություններ, երբ բավականաչափ մեծ՝ անգամ մինչև 30 մմ.ս.ս տարբերություն է լինում երկու ձեռքերի միջև: Բուժման ռազմավարական նպատակով պետք է նախընտրել բարձր ճնշումը: Եթե այդ տարբերությունը 10-15 մմ.ս.ս-ից ավելի է, ուրեմն կա անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկություն: Հիմնականում դա լինում է ենթաանրակային զարկերակի համախտանիշի դեպքում, երբ առկա է զարկերակների խցանում: Պատճառը կարող է լինել նաև աորտայի կոարկտացիան:

Ինչո՞ւ է զարկերակային ճնշման չափելն այդքան կարևոր նշանակություն ունի:

Զարկերակային գերճնշումը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ, ուստի այն ժամանակին հայտնաբերել և բուժման օգնությամբ կարգավորել է պետք:

Ինչո՞վ է զարկերակային ճնշման բարձրացումը վտանգավոր, ի՞նչ բարդություններով և հետևանքներով է հղի:

Զարկերակային ճնշման բարձրացումը կարող է բավականին լուրջ բարդություններ առաջացնել` ուղեղի, սրտի կաթված, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, որոնք կարող է բերել կյանքի հետ անհամատեղելի վիճակների:

Հնարավո՞ր է այն բերի հաշմանդամության:

Զարկերակային գերճնշման բարդությունները կարող են առաջացնել կայուն հաշմանդամություն՝ սրտային անբավարարության ձևով և հեմոռագիկ կամ իշեմիկ ինսուլտներից մնացած հետևանքներով:

Ի՞նչ ախտանիշներով է արտահայտվում զարկերակային գերճնշումը:

Զարկերակային գերճնշումը կարող է արտահայտվել գլխացավով, գլխապտույտով, սրտխառնոցով, աչքերի առջև ժամանակավոր մթագնումով, ծոծրակի շրջանում ցավի զգացողությամբ, սինկոպալ ախտանշով, առիթմիաներով, դեմքի կարմրությամբ, դեմքի կամ շրթունքների պարեսթեզիաներով (մզմզոց, ծակծկոց) և այլն:

Գոյություն ունե՞ն դրսևորման տարիքային առանձնահատկություններ:

Մեծ տարիքում զարկերակային գերճնշումy հաճախակի կամ կայուն բնույթ ունի, քանի որ տարիքի հետ տեղի է ունենում անոթների պատի կարծրացում՝ աթերոսկլերոզ, և նրանց կծկումը լիարժեք չի կատարվում:

Ինչպե՞ս առանց տոնոմետրի պարզել, որ բարձրացել է զարկերակային ճնշումը:

Նախկինում դա հիմնականում անում էին մատանու կամ սանտիմետրի օգնությամբ, սակայն խորհուրդ չի տրվում, քանի որ սխալի հավանականությունը բավականին մեծ է:

Ե՞րբ դիմել բժշկի:

Բժշկի պետք է դիմել հենց առաջին, նույնիսկ թեթև բարձրացումների ժամանակ, որպեսզի նախապես հնարավոր լինի զարկերակային գերճնշման առաջացման պատճառը հայտնաբերել:

Ինչպե՞ս բուժել զարկերակային գերճնշումը:

Զարկերակային գերճնշումը կարելի է բուժել դեղորայքով, սննդակարրգով և օրգանիզմի կոփումով: Եթե կան այլ ախտաբանություններ՝ ճարպակալում, շաքարային դիաբետ, սկզբնական շրջանում հնարավոր է կարգավորել սննդակարգի, ֆիզիկական վարժությունների օգնությամբ, ասեղնաբուժությամբ: Իսկ եթե կա երկրորդ աստիճանի՝ մինչև 160-100 մմ.ս.ս, կամ երրորդ աստիճանի` 160-110 մմ.ս.ս.-ից բարձր զարկերակային ճնշում, ապա անպայման պետք է դեղորայքային բուժում ստանալ:

Ինչո՞ւմն է զարկերակային ճնշման չափումների օրագիր պահելու իմաստը:

Զարկերակային ճնշման չափումների օրագիր պահելը շատ կարևոր է հատկապես առաջին ամսվա ընթացքում, երբ նշանակվում է դեղորայքային բուժում, որովհետև դեղերի դեղաչափի, ընդունման հաճախականության և ժամերի որոշման հարցը կարելի է ճիշտ որոշել այդ օրագրի օգնությամբ: Եվ ամենակարևորն այն է, որ ճնշումը միշտ պետք է չափել դեղն ընդունելուց առաջ:

Ի՞նչ կողմնակի ազդեցություններ ունեն զարկերակային գերճնշման ժամանակ կիրառվող դեղերը:

Կիրառվող դեղերն ունեն կողմնակի ազդեցություններ և դրանք բավականաչափ շատ են: Ցանկացած դեղ կարող է ունենալ իր բարդությունները, դա կախված է դեղաչափի քանակից և տվյալ հիվանդի մոտ առկա այլ ախտաբանությունից: Օրինակ. շաքարային դիաբետի ժամանակ բետտա-բլոկատորներ ոչ մի դեպքում չի կարելի նշանակել, միայն՝ նեբիլիտ, որի մեջ առկա ազոտի օքսիդը լայնացնում է անոթները: Բետտա-բլոկատորների դեպքում հիմնականում լինում է բրոնխոսպազմ, ազդում են նաև ստամոքսի վրա, երբեմն կարող է պերիֆերիկ սպազմ լինել, այսինքն, եթե կա ստորին վերջույթների անոթների խնդիր, ապա դա նրանց վրա բացասաբար է ազդում: Տղամարդկանց մոտ այս դեղերը կարող են առաջացնել պոտենցիայի նվազում: Կալցիումի անտոգոնիստներ օգտագործելիս կարող են լինել ստորին վերջույթների այտուց, դեմքի կարմրություն, հաճախասրտություն: ԱՊՖ պաշարիչները կարող են առաջացնել չոր հազ և հակացուցված են, եթե կա երիկամային զարկերակների անատոմիական նեղացում: Սարտանները նույնպես կողմնակի ազդեցություն ունեն, սակայն համեմատած այլ դեղորայքի՝ նվազագույն են:

Կտրուկ բարձրացել է զարկերակային ճնշումը, ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն:

Եթե դա առաջին անգամը չէ և հիվանդը դիմել է բժշկի ու բուժվում է, նա արդեն գիտի իրեն օգնող միջոցներն ու դեղերը: Եթե առաջնակի բարձրացում է՝ ցանկալի է, նախ, դիմել բժշկի, իսկ մինչ այդ՝ ժողովրդական միջոցներով փորձել կարգավորել:

Ինչպե՞ս խուսափել զարկերակային ճնշման տատանումներից:

Զարկերակային ճնշման տատանումներից խուսափելու համար պետք է ժամանակին ընդունել դեղերը, նյարդային համակարգը հանգիստ պահել, խուսափել սթրեսներից, չչարաշահել յուղոտ, խոլեսթերինով հարուստ սնունդը, ալկոհոլը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Ի՞նչ ժողովրդական մեթոդներ կան:

Ժողովրդական միջոցներից ընդունված է թունդ աղաջուրը՝ անգամ թթվի ջուր խմելը, սակայն դա ժամանակավոր է ազդում: Օսմոտիկ ճնշման շնորհիվ ջուրը լցվում է աղիների մեջ, շրջանառվող արյան քանակը պակասում է, բայց որոշ ժամանակ անց ճնշումն ավելի է բարձրանում` նատրիումի մեծ քանակի պատճառով: Օգնում են նաև մածունը, թանը, կիտրոնը, ոտքերի տաք լոգանքները:

Մեդիտացիան և զարկերակային գերճնշումը…

Դա դեռևս շատ փակ տարածք է: Եթե հնարավոր լինի հասնել մեդիտացիոն բարձր մակարդակի, այո, դա հնարավոր է, որովհետև մարդը այդ ժամանակ կարողանում է վերահսկել անգամ իր ուղեղի գործունեությունը, անոթաշարժիչ կենտրոները:

Ի՞նչ սննդակարգ պահպանի զարկերակային գերճնշում ունեցող պացիենտը:

Զարկերակային գերճնշում ունեցողները պետք է հիմնականում օգտագործեն բուսական ճարպեր, նվազեցնեն կենդանական ճարպերը, ածխաջրերը՝ շաքարի ընդունումը պետք է հասցնել նվազագույնի, կոֆեին պարունակող ըմպելիքը նույնպես անհրաժեշտ է նվազեցնել: Երբեմն ալկոհոլն ունենում է դրական ազդեցություն. օրինակ. լավ է ազդում կոնյակը, որն ունի անոթալայնիչ հատկություն, սակայն շատ քիչ քանակով՝ մոտավորապես 50 մլ: Օգտակար է նաև կարմիր չոր գինին՝ դարձյալ քիչ քանակով՝ 30 մլ, ավելի մեծ քանակները կարող են հակառակ ազդեցություն ունենալ:

Կարո՞ղ են ֆիզիկական վարժություններն օգտակար լինել:

Ֆիզիկական վարժություններն օգտակար են, որովհետև այդ ժամանակ անոթները գտնվում են շարժման մեջ և՝ լայնանալով ու նեղանալով, իրենց մկանային համակարգն են մարզում: Դրա հետևանքով արյունը ճիշտ է բաշխվում օրգանիզմում, որն էլ բերում է ճնշման կարգավորման:

Ինչպե՞ս կանխարգելել:

Դա կախված է սոցիալ տնտեսական պայմաններից, մարդու ապրելակերպից, որովհետև կենցաղային դժվար պայմանները հաճախ են դառնում սթրեսային վիճակների պատճառ, տուժում է առողջությունը, նյարդային համակարգը: Պետք է նաև առողջ ապրելակերպով ապրել և հետևել ճիշտ սննդակարգի:

Սրտաբան` Նարինե Չարչյան

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...

Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ