Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ամեն ինչ տոն օրերի մասին

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ  Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։

«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով`  վերադարձ առ Աստված։

 

Հին Զատիկը հրեական տոներից ամենագլխավորն է։ Նրա ծագումը կապված է հրեաների` եգիպտական գերությունից ազատագրվելու հետ, որով խորհրդանշվում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը։ Այդ օրը Աստված Մովսեսի միջոցով հրամայում է հրեաներին մորթված գառան արյուն քսել տան դռան փեղկերին և վերնամասին, որպեսզի, երբ Աստված պատժեր եգիպտացիներին և ոչնչացներ նրանց բոլոր առաջնեկներին, հրեա ընտանիքները խուսափեին այդ աղետից։

 

Հրեական զատիկը նախատիպն ու նախօրինակն է Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության.  «Ահա Գառն Աստուծոյ, որ վերցնում է աշխարհի մեղքը» /Հովհ. 1. 29/։ Հովհաննեսի այդ մարգարեությունը, որ Հիսուսը պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսումն էր դժոխքի ու մահվան  պարտության։ Նոր Զատիկն իր հետ նոր կյանք էր բերում…

 

Հիսուսի ողջ երկրային ուղին դա խաչի ճանապարհ է։ Նա մարդեղացավ և Իր քարոզչությամբ, հրաշագործություններով և առակախոսությամբ ուսուցանեց փրկության վարդապետությունը։ Կամավոր չարչարանքներով և մահվամբ Նա դարձավ Քավիչը մարդկային մեղքի և անօրինության` ցույց տալով փրկության միակ ճշմարիտ ճանապարհը. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությւնը եւ Կեանքը»։

 

Հիսուսը Հին ուխտը փոխեց Նորի, զատկական գառան փոխարեն Իրեն մատուցեց ի ճաշակում մեզ։ Թթխմոր հացի փոխարեն տվեց բաղարջ հացը` Իր մարմինը, երկնային ու հոգևոր հացը։ Գառան արյան փոխարեն` Իր անմահ, անապական ու կենդանանար արյունը, որ այդպես անգթորեն հեղեցին խաչի վրա։ Բայց շնորհիվ այդ հեղման` խաչը մահվան գործիքից վերածվեց Կենաց ծառի։

 

Սուրբ  Զատկին նախորդող շաբաթը կոչվում  է Ավագ Շաբաթ, որի յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի։ Մինչ այդ, որպես Ավագ Շաբաթվա նախադուռ, Եկեղեցին հիշատակում է Ղազարոսի հարությունը և Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Ղազարոսի հարությունն օրինակն է համընդհանուր Հարության, Քրիստոս Ինքն է Հարություն և Կյանք. «Ես իսկ եմ յարությւն եւ կեանք, ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի…» /Հովհ. 11. 25/։

 

Հիսուսի մուտքը երկրային Երուսաղեմ, ուր նա պետք է մատնվեր եղերական մահվան, խորհրդանշում է Նրա մուտքը Երկնային Երուսաղեմ, ուր պիտի հավիտյան թագավորի։ 

 

Ավագ Երկուշաբթի, Երեքշաբթի և Չորեքշաբթի օրերին եկեղեցական արարողությունների առանցքը մարդու անկման և փրկության խնդիրն է։ Ավագ Հինգշաբթին հիշատակումն է Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքի։

 

Նախքան Երուսաղեմի վերնատանն Իր 12 աշակերտների հետ զատկական սեղան նստելը, Հիսուսը հերթով լվանում է Իր բոլոր աշակերտների ոտքերը։ Սա կատարյալ խոնարհության և հեզության օրինակ է։ Այս յուրօրինակ մկրտության ծեսով Հիսուսն ավարտում է Իր աշակերտների մաքրագործումն ադամական մեղքից։ Աստված լվանում է Իր իսկ ստեղծած արարածների ոտքերը, արտահայտելով Իր կատարյալ սերը նրանց նկատմամբ և հորդորում նույն կերպ վարվել միմյանց հետ։

 

Ապա Հիսուսն Իր աշակերտների հետ նստում է  զատկական ընթրիքի։ Երբ սկսում են ուտել, Հիսուսը տրտմած հոգով ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է… Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»։ Եվ երբ աշակերտները մտահոգ հարցնում են, թե ո՞ւմ մասին է ասում, Հիսուսը պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»։ Եվ հացը թրջելով գինու մեջ, տալիս է Հուդա Իսկարիովտացուն։ Սա վերցնում է պատառը և շուտով դուրս գնում։ «Եւ գիշեր էր…»։

 

Հովհաննեսը երկարորեն նկարագրելով ընթրիքի մանրամասները, մատնության միջավայրը և մթնոլորտը բնութագրում է սոսկ այս բառերով` և գիշեր էր…Դրանով Ավետարանիչն ուզում է ցույց տալ, որ Հիսուսից բաժանվելը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քայլ դեպի մթություն, քայլ դեպի գիշեր, քայլ դեպի խավար։ Եվ Հուդան կատարում է այդ քայլը։

 

Վերջին ընթրիքի ժամանակ, ի տարբերություն հրեական արտաքին ծեսի, կատարվում է հոգևոր զոհաբերություն։  Հիսուսը` բաժանելով առաքյալներին ճաշակելիք հացն ու գինին, խորհրդաբանորեն դրանք ներկայացնում է որպես Իր անձի զոհաբերություն. «Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին  ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։  Եվ բաժակ վերցնելով` գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար` իրենց մեղքերի թողութեան համար»։ /Մատթ. 26, 26-28/

 

Հետո Հիսուսն աշակերտներին պատգամում է սիրել միմյանց, խոսում Իր մահվան և հարության մասին։ Նաև, որ այդ գիշեր նրանք կուրանան Իրեն։ Եվ երբ Պետրոսը վրդովվում է և ասում, թե պատրաստ է կյանքն էլ տալ նրա համար, Հիսուսը պատասխանում է. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ Ինձ պիտի ուրանաս»։

 

Ապա աշակերտների հետ գնում է Գեթսեմանի կոչվող պարտեզն` աղոթելու։ Շուտով մի ամբոխ` Հուդայի առաջնորդությամբ, որը 30 արծաթ էր ստացել մատնության համար, մոտենում է նրանց։ Հուդան մոտենում և համբուրում է Հիսուսին, որպեսզի զինվորները կարողանան ճանաչել Նրան։ Եվ Հիսուսն ասում է. «Յուդա, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։

 

Այս պահից սկսվում են Հիսուսի չարչարանքները։ Նա հանձնվում է մեղավորների ձեռքը, ծաղրվում և գանահարվում, և, ի վերջո, դատապարտվում մահվան։ Աշակերտները ցրվում են և վախից թաքնվում։ Պետրոսը գիշերվա ընթացքում իսկապես էլ երեք անգամ ուրանում է Հւսուսին։ Երբ երրորդ անգամ հրաժարվում է Նրանից, ասելով, թե չի ճանաչում, աքաղաղը կանչում է։ Եվ Պետրոսը` հիշելով Հիսուսի խոսքերը, դառնապես լաց է լինում։

 

Հիսուսը մահվան է դատապարտվում հանցագործ Բարաբբայի հետ, բայց տոնի առիթով նրանցից մեկը պետք է ազատ արձակվեր։ Ժողովուրդն ընտրում է Բարաբբային, իսկ Հիսուսին պահանջում խաչել։  

 

Այդ ժամանակ Պիղատոս կուսակալը բոլորի ներկայությամբ լվանում է իր ձեռքերը և ասում. «Այդ արդարի արյունից ես անմասն եմ, դուք գիտէք»։ 

 

Այդպես, Հիսուսին տանելով Գողգոթա` Գագաթ կոչվող տեղը, խաչում են։ Եվ դա ժամը երեքին էր։ Իսկ ժամը վեցին արևը խավարում է, Երուսաղեմի տաճարի վարագույրը վերից վար պատռվում երկու մասի, երկիրը շարժվում է, ժայռերը` ճեղքվում, բացվում են գերեզմանները։ Հին աշխարհը ապրում էր իր հոգեվարքը։ Դժոխքը ցնցվում էր` զգալով իր մոտալուտ կործանումը։

 

Մեռած Հիսուսին խաչից իջեցնելով` փաթաթում են պատանքով և դնում վիմափոր գերեզմանի մեջ։ Մուտքը փակվում է վեմ քարով և կնքվում։ Գերեզմանի մոտ պահակներ են դրվում, որպեսզի մարմինը չգողանան և հետո չտարածեն, թե, իրոք, Իր իսկ ասածի պես, Հիսուսը հարություն է առել։

 

«Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը»։ /Ղուկ.  23. 54/ 

 

Կիրակի օրն առավոտյան Մարիամ Մագթաղինացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնում են գերեզման, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Հիսուսին, և մտահոգվում էին, թե ո՞վ իրենց համար քարը կգլորի մուտքից։ Բայց վեմը մի կողմ էր ընկած, գերեզմանի մուտքը բաց էր, գերեզմանը` դատարկ։ Երկու լուսավոր զգեստներով մարդիկ` հրեշտակներ, ասում են նրանց. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում։ Այստեղ չէ, այլ` յարեավ»։ Կանայք վերադառնում են և Հարության Ավետիսը հաղորդում առաքյալներին։

 

Այնուհետև Հիսուսը երևում է նախ Մարիամ Մագթաղինացուն, ապա` Իր աշակերտներին։ Թովմասը նրանց հետ չի լինում, և երբ նրան ասում են, թե` Տիրոջը տեսանք, նա ասում է. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ… իմ ձեռքը Նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»։  Եվ երբ դարձյալ աշակերտները միասին էին և Թովմասը նրանց հետ, Հիսուսը փակ դռներով ներս է մտնում և ասում. «Խաղաղութիւն ձեզ», ապա դիմում Թովմասին.»Բեր քո մատները եւ դիր այստեղ… եւ բեր քո ձեռքը  ու մտցրու իմ կողի մէջ. անհաւատ մի եղիր, այլ` հաւատացեալ»։ Թովմասը դողդոջուն ձայնով ասում է. «Տէր իմ եւ Աստուած իմ»։

 

«Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան». ասում է Հիսուսը և նաև պատվիրում. «Գնացէք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէք Աւետարանը բոլոր մարդկանց։ Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով որ չհաւատայ, պիտի դատապարտուի։… Եւ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչեւ աշխարհի վախճանը»։

 

Հիսուսին խաչ հանողները շատ են ջանում նենգափոխել ճշմարտությունը, կաշառում են գերեզմանը հսկող զինվորներին, բայց Հարության Ավետիսը ամեն կողմ սփռված մեծ ծովի նմանությամբ տարածվում է չորս կողմ։ Որովհետև ճշմարտությունը լույս է և չի կոծկվի խավարից, ճշմարտությունն արեգակ է և տկարները չեն կարող նայել նրան։

 

Զատիկը տոնն է բռնադատված ճշմարտության հաղթանակի։ Ճշմարտության, որին աշխարհը չընդունեց, որը հալածվեց, խոշտանգվեց, գամվեց խաչին, բայց եղավ սիրագորով և ներողամիտ և իր մահով հաղթեց մահին… 

 

Խմբագրումը՝ ՆԱՆԵ

Սկզբնաղբյուր. youtube.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հուլիսի 21 (2019 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է
Հուլիսի 21 (2019 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 30-ը Հայաստանում Համբարձման օրն է
Մայիսի 30-ը Հայաստանում Համբարձման օրն է

Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է
Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է

Զատիկը Հայաստանում. Քրիստոսի Սուրբ կիրակին 2019 թվականի համար ապրիլի 21-ն է: Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել»...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 8-ը` Կանանց միջազգային տոն
Մարտի 8-ը` Կանանց միջազգային տոն

Շնորհավորում ենք կանանց գարնանային տոնը, ցանկանում երազանքների իրականացում և գեղեցիկ կյանք...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 16-ը՝ Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը
Փետրվարի 16-ը՝ Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը

Սուրբ Սարգիսը Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի նշվող ազգային տոն է, որը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 14` Սուրբ Վալենտինի օր (Բոլոր սիրահարների օր)
Փետրվարի 14` Սուրբ Վալենտինի օր (Բոլոր սիրահարների օր)

Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 14 ` Տրնդեզ
Փետրվարի 14 ` Տրնդեզ

Իր ժողովրդական տոնակատարութուններով Տրնդեզը ռուսական Բարեկենդանն է հիշեցնում, սակայն կաթոլիկ տոնի` Սուրբ Վալենտինի տարրերով, քանի որ այս օրվա գլխավոր գործող անձիք...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հին Նոր տարի
Հին Նոր տարի

Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ամանոր
Ամանոր

Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում
Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում

Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25-ը Ուղղափառների Սուրբ Ծնունդն է՝ ըստ Նորյուլիանական օրացույցի
Դեկտեմբերի 25-ը Ուղղափառների Սուրբ Ծնունդն է՝ ըստ Նորյուլիանական օրացույցի

Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ
Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ

Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում  Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ