Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2014 (57)

Ինհալացիոն ալերգենները երեխաների շրջանում Հայաստանում. սենսիբիլիզացիայի մակարդակը և կլինիկական նշանակալիությանը

Բանալի բառեր. ինհալացիոն ալերգեններ, երեխաներ, ատոպիկ դերմատիտ

Ալերգիայով տառապող հիվանդների վարման համար խիստ կարևոր է ոչ միայն առկա սենսիբիլիզացիան կոնկրետ ալերգենի նկատմամբ, այլ նաև դրա կլինիկական նշանակալիությունը (որքանով է այդ ալերգենը պատասխանատու հիվանդի կլինիկական ախտանիշների դրսևորման համար) [8]:

 

Ալերգիկ ռեակցիայի զարգացումն առաջին հերթին պահանջում է սենսիբիլիզացիա որևէ սպեցիֆիկ ալերգենի նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ: Շնչուղիների կամ աղեստամոքսային տրակտի միջոցով օրգանիզմ ներմուծվելուց հետո ալերգենը հանդիպում է դենդրիտիկ՝ անտիգեն ներկայացնող բջիջներին: Վերջիններս տեղափոխվում են ավշային հանգույցներ, որտեղ անտիգենը ներկայացվում է THO բջիջներին, որոնք կրում են ռեցեպտորներ սպեցիֆիկ անտիգենի համար: THO բջիջները չդիֆերենցված CD4 լիմֆոցիտներն են, որոնք ձերբազատում են և TH1 և TH2 լիմֆոցիտներին բնորոշ ցիտոկիններ և կարող են դիֆերենցվել թե TH1ի և թե TH2ի ուղղությամբ: Ալերգիկ սենսիբիլիզացիայի դեպքում TH0 բջիջները ենթարկվում են IL4, հավանաբար նաև հիստամին ձերբազատող դենդրիտիկ բջիջների ազդեցությանը, որոնք ստիպում են դրանց վերածվել TH2 բջիջների: Վերջիններս սկսում են էլ ավելի շատ IL4 և IL13 արտադրել, որոնք էլ իրենց հերթին ազդում են B բջիջների վրա` խթանելով անտիգեն սպեցիֆիկ IgE հակամարմինների արտադրումը [4,10,12]:

 

Կլինիկական ալերգոլոգիայում սենսիբիլիզացիայի առկայությունը ճշտող ամենահավաստի թեստերից է մաշկային պրիկ թեստը (ՄՊԹ): Այս թեստն ինֆորմացիա է տալիս որևէ սպիտակուցի կամ պեպտիդի (ալերգենների) նկատմամբ սպեցիֆիկ IgE առկայության մասին: Տվյալ հետազոտության շրջանակներում ՄՊԹի օգնությամբ գնահատվել է 19 ինհալացիոն ալերգենների նկատմամբ սենսիբիլիզացիան և կլինիկական նշանակալիությունը 231 ատոպիայի կասկածով երեխաների շրջանում [7,8]: 

 

Նյութը և մեթոդները

 

Հետազոտությունը հաստատվել է Հայաստանում Ամերիկյան Համալսարանի էթիկայի կոմիտեի կողմից և համապատասխանում է Հելսինկյան դեկլարացիայի սկզբունքներին (1964): Մինչ հետազոտությունը սկսելն իրականացվել է մասնագիտական վերապատրաստում (մանկական ալերգոլոգիա) Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցում: Մշակվել են հատուկ հարցաթերթիկներ, որտեղ ընդրկվել են տվյալներ հիվանդության պատմության, ֆիզիկական զննման, շրջակա միջավայրի գործոնների և ՄՊԹ արդյունքների մասին: Բժիշկների համար մշակվել է ներհիվանդանոցային ուղեցույց համապատասխան հիվանդների ընտրության սկզբունքների վերաբերյալ: Հետազոտվել է ատոպիկ հիվանդության կասկածով (ատոպիկ դերմատիտ, ալերգիկ ռինիտ, բրոնխային ասթմա) Արաբկիր Բժշկական համալիր դիմած 231 երեխա՝ կիրառելով ՄՊԹ ստանդարտացված մեթոդը, ալերգենների լուծույթները և ինհալացիոն ալերգենների ցանկը: Ստանդարտացումը կատարվել է հայտնի պրակտիկ ուղեցույցերի [3,9,11] և հետևյալ փաստաթղթերի հիման վրա. E՝՝CI Position P՝per (E՝՝CI), the Nordic st՝nd՝rds (՝llergology, 1972) և IS՝՝C ph՝se II protocol (՝sher M.I., M՝r 1995):

 

Ալերգենների լուծույթները պահպանվել են +2 – +80Cի ջերմաստիճանում: Յուրաքանչյուր երեխա հետազոտվել է միևնույն 19 ալերգեններով: Նախ՝ մաքրվել են նախաբազուկների միջային մակերեսները, այնուհետև հստակ նշանակվել են այն կետերը, որտեղ պետք է կաթեցվի ալերգենը: Բոլոր երեխաների մոտ ալերգենները կաթեցվել են միևնույն հերթականությամբ: St՝llergenes ֆիրմայի արտադրության փոքրիկ ասեղիկով յուրաքանչյուր կաթիլի կենտրոնական հատվածից խախտվել է էպիդերմիսի արտաքին շերտի ամբողջականությունն այնպես, որ արյուն չգա: Յուրաքանչյուր ալերգենի համար օգտագործվել է նոր ասեղ` կանխելու համար նախորդ ալերգենով հնարավոր կոնտամինացիան: Այնուհետև ալերգենների կաթիլները հատուկ անձեռոցիկով չորացվել են այնպես, որպեսզի մեկը մյուսին չխառնվեն՝ կրկին կանխելու համար կոնտամինացիան: Հետազոտության արդյունքները գնահատվել են տասնհինգ րոպե անց: Չափվել է առաջացած թմբիկի առավելագույն տրամագիծը

 

Արդյունքները և դրանց քննարկումը 

 

Գրաֆիկ 1ում ներկայացված են ինհալացիոն ալերգենների նկատմամբ սենսիբիլիզացիայի հաճախականությունը: Բոլոր դեպքերում ճիշտ են գործել դրական և բացասական հսկիչները, ինչը վկայում է, որ թեստերի արդյունքները կարելի է հավաստի համարել:

 

Ամենատարածվածը եղել է սենսիբիլիզացիան խոտերի խառնուրդի, այնուհետև` կենդանական ալերգենների (շան և կատվի էպիթել), ինչպես նաև փոշու տզերի նկատմամբ: Հաջորդը տարածվածությամբ եղել են ծաղկեփոշիներն ու սնկային ծագման ալերգենները: Ծառերի ծաղկեփոշիների նկատմամբ ալերգիան զգալի տարածվածություն չի ունեցել Հայաստանում:

 

 

Ինհալացիոն ալերգենների տարածվածությունը Հայսատանում

 

 

Ստորև ներկայացված աղյուսակ 1ում և գրաֆիկներ 2 և 3ում բերված է յուրաքանչյուր ալերգենի սենսիբիլիզացիայի կիլինիկական նշանակալիությունը:

  

Աղյուսակ 1

Ինհալացիոն ալերգենների սենսիբիլիզացիան և դրա կլինիկական նշանակությունը Հայսատանում


Ալերգեն

ՍՄ

ԿՍՄ

ԿՍՄՏ

Խոտերի խառնուրդ (grass mix)

49.8%(115)

48.50% (112)

97.4%

Շուն (dog)

34.2%(79)

22.90% (53)

67.1%

Կատու (cat)

25.1%(58)

20.80% (48)

82.7%

Փոշու տիզ  (Derm. pteronyssimus)

25.1%(58)

24.70% (57)

98.3%

Փոշու տիզ  (Derm. farinae)

20.8%(48)

20.30% (47)

97.9%

Ծաղկեփոշի (Artemisia)

20.3%(47)

19.90% (46)

97.9%

Ծաղկեփոշի (Ambrosia)

19.9%(46)

18.20% (42)

91.3%

Սնկեր(Alternaria)

19.9%(46)

19.50% (45)

97.8%

Սնկեր (Cladosporium)

17.3%(40)

16.90% (39)

97.5%

Սոսի  (Plane)

13.4%(31)

11.70% (27)

87.1%

Ձիթենի (Olive)

12.1%(28)

7.80% (18)

64.3%

Սնկեր (Aspergillus)

10.0%(23)

6.50% (15)

65.2%

Լաստենի(Alder)

9.1%(21)

6.90% (16)

76.2%

Բարդի(Poplar)

8.7%(20)

7.80% (18)

90.0%

Խավարասեր(Blatella)

8.2%(19)

7.80% (18)

94.7%

Վայրի ընկուզենի (Hazel)

7.8%(18)

5.20% (12)

66.7%

Կեչի (Birch)

5.2%(12)

3% (7)

58.3%

Սոճի  (Cypress)

5.2%(12)

2.60% (6)

50%

Ծաղկեփոշի (Parietaria)

3.5 %(8)

3.50% (8)

100%

 ՍՄ. սենսիբիլիզացիայի մակարդակը

ԿՍՄ. կլինիկորեն նշանակալի սենսիբիլիզացիայի մակարդակը

ԿՍՄ%. կլինիկորեն նշանակալի սենսիբիլիզացիան տոկոսներով ընդհանուր սենսիբիլիզացիայի մեջ

 

Ինհալացիոն ալերգենների սենսիբիլիզացիան և դրա  կլինիկական նշանակալիությունը Հայաստանում


 

Ընդհանուր սենսիբիլիզացիայի մեջ կլինիկական նշանակալիության մասնաբաժինը


 

Ինչպես երևում է աղյուսակից և գրաֆիկից, ամենամեծ կլինիկական նշանակալիությունը դիտվել է P՝riet՝ri՝ ծաղկեփոշու նկատմամբ` 100%, սակայն սա չի կարելի համարել հավաստի. Parietaria–ի պոլինացիայի պիկը համընկնում է հունիս ամսվան, երբ ծաղկում են Հայաստանում հիմնական խնդիր հանդիսացող խոտերը և դրա նկատմամբ սենսիբիլիզացիայի մակարդակը ցածր է՝ 3.5 %:

 

Ինչպես և ակնկալվում էր, լուրջ կլինիկական նշանակալիություն են ունեցել փոշու տզերը, մոլախոտերի և խոտերի ալերգենները (համապատասխանաբար` 98.397.4%): Արհեստականորեն բարձր են գնահատվել բորբոսասնկերից հատկապես Cladosporium-ի կլինիկական նշանակալությունը, քանի որ դրա պիկի սեզոնը համընկնում է alternaria-ի պիկի հետ, որն ավելի ակտիվ ալերգեն է:

 

Սենսիբիլիզացիայի հաճախականությամբ երկրորդ տեղը զբաղեցնող շան ալերգենը ունեցել է ցածր կլինիկական նշանակալություն` 67.1%, ինչը համընկնում է անամնեստիկ տվյալների հետ: Ցածր է եղել կլինիկական նշանակալիությունը ծառերի ալերգենների դեպքում, քանի որ ալերգիայի ախտանիշների սրացում դրանց ծաղկման սեզոնում հիվանդներն ավելի հազվադեպ են նշել:

 

Այսպիսով, Հայաստանում ինհալացիոն ալերգեններից ամենամեծ կլինիկական նշանակալիությունն ունեցել են փոշու տզերը և խոտերի ծաղկեփոշին: Կարևոր է եղել նաև սնկային ծագման ալերգենների դերը: Պակաս կլինիկական նշանակալիություն դիտվել է ծառերի ծաղկեփոշիների և շան ալերգենի դեպքում:

 

Գրականություն

 

  1. Allergology Northern Society of Nordic Standard. l. Acta Allergo, 1972, Vol. 27:439–468.
  2. Asher M.I., Keil U., Anderson H.R et al. Inter-national Study of Asthma and Allergies in Childhood (ISAAC): rationale and methods. Eur. Respir. J., Mar 1995, 8(3):483-91.
  3. Bernstein I.L., Storms W.W. Practice parameters for allergy diagnostic testing. Joint U. The Ame-rican academy of allergy, asthma and immu-nology and the American College of allergy, asthma and immunology. . Ann Allergy Asthma Immunol., 1995, 75:543–625.
  4. Busse W.W., Coffman R.L., Gelfand E.W., et al. Mechanisms of persistent airway inflamema-tion in asthma. A role for T cells and T-cell pro-ducts. Am. J. Respir. Crit. Care Med., Jul 1995, 152(1):388-93.
  5. Mechanisms of persistent airway inflammation in asthma. A role for T cells and T-cell products. Am. J. Respir. Crit. Care Med., Jul 1995,  152(1):388-93.
  6. EAACI, Sub-committee on skin tests. Skin tests used in type I allergy testing position paper. s.l.
  7. Burbach G.J., Heinzerling L.M., Edenharter G.C. et al. GA2LEN skin test study II: clinical relevance of inhalant allergen sensitizations in Europe. Allergy, 2009, 64: 1507–1515.
  8. Heinzerling L., Burbach G., van Cauwenberge P., Papageorgiou P., Carlsen K.H., LՔdrup Carlsen K.C., Zuberbier T. Establishing a stan-dardized quality management system for the European Health Network GA2LEN, Allergy, 2010, 65: 743–752.
  9. Krouse J.H., Mabry R.L. Skin testing for inha-lant allergy 2003: current strategies. Otolaryngol Head Neck Surg. 2003, 129:S33–49.
  10. Middleton E., Reed C., Ellis E. Allergy: Princip-les and Practice. s.l. Mo: Mosby-Year Book, St. Louis, 1998.
  11. Dreborg S. The skin prick test in the diagnosis of atopic allergy. J. Am. Acad. Dermatol., 1989,  21:820–821.
  12. von Bubnoff D., Geiger E., Bieber T. Antigen-presenting cells in allergy. J. Allergy Clin. Immunol., Sep 2001, 108(3):329-39.

 

Հեղինակ. Ա.Ա. Բաղդասարյան Արաբկիր Բժշկական Համալիր УДК 616-056.3
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2014 (57)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լիպոպոլիսախարիդների դերը բորբոքային գործընթացում (Գրականության տեսություն)

Բանալի բառեր: լիպոպոլիսախարիդներ, համակարգային էնդոտոքսինեմիա, էնդոտոքսինային ագրեսիա, համակարգային բորբոքային պատասխանի համախտանիշ, բազմաօրգանային անբավարարության համախտանիշ, էնդոտոքսինային հանդուրժողականություն, էնդոտոքսինային անբավարարություն

Բորբոքումը վթարային–պաշտպանական–հարմարողական բնույթի տիպային ռեակցիա է, որն օտարածին և սեփական հակածիններին ճանաչելու, ոչնչացնելու և օրգանիզմից հեռացնելու նպատակ է հետապնդում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ