Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց

Միայն վերջերս մեր հանրապետոթյունում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն:

 

«Արագիլ» հիմնադրամի ստեղծման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք հիմնադրամի բժշկական փորձագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ:  


–   Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամի ստեղծման նախադրյալները:


–   Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան,  իր գոյության տարիների ընթացքում վերլուծելով հանդիպող խնդիրները, եկել է եզրակացության, որ Հայաստանում շատ են զույգերը, որոնց անպտղությունը կարելի է բուժել միայն օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառման միջոցով, լինի դա էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման, թե ներարգանդային սերմնավորման ճանապարհով: Իսկ նշված մեթոդները բավականին թանկարժեք են և շատ զույգերի համար հաճախ անհասանելի: Որոշեցինք այս խնդրի վրա կենտրոնացնել բարեգործական ջանքեր և ներդրումներ, քանի որ այսօր Հայաստանը ծերացող երկիր է, նաև՝ երկիր, որտեղ ակնհայտ արագությամբ նվազում է ազգաբնակչության թիվը: 50 տարվա ընթացքում Հայաստանը կկորցնի մեկ ու կես միլիոն մարդ, նման ընթացքի պայմաններում մեր երկիրը 50 տարվա ընթացքում կկորցնի մեկ ու կես միլիոն երեխայի ծնունդ, մենք կկանգնենք շատ լուրջ խնդրի առջև: Լիովին գիտակցելով խնդրի հրատապությունը, ասոցիացիան դիմեց ՀՀ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Նախքան հիմնադրամի ստեղծումը խորհրդակցել ենք նաև մեր արտասահմանյան գործընկերների, ասոցիացիայի անդամների հետ, ովքեր միշտ պատրաստ են ակտիվորեն համագործակցել մեզ հետ: Միասնական ջանքերով ստեղծվեց բարեգործական հիմնադրամ, որը կօգնի անապահով զույգերին՝ լուծելու  անպտղության խնդիրը: Եվ այսպես, 2013թ. աշնանն իր գործունեությունը սկսեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Քանի որ խնդիրն ունի դեմոգրաֆիկ նշանակություն, որոշեցինք կառավարության ուշադրությունը ևս սևեռել խնդրի լուծմանը՝ եթե ոչ ամբողջովին, ապա որոշակի ֆինանսական  աջակցություն ցուցաբերելու նպատակով: 

 

Առաջին տիկին Ռիտա Սարգսյան Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամի օգնությանը:


–   Հիմնադրամին կարող են դիմել մինչև 40 տարեկան անձիք, սակայն առաջնահերթ  աշխատանք կտարվի մինչև 35 տարեկանների հետ, քանի որ այս միջոցառման (ԱՄԲ ) համար դա ամենահեռանկարային տարիքն է: Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Հակառակ դեպքում՝ կան բազմաթիվ հակացուցումներ, հնարավոր բարդություններ և այլն:


–   Նկարագրեք, խնդրե՛մ, այն ճանապարհը, որը պետք անցնի զույգը, եթե որոշել է դիմել հիմնադրամին:


–   «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել  www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը: Այդ փաստաթղթերով զույգը պետք է դիմի Նաիրի բժշկական կենտրոնի 1-ին հարկում գտնվող հիմնադրամի գրասենյակ՝ հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանին, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, 13:00-15:00 ժամանակահատվածում: Փաստաթղթերն ուսումնսիրելուց հետո ուղարկվում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերջնական եզրահանգման, թե արդյո՞ք զույգը համապատասխանում է հիմնադրամի  պահանջներին: Դրական պատասխանի արդյունքում զույգը կարող է անցնել արհեստական բեղմնավորման ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում արտամարմնային բեղմնավորում իրականացնող 4 բժշկական հաստատություններից որևէ մեկում: Այդ կենտրոններն են. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, Շենգավիթ բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և «Վիտրոմեդ» մասնավոր կլինիկան: 2014թ. հունվարի 1-ից հինադրամին կմիանա նաև կառավարության աջակցությունը: Այս հարցն արդեն քննարկվել  է Ազգային ժողովում և 2014թ. անպտղության բուժման համար պետական աջակցություն կցուցաբերվի:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Հատկապես վերջին տարիներին մեր երկրում անպտղության դեպքերը զգալիորեն շատացել են, բավակա՞ն են արդյոք գործող այս 4 կենտրոնները:


–   Հասարակության գիտակցության մեջ պետք է հստակեցվի այն գաղափարը, որ այսպիսի կենտրոնները երբեք շատ չեն լինում: Մեր հետագա անելիքների մեջ պետք է ներառենք հեռավոր շրջաններում ԱՄԲ կենտրոնների ստեղծումը: Անպտղության բուժումը միջամտություն չէ, որը կատարվում է միանվագ՝ մեկշաբաթյա այցելությունների ընթացքում: Այն տևում է 1-2 ամիս, որի ընթացքում էական բարդություններ են առաջանում հեռավոր տարածաշրջաններում ապրող զույգի համար:


–   Ի՞նչ լուծում է ստանում խնդիրը, երբ անապահով զույգը ցանկանում է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի երեխա:


–   Այս մեթոդի առավելություններից մեկը հետագայում զույգի ինքնուրույն երեխա ունենալու հնարավոր փաստն է: Եթե առաջին անգամ մենք ֆինանսավորում ենք արտամարմնային բեղմնավորումը, երկրորդ անգամ այդ քայլին դիմելու, այսինքն, թանկարժեք գործընթացի համար լիարժեք վճարելու կարիք չի լինում, քանի որ կինն արդեն անցել է դեղորայքային առաջին ցիկլը, արտազատել է ձվաբջիջներ, հաջորդ անգամ կարող են օգտագործվել սառեցրած մյուս բջիջները և վճարել ամբողջական միջամտության գումարի կեսը: Բացի այդ՝ առաջին արհեստական բեղմնավորումից հետո զույգը հնարավոր է ունենա նաև ինքնուրույն բեղմնավորման հաջողված փորձ:


–   «Արագիլ» հիմնադրամի շնորհանդեսը համընկավ  Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովի հետ: Առհասարակ, ի՞նչ արձագանք ստացավ ամբողջական միջոցառումը:


–   Հոկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեր ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը, որի ընթացքում շատ կարևոր հյուրեր ունեցանք, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են մեզ հետ: Բոլորին հայտնի իրողություն է, որ մեր  բժիշկների զգալի մեծամասնությունը ի վիճակի չէ արտասահմանում վերապատրաստում անցնել, մասնակցել միջազգային մակարդակի կոնֆերանսի, քանի որ չափազանց թանկ է մասնակցությունը: Կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունը անվճար էր, և բժիշկները մեծագույն ցանկությամբ ներկա գտնվեցին թե՛ գիտաժողովին, թե՛  հիմնադրամի բացմանը: Դժվար թե ավելի պատեհ առիթ լիներ ներկայացնելու «Արագիլ»-ը, քան վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում մենք ականտես եղանք նաև երգի պրեմիերայի…


–   Այո՛, տիկին Ռիտա Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել:  Առաջին անգամ կատարվեց նրա կողմից գրված «Աղոթք» երգը՝ ձոն «Արագիլ» հիմնադրամին: Շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց:


–   Բազմիցս խոսվեց ներկա հյուրերի մասին, խնդրեմ, ներկայացրեք նրանց:


–   Մեզ համար շատ գնահատելի է, որ լինելով չափազանց զբաղված, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները, մեր հոգաբարձուների խորհրդի ադամ-բժիշկները, ովքեր չեն զլանում Հայաստան գալ, կիսել իրենց փորձը, գիտելիքները մեր բժիշկների հետ: Հիմնադրամի շնորհանդեսին և ասոցիաիցայի համագումարին ներկա էր  համաշխարհային համբավ ունեցող ֆրանսիացի պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, ով նաև Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է: Մեզ հյուրընկալել էր նաև Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան բժշկական կազմակերպության նախագահ Վիգեն Սեպիլյանը: Միջոցառմանը ներկա էր նաև բ.գ.դ., պրոֆեսոր Էմմա Վարդանյանը, ով  «Երեխաներ՝ փորձանոթից» ԱՄԲ կլինիկայի ղեկավարն է Մոսկվայում: Մեծ պատիվ էր հյուրընկալել բ.գ.դ., ակադեմիկոս Լեյլա Ադամյանին, ով Հայաստանում եղել է ավելի քան 40 տարի առաջ: Հեռանալիս նա խոստացավ անել հնարավորը, ինչը կարող է նպաստել հայաստանյան բժիշկների մասնագիտական առաջընթացին, «Արագիլ» հիմնադրամի գործունեությանը: Համագումարի հյուրն էր նաև վերարտադրողական բժշկության ականավոր մասնագետ ճապոնացի պրոֆեսոր Յոշի Մորիմոտոն:


–   Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք կանգնած եք այս հեռանկարային հիմնադրամի հիմքերում, ի՞նչ կոչ, ուղերձ ունեք հասարակությանը:


–   Մեր ժողովրդի լավագույն կողմերից մեկը դժբախտության ժամանակ համախմբվածությունն է: Բայց այս դեպքում կոչ եմ անում չսպասել, չթողնել խնդիրը հասարակության համար գերխնդրի վերածվի: Պետք չէ սպասել, թե երբ խոշոր գործընկերությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, կարող եք ինքներս էլ մեր ուժերի ներածին չափով օգնել զույգերին հաղթահարելու այս կենսական նշանակություն ունեցող խնդիրը՝ անպտղությունը:      

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

MURADYAN ANI

09.09.2015

HARGELI MED-PRACTIC ES HUNVAR AMSIC HERTAGRVEL EM ARAGIL HIMNADRAMUM ASECIM VOR ASHU@ KKANCHEN GRANCMAN KAROX EQ ASEL VOR AMSIN KKANCHEN? NAXAPES SHNORHAKALUTUN PATASXANELU HAMSR........

Lusine

07.09.2015

Barev dzez.es ancel em mi sharq hetazotutyunner,bujumner inchpes naev virahatakan mijamtutyan,vochinch chi ognel,sakayn bjishkner@ xorhurd en tvel dim el artamarmnayin mijamtutyan.arden 4 tari e inch amusnacac em ,xndrum em ete hnaravor e dzer ognutyun@ cucabereq inchqanov hnaravor e.Xndrum em indz anpayman patasxaneq.SHNORHAKALUTYUN

Anna

06.09.2015

HARGELI MED PRAKTIQ ISK KPUMNEROV ANUM EN EKO

Մեդ-Պրակտիկ

06.09.2015

Հարգելի RUZANA և Nina, բարև Ձեզ: Բոլոր մանրամասների համար կարող եք անմիջապես դիմել հիմնադրամի կազմակերպիչներին: Կոնտակտային տվյալները.

 

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք

Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522

Մեդ-Պրակտիկ

06.09.2015

Հարգելի SATEN.X, բարև Ձեզ: Արգանդափողերի անանցանելիությունը չբերության հաճախակի պատճառներից է: Արտամարմնային բեղմնավորման դեպքում փողերի անցանելությունը պարտադիր չէ, քանի որ այս դեպքում արդեն բեղմնավորված ձվաբջիջը կամ սաղմն անմիջապես տեղադրվում է արգանդի խոռոչ: Իհարկե հարկավոր է նախքան այդ մանրամասն հետազոտվել, առկա խնդիրների դեպքում համապատասխան բուժում ստանալ: "Արագիլ" հիմնադրամում գրանցվելու կարգի և այլ մանրամասների համար կարող եք անմիջապես կապ հաստատել հիմնադրամի կազմակերպիչների հետ: Ստորև կոնտակտային տվյալներն են.

 

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք

Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522

Մեդ-Պրակտիկ

06.09.2015

Հարգելի Anna (03.08.15), բարև Ձեզ: Արգանդափողերում կպումների ամենահաճախ հանդիպող պատճառը փոքր կոնքի օրգանների բորբոքային-ինֆեկցիոն պրոցեսներն են` առավել հաճախ սեռական ճանապարհով փոխանվող ինֆեկցիաները, օրինակ խլամիդիոզը, փոքր կոնքում կարարված վիրահատությունները: Փողային անանցանելիության պատճառ կարող է լինել նաև էնդոմետրիոզը: Պատճառ կարող են լինել նաև արտարգանդային հղիությունը կամ հղիության արհեստական ընդհատումները, վերջին երկու դեպքը Ձեզ չի վերաբերում իհարկե:

Մեդ-Պրակտիկ

06.09.2015

Հարգելի ANUSH, բարև Ձեզ: Կրկին դիմելու և այլ մանրամասների համար կարող եք անմիջապես կապ հաստատել "Արագիլ" հիմնադրամի կազմակերպիչների հետ: Ստորև կոնտակտային տվյլաներն են.

 

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք

Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522

Մեդ-Պրակտիկ

06.09.2015

Հարգելի Kristina, բարև Ձեզ: Արտամարմնային բեղմնավորման հաջողությունը կախված է մի շարք հանգամանքներից` կնոջ առողջական վիճակից, տարիքից, դոնորական սերմի վիճակից և այլն: Ոչ ոք հստակ երաշխիք չի կարող տալ, արտամարմնային բեղմնավորման փորձը  հաջողություն կունենա, թե ոչ: Ինչ վերաբերում է արժեքին, ապա մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ստորև ներկայացված բժշկական կենտրոններից, որոնք մասնագիտացված են Արտամարմնային Բեղմնավորման ոլորտում: Ստորև կոնտակտային տվյալներն են.

 

http://www.med-practic.com/arm/234/my.organization.html

http://www.med-practic.com/arm/229/my.organization.html

http://www.med-practic.com/arm/233/my.organization.html

http://www.med-practic.com/arm/534/my.organization.html

Մեդ-Պրակտիկ

06.09.2015

Հարգելի Աննա, բարև Ձեզ: "Ֆեմոստոն" դեղամիջոցն իրենից ներկայացնում է կոմբինացված էստրոգեն-գեստագենային պրեպարատ, որը նշանակվում է որպես փոխարինող հորմոնալ թերապիա: Հարկ է նշել, որ այն նշանակվում է միայն գինեկոլոգի կողմից և նրա խիստ հսկողության տակ, քանի որ դեղն ունի մի շարք հակացուցումներ, կողմնակի էֆեկտներ և նշանակվում է միայն կոնկրետ խնդիրների դեպքում: Ինչ վերաբերում է մաստոպաթիային, ապա դեղի օգտագործման ցուցումներում նշված չէ, որպես հակացուցում: Այնուամենայնիվ ընդունելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել մամոլոգի հետ, հատկապես, եթե մաստոպաթիայի համար ստանում եք բուժում:

Մեդ-Պրակտիկ

06.09.2015

Հարգելի Anna, բարև Ձեզ: Իհարկե փողերի անանցանելիությունը կարող է չբերության պատճառ դառնալ: Արտամարմնային բեղմնավորման դեպքում ամենևին պարտադիր չէ փողերի անցանելի լինելը, քանի որ այս դեպքում արդեն բեղմնավորված ձվաբջիջը կամ սաղմը տեղադրվում է անմիջապես արգանդի խոռոչ: Եթե պլանավորում եք դիմել արտամարմնային բեղմնավորման ցանկալի է նախօրոք կատարել ախտորոշիչ հիստերոսկոպիա, համոզվելու համար, որ արգանդի խոռոչում ամեն ինչ կարգին է, հարկ եղած դեպքում կատարել նաև ախտորոշիչ լապարոսկոպիա:

Մեդ-Պրակտիկ

06.09.2015

Հարգելի Liana, ընդունելության կարգի և այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել "Արագիլ" հիմնադրամի կազմակերպիչների հետ: Ստորև կոնտակտային տվյալներն են.

 

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք

Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522

Մեդ-Պրակտիկ

06.09.2015

Հարգելի MURADYAN ANI, բարև Ձեզ: Եթե մտադրության կա դիմելու արտամարմնային բեղմնավորման, միանշանակ հարկավոր է նախօրոք հետազոտվել, և առկա խնդիրների դեպքում ստանալ համապատասխան բուժում` դեղորայքային կամ վիրաբուժական: Ձեր դեպքում հնարավոր է, համատեղվի դեղորայքային և վիրաբուժական բուժումը:

Mari

06.09.2015

Barev Liana jan.im arcikov ete poxert kpumner uni chen heracni @tencel kanen,isk ete urish xndirner el haytnaberen hnaravore heracnen.piti vor amen inch normal lini vor EKO anen.

liana

05.09.2015

Mari jan gitem bayc @nkeruhus asel en poxern petq e heracnen nor eko anen yzum eyi imanam bolori mot e @tenc linum te amenqi mot tarber e linum

Mari

05.09.2015

Liana jan henc poxer@ paki depqume en EKO anum.ete bac liner insinimacia kanen (arestakani myus tesak@).

liana

05.09.2015

Mari jan edqan chat qu mot el e poxeri xndir im mots el e labaraskopia en arel bayc ardyunq chka asum en eli pakvel e bayc de huycners chkorcnenq astvac mec e isk qez asel en vor pak e petq e heracnen poxer nor eko anen

Mari

05.09.2015

Liana jan isk es 19 tarie tarapumem.bjishker@ huysov avelov tariner@ ancan.

liana

05.09.2015

chicht es Mari jan arden 7 tari e tarapum em y voch mekin chem cankana tox bolorn el ynenan

Mari

05.09.2015

Barev Liana jan.karoxe mi poqr ush kanchen,bayc anpayman kkanchen.uxaki menq shatenq shtapum.aranc aynel shat tariner enq korcrel animast.

liana

04.09.2015

Mari jan astvac qez ev mez het lini tox boloris erazanqn irakanutyun darna.es el em labaraskopia exel asel en poxers pag e exel kpumner el ynem .imik el spasum em vor kanchen huys ynenam vor kkanchen

Mari

04.09.2015

Barev Saten jan.ayo entexia gumar petq.

Mari

04.09.2015

Es chgitem vor hamarin en hasel?Inc aprelin en tvel uxegir@,ev arden sksel em bujumners.boloris hajoxutyun.

Nina

04.09.2015

Barev dez es uzumem imanal aragilum erpen @tunum txter inz asacin kkancenq baec mincev hima cen kancel.

liana

04.09.2015

MARI jan es grancvac em inc asel en 243 hamarn em asecin achnan@ kkanchen karox e imanas vor hamarin en kanchel verchin angam isk du arden sksel es ekon

SATEN .X

04.09.2015

BAREV MARI JAN UZUM EM IMANAMENTEXELA GUMAROV

Mari

04.09.2015

Barev Liana jan.Ayo es grancvac em aragilum,isk du?

liana

03.09.2015

barev Mari jan chnayac canot chenq bayc es yzum em imanal du el es grancvac aragilum

MARI

02.09.2015

BAREV SATEN JAN.ETE GRANCVAC ES ARAGILUM ENTEX ANUMEN.ISK INCH MNUME MIANGAMIC LINELUN?VOCH BOLOR DEPQUME VO MIANGAMIC LINUM.HNARAVORE VO MI QANI PORCIC STSCVI,DRA HAMAR AMEN INCH NORMAL PITI LINI MOTD.GNAS BJSHIKI NRANQ KASEN EKOI HAMAR INCHE PETQ ANEL.EKON 100% ANOC CHI ,EREVI BAXTDEL PITI BERI.

SATEN.X

01.09.2015

BAREV MARI JAN SHAT SHNORAKALEM XORURDI HAMAR IS EKON BARI ARAGILUM EN ANUM U MI ANGAMIC LINUME

RUZANA

27.08.2015

Barev hargeli med praktik . xntrumem asek eko anel@ skselen arten .

Կարդացեք նաև

Պտղաջրերի պակաս. morevmankan.am
Պտղաջրերի պակաս. morevmankan.am

Պտղաջրերի պակասն ավելի վտանգավոր է համարվում, քան ավելցուկը, բայց այն շատ ավելի քիչ է հանդիպում: Այն ախտորոշվում է, եթե պտղաջրերը 600 մլ-ից պակաս են: Այն բերում է թոքերի, ոսկրերի և պտղի այլ օրգանների թերզարգացման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 26-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 26-րդ շաբաթ. morevmankan

Վերջանում է երկրորդ եռամսյակը, որը համարվում է երեխային սպասելու ընթացքի ամենախաղաղ ժամանակը: 26-րդ շաբաթը երեխայի համար կարևոր է այնքանով, որ նա արդեն կենսունակ է դարձել: Վաղաժամ ծննդաբերության դեպքում, բժշկական ճիշտ խնամքի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ինչպես մեծացնել հղիանալու հնարավորությունը. Հարվարդի գիտնականների 6 խորհուրդը. morevmankan
Ինչպես մեծացնել հղիանալու հնարավորությունը. Հարվարդի գիտնականների 6 խորհուրդը. morevmankan

Անգլիական հետազոտողներն` ուսումնասիրելով 15 հազարից ավելի կանանց, պարզել են, որ Բրիտանիայի յուրաքանչյուր 10-րդ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը բախվում է անպտղության խնդրի հետ...

Հղիության 25 շաբաթ. morevmankan
Հղիության 25 շաբաթ. morevmankan

Ժամանակն արագ է անցնում՝ հղիության 6 շաբաթներն արդեն մոտենում են ավարտին: Դեռ արագորեն քաշ եք ավելացնում, որովայնն ավելի է մեծանում, այն արդեն խանգարում է կռանալ, կոշիկները հագնել: Սա հրաշալի ժամանակ է մաքուր օդում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 24 շաբաթ. morevmankan
Հղիության 24 շաբաթ. morevmankan

Շարունակվում է հղիության երկրորդ եռամսյակը՝ ամենահանգիստ և հարմարավետ շրջանը: Քանի դեռ ժամանակ կա, առանց շտապելու պետք է ընտրել ծննդատունը և հավաքել շտապ անհրաժեշտության իրերի պայուսակը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 23- րդ շաբաթ
Հղիության 23- րդ շաբաթ

23 շաբաթում փոքրիկի մարմնի երկարությունը կազմում է մոտ 29 սմ, քաշը` մոտավորապես 510 գր: Հղիության այս շրջանում ապագա մայրը մշտապես լարված հետևում է իր մանկիկին, նրա շարժումններին: Երեխան արդեն մշակել է իր օրվա ռեժիմը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Մոր սնունդը ծննդաբերությունից հետո. urolog.am
Մոր սնունդը ծննդաբերությունից հետո. urolog.am

Շատ կանայք ծննդաբերությունից հետո արագ քաշ են գցում՝ երեխայի, պլացենտայի և պտղաջրերի քաշից զատ. 1-2 շաբաթում օրգանիզմից հեռանում է մոտավորապես 2 լիտր կուտակված հեղուկ: Ծննդաբերությունից հետո մի քանի շաբաթ տևող արյունահոսությունը համարվում է...

Հղիության 22-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 22-րդ շաբաթ. morevmankan

Մեծավ մասամբ հղիությունն այս շրջանում ընթանում է հանգիստ՝ տոքսիկոզն այլևս չի տանջում, իսկ ապագա ծննդաբերության ապրումները դեռ չեն անհանգստացնում: Արյան ծավալի ավելացումը ո՛չ միայն անախորժ հետևանքներ, այլ նաև կնոջ օրգանիզմում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ալերգոլոգիա
Հղիության 21-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 21-րդ շաբաթ. morevmankan

21 շաբաթում կնոջ քաշը կարող է շատ ավելացած լինել` համեմատած հղիության սկզբնական շրջանի հետ: Իրանը դառնում է լայն, լայնանում են ազդրերը, մեծանում են կրծքագեղձերը, լավ արտահայտված է որովայնը: Ժամանակն է մտածել զգեստապահարանի լրացման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սեղմակապ ծննդաբերությունից հետո. morevmankan
Սեղմակապ ծննդաբերությունից հետո. morevmankan

Հետծննդաբերական սեղմակապերն օգնում են ծննդաբերությունից հետո արգանդի կրճատման արագացմանը: Դա հատկապես ակտուալ է կեսարյան հատումից հետո: Այդպիսի սեղմակապը ֆիքսում է հետվիրահատական կարերը, պահում է որովայնի առաջային պատի...

Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan

20-րդ շաբաթը հղիության հասարակածն է: Արդեն գտնվում եք երեխայի հետ հանդիպման ճանապարհի ուղիղ մեջտեղում: Պտղի խաղն արտահայտված է ավելի ցայտուն, նա շատ ակտիվ պտտվում է, հարվածում, շրջվում, ինչպես նաև...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպիսի սեղմակապ (բանդաժ) կրել ծննդաբերությունից առաջ և հետո. morevmankan
Ինչպիսի սեղմակապ (բանդաժ) կրել ծննդաբերությունից առաջ և հետո. morevmankan

Երկրորդ եռամսյակի կեսում ապագա մոր որովայնը սկսում է ակտիվորեն աճել: Անհրաժեշտություն է առաջանում զգեստապահարանը համապատասխանեցնելու նոր վիճակին՝ ձեռք բերել ազատ ձևվածքի զգեստներ, նոր վերնաշապիկներ և տաբատներ...

Որովայնը` հղիության ժամանակ. morevmankan
Որովայնը` հղիության ժամանակ. morevmankan

Ապագա մոր շաբաթը-շաբաթի մեծացող որովայնը հղիության ինքնատիպ խորհրդանշանն է: Որովայնը չափերով մեծանում է պտղի, արգանդի աճի և շուրջպտղային հեղուկի (ապագա երեխայի կենսամիջավայրը) հաշվին: Որովայնի մաշկի խնամքով պետք է զբաղվել...

Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 19 շաբաթ. morevmankan
Հղիության 19 շաբաթ. morevmankan

Այս շաբաթն արդեն գրեթե հղիության կեսն է: Դա բավականին խաղաղ և հարմարավետ շրջան է ապագա մոր համար: Նա արդեն չի տառապում տոքսիկոզից, և դեռ չկան գոտկային շրջանի ցավեր, ստամոքսի այրոց և այլ անախորժ զգացողություններ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ