Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Էկզեմայի բուժումը ցողունային բջիջներով հեռանկարային է. biostem.am

Էկզեմայի բուժումը ցողունային բջիջներով հեռանկարային է. biostem.am

Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով:

Պորտալարային ցողունային բջիջներն արդեն ավելի քան տասը տարիների ընթացքում բավականին լայնորեն օգտագործվում են բժշկության մեջ օնկոհեմատոլոգիական հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև նյա և իմուն համակարգերի ծանր հիվանդությունների ժամանակ:

Այդ բջիջներն ընդունակ են վերափոխվել մարդու օրգանիզմի ցանկացած օրգանին կամ հյուսվածքին բնորոշ բջջի: Օրինակ, լեյկոզների ժամանակ՝ նորմալ լեյկոցիտների, ցրված սկլերոզի դեպքում՝ նյարդային միելինային թաղանթի բջիջների:

Կորեայի հանրապետության Սեուլ քաղաքում գտնվող Ազգային համալսարանի (Seoul National University) աշխատակիցները հայտնում են պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջների արդյունավետ օգտագործման մասին` համառ ընթացքով և ստանդարտ թերապիայի չենթարկվող  էկզեմայի բուժման համար:

Այս մեթոդի փորձարկումներին մասնակցել են 34 պացիենտ, որոնց մոտ եղել են էկզեմայի միջին և ծանր արտահայտման ձևեր: Մասնակիցները բաժանվել են 2 խմբի՝ նրանց ներարկվող ցողունային բջիջների քանակից կախված: Պացիենտներից յուրաքանչյուրը՝ էկզեմայի առավելագույն ախտահարման մասերում, ստացել է ցողունային բջիջների մեկ ենթամաշկային ներարկում:

Արդյունքների գնահատականն իրականացվել է ներարկումից 12 շաբաթ անց՝ հատուկ սանդղակ-ինդեքսի օգնությամբ՝ էկզեմայի տարածվածության և ծանրության ինդեքս / EASI Eczema Area Severity Index/:

Հարավկորեական գիտնականները հայտնում են, որ հետազոտվողների 55 տոկոսի մոտ, որոնց ներարկել են ավելի մեծ քանակով ցողունային բջիջներ, ընդամենը մեկ ներարկումից նկատվել է EASI գործակցի իջեցում 50 տոկոսով:

Եթե հետազոտությունների հաջորդ էտապի արդյունքները ևս ստացվեն այդքան տպավորիչ, հնարավոր է, որ շատ շուտով մաշկաբանների բուժական մեթոդները լրացվեն էկզեմայի բուժման նոր մեթոդով, առավել ևս, որ պորտալարային արյանից ցողունային բջիջներ ստանալը հեշտ է, մատչելի և անվտանգ:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդ-սարդ
Մարդ-սարդ

Իսկ եթե այդ կերպ, ասենք ենոտի ձվաբջջի մեջ ներդրվի մարդկային բջջի կորի՞զ: Կստացվի՞, արդյոք, մարդ-ենոտ: Տեսականորեն այդպիսի էակը՝ խիմերան, կլինի երկու տեսակների հիբրիդ: Չին գիտնականներն արդեն այդ տեսությունից քայլ են արել դեպի պրակտիկա...

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան  ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի առանձնահատկությունների...

Պորտալարային արյունը` հեմոպոետիկ և մեզենխիմալ ցողունային բջիջների պահեստարան. biostem.am
Պորտալարային արյունը` հեմոպոետիկ և մեզենխիմալ ցողունային բջիջների պահեստարան. biostem.am

Պորտալարային արյունը պարունակում է ցողունային բջիջների երկու հիմնական տեսակ՝ հեմոպոետիկ (ГСК)  և մեզենխիմալ (МСК) բջիջներ:

Մեզենխիմալ բջիջներն ընդունակ են վերականգնել ցանկացած օրգան: Այն, ինչ կարող է կյանքի ընթացքում...

«Ջերմոցներ» բջիջների համար. biostem.am
«Ջերմոցներ» բջիջների համար. biostem.am

Էմբրիոնալ ցողունային բջիջներն (ԷՑԲ) աճեցվում են հատուկ պայմաններում: Խնդիրն այն է, որ պետք է նրանց թույլ չտալ ինքնուրույն մասնագիտանալ, այլ սկսել այդ մասնագիտացումը անհրաժեշտ ուղղությամբ` տարբեր նյութեր ավելացնելով...

Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am
Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am

Բոլորի ուշադրությունը սևեռված է այն ցողունային բջիջների վրա, որոնք, առանց որևէ խնդրի, կիսվում են օրգանիզմից դուրս մինչև 300 անգամ (2 տարուց ավելի) և ընդունակ են դառնալ ցանկացած տեսակի բջիջ, նույնիսկ նեյրոն...

Ինքն իրեն` էմբրիոն. biostem.am
Ինքն իրեն` էմբրիոն. biostem.am

Ներկայում էմբրիոնալ բջիջներից աճեցնում են հյուսվածքներ, հեռանկարում` նաև օրգաններ կաճեցվեն: Ցանկացած դեպքում, համատեղելիության խնդիրը դեռևս մնում է չլուծված: Իմուն համակարգը հարձակվում է օտար բջիջների վրա, արդյունքում բերելով դրանց...

Արյան խնդիրները. biostem.am
Արյան խնդիրները. biostem.am

Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am
Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am

Բոլորին հայտնի է այն արտահայտությունը, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում: Բայց դրան հակառակ, գիտնականները գլխուղեղում գտել են ցողունային բջիջներ, որոնք համապատասխան պայմաններում դառնում են նոր նեյրոններ: Եվ ո՛չ միայն նեյրոններ...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ցողունային բջիջները գոտկային ցավերի դեմ` գաղտնի զենք. biostem.am
Ցողունային բջիջները գոտկային ցավերի դեմ` գաղտնի զենք. biostem.am

Ցողունային բջիջների ընդամենը մեկ ներարկումն ընդունակ է գոտկային ցավից ձերբազատել երեք տարի: Բուժման տվյալ մեթոդն արմատապես կփոխի միջողային սկավառակներն ախտահարող օստեոխոնդրոզով տառապող հիվանդների կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Կլինիկական հետազոտություններ. բուժում` պորտալարի ցողունային բջիջների շնորհիվ. biostem.am
Կլինիկական հետազոտություններ. բուժում` պորտալարի ցողունային բջիջների շնորհիվ. biostem.am

ՏՐԱՆՍՊԼԱՆՏԱՑԻԱ ՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ


Կրծքագեղձի քաղցկեղ, Յուինգի սարկոմա, երիկամա-բջջային կարցինոմա...

Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am
Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am

Ցողունային բջիջը ոչ հասուն (չտարբերակված) բջիջն է, որից կարող են զարգանալ բազմաբջիջ օրգանիզմի տարատեսակ բջիջներ: Ցողունային բջիջներն ընդունակ են ինքնավերականգնման՝ կիսվելու առանց տարբերակման և առանց ֆենոտիպի փոփոխման...

Գիտնականներ. պլացենտար ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել սիրտը կաթվածից հետո. biostem.am
Գիտնականներ. պլացենտար ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել սիրտը կաթվածից հետո. biostem.am

Ամերիկացի գիտնականները փորձեր են անցկացրել մկների վրա և պարզել, որ պլացենտար ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել սիրտը վնասվածքից հետո: Նրանց հետազոտությունները կատարվել են վերջերս` սրտի կաթված տարած կրծողների մոտ...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Միկրոֆիզիոլոգներն առաջին անգամ մարդու ցողունային բջիջները վերածել են ինսուլին-արտադրողների. biostem.am
Միկրոֆիզիոլոգներն առաջին անգամ մարդու ցողունային բջիջները վերածել են ինսուլին-արտադրողների. biostem.am

Սան-Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի միկրոֆիզիոլոգները առաջին անգամ կարողացան ցողունային բջիջները վերածել ֆունկցիոնալի՝ ինսուլին արտադրող բետա-բջիջների: Այդ մասին գրում է...

Ի՞նչ են իրենցից ներկայացնում պորտալարի ցողունային բջիջները. biostem.am
Ի՞նչ են իրենցից ներկայացնում պորտալարի ցողունային բջիջները. biostem.am

Ցողունային բջիջներն օրգանիզմի համար շինանյութ են: Նրանք ստեղծում են ուղիղ կապ ծնվելիս երեխայի ամուր առողջության և նրա ամուր առողջության միջև` հետագայում: Եթե երեխայի մոտ կյանքի ընթացքում առաջանում են առողջական խնդիրներ, ցողունային բջիջները կարող են...

Ցողունային բջիջներից աճեցրել են ցանցենու նեյրոններ. biostem.am
Ցողունային բջիջներից աճեցրել են ցանցենու նեյրոններ. biostem.am

Ջոնս Հոպկինսի Համալսարանի Բժշկական դպրոցի (Johns Hopkins University School of Medicine) գիտնականների խումբն առաջարկել է մարդու ցողունային բջիջներից ցանցենու նեյրոններ աճեցնելու մեթոդ: Ցանցենու նեյրոններն անհրաժեշտ են տեսողական գրգիռները գլխուղեղ...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ