Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Հիվանդություններ

Ինչո ՞ ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում ցիստիտով, քան տղամարդիկ

Ինչո ՞ ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում ցիստիտով, քան տղամարդիկ

Ցիստիտ.ախտանիշներև բուժում։ Ցիստիտն ինֆեկցիոն բորբոքային պրոցես է, որն ընթանում է միզապարկի լորձաթաղանթում: Ցիստիտով հիվանդանում են թե երեխաները, թե մեծահասակները: Կանայք ցիստիտով հիվանդանում են 5-6 անգամ ավելի հաճախ քան տղամարդիկ:


Դա պայմանավորված է նրանով, որ կնոջ միզուկն ավելի կարճ և լայն է քան տղամարդունը և գտնվում է մոտ հեշտոցին ու հետանցքին, որի պատճառով էլ ինֆեկցիան միզուկով հեշտությամբ թափանցում է միզապարկ: Վիճակագրական տվյալները փաստում են, որ յուրաքանչյուր կին կյանքում առնվազն մեկ անգամ ունենում է ցիստիտի գանգատներ, որից 37%-ի մոտ հիվանդությունը ձեռք է բերում խրոնիկ բնույթ:


Հիվանդների 35% գտնվում են 20-45 տարիքային խմբում, ինչը պայմանավորված է սեռական կյանքի ակտիվությամբ: Խնդիրն այն է, որ սեռական հարաբերության ժամանակ հեշտոցային միկրոօրգանիզմները հեշտությամբ են ներթափանցում միզուկ:


Երբեմն ցիստիտի պատճառ կարող են հանդիսանալ այլ օրգանների ինֆեկցիոն հիվանդությունները, օրինակ` անգինան, գրիպը, ՍՌՀ, ինչպես նաև միզապարկի լորձաթաղանթը գրգռող սննդի օգտագործումը (թթու, կծու, աղի և այլն), ֆիզիկապես ոչ ակտիվ լինելը, մրսածությունը և սթրեսը:

Ախտանիշներ: Հիմնական գանգատներն են հաճախամիզությունն, այդ թվում և գիշերային, միզարձակության ժամանակ այրոցի, ցավի զգացումը, մեզի պղտորությունը, իսկ հիվանդների 1/3 – ի մոտ նաև կարող է լինել արյունային մեզ: Երբեմն ցիստիտն ընթանում է առանց գանգատների և հանկարծակի հայտնաբերվում է, երբ հիվանդին նշանակում են մեզի քննություն այլ պատճառներով:


Բուժումը և կանխարգելումը: Ժամանակին բուժօգնության դիմելը` բուժման հաջողության գրավականն է: Պետք է հիշել, որ նույնիսկ մի քանի օրով բուժման հետաձգումը կարող է զգալիորեն դժվարացնել գործընթացը: Բուժման համար օգտագործվում են հակաբակտերիալ դեղամիջոցներ, որոնք նկատելիորեն բարելավում են հիվանդի վիճակը առաջին 3-4 օրվա ընթացքում: Սակայն որպեսզի կանխվի ռեցիդիվն, անհրաժեշտ է շարունակել հակաբորբոքային թերապիան ոչ պակաս, քան 3 շաբաթ: Ցիստիտի ժամանակ պետք է հրաժարվել կծու, թթու, ապխտած, աղի, տապակած սննդամթերքից, քաղցրավենիքից և կոնսերվանտներից: Նախասիրությունը պետք է տալ հեղուկների առատ օգտագործմանը` թեյ, հյութեր, միզամուղ խոտաբույսեր: Խրոնիկ ցիստիտով տառապող հիվանդները պետք է  ստանան երկարատև բուժում և պահպանեն անկողնային ռեժիմ: Դեղորայքային բուժումից բացի կատարվում է նաև միզապարկի լվացում հեղուկ լուծույթներով, ինչն ապահովում է կայուն ապաքինում: Խրոնիկ ցիստիտի բուժումը հեշտ խնդիր չէ, քանի որ երբեմն հիվանդների մոտ հայտնաբերվում են միզապարկի կառուցվածքային փոփոխություններ, ինչն էլ ենթադրում է հիվանդության երկարատև բուժում: Անհրաժեշտ է նաև իմանալ, որ տվյալ պաթոլոգիայի բուժմամբ զբաղվում են ուրոլոգները, որոնք գիտեն այդ հիվանդության ծագումնաբանությունը:

 

Խրոնիկ ցիստիտի բուժումը տևում է առնվազն երեք ամիս, որից հետո հիվանդը տարին մեկ անգամ պետք է հետազոտվի ուրոլոգի կողմից: Ցիստիտը, չբուժվելու դեպքում, կարող է հանգեցնել հաշմանդամության, որը դրսևորվում է անմիզապահությամբ կամ միզարձակման հաճախակի ցանկությամբ:

Հեղինակ. Դավիթ Կ. Ֆանարջյան
Աղբյուր. Fanarjyan Clinic
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Vardush, բարև Ձեզ: Ցիստիտի լիարժեք բուժման համար հարկավոր է պարզել նախ պատճառը: Հարկավոր է հանձնել մեզի անալիզ, պարզել զգայունությունը, այնուհետ սկսել բուժում: Մնացած բոլոր դեպքերում բուժումը լիարժեք չի կարող լինել: Խորհուրդ կտայի դիմել ուրոլոգի:

Vardush

22.01.2016

Barev dzez xndrumem indz aseq inch anel cistiti hamrr..inch ogtagorcel vorseszi ayn ancni:

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի GOHAR, բարև Ձեզ: Հաճախամիզության պատճառ կարող է լինել ոչ միայն ցիստիտիը, այլև արգանդի և հեշտոցի պատերի իջեցումը: Եթե ֆուրադոնինի ընդունումից որոշ ժամանակ գանգատները կրկնվում են, դա նշանակում է, որ բուժումը լիարժեք չէ և պրոցեսն ունի խրոնիկ բնույթ: Հարկավոր է նախ դիմել ուրոլոգի, հարկ եղած դեպքում նաև գինեկոլոգի, քանի որ իջեցումների դեպքում դեղորայքային բուժումն էֆեկտիվ չէ:

GOHAR

21.12.2015

inz mot hachaxaki arajanume hachaxamizutyun furadonin xmeluc heto vorosh jamanak ancnume mi tesak anhangist vichake karoxe da klimaqsi patcharov linel

Ani

07.09.2015

Shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

20.08.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Խնդիրն ավելի շատ կապված է միզային համակարգի հետ: Ձեր գանգատներն ավելի բնորոշ են ցիստիտին: Հարկավոր է հանձնել մեզի ընդհանուր և բակ-անալիզ, պատճառը պարզելու համար: Ցանկալի է ուրոլոգի խորհրդատվություն:

Մեդ-Պրակտիկ

18.08.2015

Հարգելի Anahit, բարև Ձեզ: Խնդրում եմ նշեք, ունեք արտադրություն սեռական ուղիներից, թե ոչ, եթե այո, ապա ինչ բնույթի: Եթե արդեն հանձնել եք հեշտոցի քսուք, կարող եք ներկայացնել պատասխանը: Եթե օգտագործում եք պահպանակ, չի բացառվում, որ դա ալերգիկ ռեակցիա է լատեքսից: Հարկավոր է ընտրել ավելի որակյալը, և անպայման ուշադիր եղեք ժամկետին: Հարաբերությունից  հետո կարող եք լվացում կատարել երիցուկի թուրմով:

Ani

10.08.2015

Hargeli bjishk ete djvar che kpatasxaneik im harcin

Ani

31.07.2015

Hargeli bjisk unem lordzanman artadrutun cav mizaparki shrjanum mizelu jamanak cav ev ayroc jamanakar jamanak naev qor hetazotvelem ginekologi mot handznelem analizner infekcianeri hamar ancelem argandi sonografia ev amen inch normaler inchic karoxe linel ev inch masnageti dimem .naxapes shnorgakalutyun

Anahit

11.07.2015

HARGELI BJISHK.Es gtnvum em hxiutyan 7rd amsum u verjers nkatel em vor serakan haraberutyunic heto heshtoci qor u ayroc e linum.inchov karox e da paymanavorvac linel.asem vor erku or araj hancnel em bolor analizner@ u amen inch nofmal e...xndrum em patasxanel..

Մեդ-Պրակտիկ

09.07.2015

 Հարգելի  Лена, բարև Ձեզ:  Ցանկացած հորմոնալ հակաբեղմնավորիչ ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանի որ դրանք ունեք բազմաթիվ հակացուցումներ և կողմնակի էֆեկտներր, հորմոնալ հակաբեղմնավորիչի ընտրությունը խիստ անհատական է: Եթե Դուք դեռ չեք հղիացել, ցանկալի է ընտրել հակաբեղմնավորիչ այլ միջոց, օրինակ պահպանակներ, սպերմիցիդ միջոցներ, որոնց էֆեկտիվությունը համեմատած հորմոնալ միջոցների հետ ավելի քիչ է: Երկու ամիս հետո դեղի ընդունումը դադարեցնելուց հետո, եթե օրգանիզմում խնդիրներ չլինեն, բեղմնավորում հնարավոր է հենց առաջին դաշտանային ցիկլի ընթացքում: 

Лена

16.06.2015

Barev bjishk jan xndrum em patasxaneq im harcin ez norem amusnace u erexa der chenq uzum unenal, uzum em xmel (ДЖЕС +)..bayc ajqers linuma vor shexvum en hnaravora et dexn aveli vatacni tesoxutyuns ev inj vat hetevanqner kunena

Մեդ-Պրակտիկ

17.12.2014

Հարգելի  Areg, ցիստիտ կամ  միզապարկի բորբոքում կարող է առաջանալ ինֆեկցիոն և ոչ ինֆեկցոն պատճառներից: Տղամարդկանց մոտ ցիստիտը կարող է պայմանավորված լինել  շագանակագեղձի բորբոքումով, միզուկի նեղացումով, ադենոմյով, քարային հիվանդությամբ, շագանակագեղձի քաղցկեղով և սեռական օրգանների այլ հիվանդություններով: Կարևոր է նաև Ձեր տարիքը: Ըստ հիվանդության ընթացքի տարբերում են սուր և քրոնիկ ցիստիտ: Ձեզ մոտ, հավանաբար, արդեն քրոնիկ ձևն է, և տնային պայմաններում բուժել չի հաջողվի: Խորհուրդ ենք տալիս դիմել ուրոլոգի՝ մանրամասն հետազոտվելու և բուժում ստանալու համար:

Areg

17.11.2014

Barev Bjishk inc mot linum e cistit cavot ev mrmuri tesqov tevum e 2-5- or kxntrei inch kareli e anel

Կարդացեք նաև

Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Անպտղություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

Ներզատաբանություն
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am

Արգանդի փողում հեղուկը կուտակվում է արյան շրջաառության և ավշի հոսքի խանգարման արդյունքում բորբոքային գործընթացի՝ սալպինգիտի ֆոնին: Ախտաբանությունն առաջացնում է փողի լորձաթաղանթի ծալքերի կպումներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am

Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը թույլ է տալիս հայտնաբերել ներարգանդային լորձաթաղանթի ախտաբանությունը: Արգանդի լորձաթաղանթի հիմնական գործառույթը բեղմնավորված ձվաբջջի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am

Հեշտոցի լորձաթաղանթում տեղակայված են բազմաթիվ գեղձեր, որոնք մշտապես արտադրում են ոչ մեծ քանակի լորձ, որը մի քանի կարևոր գործառույթ ունի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քոր հեշտոցում. morevmankan.am
Քոր հեշտոցում. morevmankan.am

Հեշտոցում քոր կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ՝ որևէ հիվանդության կամ ոչ բավարար հիգիենայի  պահպանման պատճառով: Կլինիկորեն այն արտահայտվում է հեշտոցում և շեքի շրջանում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am

Արգանդի փողերի հիվանդությունների ախտորոշումը հիմնականում իրականացվում է անպտղության պատճառները պարզելու ժամանակ: Փողերի անանցանելիությունը խանգարում է բեղմնավորման կայացմանը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am

Կոլպոսկոպիան հետազոտման մեթոդ է, որը կիրառվում է գինեկոլոգիայում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների հետազոտության համար: Հետազոտությունն իրականացվում է կոլպոսկոպով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am
Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am

Ապոպլեքսիան ձվարանում հանկարծակի արյունազեղումն է, որն ուղեկցվում է նրա հյուսվածքի ամբողջականության խախտումով և արյունահոսությամբ դեպի որովայնի խոռոչ: Այն անվանում են նաև հեմատոմա, ինֆարկտ, ձվարանի պատռում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի պարանոցի հիվանդություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Արգանդի պարանոցի հիվանդություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Որո՞նք են արգանդի պարանոցի հիվանդությունների տեսակները։


Արգանդի պարանոցի հիվանդությունները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ֆոնային...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Վերարտադրողական շրջանի արգանդային անոմալ արյունահոսություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am
Վերարտադրողական շրջանի արգանդային անոմալ արյունահոսություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ո՞ր դեպքում է դրվում Անոմալ արգանդային արյունահոսություն ախտորոշումը։


Անոմալ արգանդային արյունահոսություն (ԱԱԱ) ախտորոշվում է այն դեպքում, երբ կնոջ մոտ առկա են երկարատև...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ