ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան


 



ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ

ԲԲԸ, Հունգարիա,

հայաստանյան 
ներկայացուցչություն

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն

ԿԱՅՔԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

 

 

Տնօրեն Ս.Հ. Դանիելյան
Հասցե Հայաստան, 0014, Երևան, փող. Հր. Ներսիսյան 7
Կլինիկայի ընդունարան +374 10 283800 (0), +374 10 283810 (0)
Տնօրենի ընդունարան +374 10 283893
Արյան բանկ +374 10 283823

Արյան բաղադրամասերի և

պատրաստուկների տրամադրման բաժին

+374 10 283811
Էլ-փոստ [email protected]
Վեբ կայք www.blood.am

 

 


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ և ԱՐՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ


Հայաստանում արյունաբանության և արյան ծառայության զարգացման ակունքները սկիզբ են առնում անցյալ դարի 30-ական թվականներից, երբ Մոսկվայից մեր հայրենակից պրոֆեսոր Ա.Ա.Բաղդասարովի առաջարկով և անմիջական ղեկավարությամբ մասնագետների հատուկ խումբ է ժամանում Երևան` դոնորության քարոզչության և արյան ծառայության կազմակերպման նպատակով:

1933 թվականին Երևանում Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի ստեղծմամբ հիմք է դրվում Հայաստանի  արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի պատմությանը:
1939 թվականից Մոսկվայի արյան փոխներարկման ինստիտուտի հայկական մասնաճյուղը սկսում է գործել որպես Հայաստանի արյան փոխներարկման հանրապետական կայան: Միաժամանակ բացվում են արյան փոխներարկման բաժանմունքներ Լենինականում (Գյումրի)՝ Ս.Թովմասյանի ղեկավարությամբ և Կիրովականում (Վանաձոր)՝ Ե.Ասլանյանի ղեկավարությամբ:
Երևանում 1947թ. մարտի 17-ին Նախարարների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, որը 1993թ. վերանվանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի (ԱԿ):


ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ


1947-1955թթ.


 

Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի առաջին տնօրենը անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանն էր, որի անունն է կրում ինստիտուտը, ներկայումս` Արյունաբանական կենտրոնը:

1956-1972թթ.  

Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի վաղաժամ մահվանից հետո ինստիտուտի տնօրեն է  նշանակվում Քամեր Անտոնի Անտոնյանը։

1973-1988թթ.  

Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտը ղեկավարել է հանրապետության առողջապահության համակարգի ականավոր գործիչ Արմիկ Մելիքսեթի Եղիկյանը:

1988-1990թթ.  

Արյունաբանության և  արյան փոխներարկման գիտա-հետազոտական ինստիտուտի տնօրեն է նշանակվել Միհրան Կոնստանտինի Նազարեթյանը:

1990-1992թթ.  

Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն է նշանակվել Արմեն Իսահակի Իսահակյանը:

1992-2001թթ.  

Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտը ղեկավարել է Արմեն  Ռոմանի Երեմյանցը:

2001-2018թթ.  

Արյունաբանական կենտրոնը ղեկավարել է Սմբատ Սարգսի Դաղբաշյանը:

2018թ. հունիս
  կենտրոնի տնօրեն է նշանակվել Սամվել Հովհաննեսի Դանիելյանը:

 

Խորին շնորհակալությամբ նշում ենք, որ Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի պատմության վերաբերյալ գրառումների սկիզբը դրվել է Արմեն Իսահակյանի կողմից:


ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ.


Ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք
Մեծահասակների կլինիկա-դիսպանսեր և կլինիկական արյունաբանական բաժանմունքներ
Մանկական կլինիկա-դիսպանսեր և կլինիկական արյունաբանական բաժանմունքներ
Վերակենդանացման բաժանմունք
Վիրաբուժական բաժանմունք
Հեմոֆիլիայի և թրոմբոֆիլիայի կենտրոն
 


ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՊԵՐԸ և ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱԾ
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
 

Ս.Ս.Դաղաբաշյանի տնօրինության օրոք կենտրոնում կատարվեցին զգալի կառուցվածքային փոփոխություններ բաժինների վերակազմավորման և ժամանակակից ախտորոշման սարքավորումներով հագեցվածության ուղղությամբ: Վերակազմավորվեց կենտրոնի Գիտական խորհուրդը: Այն համալրվեց հանրապետության ճանաչված գիտնականներով և առաջատար մասնագետներով:

 


25 ԱԿՈՒՄԲ



ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 http://www.abmdr.am

 

ԼԵՅԿԵՄԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՖՈՆԴ


Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԿԼԻՆԻԿԱ
ԱՐՅԱՆ ԲԱՆԿ
ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԻՄՈՒՆԱՖԵՆՈՏԻՊԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՍՐԱՀ
 
 
  • Խորհրդակցություն
  • Ասոցիացիայի բացում
 
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով