ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Օրերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անվճար լապարոսկոպիկ վիրահատություններ է իրականացրել ամերիկացի վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան։ Բժշկին հնարավոր էր հանդիպել միայն այն ժամանակ, երբ մի վիրահատությունն ավարտած` պատրաստվում էր հաջորդին. էկրանի առջև ներկայանալի տեսքի համար միայն հասցնում էին սպիտակ խալաթ հագցնել։
Շատ հոգնած էր, բայց ասաց` շատ ուրախ է, որ այստեղ է և օգնում է հայ գործընկերներին. -«Այստեղ մեկ տանիքի տակ շատ հմուտ մասնագետներ են հավաքված, և նրանք շատ բարդ վիրահատություններ են կատարում։ Գործընկերների հետ համատեղ իրականացնում ենք ստամոքս-աղիքային համակարգի չարորակ նորագոյացությունների վիրահատություններ առավել նվազ տրավմատիկ՝ լապարոսկոպիկ եղանակով»:
Մեթոդն ուսուցանելու համար Լաբելան իր հետ լապարոսկոպիկ Setup սարք է բերել, որը կթողնի կենտրոնում` շնորհիվ ամերիկյան «Մեդունի» բարեգործական ընկերության: Ջենարո Լաբելայի այցը Հայաստան նույնպես ընկերությունն է կազմակերպել:
«Սա դեռ սկիզբն է, կազմակերպությունը ծրագրում է շարունակել համագործակցությունն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ, մասնավորապես` նոր սարքեր ձեռք բերել, և հայ բժիշկներին վերապատրաստման գործուղել ԱՄՆ լավագույն համալսարաններ։ Մեր ընտրությունը կանգ է առել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վրա, որովհետև այն պետական կառույց է, ու, թեև այստեղ վաղուց առկա են լապարոսկոպիկ սարքեր, միևնույն է, դրանց կարիքը միշտ կա։ Հարկ եմ համարում նշել, որ կենտրոնի տնօրինությունն ու առողջապահության նախարարությունը բարենպաստ պայմաններ են ստեղծել նմանատիպ գործունեության համար», - մեզ հետ զրույցում ասաց «Մեդունի» բարեգործական ընկերության ղեկավարը։
Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում
«Հայաստանում աղիների չարորակ ուռուցքների աճ է նկատվում: Այստեղ գտնվելուս նպատակներից է բժիշկների հետ կիսվել լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ կատարելու իմ փորձով։ Բայց ամենագլխավոր նպատակը մարդկանց գիտակցությունը բարձրացնելն է, ինչը կօգնի իրականացնել սքրինինգային ծրագրեր, դրանով իսկ հնարավորություն ստեղծել ուռուցքները հայտնաբերել վաղ փուլում և թեթևացնել վիրաբույժների գործը», - շարունակում է Լաբելան։
Ամերիկացի մասնագետը խորհուրդ է տալիս Հայաստանի 50 տարեկանն անց բնակիչներին պարտադիր կոլոնոսկոպիա իրականացնել՝ հաստ աղու քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու համար։ «Հայաստանի բնակչությունը պետք է հասկանա, որ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել զարգացած հիվանդությունը. կանխարգելում, և ո՛չ վիրահատական բուժում», - զրույցի վերջում հավելեց նա։
Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան պրակտիկ բժշկական գործունեություն է ծավալում ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Bethesda North Hospital-ում, որը, ինչպես Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, մասնագիտացած է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման վրա։ Նա նաև TriHealth General Surgery Residency Program-ի դասախոս է, վիրահատություններ է կատարում նաև Օհայո նահանգի Good Samaritan Hospital-ում և TriHealth Evendale Hospital-ում: Ջենարո Դ․ Լաբելան American Board of Surgery և American Board of Colon and Rectal Surgery անդամ է։
Կարդացեք նաև
Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա...
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը...
Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց ապրիլի 30-ին: Առանցքում էր Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի տարեկան հաշվետվությունը...
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ԵՊԲՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ և Կարիերայի կենտրոնի...
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրն արդեն ներդրվել է հանրապետության մի քանի բժշկական կենտրոնում...
Երևանում մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն