«Իզմիրլյան» ԲԿ

Հասցե Հայաստան, 0069, Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ահարոնյան փող., 6
Հեռախոս    +374 10 24 20 24 ընդունարան
  +374 10 24 40 10,
+374 10 24 20 23
տնօրենի ընդունարան
Ֆաքս +374 10 24 20 23
էլ. փոստ [email protected]
Վեբ կայք www.izmirlianmedicalcenter.com

 

Գործադիր տնօրեն Տիգրան Նալբանդյան
 
Ներկայումս ԻԶՄԻՐԼՅԱՆ բժշկական կենտրոնում գործում են հետևյալ բաժանմունքներն ու ծառայությունները.
«Իզմիրլյան» ԲԿ
 
«Իզմիրլյան» ԲԿ
 
«Իզմիրլյան» ԲԿ
       
Անեսթեզիոլոգիաի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք Օրթոպեդիա և վնասվածքաբանության  բաժանմունք
Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք Ուրոլոգիական կլինիկա
Ընդհանուր և լապարասկոպիկ
վիրաբուժության բաժանմունք
Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք Լաբորատոր բաժանմունք

Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունք

Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք
Անոթային վիրաբուժություն   Թոքաբանական ծառայություն
  Ֆիզիոթերապևտիկ ծառայություն   Ճառագայթային ախտորոշման բաժանմունք
  Ստոմատոլոգիա   էնդոսկոպիկ ծառայություն


 
Անեսթեզիոլոգիաի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք բաժանմունքի վարիչ Միքայել Էլոյան  
Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վարդան Ոսկանյան +374 10 24 04 86
Էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արարատ Դավթյան  
Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հրաչյա Բաղդասարյան +374 10 24 40 81
Ընդհանուր նյարդաբանության և ցավի
կենտրոնի ղեկավար
   
Լաբորատորիայի վարիչ Վահան Գևորգյան  
Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Տաթևիկ Բադալյան

+374 10 24 20 24

 

Կոլոպրոկտոլոգիա
Արամ Հակոբյան +374 10 24 24 87
Ընդհանուր պրոկտոլոգիա Գարեգին Էքսյուզյան +374 10 24 04 86
Ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Արթուր Գրաբսկի +374 10 24 24 83
Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Վալերի Ստեփանյան +374 10 24 28 15
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության  
բաժանմունքի վարիչ
Սահակ Սարիբեկյան +374 10 24 28 15
     
«Իզմիրլյան» ԲԿ
ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտաբժշկական կենտրոն. վիրահատություն
ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտաբժշկական կենտրոն. վիրահատություն

Մեր մասին

ԻԶՄԻՐԼՅԱՆ բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և  ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը:
2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնին:

2012թ.-ին Բժշկական կենտրոնը վերանվանվեց «Իզմիրլյան» ԲԿ՝ ի պատիվ հայ մեծ բարերարի, որը մեծ ներդրում ունեցավ հիվանդանոցի վերազինման հարցում:
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԿ-ն բազմապրոֆիլ հիվանդանոց է` հագեցած նորագույն, ժամանակակից բժշկական սարքավորումներով, հմուտ, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներով: «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան կատարվում է շուրջ 8.000-ից ավելի վիրահատական միջամտություն,  ախտորոշիչ և լաբորատոր տարբերակներով հետազոտվում  է շուրջ 25.000 մարդ:
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԿ-ն հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Ազգային առողջապահության ինստիտուտի գիտաուսումնական բազա:
 
Մեր Կենտրոնի բաժանմունքներն  ակտիվորեն համագործակցում են սփյուռքահայ անվանի բժիշկների հետ:
Կենտրոնի բաժանմունքներն  ակտիվորեն համագործակցում են սփյուռքահայ անվանի բժիշկների հետ:   Մասնավորապես, Ուրոլոգիական կլինիկան համագործակցում է Կարո Դերձակյանի հետ, ով Ռենալ տրանսպլանտացիայի ծրագրի տնօրենն է ԱՄՆ  Արևմտյան Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում: Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունքը համագործակցում է Ֆրանսուա Անտոնյանի  հետ, ով աշխատում է Սան Ռաֆայելի բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքում (Կայզեր Պերմանենտե): Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան Օնկոլոգիական գիտական կենտրոնի ավագ գիտ.աշխատող` Բ.Գ.Դ. Խաչատուր Բադալյանի հետ:

2008 թ. հուլիսից սկսած՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել են  հիմնավոր վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման լայնածավալ նախապատրաստական աշխատանքները:

 

Կենտրոնը վերակառուցվել է և հագեցվել նորագույն ժամանակակից բժշկական սարքավորումներով և գործիքներով:

 


Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժություն

 

 ԻԶՄԻՐԼՅԱՆ  (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժություն

 

«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը հիմնադրվել է 2000թ.-ին՝ պրոֆ.Ա.Ի.Ադամյանի կողմից:2005թ.-ից բաժանմունքը ղեկավարում է բ.գ.թ.Հ.Վ.Բաղդասարյանը:

Բաժանմունքում կատարվում են բաց և լապարոսկոպիկ վիրահատություններ.

որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության, ինչպես նաև պարանոցի, կրծքավանդակի և վերջույթների տարբեր ախտահարումների դեպքում. տարբեր տեղակայման բարդ ճողվածքներ (ալոպլաստիկ ցանցերի կիրառմամբ),
լյարդի, լեղապարկի և լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդություններ (այդ թվում՝ օնկոլոգիական, հեմատոլոգիական, պարազիտային ծագման և այլն), վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, ավշահանգույցների բարորակ և չարորակ հիվանդություններ,
ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ (խոցային հիվանդություն, աղիքային անանցանելիություն, ուռուցքային հիվանդություններ և այլն), գինեկոլոգիական ծառայություն:
 
           ԻԶՄԻՐԼՅԱՆ  (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժություն   ԻԶՄԻՐԼՅԱՆ  (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժություն     ԻԶՄԻՐԼՅԱՆ  (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժություն
 
Բաժանմունքի գիտական գործունեությունն ընդգրկում է արյունաստեղծ և էնդոկրին համակարգի, հեպատոպանկրեատոբիլիար շրջանի հիվանդությունների ախտորոշմանը և վիրաբուժական բուժմանը վերաբերող հետազոտություններ, որոնք հրապարակված են հայրենական և արտասահմանյան բազմաբնույթ գիտական ժողովածուներում և ամսագրերում: Բաժանմունքի կազմում գործում է նաև գինեկոլոգիական ծառայություն:
 
           ԻԶՄԻՐԼՅԱՆ  (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն. Գինեկոլոգիա         ԻԶՄԻՐԼՅԱՆ  (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն. Գինեկոլոգիա
 
Բաժանմունքի գիտական գործունեությունն ընդգրկում է արյունաստեղծ և էնդոկրին համակարգի, հեպատոպանկրեատոբիլիար շրջանի հիվանդությունների ախտորոշմանը և վիրաբուժական բուժմանը վերաբերող հետազոտություններ, որոնք հրապարակված են հայրենական և արտասահմանյան բազմաբնույթ գիտական ժողովածուներում և ամսագրերում: Բաժանմունքի կազմում գործում է նաև գինեկոլոգիական ծառայություն:


Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա

 

ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտաբժշկական կենտրոն. Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատարանային բաժանմունք

 

ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտաբժշկական կենտրոն. Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատարանային բաժանմունք ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտաբժշկական կենտրոն. Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատարանային բաժանմունք ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտաբժշկական կենտրոն. Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատարանային բաժանմունք ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտաբժշկական կենտրոն. Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատարանային բաժանմունք
 

 

Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատարանային բաժանմունքը հիմնվել է 1982թ.:

Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատական բաժանմունք

 

Ներկայումս բաժանմունքը իր գործունեությունը իրականացնում է 7 վիրահատարաններում և ինտենսիվ թերապիայի 10 մահճակալների

շնորհիվ:Ժամանակակից անեսթեզիոլոգիական սարքավորումները թույլ են տալիս անզգայացում կատարել վիրաբուժական բաժանմունքների բոլոր պահանջներին համապատասխան: Այստեղ կատարվում են ընդհանուր, ռեգիոնար և տեղային անզգայացումներ տարբեր տարիքային խմբերի համար: Տարեկան կատարվում է շուրջ 3500 վիրահատություն:

 

STERAD NX վարակազերծող (ստերիլիզացիա) համակարգն արդեն կիրառվում է ‹‹Իզմիրլյան›› բժշկական կենտրոնում, որը Հայաստանում համարվում է առաջին քաղաքացիական կլինիկան:

 

STERRAD NX վարակազերծող համակարգը նախատեսված է վիրաբուժական և էնդոսկոպիկ գործիքների, սարքավորումների, օպտիկայի, ճկուն էնդոսկոպերի, անվտանգ, արագ, արդյունավետ վարակազերծման համար:

 

 

STERRAD NX համակարգի հիմնական բնութագիրը և հնարավորությունները.

ԻԶՄԻՐԼՅԱՆ  (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն. Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատական բաժանմունք
  • համակարգը հիմնված է պերոքսիդո-պլազմային տեխնոլոգիայի վրա,
  • վարակազերծումը կատարվում է ջրածնի պերոքսիդի գոլորշու դիֆուզման ճանապարհով,
  •  խցիկում պահպանելոում է ջերմաստիճանը` առավելագույնը 50 աստճանի սահմաններում:

Վարակազերծման ցիկլի տևողությունը.

  • ստանդարտ՝ 28 րոպե,
  •  ընդլայնված՝ 38 րոպե:
«Իզմիրլյան» ԲԿ վիրահատարանի, անեսթոզիոլագիայի և վերակենդանացման բաժանմունքի աշխատանքն առավել արդյունավետ և ապահով է դարձնում նորագույն համակարգի ձեռքբերումը՝ հասցնելով արդյունավետության որակը միջազգային չափորոշիչներին համապատասխան:

 

Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք


 

 «Իզմիրլյան» ԲԿ. Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք

 

 

Բաժանմունքը գործում է բժշկական կենտրոնի հիմնադրման օրվանից, նախկինում եղել է Պրոկտոլոգիայի ինստիտուտ, այնուհետև վերանվանված «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ, իսկ 2013թ. Իզմիրլյան ընտանիքի կողմից կենտրոնը վերանորոգվեց և վերանվանվեց «Իզմիրլյան» ԲԿ: Բաժանմունքը տարիների ընթացքում ընդլայնվել է, ունի բազմաթիվ ծառայություններ և մեծ թվով նեղ մասնագետներ, որոնք ընդունում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար հիվանդներ:

Բաժանմունքը ներառում է և՛ հետազոտական լաբորատոր-ախտորոշիչ, և՛ բուժական ծառայություններ:

2017-2018թթ․ բաժանմունքն ընդունել է սոցփաթեթի շահառուների, ովքեր իրենց տարեկան բուժկանխարգելիչ զննումն անցել են մեր բուժհաստատությունում: Հաճախ լուրջ խնդիրներ ենք հայտնաբերել, որոնց լուծումն անմիջապես տրվել է: Հարկ եղած դեպքում իրականացվել է կրկնակի լաբորատոր և գործիքային հետազոտություններ:

 

ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն

ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն:Խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունք

ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն ԻԶՄԻՐԼՅԱՆ (ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ) գիտա-բժշկական կենտրոն


Կոնսուլտացիոն- ախտորոշիչ բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

գաստրոէնտերոլոգիական նյարդաբանական ռևմատոլոգիական համաճարակաբանական մանրէաբանական։
էնդոկրինոլոգիական թոքաբանական ալերգոլոգիական մորֆոլոգիական սրտաբանություն,
սրտաբանական գինեկոլոգիական մաշկավեներոլոգիական ատամնաբուժական քիմիոթերապևտ:
  էնդոսկոպիկ   հոգեթերապևտիկ            

Բոլոր մասնագետները պրոֆեսիոնալ են իրենց գործում, կատարում են համակարգված, թիմային աշխատանք, որի արդյունքում ունենում ենք ախտորոշման և բուժման բարձր արդյունավետություն:  

                                                                                                                                                                                                                                                                     Կարդալ ավելին →

 

Սրտաբանական ծառայություն

Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում հիմնադրվել է 2006 թ., երբ դեռ այն անվանվում էր «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ: Սրտաբանական ծառայություն ունենալու նպատակահարմարությունը թելադրվել է այն հանգամանքով, որ վիրահատությունների ենթարկվող պացիենտների մեծամասնությունը միջին և բարձր տարիքային խմբի անձիք են, ովքեր ունեն տարատեսակ ուղղեկցող սրտային պաթոլոգիա, ինչը կարող է հանգեցնել լուրջ վիրահատական անցանկալի բարդությունների, ընդհուպ մինչև մահ:

                                                                                                                                                                                                                                                                       Կարդալ ավելին →

Էնդոկրինոլոգիական ծառայություն

 

«Իզմիրլյան» ԲԿ էնդոկրինոլոգիական ծառայությունը գործում է կլինիկայի ստեղծման օրվանից:
Էնդոկրինոլոգիական ծառայությունը ներառում է հորմոնալ բնույթի բոլոր հիվանդությունների ախտորոշումը և բուժումը: Էնդոկրինոլոգիայում ախտորոշման նպատակով լաբորատոր հետազոտություններից իրականացվում են հորմոնների որոշումն արյան մեջ:

                                                                                                                                                                                                                                                                        Կարդալ ավելին →

Մաշկաբանական ծառայություն

Մաշկավեներոլոգիական ծառայությունը զբաղվում է մաշկային հիվանդություններով ու սեռավարակներով, հիվանդների խորհրդատվությամբ, ախտորոշմամբ ու բուժմամբ: Առավել հաճախ դիմում են պարազիտար հիվանդություններով հիվանդները, որոնք արդյունավետ բուժվում են, քրոնիկ դերմատոզներից` փսորիազի, տարբեր էկզեմաների, ատոպիկ, ալերգիկ դերմատիտների ժամանակ:
                                                                                                                                                                                                                                                                        Կարդալ ավելին →
Գաստրոէնտերոլոգիական ծառայություն


Գաստրոէնտերոլոգիան այն մասնագիտացված ուղղությունն է, որը զբաղվում է մարսողական համակարգի հետ կապված բոլոր հիվանդություններով։
Դրանք են՝ գաստրոէզոֆագիլ ռեֆլյուքս հիվանդություն, էնտերիտ, կոլիտ / իշեմիկ, խոցային, գրանուլոմատոզ կոլիտներ/, հաստ աղու դիվերտիկուլյար հիվանդություն, ինչպես նաև լյարդի , լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններով։ Հիվանդությունների ախտորոշման համար լայն կիրառվում է ժամանակակից լաբորատոր և գործիքային հետազոտություն, մասնավորապես էնդոսկոպիա, ուլտրաձայնային, ռադիոլոգիական /ՀՏ և ՄՌՏ/։

                                                                                                                                                                                                                                                                        Կարդալ ավելին →

 
Ընդհանուր պրոկտոլոգիա
Կոլոպրոկտոլոգիա
Քիթ-կոկորդ-ականջ բաժանմունք
Ուրոլոգիական ծառայություն
Օրթոպեդիա և վնասվածքաբանություն
Լաբորատորիա
Ճառագայթային ախտորոշման բաժանմունք
Անոթային վիրաբուժություն
Թոքաբանություն
Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն
Ֆիզիոթերապիա
Էնդոսկոպիա
Ստոմատոլոգիա
ՏԵՍԱՍՐԱՀ
 
 
 
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով