ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Լեղապարկի հազվադեպ հանդիպող ուռուցքի վիրահատություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքում կատարվել է լեղապարկի հազվադեպ հանդիպող ուռուցքի վիրահատություն: Հիվանդը մի քանի ամիս գանգատվել է որովայնի ծավալի մեծացումից, հաճախակի սրտխառնոցից, ախորժակի բացակայությունից, ընդհանուր թուլությունից, քաշի կորստից: Վերջին անգամ հետազոտվել է 3 տարի առաջ եւ սոնոգրաֆիկ քննությամբ հայտնաբերվել է միայն լեղաքարային հիվանդություն:
Հոսպիտալացումից անմիջապես հետո կատարվել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ` որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, կոլոնոսկոպիա, ԷԳԴՍ, տրանսվագինալ/տրանսաբդոմինալ ՈՒՁՀ: Համակարգչային տոմոգրաֆիայով որովայնի խոռոչի աջ կեսում հայտնաբերվել է 17x12x19սմ անհամասեռ, բլթակավոր, հարթ եզրերով հյուսվածքային գոյացություն՝ լեղապարկի շրջանից սկսվող, լյարդային և լեղապարկային զարկերակներով սնուցվող։
Լեղապարկի խոռոչում առկա են եղել մինչև 16մմ չափով կոնկրեմենտներ, իսկ կոնքում՝ քիչ քանակությամբ ազատ հեղուկի կուտակում: Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիկ քննությամբ ստամոքսի խոռոչը մեծացած է եղել, առկա է եղել անտրալ հատվածի ծալվածք՝ կապված դրսից ճնշման հետ։
Ինչպես ուռուցքի հայտնաբերման յուրաքանչյուր դեպք, այս դեպքը եւս մանրամասն քննվել է Tumor board-ում՝ ուռուքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյանի գլխավորությամբ եւ որոշվել է բուժման մարտավարությունը՝ կատարել վիրահատություն:
Բ․գ․դ․ պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի ղեկավարությամբ «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական թիմը՝ բ․գ․թ․դոցենտ Անդրանիկ Օհանյանը, բ․գ․թ դոցենտ Արտակ Վարդանյանը, կլինիկական օրդինատոր Հայկ Աղաբեկյանը և անեսթեզիոլոգ Արթուր Հովհաննիսյանը կատարել են բացառիկ վիրահատություն՝ միջային լապարոտոմիա: Հաստատվել է, որ որովայնի ամբողջ աջ կեսը զբաղեցնում էր պինդ, էլաստիկ կոնսիստենցիայի, անհարթ մակերեսով, անկանոն ձևի, մոտ 20x25x20 սմ չափսերի գոյացությունը, որը սկիզբ էր առնում խիստ մեծացած լեղապարկի հատակից, կոնտակտային աճ տալով դեպի լյարդի հյուսվածք, գտնվում էր մեծ ճարպոնի թերթիկների միջև՝ հարելով, սակայն չներաճելով հաստ աղու վերել և լայնական հատվածների պատերի մեջ։ Որովայնում կար մոտ 200մլ թափանցիկ հեղուկ։ Կատարվել է խոլեցիստէկտոմիա՝ ուռուցքի և մեծ ճարպոնի հետ, ընդհանուր կոնգլոմերատի հետ հեռացվել է նաեւ լեղապարկի հատակի շրջանին հարակից լյարդի ախտահարված հյուսվածքները LigaSure-ի կիրառմամբ, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում:
Հեռացված գոյացության հիստոլոգիական քննությամբ ախտորոշվել է լեղապարկի կարցինոսարկոմա՝ մեծ ճարպոնի մետաստազավորմամբ: «Էրեբունի» ԲԿ պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմուքի վարիչ, պրոֆեսոր Աննա Խաչատրյանը գերմանացի գործընկերների հետ ուսումնասիրել է հեռացված ուռուցքը եւ պարզվել է, որ այն պատկանում է հազվադեպ հանդիպող ուռուցքների շարքին, որը եզակի է ինչպես աճի, այնպես էլ տարածվածության չափերով, դուրս է ուռուցքաբանական ստանդարտներից, ավելին, հետագա բժշկագիտական ուսումնասիրման կարիք ունի: Հիվանդի հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, նա դուրս է գրվել ապաքինմամբ:
Կարդացեք նաև
Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...
Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...
«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...
Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...
Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն